Ադրբեջան Պոստֆակտում – Telegram
Ադրբեջան Պոստֆակտում
1.04K subscribers
1.78K photos
606 videos
323 links
Առաջին ՀԱՅԿԱԿԱՆ բլոգը:
Միայն ամենակարևորը Ադրբեջանի մասին…

Կապ՝ @Az21Factum_Bot

*Ձեր նվիրաբերումները մեծ ներդրում ունեն հակաադրբեջանական տեղեկատվության պայքարի գործում 4083060010909634 (Քարտի թվեր) Ամերիաբանկ:

Email: apostfactum21@protonmail.com
Download Telegram
❗️Հարգելի հետևորդներ,

Հասկանալի պատճառներով՝ երեկ, մեր էջում լռության օր էր, այսօրվանից շարունակելու ենք մեր գործնեությունը:

Ի գործ...

#Az_Post_Factum
⚠️Ադրբեջանում չեն դադարում Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ տարբեր սուտ և կեղծ նոր պահանջատիրական թեզերի «մշակումը»:

👉Բացառելով մեր ալիքում ադրբեջանական քարոզչությունը հրապարակում ենք միայն քարտեզը:

ԱՄՓՈՓ.
💬Ադրբեջանցիները նշում են, որ ինքնորոշման հիմքով Սևանը և Սյունիքը պետք է առանձնանան Հայաստանից որպես անկախ պետություն: Ավելին, իրենց պատկերացմամաբ այդ տարածքներում միայն ադրբեջանցիներ պետք է ապրեն:

❗️Ճանաչե՛ք Ադրբեջանը…

#Az_Post_Factum
👉Արցախի Հանրապետության Նախագահի Միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդականը՝ Նելլի Բաղդասարյանը, անդրադարձել է պատերազմի տարելիցի ներկայիս իրավիճակին և ՌԴ խաղաղապահներին:

📑«Այ­սօր ռու­սա­կան խա­ղա­ղա­պա­հու­թյու­նը միակ զս­պող հան­գա­մանքն է Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան հե­տա­գա օ­կու­պա­ցիան կան­խե­լու գոր­ծում»:

Ավելին կարող եք կարդալ վերջինիս Ֆեյսբուքյան էջին…👆

#Az_Post_Factum
🇬🇪👉🇦🇿
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վաղը կժամանի Բաքու:

❗️Նա մասնակցելու է Ադրբեջանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության համատեղ միջկառավարական հանձնաժողովի նիստին:

#Az_Post_Factum
🇦🇿👉🇹🇷Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Քերիմ Վելիևը, Լոգիստիկայի գլխավոր վարչության պետ գեներալ-լեյտենանտ Նիզամ Օսմանովը Բաքվում ընդունել է Թուրքիայի ազգային պաշտպանության փոխնախարար Մուհսին Դերենին:

❗️Օրակարգում է եղել նյութատեխնիկական հարցերը:

💬ԿԱՐԾԻՔ.
Պարզ է չէ, որ Ադրբեջանը ջանասիրաբար բուժում է իր հետպատերազմյա վերքերը, իսկ մենք ի՞նչ ենք անում…

#Az_Post_Factum
🔵◽️ԵԽԽՎ-ում երեկ ընդունվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ բանաձև👇🏻

❗️Բանաձևը դատապարտում է 44-օրյա պատերազմի ընթացքում և հետո Ադրբեջանի կատարած միջազգային հանցագործությունները, վկայակոչում Թուրքիայի օգնությամբ կողմից սիրիացի վարձկանների ներգրավման վերաբերյալ մտահոգիչ փաստերը, կոչ է անում ազատ արձակել բոլոր գերիներին:

⭕️ԵԽԽՎ-ն դատապարտում է Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը (և՛ Նախիջևանի, և Արցախի): Միջազգային հանրության շրջանում կեղծ նարատիվների ամրապնդման մասով շատ կարևոր է ամեն հայկականը «կովկասի ալբանական» ներկայացնելու, պետականորեն տարվող հայատյացության քաղաքականության մասին հատվածը:

‼️Պետք է փաստել, թուրք-ադրբեջանական տանդեմի նկատմամբ միջազգային ճնշման այս գործիքակազմը կարելի էր կիրառել ավելի վաղ: Մինչդեռ նման քայլ արվել է պատերազմից 1 տարի անց միայն: Այնուամեմայնիվ, միջազգային իրավունքի տեսանկյունից ճիշտ օգտագործելու պարագայում սա կարող է ծառայել հօգուտ մեր պետության:

#Az_Post_Factum
❗️Գերմանացի ճանաչված լրագրող Լինդսեյ Սնելլը, անդրադառնալով 44-օրյա պատերազմի տարելիցին, իր ֆեյսբուքյան էջին գրել է.

👉«Եվ, իհարկե, մեկ տարի առաջ այսօր Թուրքիան և Ադրբեջանը պատերազմ սկսեցին Արցախի ժողովրդի դեմ ՝ ռմբակոծելով ամբողջ քաղաքացիական տարածքները և ստիպելով մարդկանց գլոբալ համաճարակի ժամանակ փակվել չօդափոխվող նկուղներում՝ միևնույն ժամանակ պնդելով, որ պատերազմը սկսել է Հայաստանը: «Միջազգային հանրությունը» երբեք, իրոք, չի ճնշել նրանց հակառակն ընդունելու համար»:

#Az_Post_Factum
Forwarded from 📦
Более 800 подсудимых, иски против 55 человек в 2020 году В результате расследования преступлений, совершенных в Вооруженных Силах Азербайджанской Республики во время войны.
🇦🇿 🇹🇷 Ադրբեջանը կրկին շնորհակալություն է հայտնել Թուրքիային Արցախյան վերջին պատերազմում իր հաղթանակի համար

❗️Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այս մասին ասել է Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարարի տեղակալ Մուհսին Դերեի հետ հանդիպման ժամանակ:

⭕️Հասանովը նշել է, որ թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության զարգացումն ապահովում է տարածաշրջանային կայունությունը:

🛑Դերեն էլ ուշադրությունը հրավիրել է 2 երկրների միջև ռազմական արդյունաբերության զարգացման և փորձի փոխանակման վրա:

🔴Քննարկվել են նաև կողմերի զորատեսակների ներգրավմամբ համատեղ զորավարժությունները, ինչպես նաև հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

🏅 Հանդիպման ավարտին Հասանովը թուրք փոխնախարարին պարգևատրել է «Ռազմական համագործակցության ոլորտում ծառայության համար» մեդալով:

#Az_Post_Factum
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
⚡️Ադրբեջանցի զինվորը, մեծ հավանականությամբ, թմրամիջոց է օգտագործում հարձակում սկսելուց առաջ⚡️

❗️Դատելով կադրից՝ սկզբում փաթեթից ինչ-որ բան է լցնում քարի վրա, այնուհետև 2-3 անգամ դեմքով կռանում դեպի այդ քարը: Եթե ուշադրություն դարձնենք, ապա կտեսնենք, որ մեկ անգամ քիթն է ձեքով մաքրում...

📍Տեղանք. Մռավի Լեռներ:

#Az_Post_Factum
⚠️Ադրբեջանի տարբեր բնակավայրեր հորդառատ անձրևների հետևանքով վերջին 2 օրերում ծածկվել են ջրով:

👉Նավթի ու գազի մեծ պաշարներ ուեցող երկիրը հասարակ ջրատարեր չի կարողանում, կամ թե չի ցանկանում պատրաստել:🤦‍♂️

#Az_Post_Factum
🇵🇰👉🇦🇿Պակիստանյան լոգիստիկ ընկերությունը՝ National Logistics Cell-ը, սկսել է ճանապարհային բեռնափոխադրումներ Ադրբեջան և Թուրքիա:

📜Այս մասին հայտարարել է առևտրի և ներդրումների գծով երկրի վարչապետի խորհրդական Աբդուլ Ռազակ Դավուդը: Սկզբնական փուլում ապրանքները Պակիստանից կտեղափոխվեն Թուրքիա, Ադրբեջան և Թուրքմենիստան:

#Az_Post_Factum