ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ – Telegram
ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ
5.68K subscribers
190 photos
192 videos
17 links
Download Telegram
Channel created
Channel name was changed to «🌍 Մոլորակ»
Forwarded from InfoLur
Ռոման Բաղդասարյանի դեմ քրեական գործ է հարուցվել

Արցախահայության դեմ բացահայտ ատելություն, բանակի և այլ թեմաներով բազմաթիվ կեղծիքներ տարածող հայտնի իշխանական համասեռամոլ բլոգեր, այլասերված պոռնոդերասան Ռոման Բաղդասարյանի դեմ քրեական գործ է հարուցվել...
👍164🔥2👏2🙏1
Forwarded from Առաջին Լուրեր
❗️Տնտեսական ցուցանիշները գնալով նվազում են

📌Վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի տվյալները, որոնք, մեղմ ասած, մտահոգիչ են։

Թեպետ պաշտոնական վիճակագրությունը փորձում է համոզել, թե այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսությունն աճել է 4,1 %-ով, բայց փաստն այն է, որ աճն ապահովվել է միայն գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի, շինարարության ոլորտի, մեծածախ ու մանրածախ առևտրի շրջանառության և ծառայությունների ոլորտի շրջանառության աճի շնորհիվ։

Մինչդեռ այլ շատ ավելի կարևոր և առանցքային ոլորտներում զգալի նվազում է արձանագրվել։

Օրինակ, արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 54,2 %-ով։ Արտահանումը ևս կրճատվել է մոտ 2,5 անգամ՝ 61,8 %-ով։ Ներմուծումը նվազել է գրեթե կրկնակի՝ 47,9 %։ 18,5 %-ով նվազել է արդյունաբերական արտադրությունը։

Բոլոր այս ոլորտներն առանցքային են Հայաստանի տնտեսության համար, և դրանք են ապահովում հիմնական զարգացումը, այլ ոչ թե ծառայությունները կամ գյուղատնտեսությունը, որոնք թեպետ կարևոր են, բայց չունեն նույն արժեքը տնտեսության համար։

Այս տարվա առաջին եռամսյակում նաև գրանցվել է սպառողական ապրանքների և արդյունաբերական արտադրանքի գների աճ։ Նախորդ տարվա առաջին 3 ամիսների համեմատ սպառողական գների ինդեքսն աճել է 2,5 %-ով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 2,1 %-ով։

Ըստ փորձագետների, այս մտահոգիչ ցուցանիշները վկայում են, որ Հայաստանի տնտեսությունը բռնել է նվազման ուղին և գնալով ավելի ու ավելի թույլ ցուցանիշներ է ցուցաբերելու, մինչդեռ տնտեսությունն առանցքային նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության հետպատերազմյան վերականգնման և երկիրը զարգացման ռելսերին դնելու համար։

Գործող իշխանությունները տնտեսությունը վերականգնելու փոխարեն զբաղված են իրենց պարգևավճարների ավելացմամբ։
👍75
Forwarded from Փաստ
Իմպիչմենտի գործընթաց սկսելու առաջարկ-նամակներն՝ ուղղված ՀՀ ԱԺ 107 պատգամավորներին, հանձնվեցին ԱԺ ընդունարան…
👍2
Forwarded from Առաջին Լուրեր
Ի՞նչ է փնտրում Փաշինյանն Էստոնիայում

Մինչ Ադրբեջանի նախագահն ակտիվ հանդիպումներ է ունենում գերտերությունների, այդ թվում Չինաստանի նախագահի հետ առաջ մղելով Ադրբեջանի շահերը, Նիկոլ Փաշինյանի այցերը և հանդիպումները կարող են տարակուսանքի տեղիք տալ։

📌Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Էստոնիա, որտեղ հանդիպում է ունենալու Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հետ, ինչպես նաև առանձնազրույց կունենա Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալի հետ։

Առաջին հայացքից կարող է սովորական այց թվալ, բայց բանն այն է, որ այսօր ԵՄ դիվանագիտության ղեկավարը հենց Էստոնիայի նախկին վարչապետ Կայա Կալասն է, ով բավականին լուրջ դիրք է զբաղեցնում եվրոպական կառավարման համակարգում, և հենց Կալասն էր, որ Հայաստանից և այլ երկրներից պահանջել էր չմեկնել մայիսի 9-ին Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի շքերթին։

Թեպետ Եվրահանձնաժողովն ավելի ուշ մեղմացրեց այդ ձևակերպումները, բայց Փաշինյանից դեռ շարունակում են պահանջել, չմասնակցել Մոսկվայում կայանալիք միջոցառմանը, և Փաշինյանն այժմ ինքն է մեկնել Էստոնիա՝ հասկանալու իր հետագա անելիքները։

Թեպետ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հաստատել էր, որ մեկնելու է Մոսկվա, բայց մեկնումից առաջ, օրերս, հրաժարվել էր մեկնաբանել լուրերը, թե մայիսին Մոսկվայում հնարավոր է ստորագրվի խաղաղության պայմանագիրը։

Հրաժարվել էր նաև հայտնել, թե արդյոք ինքը մեկնելու է Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական պատերազմի 80-ամյակի միջոցառումներին։ Այս ամենը վկայում է, որ Փաշինյանը դեռևս տատանվում է և կարիք ունի համոզելու արևմտյան կառույցներին, որ չի կարող հրաժարվել Մոսկվա մեկնելուց։

⛔️ Իսկ Եվրամիությունը, որը չի կարողանում Հունգարիայի և Սլովակիայի վարչապետների սանձերը քաշել, ողջ զայրույթը թափելու է իրեն անդամության կեղծ թեկնածու հռչակած Հայաստանի կառավարիչների վրա։
🙏21👍1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Իմ Հայաստանը ուրիշ երկիր է, քաղցր թմբիր է, անհագ կարոտ է…
12👏2
Երկրաշարժ Բավրայից 8 կմ հարավ-արևելք. այն զգացվել է Շիրակի մարզի գյուղերում
🤩4
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Շինանյութի վաճառք իրականացնող ընկերության կողմից չհայտարարագրված իրացման շրջանառությունը կազմել է շուրջ 4 միլիարդ դրամ, պետությանը պատճառվել է շուրջ 1.1 միլիարդ դրամի վնաս. ՊԵԿ

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իրականացվել են խուզարկություններ ընկերության իրավաբանական և գործունեության հասցեներում, որոնց արդյունքում առգրավվել են նախաքննության համար կարևորություն ունեցող փաստաթղթեր, էլեկտրոնային կրիչներ և այլ նյութեր։
5
Anex տուրօպերատորը ՌԻԱ Նովոստիին հաստատել է, որ իրենց ավտոբուսը վթարի է ենթարկվել Անթալիայի օդանավակայանից ճանապարհին:

Սրահում եղել է 25 մարդ, որոնց այժմ օգնություն են ցուցաբերում։ Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը հայտնել է, որ հիվանդանոցներում 17 ռուս զբոսաշրջիկ կա:
👍4
Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձել է Հնդկաստանում անցկացված «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» միջազգային մրցաշարի հաղթող

Նա 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
👍3