Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman – Telegram
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
9.77K subscribers
1.01K photos
135 videos
6 files
1.14K links
Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանի ալիքը Հայաստանում և Հայաստանի շուրջ` Մերձավոր Արևելքում ընթացող ամենակարևոր իրադարձությունների մասին՝ թյուրքագետի հայացքով։ Աջակցել ալիքի զարգացմանը՝ 1570027813320300 (Ամերիաբանկ):
Download Telegram
Հայ մարդու ու ՀՀ քաղաքացու կյանքը փրկելու համար հայ զինվորը կրակել է Ադրբեջանի ցեղասպան բանակի վրա:
Իր բարոյական ու զինվորական պարտքը կատարելու համար ՀՀ դե-ֆակտո իշխանությունը նրա դեմ քրեական հետապնդում է սկսել:
Ինչպես արդեն համոզվել ենք, Հայաստանում այժմ պաշտպանված են ադրբեջանցիները, ոչ թե հայերը: Սա միայն ավելի է խորանալու, քանի դեռ Հայաստանի ղեկավար է պարտված իշխանություն, որը ոչ մի կապ չունի հայկանան շահերի հետ:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
🤯49👍24😢106
Թուրքական մեդիան շարունակում է «Զանգեզուրի միջանցքի» թեման դարձնել թուրքական հանրային-քաղաքական օրակարգի գլխավոր հարցերից մեկը։
Ահա ևս մեկ օրինակ, մերձիշխանական գլխավոր պարբերականներից՝ Sabah-ից։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👎173🤬2👍1
Իրանի և Իսրայելի միջև լիարժեք պատերազմ դեռ չկա։ Բայց չի նշանակում, որ չի լինի։
Ցանկացած դեպքում, այս հակամարտության արձագանքները լսվելու են նաև Հայաստանում։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
23👍17
Արցախից Ռուսաստանի դուրս գալը մեզ համար երկու հիմնական բան է նշանակում:

▪️Արցախի սուբյեկտայնության լիարժեք վերացում: Արցախը վերաազատագրելու համար մենք բառիս բուն իմաստով պետք է ոչ թե սկսենք զրոյից, այլ մինուսից:

▪️ Սյունիքի ու Ադրբեջանի բանակի միջև վերացավ վերջին հնարավոր խոչընդոտը, ինչն էլ ավելի է մեծացնելու Սյունիքի խոցելիությունը և միաժամանակ Ադրբեջանի հարձակման թափը: Սյունիքը հայտնվեց լիարժեք թուրքական աքցանի մեջ:

Այն, ինչ անում են Հայաստանի դե-ֆակտո իշխանություններն այժմ Տավուշում, բերելու է նույն այս արդյունքին` պարզապես շատ ավելի արագ տեմպերով:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👎59👍44😢297💯5🤨1
Վրաստանի վարչապետը ուղիղ հայտարարում է, որ երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին օտարերկրյա գործակալ է:
Վերջինս ամեն ինչ անում է, որպեսզի Վրաստանում չընդունվի օրենքը, որով կարգելվի արտասահմանյան ֆոնդերի փողերով աշխատող տարատեսակ «փորձագետների», «հկ-ների» ու «մեդիաների» աշխատանքը:
Սա, իմիջիայլոց, իրական անկախ պետությանը բնորոշ քայլ է, ինչին որ ընդդիմանում է Վրաստանում գործող արևմտամետ նախագահն ու մի քանի ընդդիմադիր կուսակցություն:
Դե իսկ մեր օրերի «անկախ Հայաստանի» նոր սահմանդրությունը, օրինակ, գրում են արտասահմանյան դրամաշնորհով իրավապաշտպան աշխատողները, Հայաստանի սահմանները թելադրվում են Ադրբեջանից, անկախության անվան տակ հանձնվում են հայկական տարածքները և նման այլ «անկախ» քայլեր:

Մի խոսքով, առաջին անգամ կարելի է նախանձել Վրաստանին:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍619😢2
Հայաստանի անցնող տարիները և առաջիկա 1-3 տարիները, եթե մնա ներկայիս դե-ֆակտո իշխանությունը.

- Արցախը պիտի տանք, թե չէ հաստատ պատերազմ կլինի

- Ադրբեջանի մարդասպան գերիներին տանք, թե չէ հաստատ պատերազմ կլինի

- Սև լճի գրաված տարածքը հետ չվերցնենք, թե չէ հաստատ պատերազմ կլինի

-Արցախ, Ցեղասպանություն բառերը չասենք, թե չէ հաստատ պատերազմ կլինի

- Տավուշի գյուղերը տանք, թե չէ հաստատ պատերազմ կլինի


- Ցեղասպանության ճանաչման թեման փակենք, ասենք, որ ուղղակի թեթև անախորժ դեպք ա եղել ու թուրքերը մեղավոր չեն, թե չէ հաստատ պատերազմ կլինի

- Արարատի ու Վայոց ձորի մարզերի գյուղերը տանք, թե չէ հաստատ պատերազմ կլինի

- Սյունիքի միջանցքը տանք, թե չէ հաստատ պատերազմ կլինի

- Ատոմակայանը փակենք, թե չէ հաստատ պատերազմ կլինի

- Հայկական ժառանգությունից հրաժարվենք, թե չէ հաստատ պատերազմ կլինի -

- Բանակը կրճատենք, թե չէ հաստատ պատերազմ կլինի

- Հայաստանում զանգվածաբար բնակեցնենք ադրբեջանցիներ, թե չէ հաստատ պատերազմ կլինի

- Հայկական դպրոցներից պատմության դասերը հանենք, թե չէ հաստատ պատերազմ կլինի

- Թուրքիայի հետ վերանայենք սահմանը, թե չէ հաստատ պատերազմ կլինի

-...
-...

Դառնանք Թուրքիայի մաս, թե չէ հաստատ պատերազմ կլինի

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍50💯15😐7😢63💔2
Այս լուրը ակտիվորեն շրջանառվում է ադրբեջանական մեդիայում, բայց դեռ պաշտոնական հաստատում չկա:

https://news.1rj.ru/str/Azerbaijan91120/4518

ԹԱՐՄԱՑՎԱԾ | Լուրը հաստատվեց:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
8👍2👏2
Forwarded from Ваге Давтян / Վահե Դավթյան (Vahe Davtyan)
Կառավարության որոշմամբ՝ լուծարվում է ՛՛Էներգաիմպեքս՛՛ ՓԲԸ-ն: Թվում է՝ գործ ունենք ընթացիկ մի ադմինիստրատիվ որոշման հետ: Սակայն միայն առաջին հայցքից:

՛՛Էներգաիմպեքսը՛՛ պետական ընկերություն է, որը հիմնադրվել էր 2016 թ.-ին հայ-իրանական էներգետիկ կապերն ինստիտուցիոնալ մակարդակում ավելի զարգացնելու նպատակով: Մասնավորապես, ընկերությունը պետք է աշխատանք իրականացներ հայ-իրանական ՛՛էլեկտարէներգիա գազի դիմաց՛՛ բարտերային գործարքի շրջանակներում համագործակցության խորացման, ծավալների շարունակական ավելացման ուղղությամբ:
Իրականում ՛՛Էներգոիմպեքսի՛՛ լուծարումն ունի ընդգծված աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական նշանակություն: Եթե համառոտ, ապա՝

1. Կառավարության որոշումը նշանակում է, որ Երևանը չի դիտարկում Իրանի հետ ՛՛էներգետիկ երկխոսության՛՛ զարգացումը պետական պրոտեկցիոնիստական քաղաքականության տիրույթում: Մինչդեռ դա հույժ անհրաժեշտ է՝ հաշվի առնելով մեր էներգետիկ անվտանգության ապահովման ուղիների դիվերսիֆիկացման մարտահրավերները: Միայն արևային կայաններ կառուցելով էներգետիկ համակարգ չեն զարգացնում:

2. Կառավարության որոշումը նշանակում է, որ Երևանը փորձում է տեղավորվել հակաիրանական պատժամիջոցների դաշտում՝ ցույց տալով անգլոսաքսոնական շեֆերին Իրանի հետ տնտեսական համագործակցությունը էապես կրճատելու պատրաստակամությունը: Մինչդեռ 1997 թ.-ից ի վեր, երբ ԱՄՆ-ում ընդունվեց դ՛Ամատոյի օրենքը (պատժամիջոցների կիրառում՝ Իրանի հետ 40 մլն դոլարը գերազանցող նախագծեր իրականացնելու դեպքում) Հայաստանը դինամիկորեն զարգացնում էր տնտեսական կապերը Իրանի հետ, ինչին, ի դեպ, մեծ ըմբռնումով էին վերաբերում նաև Վաշինգտոնում՝ երբեք չգնահատելով հայ-իրանական հարաբերությունները պատժամիջոցների համատեքստում:

3. ՛՛Էներգաիմպեքսի՛՛ լուծարումը նաև սիմվոլիկ քայլ է: Այն
հասկանալու համար բավական է հիշել, որ ընկերությունը հիմնադրվեց 2016 թ.-ին՝ Իրան-Հայաստան-Վրաստան սվոփային գազային միջանցքի ձևովարմանը զուգահեռ: Ըներությունը պետք է հանդես գար նաև որպես այդ միջանցքի հայաստանյան օպերատոր: Մեծ հաշվով, սա քայլ է՝ ուղղված ՛՛Հյուսիս-Հարավ՛՛ լոգիստիկ ռազմավարության դեմ, որի ներքո Իրանը Հարավային Կովկասով հավակնում է դուրս գալ երրորդ շուկաներ, այդ թվում՝ Ռուսաստան:

4. Որոշումը տեղավորվում է Հայաստանի էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացման քաղաքականության տրամաբանությոն մեջ, ինչն ինքն իրենով խիստ խնդրահարույց է ու անգամ ռիսկային էներգետիկ անվտանգության ապահովման տեսանկյունից: Փաստացի ազատականացնելով նաև էլեկտրաէներգիայի ներկրումն ու արտահանումը՝ կառավարությունը ցույց է
տալիս, որ չունի արտաքին շուկաներում որևէ առաջնահերթություն: Մինչդեռ իրանական ուղղությունը մշտապես առանցքային է եղել Հայաստանի էներգետիկ քաղաքականության համար: Դա, իր հերթին, նշանակում է, որ ինչպես կորցրել ենք վրացական էլեկտրաէներգետիկ շուկան, այնպես էլ առաջիկայում կկորցնենք իրանականը:
👍226🤯3💯3
Forwarded from Ադրբեջանն այսօր
‼️Ապօրինաբար գերեվարված և Բաքու տեղափոխված Ռուբեն Վարդանյանի ընտանիքի փոխանցմամբ` Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է հայտարարել պահանջելով շտապ և առանց պայմանների ազատ արձակել Բաքվում պահվող բոլոր քաղբանտարկյալներին։
👏2317👍7
⚡️⚡️⚡️ Հայտնի է Տավուշի հանձման ժամկետը

Մինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը, որով Հայաստանի պաշտպանական համակարգը կփլուզվի: Այս մասին արդեն հայտարարել է Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը:

Սա, օրինակ, նշանակում է, որ Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
🤯39🤬223
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
⚡️⚡️⚡️ Հայտնի է Տավուշի հանձման ժամկետը Մինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը, որով Հայաստանի պաշտպանական համակարգը կփլուզվի: Այս մասին արդեն հայտարարել է Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը: Սա, օրինակ, նշանակում…
Ադրբեջանը փաստացի ստիպել ա, որ մեր բանակը այլև չպահի սահմանը, այլ միայն սահմանապահները: Սա շատ վատ է, որովհետև ի տարբերություն մեր սահմանապահ ուժերի` Ադրբեջանի սահմանապահ զորքերը ըստ էության բանակային լիարժեք մարտական ստորաբաժանում է, ոչ թե ուղղակի պահնորդ:

«Համաձայնել են, որ Կողմերը կդիմեն իրենց Կառավարություններին՝ սահմանագծի համաձայնեցված հատվածներում իրենց սահմանապահ ծառայությունների միաժամանակյա և զուգահեռ տեղակայման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով»:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
🤬11👍2
Լրագրող Դավիթ Գալստյանը մանրամասնում է.

«Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում»

* Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին կապույտով նշված (ՀՀ ԶՈՒ վերահսկողության տակ գտնվող) հատվածները։

* Ոսկեպարի ու Բերքաբերի մոտի կանաչ գոտիները դեռ մնում են «օդում»։

* Կիրանցը զրկվում ա ճանապարհի մի հատվածից (կամուրջ+ճանապարհի մի մաս)։

* Բերքաբերի հողերը (կարմիր) մնում են Ադրբեջանի վերահսկողոււթյան տակ։

N.B. Կարճ ասած՝

* Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈՒ պաշտպանական գիծը։

* Հայաստանը ստանում ա «սահմանազատման հետ կապված եւ անվտանգային ռիսկերի նվազեցում»։

Փաստացի՝ ոչ մի բան։

P.S. Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում»:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍17🤯124😢4👎1
Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիարժեք ջնջել է հողի վրայից (նայե´ք կից նկարը):
Սա է Ադրբեջանի կողքին ապրելու «երջանկությունը», որը մեզ փորձում են հրամցնել որպես բարիք:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
😢86🤬127👍5🤯1
Ինչպես գիտեք, գիշերվանից տավուշցիները Բաղանիսի և Կիրանցի հատվածում փակել են միջպետական ճանապարհը` ի նշան բողոքի: Սա ժողովրդական դիմադրության օրինակ է: Այժմ ազգային առաջնորդները պետք է նեցուկ լինեն ժողովրդին:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍12637🥰1🤨1
Տավուշի բնակչության նորանոր խմբեր դուրս են գալիս բողոքի ցույցերի:
Բացի նախորդ օրերին փակված ճանապարհների այս պահին քաղաքացիները փակել են նաև Բագրատաշեն-Ակավերդի և Բագրատաշեն-Նոյեմբերյան ճանապարհները:
Ժողովրդական դիմադրությունը պետք է շարունակվի: Հակառակ դեպքում Հայաստան պետությունը կվերանա քարտեզի վրայից:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
104👍33
Որպեսզի հնարավորինս պատկերավոր նկարագրենք այն, թե ինչ է լինելու Հայաստանի ողջ տարածքի հետ Տավուշում թուրքերին նոր հողեր նվիրելուց հետո, ապա կարող ենք ասել, որ Հայաստանի Հանրապետությունը կհայտնվի նույն վիճակում, ինչ 2022 թ. դեկտեմբերից շրջափակված Արցախը` բոլոր հարցերում լիարժեք կախվածություն ստանալով Ադրբեջանից: Գազից մինչև ճանապարհ մենք խնդրելու ենք թուրքերին: Դե իսկ թշնամին օգտագործելու է մեր զիջումը մեզ լիարժեք վերացնելու համար:
Անկախության անվան տակ մենք կվերածվենք թուրքական գավառակի:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍56💯206😢5👌2
Ինչպես Երևանում ցույցերի ժամանակ, այնպես էլ հիմա Տավուշում հայ ժողովրդի պայքարը ճնշելու կոչեր են անում թուրքերը, ադրբեջանցիները և ՀՀ դե-ֆակտո իշխանություններն ու վերջիններիս քարոզիչները, իսկ այդ ճնշումը իրականություն են դարձնում հայերի իրավունքների պաշտպանության համար մեր հարկերից աշխատավարձ ստացող ոստիկանները:
Այսօր այդ հակահայ գործում, ըստ լուրերի, նրանց են միացել նաև «Երկրապահ»-ի որոշ անդամներ: Մի կառույց, որի ողջ էությունը հայրենիքն ու հողը պահելն է:
Իմիջիայլոց, եթե դե-ֆակտո իշխանությունը մնաց, այս կառույցը ոչ միայն կփակվի, այլ դրա անդամները կդատվեն Ադրբեջանի կողմից:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
43👍28🤯6🤬2🥰1
Վերջին 4 տարիներին մենք կուսակցական պայքար չենք մղում, այլ ազգային: Այդ պայքարի խորհրդանիշ է ամեն մեկս, ինչպես այս նկարում պատկերված 96-ամյա տավուշցի հայ կինն ու Բագրատ սրբազանը:
Եղե´ք նրանց նման, անտարբեր մի եղեք, որ հաղթենք:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
192👍24🥰3🤔1