Ադրբեջան Պոստֆակտում – Telegram
Ադրբեջան Պոստֆակտում
1.04K subscribers
1.78K photos
605 videos
323 links
Առաջին ՀԱՅԿԱԿԱՆ բլոգը:
Միայն ամենակարևորը Ադրբեջանի մասին…

Կապ՝ @Az21Factum_Bot

*Ձեր նվիրաբերումները մեծ ներդրում ունեն հակաադրբեջանական տեղեկատվության պայքարի գործում 4083060010909634 (Քարտի թվեր) Ամերիաբանկ:

Email: apostfactum21@protonmail.com
Download Telegram
🇮🇷🤜🇹🇷

❗️Խամենեին Էրդողանի հետ հանդիպմանը այսօր ասել է․ «Եթե Հայաստանի հետ Իրանի սահմանները կտրելու քաղաքականություն լինի, Իրանը կկանխի դա, քանի որ այդ սահմանը տարանցիկ ուղի է արդեն մի քանի հազարամյակ»:

@AzPostFactum21
16👍9🤬2
Երեկ ԵՄ և Բաքվի միջև ձեռքբերված պայմանավորվածությունը էներգետիկ համագործակցության խորացման վերաբերյալ որոշ պարզաբանումներ է պահանջում:

1. Բաքուն և Բրյուսելը ընդամենը հուշագիր են ստորագրել 2027 թ.-ից հետո Ադրեբջանից եվրոպական շուկա բնական գազի արտահանումը կրկնապատկելու վերաբերյալ: Եթե խոսենք թվերով, ապա ակնկալվում է, որ 5 տարի անց ԵՄ-ն տարեկան կներկրի 20 մլրդ խմ ադրբեջանական գազ՝ այժմ ներկրվող 10 մլրդ-ի փոխարեն:

2. Ադրբեջան-Եվրոպա գլխավոր գազատրանսպորտային արտերիայի՝ ՛՛Հարավային գազային միջանցքի՛՛ ընդլայնման ծրագրերն ամենևին նոր չեն: Այն, ինչ ստորագրվեց երեկ Բաքվում, ԵՄ էներգետիկ դիվանագիտության մանևր է՝ վաղուց հաստատված ծրագրերի ու նպատակների վերահաստատում:

3. Անգամ եթե ՛՛Հարավային գազային միջանցքի՛՛ հնարավորություններն էապես ընդլայնվեն, ապա լավագույն դեպքում դրանով հնարավոր կլինի արտահանել մինչև 30 մլրդ խմ գազ, որից մոտ 10 մլրդ-ը՝ Թուրքիա, մնացած 20-ը՝ Եվրոպա: Մինչդեռ Եվրապայում բնական գազի տարեկան սպառումը կազմում է մոտ 400 մլրդ խմ՝ ծավալ, որն անխուսափելիորեն աճելու է մինչև 2027 թ.՝ հաշվի առնելով ԵՄ ՛՛կանաչ գործարքի՛՛ տապալումն ու ՛՛խաղաղ ատոմի՛՛ ճգնաժամը: Այսպիսով, լավագույն դեպքում Ադրբեջանը կարող է ծածկել ԵՄ գազի պահանջարկի մոտ 5%-ը: Այլ կերպ ասած, ադրբեջանական գազը չունի եվրոպացիների համար իրական դիվերսիֆիկացիոն նշանակություն:

4. Հետազոտությունները, այդ թվում՝ ԵՄ տարբեր ՛՛ուղեղային կենտրոնների՛՛ կողմից անցկացված, ցույց են տալիս, որ մինչև 2027 թ. ԵՄ-ն կարող է կրճատել ռուսական գազի ներկրումն ընդամենը 35-40 մլրդ խմ-ով: Պատճառները պարզ են. Նորվեգիան սահմանել է արդյունահանման լուրջ քվոտաներ, Հոլանդիան էապես կրճատել է արդյունահանումը՝ հաշվի առնելով սեյսմիկ ռիսկերը, Ալժիրն ու Նիգերիան վերջերս հայտարարեցին, որ չեն պատրաստվում ավելացնել ածխաջրածինների արդյունահանումը եվրոպացիների բարեկեցության համար (ու ընդհանրապես, գաղութականացման դարաշրջանը վաղուց անցել է): Այսպիսով, ակնկալվում է, որ այդ 35-40 մլրդ-ն ապահովելու են հիմնականում Կատարն ու եվրոպական գազի շուկայում դեմպինգի բացակայության դեպքում խիստ անմրցունակ ԱՄՆ-ը։

5. Այսօր ռուսական ՛՛Գազպրոմը՛՛ ծածկում է ԵՄ գազի պահանջարկի ծուրջ 40%-ը, ու որևէ պարագայում Ադրբեջանն իր համեստ ու դեռևս չհստակեցված ծավալներով չի կարող դիտարկվել որպես այլընտրանք: Ավելին, ԵՄ էներգետիկ օրենսդրության՝ ՛՛3-րդ էներգետիկ փաթեթի՛՛ համաձայն՝ նույն ՛՛Գազպրոմը՛՛ իր եվրոպական դուստր ընկերությունների միջոցով կարող է միանալ ՛՛Հարավային գազային միջանցքի՛՛ մաս կաղմող մայրուղային Տրանսադրիատիկ գազամուղին, ինչպես նաև միջանցքին կցված տարբեր ինտերկոնեկտորներին:

Vahe Davtyan-ի ՖԲ էջից👉 https://www.facebook.com/1565581018/posts/pfbid0229pS5oHfGy8ZWJrNpAgswjcHdemJQnYBYGHU4fFmW6SEdk1UvWM1fofustEmigBDl/?d=n

@AzPostFactum21
👍4🤬1
🤡#Կիսատները Արցախի օկուպացրած Կովսական իրենց վերադարձը՝ օկուպացիան, անվանում են «Մեծ վերադարձ»:

👉Առաջիկա 5 օրերին այսպես կոչված «Խելացի գյուղ» պետք է վերադառնան 58 հոգուց բաղկացած 10 ընտանիք:

Բոլոր ընտանիքները տեղափոխվելու են փուլերով:

❗️Ինչպես գրել էի նախկինում. Ընդհանուր առմամբ Արցախի օկուպացրած Կովսական պետք է վերադարձվեն 41 ընտանիքի՝ 201 մարդ։

⚡️⚡️Հ.Գ. Իրականում վերևում գրվածը այդքան էլ կարևոր չէ, «կարևոր» է Маски шоу-ն, որը լավ կազմակերպվել էր ալիևյան վարչակարգի կողմից: Բոլորը սափրվել, մազերը սանրել, կոկիկ հագնվել, բերանները լայն բացել գնում են մի այնպիսի վայր, որտեղ մոտ 2000 պետաշխատող հսկելու է գյուղի անվտանգությունը(շրջակա տարածքները անբողջությամբ չեն ականազերծվել): Փաստացի կալանքի տակ են լինելու: Ավելին, գյուղի շրջակայքում չկա մեկ այլ բնակավայր, ժամանցի վայր և այլն:

Շարունակելի…

@garnikdavtyan
👍7
💥Ադրբեջանի ականզերծման գործակալությունը՝ANAMA-ն, ուսումնական դասընթացներ է սկսել Արցախի օկուպացրած Կովսականում գտնվող «Խելացի» գյուղի բնակիչների համար։

👉📖Գյուղի բնակիչներին ծանոթացրել են գյուղի շրջակայքում իրականացվող աշխատանքների ընթացքում անվտանգ վարքագծի կանոնների հետ#Կիսատներին բացատրում են, թե ինչ է ականը և ինչ պետք է անել, եթե բախվել են այդ խնդրին:

@garnikdavtyan
😁3👍1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Իրանական տելեգրամյան ալիքները հրապարակել են տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցի «գորշ գայլերը» կռվում Ուկրաինայի ԶՈԻ շարքերում։
👎1
👇⚡️ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԸ⚡️👇

@AzPostFactum21
📍Հայաստանում քաղաքականությունն ավարտվել է այն ժամանակ, երբ Երևանում ռադիոտուն գրավողները բացահայտ վիրավորում, քննադատում, ծաղրում են Շուշին ազատագրողներին, իսկ վերջիններս տարբեր պատճառներով ի վիճակի չեն կամ չեն ուզում անգամ համարժեք արձագանքել վիրավորանք-քննադատություններին: Եվ որպես այս վիճակի տրամաբանական շարունակություն ընտրություններում «ռադիոտուն գրավողները» հաղթում են «Շուշին ազատագրողներին»: 

📍Իսկ բարոյականությունը մերօրյա Հայաստանում ավարտվեց այն պահին, երբ ոմն ստահակ կամ ստահակներ համարձակվեցին վիրավորել, հայհոյել և անգամ հարվածել Արցախյան պատերազմի հաշմանդամ մասնակցին կամ այդ պատերազմում զոհվածի ծնողին: Թուրքիայի հիմնադիր նախագահ Քեմալ Աթաթյուրքը 1920 թ. թուրք-հայկական պատերազմում զոհված կամ հայ վրիժառուների կողմից ոչնչացված թուրք սպաների ծնողներին դիմում էր «devlet babası»՝ «պետության հայր» արտահայտությամբ, իսկ այսօրվա Հայաստանում 2020 թ. թյուրք-հայկական պատերազմում զոհվածների ծնողներին՝ մեր «պետության հայրերին» ու «պետության մայրերին» վիրավորում են, հայհոյում, անգամ ծեծում. ընդ որում այդ զազրելի արարքները չեն արժանանում որևէ իրավական գնահատականի, ինչպիսիք լինում են իշխանության ներկայացուցչի կամ իշխանամերձ որևէ քաղաքացու հանդեպ ցանկացած քայլ անելու դեպքում: Սա արդեն ոչ թե արժեքների փլուզման գործընթաց է, այլ արժեհամակարգի չգոյության դարաշրջանի սկիզբ, որի պտուղները ինքնակործանիչ են լինելու:

📍Եվ երբ այս ամենի հանդեպ մեր հասարակության մեծ մասն անտարբեր է, «մտավորականների» գերակշիռ մասը «քաջաբար» լռում է և «չի տեսնում», դե իսկ իշխանություններն էլ դեմքի լուրջ և դուխով արտահայտությամբ զբաղված են «հույժ կարևոր» հարցերով, ապա միանում և արագ թափ է հավաքում ինքնախաբեության ռեժիմը կլանելով պետությունը որպես գաղափար: Ինքնախաբեության ռեժիմը այսօրվա Հայաստանում ստեղծել է երկու իրար հետ կապ չունեցող իրականություններ՝ ներքին և արտաքին: Արտաքին իրականության և քաղաքականության մեջ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://hraparak.am/post/6a7654276b64fa2bbf0b0d350c78f1da?fbclid=IwAR1pikW163k2ZoSTc_K271Y1ybqmK52jxLQZIRujD0vrTZ-WMeM2_Yf9UmA&fs=e&s=cl

@AzPostFactum21
👍16
📍👨‍⚖️Բաքվի դատարանը Իմիշլիի շրջանի գործադիր իշխանության նախկին ղեկավար Ուիլյամ Հաջիևին դատապարտել է 12 տարվա ազատազրկման։

Նա մեղադրվում էր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և կաշառակերության մեջ։

❗️Հ.Գ. Հետաքրքիր է՝ սրան քանի ամսից բաց կթողեն՝ բավարար ապացույցների բացակակության հիմքով:

@AzPostFactum21
⚡️❗️⚡️Արցախի ժամանակավոր օկուպացրած Կովսականում անօրինական կառուցված այսպես կոչված «Խելացի» գյուղի մասին որոշ տեղեկություններ ենք հայթայթել.👇

🟥Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Վահիդ Հաջիևը հայտարարել է.

💬«Վերջին 5-6 օրվա ընթացքում Ագալի գյուղում բնակություն է հաստատել 41 ընտանիք».

💬«Ամբողջ ենթակառուցվածքները պատրաստ են: Գործում է 360 աշակերտի համար նախատեսված դպրոց, մանկապարտեզ, բժշկական կենտրոն՝ 10 բուժաշխատողով։ Աշխատանքի տեղավորման համար նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվում»:

❗️❗️Ավելին կարող ես կարդալ սույն հղմամբ:

@AzPostFactum21
👎2👍1
⚡️⚡️ալիևի վարչակարգը պղծել է հայկական հերթական հուշարձանը:

❗️Քարվաճառը օկուպացնելուց հետո հիմնահար վերացրել են այն հուշարձանը, որը վառ էր պահում Քարվաճառը ազատագրողերի անմահ անունները՝ փոխարենը #կիսատների ցուցանակ տղադրել:

Հ.Գ. Ի լրումն վերոնշյալի հավելեմ, որ Մոնթե Մելքոնյանը Քարվաճառի ազատագրման օպերացիայի հիմահայրերից մեկն է եղել:

@garnikdavtyan
🤬10😁7👍2👎1
🧟‍♂️Սա այն «տունն» է, որտեղ , ապրում է 44-օրյա պատերազմի յեթիմ մասնակից՝ Մելիք Նեհմեթ օղլու Մելիքովը:

Հ.Գ. Ի դեպ, սույն ահաբեկիչը ալիևի կողմից պարգևատրվել է 3 մեդալով։😒

@AzPostFactum21
😁6👍4😱3👎2
⚡️❗️⚡️Բաքվում ստեղծվել է «Արևմտյան Ադրբեջանի համայնք» հասարակական կազմակերպություն:

📍Կազմակերպության նպատակն է «վերականգնել իրենց պատմական հայրենիքից վտարված ադրբեջանցիների իրավունքները, վերականգնել մշակութային հարուստ ժառանգությունը»:

👉Ավելին, կազմակերպության կազմում ընդգրկված են Ադրբեջանի խորհրդարանի բազմաթիվ պատգամավորներ՝ծննուդով Բաքվից կամ Հայաստանից 90-ականներին հեռացածների ժառանգներ։

Իսկ մենք ի՞նչ ենք անում. Ճի՛շտ է, պատրատվում ենք խաղաղության

@garnikdavtyan
🤬6😁4👍2😱1
❗️Հարգելի հետևորդներ❗️

Հայցում ենք ձեր ներողամտությունը վերջին օրերի իրադարձությունները չլուսաբաելու համար:

ՊԱՏՃԱՌԸ.
Ունեինք տեխնիկական խնդիրները, որի կարգավորման համար մի քանի օր պահանջվեց: Այժմ ամենինչ կարգին է:

Շնորհալություն մեր Բոտ-ին գրելու և մեզով հետաքրքրվելու համար:🙏

@AzPostFactum21
👍11
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
❗️44-օրյա պատերազմի ժամանակ հերոսաբար զոհված մեր զինվորների մարմիների անարգման և անմարդկային վարվելաձևի հերթական ապացույցը:

Էս շան վաստակները ու տմարդները պատասխան պետք է տան, ինչպես նաև բոլոր նրանք ովքեր նպաստել են, որ Արցախի մեծ մասի հողերը հանձնվեն:

Հ.Գ. Փառք ու պատիվ մեր կենդանի և անմահացած հերոսներին🙏🙏🙏

@AzPostFactum21
🤬17😁62👍2
❗️Մինչև օգոստոսի 25-ը Բերձորը և Աղավնոն պետք է հանձնեն թշնամուն:

@AzPostFactum21
🤬9😁2
Ադրբեջան Պոստֆակտում
❗️Մինչև օգոստոսի 25-ը Բերձորը և Աղավնոն պետք է հանձնեն թշնամուն: @AzPostFactum21
🔥 Բերձորցիները փակել են Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը. Նրանք պահանջում են իրենց քաղաքը թողնել Արցախի Հանրապետության կազմում։

Աղբյուր. https://news.1rj.ru/str/reartsakh/14046

@AzPostFactum21
11👍3😁3
⁉️Ինչո՞ւ ստացվեց այնպես, որ այսօր Բերձորի և Աղավնոյի հետ հաշվարկը դրվեց:

Մի կողմ եմ դնելով, որ ունենք թուրք-ադրբեջանական տանդեմի հետ համագործակցող ղեկավարություն, դավաճանների խմբակ, հայրենիքը ստամոքիսի մարսմանը հանձնած հասարկության մի զանգված, #նիկոլի հետ մեկ դաշտում աշխատող քաղ. «կուսակցություններ», թուրք-ադրբեջանական օրակարգը սպասարկող առանձին մեդիա և այլոք(չենք մոռանում, որ սրանք ՇԱՏ կարևոր հանգամանքներ են)՝ մի քանի կարևոր փաստեր առանձնացնեմ:

1️⃣Նոյեմբերի 9-ին փաստաթուղթը որևէ մեկի հետ չքննարկելով(անգամ ԱԳՆ-ի), համահավասար է սոված «шакали»ին տրվելուն:
2️⃣2021թ. հունիսի 20-ին #նիկոլ ընտրելով արդարացրեցինք ադրբեջանական բոլոր պատերազմական հանցագործությունները, համակերպվեցինք դավաճանության բոլոր դրսևորումների և համաձայնվեցիք ՆՈՐՈՎԻ դավաճանվել:
3️⃣«Դիմադրության շարժման»-ը քննադատեցինք(խոսքը առողջ քննադատությանը չի վերաբերվում), ընտրեցինք լինել «ջայլամ», քան հեռատես(Եվ ոչ միայն) արծիվ ու հանկարձ որոշեցինք «քաղաքականությամբ չզբաղվել»…
4️⃣Կա մեկ պարզ և աներկբա ճշմարտություն. «Կամ դու խաղացող ես, կամ քեզնով են խաղում»: Մենք ի՞նչ արեցինք. Ճի՛շտ է, դարձանք խաղալիք ուրիշների ձեռքում:

@garnikdavtyan
👍4😁2
Չորս ժամ տեւած բանակցությունների արդյունքում ինչի շուրջ են պայմանավորվել Էրդողանն ու Պուտինը.

- ընդգծվել է հացահատիկի ստամբուլյան գործարքի ամբողջական կատարումն ապահովելու անհրաժեշտությունը

- պայմանավորվել են Թուրքիա ռուսական գազի մատակարարման ռուբլով մասնակի վճարում սկսել

- որոշել են ավելացնել երկրների միջեւ առեւտրի ծավալը եւ ընդառաջել էներգետիկայի հարցերով երկու կողմերի ակնկալիքներին

- պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունը տրանսպորտի, առեւտրի, գյուղատնտեսության, շինարարության եւ զբոսաշրջության ոլորտներում

- կարևորվել է Սիրիայի և Լիբիայի ազգային միասնության և տարածքային ամբողջականության պահպանումը

- հաստատել են հարաբերությունների հետագա զարգացման Ռուսաստանի եւ Թուրքիայի կամքը, «չնայած տարածաշրջանային եւ գլոբալ ընթացիկ մարտահրավերներին»

- բարձր մակարդակի համագործակցության խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Թուրքիայում։
👍2😁1