Ադրբեջան Պոստֆակտում – Telegram
Ադրբեջան Պոստֆակտում
1.04K subscribers
1.78K photos
605 videos
323 links
Առաջին ՀԱՅԿԱԿԱՆ բլոգը:
Միայն ամենակարևորը Ադրբեջանի մասին…

Կապ՝ @Az21Factum_Bot

*Ձեր նվիրաբերումները մեծ ներդրում ունեն հակաադրբեջանական տեղեկատվության պայքարի գործում 4083060010909634 (Քարտի թվեր) Ամերիաբանկ:

Email: apostfactum21@protonmail.com
Download Telegram
Բաքվի բռնապետ ալիևը IX գլոբալ ֆորումում իր ելույթի ժամանակ ասել է.👇

❗️Առանձնացրել ենք կարևոր դրվագներ❗️

@AzPostFactum21
🤬31
Ադրբեջան Պոստֆակտում
Բաքվի բռնապետ ալիևը IX գլոբալ ֆորումում իր ելույթի ժամանակ ասել է.👇 ❗️Առանձնացրել ենք կարևոր դրվագներ❗️ @AzPostFactum21
📌«Միջանցքների» մասին. «Ավելի քան մեկուկես տարի հայերը օգտվում են Լաչինի միջանցքից, իսկ Ադրբեջանը չի կարող օգտվել Զանգեզուրի միջանցքից։ Դա արդար չէ, մենք երբեք չենք հաղթահարի դա: Ուստի, կարծում ենք, որ հայերը նախկինի պես փորձում են ժամանակ շահել։ Հայերի ողջ գաղափարախոսությունը ոչնչացվեց, 30 տարվա օկուպացումը նրանց օգուտ չբերեց, ողջ աշխարհը տեսավ այն ավերակները, որոնք թողեցին հայերը։ Զանգեզուրի միջանցքի բացումը մեր երկրների միջև խաղաղության պայմաններից մեկն է, սա կարևոր խնդիր է, և Ադրբեջանն իրավունք ունի դա պահանջել»։

📌Արցախի կարգավիճակի մասին.«...Ես ուզում էի ուշադրություն հրավիրել Ադրբեջանի տարածքում ապրող հայերի ճակատագրին։ Մեր սահմանադրությունն ապահովում է Ադրբեջանում ապրող բոլոր ազգությունների իրավունքները, և մենք պետք է ապահովենք մեր հողում ապրող բոլոր հայերի իրավունքները։ Մենք պատրաստ ենք դա անել։ Բայց, ցավոք, կրկին լսում ենք «կարգավիճակի» վտանգավոր և հակաարդյունավետ պահանջներ։ Այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը» գոյություն չունի, իսկ «կարգավիճակի» ցանկացած հիշատակում միայն հակամարտությունների է հանգեցնում։ Հայաստանը պետք է դադարեցնի պատմությունը վերաշարադրելու փորձերը. Ոչ պաշտոնական պայմանավորվածություն կա, որ «կարգավիճակի» հարց չի բարձրացվելու, բայց չի իրականացվում։ Եթե ​​Հայաստանը կրկին կասկածի տակ դնի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա մենք բազմաթիվ պատմական պատճառներ կունենանք կասկածի տակ դնելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Եթե ​​Հայաստանը Ղարաբաղի համար «կարգավիճակ» է պահանջում, ապա ինչու՞ չպետք է կարգավիճակ պահանջենք Արևմտյան Զանգեզուրի համար, որտեղ ադրբեջանցիներ էին ապրում։ Բայց դա փակուղի է լինելու»:

📌ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին.
«Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին՝ կարող եմ ասել, որ այդ ինստիտուտը կորցրել է իր նշանակությունը։ Պետք է հրաժեշտ տալ: Այս հակաարդյունավետ խումբին ոչ թե «շնորհակալություն և ցտեսություն», այլ պարզապես «ցտեսություն», քանի որ ժամանակն է, որ նա թոշակի գնա: Մինսկի խմբի վերածննդի մասին խոսակցություններն արժանանում են մեր հակազդեցությունը»:

📌Խաղաղության պայմանագրի մասին.
«Մեր միակ նպատակը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելն է, որից հետո Հարավային Կովկասում կսկսվի զարգացման նոր, խաղաղ փուլ՝ համագործակցության փուլ։ Ցավոք, մինչ այժմ Հայաստանը հրաժարվում է դա անել, և ես չեմ կարող դրա համար ողջամիտ բացատրություն գտնել։ Ինչո՞ւ Հայաստանը դա չի անում։ Արդյո՞ք նա ուզում է նորից կռվել: Բայց դա կլինի աղետ, Հայաստանի պետականության վախճանը»։

📌Հարավային Կովկասի զարգացման մասին. «Մենք պետք է եռակողմ երկխոսություն սկսենք Հայաստանի և Վրաստանի հետ, հաշվի առնենք անդրսահմանային գետերի, տրանսպորտային հանգույցների հարցը։ Ադրբեջանը մոտ է Զանգեզուրի միջանցքի իր հատվածի ավարտին. Եթե ​​չլիներ հայկական օկուպացիան, Հարավային Կովկասն այժմ շատ զարգացած տարածաշրջան կլիներ»։

@AzPostFactum21
🤬91👍1
❗️ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդն այցելել է Ադրբեջանի Շեհիդների ծառուղի։

👉Դոնֆրիդը Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիցենբերգերի հետ շրջել է նաև Հին քաղաքում(Բաքու)։

@AzPostFactum21
🤬81
🚬 Ադրբեջանի Միլլի Մեջլիսի(խորհրդարան) պատգամավոր Ռյուֆեթ Գուլիև.

💬«Մենք բարձրացնում ենք ծխախոտի գները՝ երկրում ծխողների թիվը նվազեցնելու համար»:

Հ.Գ. Չե՞ք տեսնում նույն «տրամաբանությունը» նաև մեր Ազգային Ժողովի պատգամավորերի հայտարարությունների հետ:🤦‍♂️

@AzPostFactum21
😁2👍1
⚡️⚡️⚡️Ուկրաինայից, Հունգարիայից, Հնդկաստանից, Շվեդիայից, Թուրքիայից, Դանիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Իսպանիայից և Սինգապուրից 24 հոգուց բաղկացած ճանապարհորդների խումբը 3 օրով կայցելի Արցախի ժամանակավոր օկուպացրած տարածքներ։

@AzPostFactum21
🤬11👎2
📍Դաշքեսանում հորդառատ անձրևների հետևանքով Խոշբուլագ գյուղում հեղեղումներ են սկսվել:

@AzPostFactum21
👍3
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🔺Երբեմնի հայկական Նախիջևանում վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի և դիմել փախուստի:

@AzPostFactum21
👍4
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🪓🛠🔨⚒️Ադրբեջանում հարևաների կանանց մեջ կռիվ է տեղի ունեցել:

👉Համացանցում 2 կարծիք կա. Առաջին, որ կռցաղային հարցերի շուրջ է կռիվը, մյուսը, որ կանանցից մեկը բռնացրել է ամուսնուն հարևանի հետ իրեն դավաճանելուց:

@AzPostFactum21
😁7
Փարիզում մեր հայրենակիցները Ադրբեջանի դեսպանատան մշակութային կենտրոնին հիշեցրել են, որ չնայած ալիևի տարբեր լալհաչոցներին Արցախ եղել է, կա և լինելու է

⚡️⚡️Իսկ իրականում հայկական սփյուռքի ներկայացուցիչները փորձել են խափանել «Ճանապարհ դեպի Ղարաբաղ» ֆիլմի ցուցադրությունը: Ցուցադրության ժամանակ մեր հայրենակիցները տարբեր կարգախոսներ են վանկարկել Շուշիի, Արցախի և Ադրբեջանի մասին։

@AzPostFactum21
👍103👎2
🇦🇿 ՆԱՏՕ-ի պաշտպանական կրթության ընդլայնման ծրագրի (DEEP) շրջանակներում Ադրբեջանի ՊՆ ազգային համալսարանում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Ադրբեջանի ծրագրերի համակարգողների և կրթական տարբեր հարցերի ՆԱՏՕ-ի փորձագետների հետ։

Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել ռազմական կրթության և համագործակցության համակարգի զարգացման հեռանկարների շուրջ:

@AzPostFactum21
👎51👍1🤬1