Ադրբեջան Պոստֆակտում – Telegram
Ադրբեջան Պոստֆակտում
1.04K subscribers
1.78K photos
606 videos
323 links
Առաջին ՀԱՅԿԱԿԱՆ բլոգը:
Միայն ամենակարևորը Ադրբեջանի մասին…

Կապ՝ @Az21Factum_Bot

*Ձեր նվիրաբերումները մեծ ներդրում ունեն հակաադրբեջանական տեղեկատվության պայքարի գործում 4083060010909634 (Քարտի թվեր) Ամերիաբանկ:

Email: apostfactum21@protonmail.com
Download Telegram
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
⚡️⚡️⚡️«Երանի մեր(Ադրբեջանի) նախագահը Փաշինյանը լիներ»

🔺Զրուցակիցը խոելով Ադրբեջանում ժողովրդավարությունից ասել է. «Երանի մեր(Ադրբեջանի) նախագահը Փաշինյանը լիներ»:

🔺Սրան ի պատասխան լրագրող Սևինջ Օսմանգըզըն պատասպանել է «Երանի…»:

❗️Լրագրողը ինչպես արժանացել է տարատեսակ սպառնալիքների, այնպես էլ աջակցության խոսքերի

💬Շատերը գրում են, որ Ադրբեջանում չկա ազատ խոսքի իրավունք, չկա ապագա, չունեն սոցիալական կայունությունԻրենք Նիկոլի Փաշինյանի կարիքը ունեն

Հ.Գ. Իսկ մեզ՝ հայերիս, մնում է մեկ հարցի պատասխանել.

Հ.Գ.Գ.⭕️Տա՞լ, թե՞ չտալ. սա է խնդիրը

@AzPostFactum21
🇮🇷🤝🇦🇿🤝🇬🇪
Իրանը, Ադրբեջանը և Վրաստանը պայմանավորվել են ստեղծել տարանցիկ երթուղի, որը կապում է Պարսից ծոցը Սև ծովի հետ։

💬ԿԱՐԾԻՔ.
Տպավորություն է, որ Ադրբեջանը Իրանին արտոնյալ պայմաններով նոր շրջանցիկ(Գորիս-Կապան) ճանապարհ կառուցելու առաջարկ է արել: Սա իհարկե պնդում չէ, այլ վարկած, որը նույնպես իրականությանը բավական մոտ է…

@AzPostFactum21
⚠️Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մեմեդով.

«2022թ. Ադրբեջանը նոր պահանջներ կներկայացնի Հայաստանի դեմ. Խոսքը օկուպացիայի ժամանակ շրջակա միջավայրին վնաս պատճառելու և էներգառեսուրսների ապօրինի օգտագործման միջպետական ​​պահանջների մասին է»։

@AzPostFactum21
⚠️Ադրբեջանը շարունակում է ժամանակավոր օկուպացրած Հորադիզ-Ջրական(Ջաբրայիլ)-Կովսական(Զանգելան)-Աղբենդ(Նոր կառուցվող ճանապարհ) ավտոճանապարհների շինարարական աշխատանքները:

⭕️Նախատեսվում է կառուցել 3 ճանապարհային թունել (T1, T2 և T3)՝ 6 կմ ընդհանուր երկարությամբ, այս ուղղությամբ արդեն սկսվել են շինարարական աշխատանքները։

@AzPostFactum21
👉💣⭕️Ադրբեջանի ականազերծման գործակալության (ANAMA) խորհրդի նախագահ Վուգար Սուլեյմանովը հայտարարել է.

❗️«Նշեմ, որ ներկայացված ձևաթղթերի նախնական ուսումնասիրությունից տպավորություն է ստեղծվում, որ դրանք անարժանահավատ են, անպետք և ոչ ճշգրիտ։ Ներկայացված ձևաթղթերի համապարփակ վերլուծությունից հետո մենք հանրությանը կտեղեկացնենք, թե որքանով են դրանք ճշգրիտ և ինչ տարածքներ են ընդգրկում»,- ասել է Վ. Սուլեյմանովը՝ հավելելով, որ այս պահին գործակալությունը՝ Ադրբեջանի ՊՆ-ի հետ համատեղ, սկսել է վերլուծել և մշակել ստացված քարտեզները:

💬ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Տպավորություն է, որ Ադրբեջանը մանիպուլացնում և ստում, որ դրանք կարող են ճշգրիտ չլինել:
🔺Քաղաքական հարաբերությունների տրամաբանությունից ելնելով պնդում ենք, որ հնարավոր չէ այսքան չափ ստել Ադրբեջանին, իսկ վերջինս էլ բավարարվի միայն հայտարարությունների ձևով:
🔺Ավելին, գիտենք նաև, որ վերջերես ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը մերժել էր Ադրբեջանի ականապատ տարածքների քարտեզների տրամադրման պահանջը. Հայաստանի կողմից դրա տրամադրաման փաստը հիմք ընդունելով…

@AzPostFactum21
⚠️Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունը(Այսուհետ՝ ԱԱՆ) Քննչական վարչության նախկին պետ գեներալ-մայոր Մովլամ Շիխալիևի և նրա երեք աշխատակիցների քրեական գործը դատաքննություն փուլ է մտել։ Գեներալ-մայորի հետ դատավորի մոտ են ներկայացվել ԱԱՆ առաջնային քննչական վարչության պետի նախկին տեղակալ Յասին Մեմեդովը, վարչության նախկին պետ Վյուսալ Էլեքբերովը և վարչության պետի նախկին տեղակալ Սահիբ Ալաքբարովը։

❗️Շիխալիևը և մյուսները սպառնալիքների միջոցով՝ կազմակերպված խմբով, բռնագրավել են 14 միլիոն 292 հազար մանաթի, 5 միլիոն 77 հազար մանաթի այլ գույք:

@AzPostFactum21
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🔥🧯Երեկ երեկոյան Ադրբեջանի մետրոյի կայարաներից մեկում ինքնահրկիզման փորձ է արել 20-ամյա Էլիսահիբ Ռյուստեմովին։

☎️Ռյուստեմովին զանգահարել է 102 ծառայություն և ասել, որ ինքնահրկիզվելու է մետրոյի Քյորօղլու կայարանի ելքի կամրջի վրա։

🔥Ինքնահրկիզվել ցանկցողը 44-օրյա պատերազմի մասնակից է և վերջին 3 ամիսների ընթացքում բողոքի ակցիաներ է իրականացել՝ պնդելով, որ իրեն չեն վճարել և անտերության են մատնել:

🎥Տեսանյութից երևում է, որ ոստիկանները կանխել են ինքնահրկիզումը և բերման են ենթարկել Ռյուստեմովին:

@AzPostFactum21
⚠️Դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։

👉Հայկական կողմից տուժածներ չկան։

ՀՀ ՊՆ

@AzPostFactum21
❗️Շատ ենք հանդիպել Ադրբեջանի տարբեր մեդիա հարթակներում այնպիսի ռեպորտաժների, որտեղ թիրախավորվում էին Հայաստանի գյուղերի կամ առանձին շրջանների ճանապարհները՝ «Հայաստանը փող չունի ճանապարհներ կառուցելու համար» թիրախավորումով:

🎥Այս ռեպորտաժը, որտեղից արտանկարել(screenshot) ենք հետևյալ նկարները Ադրբեջանի հեռուստաընկերություններից մեկն է պատրաստել: Ճիշտ է, ռեպորտաժն Ադրբեջանի դպրոցներում թմրանյութերի առկայության մասին էԲԱՅՑ ձեր ուշադրությունն ենք հրավիրում ռեպորտաժում երևացող ճանապարհներին և մայթերին:

👉Նշենք, որ Աբշերոնի շրջանում են այսպիսի ճանապարհները, իսկ այդ շրջանը ուղիղ հարևան է մայրաքաղաք Բաքվին:

⭕️«Усатый террорист»-ը (Ալիևը) կամ ամբողջ պետական գումարները ուղղում է օկուպացրած Արցախում ճարտարապետությունը փոխելու համար կամ էլի թալանում է Ադրբեջանի հասարակությանը:

@AzPostFactum21