Ալբերտիչ | հեղինակային ալիք – Telegram
Ալբերտիչ | հեղինակային ալիք
382 subscribers
357 photos
146 videos
3 files
800 links
Բարի գալուստ բերձորցու հեղինակային ալիք։

Ալիքում էքզիստենցիալ և աշխարհաքաղաքական իրողությունների մասին տնայնագործական հեղինակային մտքեր և վերլուծություններ են։
Download Telegram
Media is too big
VIEW IN TELEGRAM
🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
Հայրենիքը պարզապես հողի կտոր է, եթե վերջինի վրա ապրողը որևէ էմոցիոնալ կապ չունի դրա հետ։

Ես 11 տարի ապրել և 2.5 տարի աշխատել եմ Արցախի ազատագրված հողի վրա՝ Քաշաթաղում։ Աշխատել եմ այնպիսի ոլորտում, որը հնարավորություն է ընձեռել շփվելու Հայաստանի և սփյուռքի տարբեր անկյուններից վերաբնակված, հետևաբար՝ տարբեր մշակութային ազդեցություն կրող հայերի հետ։

Չհաշված բացառությունները՝ իմ ընդհանուր եզրակացությունը դեռ 2015թ., երբ բավականաչափ գյուղեր էի այցելել ու տեսել մարդկանց ապրելակերպը, պետության հոգածության իրական մակարդակը, հետևյալն էր.

Մենք արժանի չենք այս հողերին, որովհետև չենք արժևորում, կապված չենք այս հողին։


Ցավոք, Արցախում հայտնված հայերի զգալի մասն այնտեղ հայտնվել էր ոչ պետական խորքային և նպատակային ծրագրի շրջանակում, այլ շատ մակերեսային, իներցիոն ծրագրով։

Չէր կարող այլ կերպ լինել, քանի դեռ նույն Արցախում բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում համոզմունք էր՝ «դե, Քաշաթաղը խորը թիկունք է»։ Վերաբերմունքն էլ համապատասխան էր։ Այնպիսին, կարծես՝ վերին օղակում այդ տարածքներին վերաբերում էին որպես, հայերեն ասած՝ разменная монета (փոխանակման կոպեկ)։

Մենք մեր հայրենիքին վերաբերվում ենք որպես գինով լի պաթոսափրփրած գավաթով իսահակյանական իմաստնությամբ կենաց ասելու առիթ։ Մեր ինքնությունը կորսվում է: Դանդաղ է կորսվում, բայց հաստատուն քայլերով։ Ու սեփական անզորությունը ցույցերին մասնակցությամբ կոծկող, իրենց քաղաքական կարիերայի ավարտը գուժող ցանկացած նախաձեռնություն բնում խեղդող «ազգային էլիտան» և դրա հանդեպ շատերի պոլիտկոռեկտությունը միայն օգնում են էքզիստենցիալ սպառնալիքի ռեալիզացմանը։

Բայց նույնիսկ եթե չատգԸփԸթ-ին հարցնեք և կամ փորձեք դիտարկել Հայաստանի հետագա ճակատագիրը «խաղերի տեսության» միջոցով, կպարզեք, որ միակ ճանապարհը «առանց նախապայմանների» համախմբումն է։

Բայց ինչպես կարելի է տեսնել՝ ընդդիմության շրջանում իրենց առաջնորդ(ներ)ի միակը լինելու կռապաշտ մոտեցումը ի ցույց է դնում մեր «ազգային» ինքնահռչակված, բայց իրականում նիկոլիզմի մետաստազ ծառայող շրջանակների ջանքերով համախմբմանը խոչընդոտելու արդյունավետությունը։

Թե՝ բա համախմբվեք, թե՝ բա մի կողմ դրեք ամբիցիաները…

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍32
Ակամայից հիշեցի Վահան Հովհաննիսյանի հայտնի ելույթներից մեկը ԱԺ-ի ամբիոնից՝ ուղղված Արմեն Աշոտյանին և Հրայր Թովմասյանին։ Կարծեմ, բոլորն են հիշում։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4😁1
Իսկ ո՞վ է հիշում, թե ինչ եղավ Տիգրան Մեծի կայսրության հետ, երբ վերաբնակեցված հույները բացեցին Տիգրանակերտի դարպասները… դավադրություններ, դավաճաններ, քայքայված Հայաստան, Արտաշիսյանների անկում, դրածոների կեսդարյա իշխանություն։

Եթե չհիշեցիք, անպայման վերհիշեք։ Մենք նորէն անցնում ենք ամենի միջով։ Պարզապես հիմա իրադարձություններն ավելի արագ են տեղի ունենում, քան 2000 տարի առաջ։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍5
Թարմացում ալիքի աշխատանքի վերաբերյալ.

Չնայած զբաղվածությանս և նրան, որ տաղտկալի, միապաղաղ ու խիստ կանխատեսելի հայաստանյան իրողության պայմաններում քաղաքականության համատեքստում գրառումների արդիականությունն ինձ համար սպառված է, այսուհանդերձ ժամանակ առ ժամանակ կշարունակեմ կիսել ձեզ հետ մերձքաղաքական բաների մասին մտքերս։

Գրելու եմ Արցախի մասին (կորստի չէ. հնարավոր է, ձեզ համար է այն կորսված, ոչ ինձ համար), էքզիստենցիալ մանրուքների շուրջ, արձակից կտորներ։

Մի խոսքով, եթե մնացել եք այստեղ՝ քաղաքական թեմաներով տեսակետս կարդալու նպատակով, ապա ցավում եմ, ես «վա՜յ, կործանվում ենք» ողբացող կամ կեղծ հույսի կտեր տվող և անցյալից կառչած զանգվածից ինձ պոկել եմ։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
3👍3
Ալբերտիչ | հեղինակային ալիք pinned «Թարմացում ալիքի աշխատանքի վերաբերյալ. Չնայած զբաղվածությանս և նրան, որ տաղտկալի, միապաղաղ ու խիստ կանխատեսելի հայաստանյան իրողության պայմաններում քաղաքականության համատեքստում գրառումների արդիականությունն ինձ համար սպառված է, այսուհանդերձ ժամանակ առ ժամանակ…»
Երիտասարդականին հարակից մետրոնոմում դրված խաչքարների նկարի դիմաց եմ նստել։ Այս նկարն ինձ համար ինքնության բոլոր վիճակների համալիր է։

Այստեղ տեսնում ես ճգնաժամ, վեհություն, ոգի, հիշողություն, քայքայում, լքվածություն, ավերվածություն, ծնկից կանգնելու մղում…

Եվ լռություն։ Նվվոցից, ողբից, ատելությունից, թուլամորթությունից ու թուլակամությունից զատված խորհրդավորություն։ Ինքնամաքրվելու խորհուրդ, որը միայն լսողին ու տեսնողին է հասու։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍5
Հոչանցի սուր գագաթի մոտ մեկ անգամ եմ եղել, բայց չբարձրացա։

Չհաշված Բերձորի մեր տան վերևի սարը, շրջանում մի անգամ եմ մինչև գագաթ հասել։

Վերնիշեն գյուղն էր։ Ես ու Անահիտը Անիի հետ գնացել էինք վերջինիս տուն։ Իր հոր ու Հայկի հետ առավոտ կանուխ, քանի դեռ գյուղն արդեն արթուն էր, բացի երկու հոգուց՝ Անիից ու Անահիտից, գնացինք անտառ։ Անիի հայրը համենայն դեպս հույս ուներ ճանապարհին վարազ կամ եղնիկ հանդիպելու։ Հանդիպեցինք… հետքերին։ Մոտ մեկուկես ժամ երևի բարձրացանք։

Եթե դուք երբևէ բարձրացել եք որևէ սարի գագաթին, ապա ձեզ ծանոթ է զգացողությունը։

Կարծես ներքևում թոքերդ թթվածին չէր լցվում, իսկ վերևում թթվածինն օրգանիզմիդ մեջ ճախրում է այնպես, ինչպես արծիվն է թևերը տարածում օդի իր արքայության մեջ։

Իսկ տեսարանը… քո՝ քաղաքի ամենօրյա հոգսերի, վարկադարդերի, քաղաքական կեղծ օրակարգերի, հանապազօրյա սքրոլինգի ճահճից սարի վրա դուրս պրծնելուց հետո ես հասկանում, թե որքան խորը և համապարփակ մատրիցայի մեջ ես ապրում՝ պարզապես չնկատելով շուրջդ։

Եթե դուք չեք եղել Արցախում կամ եղել եք միայն Շուշիում, Գանձասարում, Ամարասում և մեկ փողոցի շուրջ սփռված Ստեփանակերտում, ապա «կորցրածը գնահատելու մասին» հին իմաստնությունը հավանաբար նոր եք ընկալում… կամ՝ չեք էլ ընկալում։

Դեհ… էդ ո՞ր մեկն է ներկա պահը գնահատում։ Մենք ապրում ենք կա՛մ անցյալում՝ կարոտով երանի տալով հին օրերը («բա լավ չէր մեր ժամանակ»), կա՛մ երազում ենք ինչ-որ ապագայի մասին, որը կհասնի երկնքից թափվող մանանայի պես…

Երկու թե երեք օր մնացինք Վերնիշենում։ 4-5 ընտանիք։ Լիքը փլատակ։ Մարդիկ ու մարդկայնություն։ Ես գյուղում չէի ապրի, որովհետև չունեմ մինիմալ հմտություն բահ բռնելու, անասուն պահելու, ծառ աճեցնելու։

Բայց քաղաքի ու գյուղի առօրյաների մեջ հասկանում ես, որ միջիդ մարդը կենդանանում, շունչ է առնում գյուղամեջում, սարերի լանջերին, գյուղի ծայրին թառած անտառով դեպի գագաթը բարձրանալիս։

Իսկ քաղաքում միապաղաղ, հոգնեցնող, ինտրիգներով, ծերը ծերին հասցնելու կենսակերպը քեզ վերածում է ռոբոտի։ Իսկ մինչ դու փախչում ես ուրբանիզացիայի ավտոմատացված լճից, հեռու գյուղում մեծացող երեխան երազում է քաղաքի «առավելություններից» օգտվելու մասին։

Այդպես են լքվում գյուղերը։ Այդպես լքվում են նաև երկրները. սկզբից՝ մտքում, ապա նաև ֆիզիկապես…

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
1
ԴԵԿՈՐԱՏԻՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԿԱՐԾՐ ՊԱՏՐԱՆՔՆԵՐ

«Wag the Dog», «Don’t Look Up», «Слуга народа», «One Battle After Another», ֆեյսբուք, ինստագրամ… սրանք վիզուալ էֆեկտներ են, որոնք մեր շուրջ ձևավորում են դեկորացիաներ։ Այսպիսի դեկորատիվ ներկայացում էր նաև 2018-ին Հայաստանում տեղի ունեցածը։

Այդպիսի դեկորացիաների շնորհիվ, կախված այս կամ այն խմբի ինտելեկտուալ մակարդակից՝ ձևավորվում են որոշակի պատրանքներ։

Սրան զուգահեռ շատ հետաքրքիր իրադարձություններ են մեր շուրջ։

Մի կողմից, թվում է՝ ինքնությունը ինքնաքանդվում է, զի ունակ չէ դիմադրելու ուռուցքի մետաստազներին։ Ազգ, բանակ, եկեղեցի…

Մյուս կողմից, այդ նույն երևույթների մասին իդեալականացված պատկերացումներ ունեցող զանգվածը բախվում է իրականությանը, ուր այդ երևույթները փաստացի մարդկային թուլություններից կախում ունեն և բացարձակ կատարյալ և աստվածային չեն։

Եվ կա երրորդ կողմ։

Դրածոյի գործողությունները ինքնամաքրման գործընթաց են ձևավորում, որի արդյունքում զտվում են, օրինակ, նույն ՀԱԵ շարքերը։

Այնպես որ, իհարկե, ամեն ինչ ծանր է, էլ ավելի ծանր է լինելու, դեռ ամբողջ կեղտը չէ, որ ջրի երեսին է, բայց ինձ անհասկանալի է շարունակական ողբը, խուճապն ու ելքը չտեսնելու հետևանքով պատված ապատիան։ Իսկ ո՞վ է ասել, որ մենք նստելու էինք տանը, մեր փոխարեն՝ Աստված գործն աներ, մենք էլ վերջում գինի խմեինք…

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
3👍1
Կար պահ, երբ ես ՀԱԵ-ն՝ որպես հայ ինքնության հենասյուներից մեկի, ավելի ամուր էի կարծում։ Հետո մինչ սրբազանների ձերբակալությունները, հետաքրքիր մանրամասներ իմացա։ Դրանք ինձ ստիպեցին վերհիշել մի կարևոր բան։

Եկեղեցու սպասավոր հոգևորականները նախևառաջ մարդ են։ Ցանկացած մարդ ունի թուլություններ, վախեր, նախանձ, ամբիցիաներ։

Մենք առհասարակ մեր միջավայրի հանդեպ ունենք պղպջակային պատկերացումներ։

Օրինակ, 2020-ին կարծում էինք, թե 3 տասնամյակ թուրք-ադրբեջանական ագրեսիային դիմակայող Արցախի յուրաքանչյուր բնակիչ ավելի կարևորելու է օդից կախված վտանգին դիմակայումը, քան առօրյա հոգսերն ու վարկերը։ Ունեցանք այն, ինչ ունեցանք։

Հետո կարծում էինք, թե բանակը այն կառույցն է, որը հստակ կանգնած է պետականության թիկունքին։ Մինչդեռ հետո հայտնաբերեցինք, որ բանակը, այդ թվում՝ հանձնված Արցախից բազմաթիվ սպաներ պատրաստ են խոնարհվել նրա առջև, ով ամեն գնով և բացահայտ խորտակում է պետականությունը։

Այնուհետ լիահույս էինք, որ ազգային անվտանգությունը ազգին է ծառայում։ Մինչդեռ այն ըստ ամենայնի ծառայում է ում ասես, բացի գլխավոր սուբյեկտից՝ ազգից։

Մենք ճոռոմ ելույթ էինք ունենում ՀԱԵ դերի և կարևորության մասին, բայց ինչպես տեսնում ենք՝ ՀԱԵ-ն բավականին թուլացած հիմքեր ունի։ Ավելին՝ պահը գա, կուլ ենք տալու նաև այդ կառույցի վերջնական պառակտումը։

Հայաստանում չկա՛ պետություն, չկա՛ ազգ, չկա՛ էլիտա։ Մենք սովորական զանգվածի ենք վերածվել, որին բզկտում են։ Մեր հաշվին ինքնահաստատվում են նույնիսկ նրանք, ովքեր տակավին 100-150 տարի առաջ չգիտեին ինչ բան է ինքնությունը։ Փոխարենը՝ նրանք շատ հաջող կերպով գողանում և յուրացնում են մեր ինքնությունը։

Իսկ մենք նմանվել ենք տնական թռչնի՝ աքլորի, որին գլխատում են, նրա մարմինը դեռ որոշ ժամանակ շարունակում է թփրտալ։ Մենք էլ ենք հիմա նույն կարգավիճակում՝ կիսահիստերիկ կերպով արձագանքում ենք սոց.ցանցերում։

Բարեբախտաբար հիմա ամբողջ աշխարհում է վերաիմաստավորման, ինքնամաքրման, սեփական տեղը գտնելու մաքառումը։ Բարեբախտաբար մեր այս իներտ վիճակը գերազանցապես նման է հիպնոսի։ Մենք էլ կանցնենք այս դժվարին ժամանակները։ Իհարկե, դուրս չենք գալու որպես ծովից ծով երկիր։ Դուրս կգանք բզկտված, բայց մեր պատմությունը բազմիցս է ծնել դավաճանների ու դրածոների, իսկ մեր ինքնությունը շարունակ վերածնվել է։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍41