Ադրբեջան Պոստֆակտում – Telegram
Ադրբեջան Պոստֆակտում
1.04K subscribers
1.78K photos
605 videos
323 links
Առաջին ՀԱՅԿԱԿԱՆ բլոգը:
Միայն ամենակարևորը Ադրբեջանի մասին…

Կապ՝ @Az21Factum_Bot

*Ձեր նվիրաբերումները մեծ ներդրում ունեն հակաադրբեջանական տեղեկատվության պայքարի գործում 4083060010909634 (Քարտի թվեր) Ամերիաբանկ:

Email: apostfactum21@protonmail.com
Download Telegram
Լավրովի հայտարարությունն ունի լավ և վատ կողմեր. Ռուսաստանը միայն Ադրբեջանին բավարարելով հարցը չի լուծի. Գառնիկ Դավթյան
👍3
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
❗️Դիմացը Փառուխ գյուղն է, իսկ դեպի ավելի աջ տեսանելի է Քարագլուխ բարձրունքը:

👉Տեսանյութը նկարված է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Փառուխից ոչ շատ հեռու գտնվող տարածքից:

@AzPostFactum21
🏳️‍🌈❤️🇦🇿 ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները Բաքվում լրատվամիջոցների համար ճեպազրույց են անցկացրել։

Հ.Գ
Ադրբեջանում ոչ ավանդական լինելը խրախուսվում է ամբողջությամբ, նրանք արդեն ճեպազրույցներ են տալիս...

Աղբյուր՝ t.me/sisumasis

@AzPostFactum21
👍2
☠️Ավտովթարից մահացել է 2016թ. ապրիլյան պատերազմի և 44-օրյա պատերազմի մասնակից, գնդապետ-լեյտենանտ Շյոհրետ Նամազովը։

❗️Միջադեպը տեղի է ունեցել երբեմնի հայկական Գանձակում(Գյանջա)։

@AzPostFactum21
👍124
Ադրբեջան Պոստֆակտում
❗️❗️18+❗️❗️ 👉Այն ամենը ինչը պետք է իմանալ Ադրբեջանի «ընդդիմության» մասին ❗️Ադրբեջանի հատուկ ծառայությունները տարածել են Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցություն անդամների մի տեսանյութերը, որտեղ 2 տղա սեռական հարաբերություն են ունենում: Կոմպրոմատը այն…
Media is too big
VIEW IN TELEGRAM
❗️❗️Սա էլ տեսանյութը երեկվա մեր կողմից հրապարակած նկարի🤦‍♂️

⚡️Կինը ամուսնուն բռնացրել է տղամարդ սիրեկանի հետինչպես գրել էինք տեսանյութի անձինք ընդդիմադիր Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցություն անդամներն են:

Աղբուր՝ t.me/sisumasis

@AzPostFactum21
😁4👍2
Media is too big
VIEW IN TELEGRAM
⚡️Առանց մեկնաբանությունների…

@AzPostFactum21
👍11😁2
🇦🇲 1993թ. հունիսի 12-ին զոհվել է Հայաստանի հերոս, պատմական գիտությունների թեկնածու, ԼՂՀ զինված ուժերի փոխգնդապետ, Ղարաբաղյան պատերազմի ակտիվ մասնակից, Լեռնային Ղարաբաղում հայկական ուժերի կազմակերպիչներից և ղեկավարներից լեգենդար Մոնթեն՝ «Ավո Մելքոնյանը:

💬«Մենք իրավունք չունենք պարտվելու, պետք է ամեն ինչ տանք հաղթելու համար։ Պետք է հասկանանք, որ այս պատերազմը պետք է ավարտվի միայն մեր հաղթանակով, այլ տարբերակ լինել չի կարող։ Եթե ​​կորցնենք Արցախը, կփակենք մեր պատմության վերջին էջը»:

@AzPostFactum21
21👍2🤬1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
⚡️⚡️Ադրբեջանի հատուկ ծառայությունները ձերբակալել են 15-ամյա աղջիկա, ով Գարեգին Նժդեհի նկարը պարզել էր Ադրբեջանի նավթի և արդյունաբերության պետական ​​համալսարանի ուղղությամբ ու տեսանյութ նկարել:

❗️Ձերբակալված աղջկան տրվել է Ֆիդա մականունը:

👉Ադրբեջանական կողմը մեղադրում է Հայաստանի հատուկ ծառայություններին և նշում, որ Ֆիդանը(ձերբակալված անձը) դարձել է զոհ հայերի ձեռքը և օգտագործվել ընդդեմ Ադրբեջանի:

@AzPostFactum21
👍7🤬3
Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղար, գեներալ-գնդապետ Ռամիլ Ուսուբովը հարցքզրույց է տվել տեղական լրատվամիջոցներից մեկին: Առանձնացրել ենք հարցազրույցի կորիզային մասերը👇

📍Վերջին շաբաթների ընթացքում հայ պաշտոնյաների մասնակցությունը սահմանների սահմանազատման և սահմանազատման տարբեր քննարկումներին և բանակցություններին ցույց է տալիս, որ նրանք հասկանում են, որ զիջումների սահմանը սպառված է։

📍Բանակցություններում արհեստական ​​խոչընդոտներ ստեղծող Հայաստանը այլ ելք չունի, քան հրաժարվել անհիմն պահանջներից:

📍Հայ հասարակությունն ունի խաղաղ բանակցությունների և՛ ցանկություն, և՛ աջակցություն:

📍Անցյալ տարվա ընտրություններում հայ ժողովուրդը վստահեց իշխող կուսակցությանը, որը հայտարարեց, որ բանակցություններ է սկսելու Ադրբեջանի հետԺողովուրդը Փաշինյանին Ադրբեջանի հետ հաշտության պայմանագիր կնքելու մանդատ է տվել:

Հ.Գ. Հետո էլ զարմանում ենք, թե ինչի է մեր իշխանության և Ադրբեջանի իշխանությունների հայտարարություները էսքան նման:

@AzPostFactum21
🤬14😁1
📌«Թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից Շուշիի հռչակագրի «կատարողականը» բավականին նկատելի է։ Հռչակագրի մեծ հատվածը վերաբերում է ռազմական համագործակցությանը՝ համատեղ զորավարժությունների անցկացում, զինվորների վերապատրաստում, ռազմատեխնիկական փորձի փոխանակում և այլն։ Վերջին մեկ տարվա ընթացքում տեսանելի է, որ հատկապես Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում՝ Քարվաճում, Կովսականում և բոլոր այն հատվածներում, որոնք սահմանակից են Սյունիքի մարզին, ադրբեջանական կողմից իրականացվում են զորավարժություններ։ Այդ զորավարժություններում ակտիվորեն ներգրավված են թուրքական սպայական կազմը, նաև թուրքական որոշակի զորամիավորումներ։ Ադրբեջանն էլ իր կողմից սեփական զորամիավորումներով ակտիվորեն մասնակցում է Թուրքիայում անցկացվող զորավարժություններին, մասնավորապես՝ հատուկ դասընթացների։ Հռչակագրում եղած այն բոլոր կետերը, որոնք վերաբերում են Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական համագործակցությանը՝ լայն թափով առաջ է գնում»,- նշեց Գառնիկ Դավթյանը։

👇Ավելին👇

@AzPostFactum21
👍3😁1
👇Հերթական ինքնասպանությունը Ադրբեջանում👇

☠️Ադրբեջանի Սաբիրաբադի շրջանի Ջավադ գյուղում 44-օրյա պատերազմի մասնակից Մաշալլահ Մանաֆովը (ծնված 1986թ.) ինքնասպանություն է գործել:

❗️Մաշալլահը կախվել է իր տան ուռենուց։

👉Ընտանիքին ինքնասպանության դրդող պատճառների մասին հստակ ոչինչ հայտնի չէ։

@AzPostFactum21
👍43
Բաքվի բռնապետ ալիևը IX գլոբալ ֆորումում իր ելույթի ժամանակ ասել է.👇

❗️Առանձնացրել ենք կարևոր դրվագներ❗️

@AzPostFactum21
🤬31
Ադրբեջան Պոստֆակտում
Բաքվի բռնապետ ալիևը IX գլոբալ ֆորումում իր ելույթի ժամանակ ասել է.👇 ❗️Առանձնացրել ենք կարևոր դրվագներ❗️ @AzPostFactum21
📌«Միջանցքների» մասին. «Ավելի քան մեկուկես տարի հայերը օգտվում են Լաչինի միջանցքից, իսկ Ադրբեջանը չի կարող օգտվել Զանգեզուրի միջանցքից։ Դա արդար չէ, մենք երբեք չենք հաղթահարի դա: Ուստի, կարծում ենք, որ հայերը նախկինի պես փորձում են ժամանակ շահել։ Հայերի ողջ գաղափարախոսությունը ոչնչացվեց, 30 տարվա օկուպացումը նրանց օգուտ չբերեց, ողջ աշխարհը տեսավ այն ավերակները, որոնք թողեցին հայերը։ Զանգեզուրի միջանցքի բացումը մեր երկրների միջև խաղաղության պայմաններից մեկն է, սա կարևոր խնդիր է, և Ադրբեջանն իրավունք ունի դա պահանջել»։

📌Արցախի կարգավիճակի մասին.«...Ես ուզում էի ուշադրություն հրավիրել Ադրբեջանի տարածքում ապրող հայերի ճակատագրին։ Մեր սահմանադրությունն ապահովում է Ադրբեջանում ապրող բոլոր ազգությունների իրավունքները, և մենք պետք է ապահովենք մեր հողում ապրող բոլոր հայերի իրավունքները։ Մենք պատրաստ ենք դա անել։ Բայց, ցավոք, կրկին լսում ենք «կարգավիճակի» վտանգավոր և հակաարդյունավետ պահանջներ։ Այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը» գոյություն չունի, իսկ «կարգավիճակի» ցանկացած հիշատակում միայն հակամարտությունների է հանգեցնում։ Հայաստանը պետք է դադարեցնի պատմությունը վերաշարադրելու փորձերը. Ոչ պաշտոնական պայմանավորվածություն կա, որ «կարգավիճակի» հարց չի բարձրացվելու, բայց չի իրականացվում։ Եթե ​​Հայաստանը կրկին կասկածի տակ դնի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա մենք բազմաթիվ պատմական պատճառներ կունենանք կասկածի տակ դնելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Եթե ​​Հայաստանը Ղարաբաղի համար «կարգավիճակ» է պահանջում, ապա ինչու՞ չպետք է կարգավիճակ պահանջենք Արևմտյան Զանգեզուրի համար, որտեղ ադրբեջանցիներ էին ապրում։ Բայց դա փակուղի է լինելու»:

📌ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին.
«Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին՝ կարող եմ ասել, որ այդ ինստիտուտը կորցրել է իր նշանակությունը։ Պետք է հրաժեշտ տալ: Այս հակաարդյունավետ խումբին ոչ թե «շնորհակալություն և ցտեսություն», այլ պարզապես «ցտեսություն», քանի որ ժամանակն է, որ նա թոշակի գնա: Մինսկի խմբի վերածննդի մասին խոսակցություններն արժանանում են մեր հակազդեցությունը»:

📌Խաղաղության պայմանագրի մասին.
«Մեր միակ նպատակը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելն է, որից հետո Հարավային Կովկասում կսկսվի զարգացման նոր, խաղաղ փուլ՝ համագործակցության փուլ։ Ցավոք, մինչ այժմ Հայաստանը հրաժարվում է դա անել, և ես չեմ կարող դրա համար ողջամիտ բացատրություն գտնել։ Ինչո՞ւ Հայաստանը դա չի անում։ Արդյո՞ք նա ուզում է նորից կռվել: Բայց դա կլինի աղետ, Հայաստանի պետականության վախճանը»։

📌Հարավային Կովկասի զարգացման մասին. «Մենք պետք է եռակողմ երկխոսություն սկսենք Հայաստանի և Վրաստանի հետ, հաշվի առնենք անդրսահմանային գետերի, տրանսպորտային հանգույցների հարցը։ Ադրբեջանը մոտ է Զանգեզուրի միջանցքի իր հատվածի ավարտին. Եթե ​​չլիներ հայկական օկուպացիան, Հարավային Կովկասն այժմ շատ զարգացած տարածաշրջան կլիներ»։

@AzPostFactum21
🤬91👍1
❗️ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդն այցելել է Ադրբեջանի Շեհիդների ծառուղի։

👉Դոնֆրիդը Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիցենբերգերի հետ շրջել է նաև Հին քաղաքում(Բաքու)։

@AzPostFactum21
🤬81