Ադրբեջան Պոստֆակտում – Telegram
Ադրբեջան Պոստֆակտում
1.04K subscribers
1.78K photos
606 videos
323 links
Առաջին ՀԱՅԿԱԿԱՆ բլոգը:
Միայն ամենակարևորը Ադրբեջանի մասին…

Կապ՝ @Az21Factum_Bot

*Ձեր նվիրաբերումները մեծ ներդրում ունեն հակաադրբեջանական տեղեկատվության պայքարի գործում 4083060010909634 (Քարտի թվեր) Ամերիաբանկ:

Email: apostfactum21@protonmail.com
Download Telegram
Media is too big
VIEW IN TELEGRAM
⚠️Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Politik.am-ի հետ հարցազրույցում խոսել է👇

-Սոչիի նոյեմբերի 26-ի եռակողմ հանդիպման,
-Հնարավոր զարգացումների,
-Գերիների վերադարձի,
-ՌԴ խաղաղապահների իրավական ապագա կարգավիճակի,
-Եվ այլ կարևոր թեմաների մասին:

❗️Հարցազրույցը ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ:

@AzPostFactum21
Media is too big
VIEW IN TELEGRAM
⚠️Այսօր Բաքվում տեղի է ունեցել ուղղաթիռի վթարի հետևանքով մահացած զինծառայողների հրաժեշտի արարողությունը:

Հ.Գ. Ոչինչ, մի քիչ էլ ձեր մոտ թող լաց լինի…Չնայած երկակի ստանդարտները ձեզնից հեռու չեն😏

❗️Տեսանյութի ձայն հեռացվել է մեր կողմից…

@AzPostFactum21
⚠️Ադրբեջանը շարունակում է ճանապարհների շինարարական աշխատանքներն օկուպացրած Հադրութում, որը կապվելու է օկուպացրած Ջրականի (Ջաբրայիլ) հետ և ավարտվի Շուքյուրբեյլիում:

@AzPostFactum21
18+

⚡️Երեկ անմարդկային և դաժան ծեծի են ենթարկել Ադրբեջանի «Մուսավաթ» կուսակցության փոխնախագահ (2010-2018թթ) Թոֆիգ Յագուբլուին…

Այժմ հանդիսանում է «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի»(ընդդիմադիր կուսակցությունների կոալիցիա) համակարգող կենտրոնի անդամ:

❗️Առաջիկայում կներկայացնենք ամբողջ մանրամասները…

@AzPostFactum21
👆Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ👇

⚠️Ընդդիմադիր կուսակցությունների որոշ ներկայացուցիչներ, այդ թվում Թոֆիգ Յագուբլուն, երեկ ի նշան Սալեհ Ռուստամլի պաշտպանության, ով կալանավորված է 2018թ-ից՝ բողոքի ակցիա են իրականացնում…👇👇👇
---
👇Ո՞վ է Սալեհ Ռուստամլին և ինչո՞ւ է կալանավորված.👇

👉Ընդդիմադիր Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության ներկայացուցիչ: Վերջինս ձերբակալվել է Շամկիր քաղաքում 2018թ. մայիսին Ադրբեջան կատարած այցի ժամանակ, իսկ 2019թ. նա դատապարտվել է 7 տարի 3 ամիս ազատազրկման՝ փողերի լվացման համար: Հետաքննությունը պնդում էր, որ Ռուստամլին ապօրինի կերպով 420 հազար դոլար է փոխանցել «Ժողովրդական ճակատ» կուսակցության հաշվեհամարներին։
---

Սալեհ Ռուստամլին արդեն տասներորդ օրն է ինչ հացադուլ է անում՝ բողոքելով այն բանի համար, որ 3 տարի ապօրինի կալանավորված է և ունեցվածքի կալանքի տակ է և, որ համաներման մասին վերջերս ընդունած Ալիևի որոշումն իր վրա չի ազդել:

---
⭕️Ադրբեջանում «ընդդիմադիր կնքվելու» պարտադիր արարողություն է գոնե 1 անգամ դատվել թմրանյութերի, փողերի լվացման և խուլիգանության հոդվածներով:
---

⚡️Թոֆիգ Յագուբլուն այս ակցիա շրջանակում է կալանավորվել…

👇Շարունակությունը հաջորդիվ…👇

©«Ադրբեջան Պոստֆակտում»_Վերլուծություն

@AzPostFactum21
👇Թոֆիկ Յագուբլուի ծեծի մասին👇

⚠️Բողոքի ակցիայի վայրից բերման ենթարկելուց հետո ոստիկանների կողմից դաժան ծեծի է ենթարկվել Թոֆիկ Յագուբլուն։ Ավելի ուշ շտապ օգնության մեքենայով վերջինիս տեղափոխել են Հանրապետական ​​նյարդավիրաբուժական հիվանդանոց։

👉Դեպքի առնչությամբ Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, մայոր Էլշադ Հաջիևն ասել է, որ այն պնդումները, թե Թոֆիգ Յագուբլուին ծեծել են ստորաբաժանումում և ենթարկել հատուկ ճնշման, անհիմն են։ Ծեծի դեպքը կհետաքննվի:

❗️Հավելենք, որ ցույցը եղել է չարտոնված, սակայն նման ծեծն էլ չի արդարացնում չարտոնված լինելու հանգամանքը:

⭕️Տարբեր կարծիքներ են հնչել այս ծեծի վերաբերյալ, սակայն առանձնացրել ենք դրանցից մեկը👇

⚡️«Նույնիսկ մեր բանակը (ադրբեջանական) սա չի արել զզվելի հայերի նկատմամբ»:

👇Շարունակությունը հաջորդիվ…👇

©«Ադրբեջան Պոստֆակտում»_Վերլուծություն

@AzPostFactum21
Ադրբեջան Պոստֆակտում
18+ ⚡️Երեկ անմարդկային և դաժան ծեծի են ենթարկել Ադրբեջանի «Մուսավաթ» կուսակցության փոխնախագահ (2010-2018թթ) Թոֆիգ Յագուբլուին… Այժմ հանդիսանում է «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի»(ընդդիմադիր կուսակցությունների կոալիցիա) համակարգող կենտրոնի անդամ:…
👇Թոֆիկ Յագուբլուի ՔՆՆԱԴԱՏՈՂՆԵՐԸ գրում են👇

❗️«Երկիրը նահատակներ է թաղում, ընդդիմությունն էլ ժողովրդի կողքին լինելու փոխարեն հանրահավաքներ է անում»:

❗️«Ոստիկաններն իրավունք ունեն անելու այն, ինչ ցանկանում են... իրականությունն այն է, որ մարդիկ թաղում են իրենց լավագույն որդիներին»:

❗️«Ասեմ նաև, որ ես կտրականապես դեմ եմ իշխանությունների նման կոշտ արձագանքին։ Սակայն այս ընդդիմությունը միայն իր մտերիմների համար է պայքարում»:

❗️«Սրանց ուղղակի պետք էր թույլ տալ որ գոռային ու ցրվեին: Սրանք միայն դա են կարողանում անել»:

©«Ադրբեջան Պոստֆակտում»_Վերլուծություն

AzPostFactum21
Ադրբեջան Պոստֆակտում
⚡️Նախիջևանի ազգային անվտանգության նախկին նախարարը մահացել է բանտում: ⭕️Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ազգային անվտանգության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վալի Ալասգարովը 15 տարի զբաղեցրել է Նախիջևանի անվտանգության նախարարի պաշտոնը։ 👉Նշենք, որ նախկին…
⭕️Օրերս գրել էինք, որ բանտում մահացել էր Նախիջևանի նախկին ազգային անվտանգության ղեկավար, գեներալ Վալի Ալասգարովը, նաև նշել թե ինչ մեղադրանքերով:

❗️Այժմ անդրադառնանք այն դաժանություններից մեկին, որը թույլ է տվել Վալի Ալասգարովը👇

📍Մի քանի տարի առաջ լրատվամիջոցները մի պատմություն էին գրել Գիվրագ գյուղի բնակչի մասին, ով կալանավորվել էր Վալի Ալասգարովի հրամանով։ Նրան երկար ժամանակ խոշտանգել են և փորձել ստիպել խոստովանել իր չարած հանցագործությունը։

🔸Սակայն նա դիմացել է խոշտանգումներին ու ցուցմունք չի տվել, իսկ դա տեսնելով՝ գեներալը հրամայել էր ձերբակալել տղամարդու կնոջն ու աղջկան և բերել մեկուսարան։

🔸Ալասգարովի ենթակաները կատարել էին այս հրամանը և կալանավորել կնոջն ու աղջկան:

🔸Մեկուսարանում մերկացրել էին աղջկան ու կնոջը խոշտանգվողի աչքի առաջ և սպառնացել բռնաբարել։

☝️Այս բանից հետո միայն կալանավորվածը խոստովանական ցուցմունք էր տվել:

❗️Ճանաչե՛նք Ադրբեջանը միասին…

@AzPostFactum21
Forwarded from Sputnik Արմենիա
Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Ստոկհոլմում բացառված չէ

📎 Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։

«ԵԱՀԿ 28-րդ նախարարական համաժողովի շրջանակներում հանդիպում հնարավոր է»,–նշեցին ՀՀ արտգործնախարարությունից։

📌Վերջին անգամ ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպել են նոյեմբերի 11–ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։

@ArmeniaSputnik
⚠️Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյան⚠️

⚡️Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը կրակահերթեր է արձակել, որոնք տևել են 10-15 րոպե։ Կիրառվել են հիմնականում հրաձգային զինատեսակներ։

❗️Ստացված պարզաբանումների համաձայն՝ կրակահերթերը լսվել են համայնքի բնակելի հատվածում, իսկ կիրառված զենքի գնդակներն անցել են բնակիչների այգիների միջով։
Կրակահերթերի հետևանքով մարդկային և նյութական վնաս պատճառելու դեպքեր չեն արձանագրվել։

❗️Ադրբեջանական կողմը, խախտելով եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմը և բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները, շարունակում է Արցախի ժողովրդի իրավունքների դեմ իր հանցավոր գործողությունները՝ ոտնձգելով առաջին հերթին խաղաղ բնակչության կյանքի իրավունքի և հոգեբանական ու ֆիզիկական անձեռնմխելիության դեմ։

⭕️Ամբողջ հայտարարությանը կարող եք ծանոթանալ սեղմելով այստեղ:

@AzPostFactum21
⭕️ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեսպաններն այսօր համատեղ այցով եղել են Արցախի ժամանակավոր օկուպացրած Ակնայում (Աղդամ):

❗️Հիշեցնենք, որ այս տարվա սկիզբ, երբ կազմակերպվել էր Ադրբեջանի Դիվանագիտական կորպուսի այցը օկուպացրած Շուշի ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանները հրաժարվել էին այդ այցից:

@AzPostFactum21