Ադրբեջան Պոստֆակտում – Telegram
Ադրբեջան Պոստֆակտում
1.04K subscribers
1.78K photos
606 videos
323 links
Առաջին ՀԱՅԿԱԿԱՆ բլոգը:
Միայն ամենակարևորը Ադրբեջանի մասին…

Կապ՝ @Az21Factum_Bot

*Ձեր նվիրաբերումները մեծ ներդրում ունեն հակաադրբեջանական տեղեկատվության պայքարի գործում 4083060010909634 (Քարտի թվեր) Ամերիաբանկ:

Email: apostfactum21@protonmail.com
Download Telegram
💬«Հայաստանը հայտարարում է, որ Ադրբեջանի ներկայացրած առաջարկները Հայաստանի համար ընդունելի են, իսկ Ադրբեջանը փակում է գազատարը։ Եվ սա ամենամեծ ապացույցն է այն բանի, որ Ադրբեջանի քաղաքականութոյւնը մեզ խաղաղության օրակարգից շեղելն է» - #փաշինյան:

❗️Կապիտուլացված իշխանությունը չի կարող խաղաղության օրակարգ ունենալ 3 հիմնական պատճառով.

1️⃣#Կապիտուլացվածներին արտաքին ուժերը ով ինչպես ցանկանում՝ այնպես էլ «հեծնում» է և իր օրակարգը թելադրում,
2️⃣#Կապիտուլացվածները իրենց ստամոքսով մարսել են Հայաստան միջազագային սուբյեկտայնությունը. շատ միջազգային կառույցներ դադարել են Հայաստանին գործոն դիտարկելուց:
3️⃣#Կապիտուլացվածները անգամ պարտությունից հետո ազգային դիմագիծ ձեռք չբերեցին. վերջին 1 ու 3 ամսում կորցրեցին Հայաստանի սուվերեն տարածքները՝ դրանք անվանեցին ադրբեջանական, գերիների ուղարկեցին «պատմության» գիրկը, պախարակեցին զոհվածների և՛ գերեզմանը, և՛ հիշատակը և այլն:

⁉️խաղաղության օրակարգ…

@AzPostFactum21
👍9👎2
❗️Հարգելի ՛ հայրենակիցներ❗️

Մարտի 24-ին, ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը:
Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը և նրանց վերադարձնել ելման դիրքեր:

Հայտնում ենք, որ անվտանգության նկատառումներից ելնելով այս պահին տարհանվել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք և երեխաները:
Հորդորում ենք բնակչությանը պահպանել հանգստություն, շփման գծի մյուս բոլոր հատվածներում իրավիճակն այս պահին կայուն է:

[Արցախի տեղեկատվական շտաբ]

@AzPostFactum21
👎31
⚠️Անդրադարնամ իմ իմացած իրական տեղեկություններին...Փառուխը Խրամորթին կպած փոքր գյուղ է այնտեղ գրեթե 5 ընտանիք է ապրում ովքեր արդեն տեղահանվել են էս պահին ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են գյուղ...

❗️Այս մասին գրել է Tatev Artsakh ՏԳ ալիքը:

@AzPostFactum21
👍2
⚠️Խաղաղություն մուրացող ժողովուրդները Հայրենիք ունենալու իրավունք չունեն։

❗️Թող որ բոլորը այս հարցը իրենք իրենց տան

@AzPostFactum21
👍142👎1
⚠️Ադրբեջանցի զինծառայողները Թուրքիայում դիպուկահարների դասընթացներ են անցնում:

@AzPostFactum21
🤬10👎61
⚡️Հաղորդագրություն⚡️

Ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ:

Ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող: Հայկական կողմից կա մեկ վիրավոր։ Ժամը 09։00 դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է։ Ակնկալում ենք, որ ռուս խաղաղապահները միջոցներ կձեռնարկեն ադրբեջանական ստորաբաժանումներին ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ։

ԱՀ ՊՆ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

@AzPostFactum21
👎2
Հաղորդագրություն,

Ճշտված տեղեկություններով` այսօր գիշերը ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից հրահրված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանի վիրավորում է ստացել պաշտպանության բանակի հինգ պայմանագրային զինծառայող: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

ԱՀ ՊՆ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

@AzPostFactum21
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
❗️Նայե՛ք այս կադրերը։ Հենց այս պահին Փառուխում դիրքավորված ադրբեջանական զինուժը էքսկավատորով ճանապարհ է բացում դեպքի ռազմավարական նշանակություն ունեցող Քարագլուխ։

👉Ռուս խաղաղապահների ներկայությամբ։ Հայաստանն ու Արցախը Ադրբեջանի, Թուրքիայի եւ «ոչինչ չտեսնող» միջազգային հանրության դեմ մնացել են միայնակ։

Նաիրա Զոհրաբյանի ՖԲ էջից:

@AzPostFactum21
🤬7👎21
⚡️Հաղորդագրություն⚡️

Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, շարունակելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառում է նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում նաև «Bayraktar TB-2» տիպի: Հակառակորդի գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ երկու պայմանագրային զինծառայող: Վիրավորների թիվը ճշտվում է:
14:00-ի դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը Արցախի արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրաստիճան լարված մնալ:

ԱՀ ՊՆ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

@AzPostFactum21
1🤬1
⚡️⚡️⚡️Մարտի 24-ից մարտի 25-ը Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը, խախտելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, մտել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտի. Լեռնային Ղարաբաղի տարածքում և ստեղծել դիտակետ։

❗️Բայրաքթար-ՏԲ 2 տիպի անօդաչու թռչող սարքից 4 հարված է հասցվել Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների ստորաբաժանումներին ՓԱՌՈՒԽ բնակավայրի տարածքում։

⚠️Ներկայում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում իրավիճակը կարգավորելու եւ զորքերը իրենց նախնական դիրքերը վերադարձնելու համար։ Ադրբեջանական կողմին զորքերը դուրս բերելու կոչ է ուղարկվել։

ՌԴ ՊՆ

@AzPostFactum21
👍4👎1
Ռուսաստանի Դաշնության արձագանքը վերջին իրադարձություններին մի շարք արձանագրումների առիթ է տալիս.

👇👇👇


@AzPostFactum21
🤬1
1. Իմ հիշողությամբ, նոյեմբերի 9-ից հետո առաջին անգամ է, որ Ռուսաստանը պաշտոնապես արձանագրում է Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության հիմնական դրույթների խախտման փաստը, թեպետ այդպիսիք եղել են նաեւ մինչ այսօրեական զարգացումները։

2. Ակնհայտ է, որ Մոսկվայում արձանագրել են, որ ադրբեջանական այս վայրագությունները տեղի են ունենում Ռուսաստան-Արեւմուտք հակամարտության ուկրաինական թատերաբեմում լարվածության ֆոնին, ինչի մասին վկայում է ռուսական մեդիափորձագիտական եւ քաղաքական լրահոսը։

3. Ռուսաստանում ադրբեջանական լոբբինգով զբաղվող շրջանակների համար հարված է նաեւ այն փաստը, որ Ադրբեջանը Հարավային Կովկասում հակառուսական գործողությունների առաջամարտիկ է դառնում ՌԴ-Ադրբեջան դաշնակցային կամաձայնագրի ստորագրումից քիչ անց։

4. Այս ամենը վկայում է այն մասին, որ ուկրաինական ճգնաժամի ֆոնին Ադրբեջանն է դարձել տարածաշրջանի ամենահակառուսական միավորումը, առաջ անցնելով Վրաստանից։

5. Ռուսական դիրքորոշման սաստկացումը կարող է վկայել այն մասին, որ այդ դեղին քարտը ուղղված է նաեւ Թուրքիային «կուժ, քե’զ եմ ասում, կուլա, դու լսի’ր» սկզբունքով։

6. Արցախի հողի վրա ռուս-ադրբեջանական վերջին զարգացումները կրկին վկայում են այն մասին, որ Նիկոլի պատճառով մենք այլեւս գործոն չենք մեր հայրենիքի եւ մեր հայրենակիցների կյանքը երաշխավորելու եւ ապագան որոշելու հարցում։

7. Ռուսաստանի պաշտոնական արձաձանքը պետք է սառը ցնցուղ լինի Նիկոլի քաղաքական դիակը թարմ պահող եւ նրա կողմից պատվիրված հակառուսական քամիներ անող քաղաքական արալեզների համար։

Արմեն Աշոտյանի ՖԲ էջից:

@AzPostFactum21
👍11🤬21👎1👏1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Քարագլուխ կոչվող բարձրունքն է

❗️Այստեղից դիտարկվում են Արցախի մնացյալ հատվածի Ասկերանի և Ակնայի շրջանները

⚠️Էս տարածքները կորցնել նշանակում է էապես կոտրել Արցախի առանց այն էլ վիրավոր մեջքը

@AzPostFactum21
👍1👎1
⚡️❗️Փառուխը և Քարագլուխը գտնվում են ռուս խաղաղապահների լիակատար վերահսկողության տակ. Ադրբեջանի զինված ուժերը լքել են տարածքները:

⚠️Այս մասին հայտնում https://news.1rj.ru/str/mikayelbad/12584 ՏԳ ալիքը:

@AzPostFactum21
👍7
⚠️Ռուսաֆոբ, ռուսատյաց, ռուսականը ոչնչացման ձգտող «ադրբեջանցի» հասարակական գործիչ Համիդ Համիդովի ՖԲ էջը արգելափակել է սույն հրապարական համար🤦‍♂️

❗️Ի դեպ, սույն արարածը 44-օրյա պատերազմի ժամանակ նման օրինակ հրապարակման համար նույնպես արգելափակվել էր

@AzPostFactum21
👍4👎1🤬1
❗️ Sputnik.az-ի փոխանցմամբ ԱզերիԳազը վերացրել է Արցախի գազատարի վթարի հետևանքները: Մարտի 28-ից Արցախ գազամատակարարումը կվերականգնվի:

@AzPostFactum21
3
⚠️ԿԱՐՃ⚠️
Ադրբեջանի ՊՆ-ի պատասխանը ՌԴ ՊՆ-ին👇

🔘ՌԴ ՊՆ հայտարարությունը հակասում է «Դաշինք» հռչակագրին։

🔘Ադրբեջանի տարածքում «Լեռնային Ղարաբաղ» կոչվող վարչական տարածքային միավոր չկա։

🔘Եռակողմ հայտարարության դրույթները խախտում է ոչ թե Ադրբեջանը, այլ Հայաստանը։

🔘Ադրբեջանական բանակը աշխատանքներ է տանում տարածաշրջանում տեղաշարժերի գտնվելու վայրը ճշտելու ուղղությամբ։

🔘Հայտարարության մեջ նշված գյուղի անունը ոչ թե Ֆուրուխ է, այլ Ֆարուխ։

🔘Խնդրում ենք ապահովել ապօրինի զինված խմբավորումների ամբողջական դուրսբերումը մեր տարածքներից։

@AzPostFactum21
🤬5