Ադրբեջան Պոստֆակտում – Telegram
Ադրբեջան Պոստֆակտում
1.04K subscribers
1.78K photos
605 videos
323 links
Առաջին ՀԱՅԿԱԿԱՆ բլոգը:
Միայն ամենակարևորը Ադրբեջանի մասին…

Կապ՝ @Az21Factum_Bot

*Ձեր նվիրաբերումները մեծ ներդրում ունեն հակաադրբեջանական տեղեկատվության պայքարի գործում 4083060010909634 (Քարտի թվեր) Ամերիաբանկ:

Email: apostfactum21@protonmail.com
Download Telegram
❗️⚡️❗️Վերջին 2 տարում Ադրբեջանը Դաշքեսան-օկուպացրած(հանձնված) Քարվաճառ-օկուպացրած(հանձնված) Բերձոր կառուցել է 334կմ նոր ճանապարահ, որը համարում են ռազմաստրատեգիական:

Ավելին, նոր ճանապարհը անցնում է Մռավի լեռան միջով: Չնայած այն, որ ձմռանը Քարվաճառում շատ ճանապարհներ կա՛մ անանցանելի են կա՛մ շատ դժվարանցանելի՝ Ադրբեջանը մեծ պատերազմի է պատրաստվում Հայաստանի դեմ ու դրա համար ջանք չի խնայում:

❗️Քարվաճառում նոր զորամասեր են կառուցվել, մեծ թվով զինտեխնիկայի կուտակմամբ, օկուպացվել են Հայաստանից ստրատեգիական բարձրունքներ. Ալիևը ամեն բան անում է, հետագա հարձակման դեպքում հեշտ ճեղքելի դարձնի Սյունիքը և հեշտությամբ այն կտրի Հայաստանից:

Հ.Գ. «Խաղաղության դարաշրջանի» անվան տակ 2 տարի Հայաստանի ոչ հայկական կառավարությունը ոչինչ չի արել ՀՀ ՊՆ-ն արագ տեմպերով ոտքի կանգնեցնելու համար, ու էս իրականության մեջ «մենք» շարունակում ենք անտեսել Մեծ Ոճիրը:

Հ.Գ.Գ. Քարտեզում պատկերված ճանապարհի գիծը պայմանական է:

@garnikdavtyan
👍9
Արցախ…Այսօր…

Աննկարագրելի էներգիա…❤️❤️

@AzPostFactum21
❤‍🔥216👍3
Ձեզ մի փունջ ադրբեջանցիներ՝ հասարակ քաղաքացիներ, եմ բերել, որոնք ՉԵՆ պատկերացրել ու ՉԵՆ պատկերացնում հայերի հետ մեկ միջավայրում խաղաղ համակեցությունը:

❗️Խնդիրը այստեղ 2️⃣ մասի պետք է բաժանել.

1️⃣Հայաստանի ոչ հայկական կառավարություն. վերջինս անտեսելով 44-օրյա պատերազմից առաջ և ՀԱՏԿԱՊԵՍ պատերազմից հետո բոլոր մեր(փորձագետների, քաղաքական գործիչների և այլն) պնդումները, որ Ադրբեջանի հետ #խաղաղություն_հնարավոր_Չէ՝ պիտակավորվում էին որպես ռևանշիտներ, նախկիններ, «պացեֆիստներ» և այլն: «Խաղաղության դարաշրջանի» բոլոր ոչ հայկական քպ կառավարության պնդումներ դարձան ոճիր Հայաստանի(Գեղարքունիքի, Սյուիքի մարզի) սահմանամերձ բնակիչների համար և ոչ միայն:

2️⃣ BBC-ի լրագրողի «հայերի հետ համատեղ ապրելու» հարցը. այդ հարցը բոլորովին էլ պատահական չէր՝ հասկանալով ներադրբեջանական պատկերը փորձում էին հայատյացության ֆոնը ավելի տեսանելի դարձնել(Ի դեպ հայկական կողմում այդ հարցը բացակայում էր): Ադրբեջանի հասարակության գերակշռող(~90%) հատվածը՝ հայերին՝ հասարակ քաղաքացիներին, դիտարկում է որպես իրեն ենթակա, իրենց համար աշխատող ու 4-րդ «սոռտի» ազգ: Ադրբեջանում հասարակությունը այնքան թունավորված է, որ առնվազն 50 տարի է պետք մաքրել հայատյացությունից:

Ամբողջ ռեպորտաժը՝ https://youtu.be/7nngcxL8X2g

@garnikdavtyan
👍2😁1🤬1
Հայաստանի նկատմամբ «նոր» պահաջներ՝ այս անգամ արհեստածին «Արևմտյան Ադրբեջանի համայնքի մամուլի քարտուղար» Ուլվիա Զուլֆուգարովի կողմից հրապարակած քարտեզում👇

Եթե կարճ ձևակերպեմ. «Ադրբեջանցիների իրավունքների(մասնավորապես սեփականության իրավունքի կամ (ապրելու իրավունք)) վերակագնում:

Որոշակի մեջբերումներ.

🔺«Անցյալ դարում Արևմտյան Ադրբեջանից բռնագաղթված մեր հայրենակիցների մարդահամարի գործընթացը սկզբնական փուլում ներառում է 1988-1991թթ. այդ տարածքներից վտարվածներին»:

🔺«Ներկայումս ավարտվել է 300 բնակավայրերից ավելի քան 150-ի մարդահամարը, որտեղ այն ժամանակ ապրում էին ադրբեջանցիներ, և աշխատանքներն այս ուղղությամբ շարունակվում են»։

🔺«Զուգահեռաբար գրանցվում են տեղահանվածների 1905, 1918-1920, 1948-1953թթ., սակայն հիմնական ուշադրությունն ուղղված է 1988-1991 թթ.: Այս գործընթացի ավարտից հետո կիրականացվի այլ տարիների զոհերի և նրանց ժառանգների ամբողջական հաշվառում»։

@garnikdavtyan
👎1
⁉️Ռուբեն Վարդանյանի հնարավոր հրաժարականը էս բլոկադայի պայմաններում լավ բան չի գուժում.

Ճիշտ է, Ռ. Վարդանյանի կերպարը դեռևս ինձ համար չունի ո՛չ դրական և ո՛չ էլ բացասական ընկալում, բայց ակնհայտ է, որ Ադրբեջանի վայրահաչումներն ու հակաՎարդանյան շատ լուրջ քարոզչությունն ու դիրքավորումը առնվազ լավ բանի մասի է խոսում:

Հաշվի առնելով, որ կա նաև Ադրբեջանի պահանջը Վարդանյանի հրաժարականի մասով՝ այս ամենը մեզ լավ տեղ չի տանում(առանց այն էլ կեղտահորի մեջ եք):

Ակնհայտ է նաև այն, որ Ռ. Վարդայանի Արցախում հայտնվելը էականորեն նվազեցրել է հողեր հանձնող մոլագարի ազդեցությունը Արցախի վրա: Հիմա տարբեր պատրվակ կօգտագործվի Արցախի նակատմամբ մոլագարի ազդեցությունը վերականգնելու համար՝ սպասվող ընտրություններն էլ վկա…

📍Ինձ համար մի բան աներկբա ճշմարտություն է. Արցախ ամրոցը երբեք չի ընկնի, եթե ներսից դռները բացողներ չլինեն:

@garnikdavtyan
👍14👎1
Ադրբեջանում էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչներին վերացնում են…

Ռահիմ Շալիևը իր Twitter-յան էջում գրել է.

💬«Ես թալիշ եմ, և մենք խնդիրներ ունենք. Ադրբեջանի կառավարությունը սպանել է երկու թալիշ դասախոսների՝ Նովրուզալի Մամեդովին և Ֆախրադդին Աբասովին։ Կառավարությունը նաև սպանեց հորս ու հորեղբորս։ Ի՞նչ նկատի ունեք՝ ասելով, որ մենք խնդիրներ չունենք»:

❗️Հ.Գ. Եթե Ադրբեջանում կա նման դաժան վերաբերմունք իրենց քաղաքացի՝ էթնիկ փոքրամասնության, նկատմամբ՝ պատկերացնո՞ւմ եք արցախցուն ինչ ճակատագիրա սպասվում…

@garnikdavtyan
👎1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
💬Արցախի ՄԻՊ-ը գրում է, որ Շուշի-Քարին տակ հատվածում՝ ճանապարհի շրջափակված մասում, որտեղ տեղակայված են «էկոակտիվիստ» ձևացող ադրբեջանական կառավարական գործակալները և նրանց սպասարկող լրագրողները, մեքենան կանգնեցվել է ադրբեջանցիների կողմից։ Այնուհետև, մեքենային են մոտեցել քաղաքացիական հագուստով, դեմքները փակած 10-15 ադրբեջանցիներ՝ տեսախցիկներով, նրանցից ոմանք ներխուժել են մեքենա և նկարահանել մեքենայում գտնվող երեխաներին։

❗️Ադրբեջանցիների սադրիչ գործողությունների հետևանքով մեքենայում իրարանցում է առաջացել, որի հետևանքով երեխաներից մեկը ուշաթափվել է։

❗️❗️Ռուս խաղաղապահների կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում նրանք հեռացվել են մեքենայից, մեքենան շարունակել է ընթացքը։

@garnikdavtyan
🤬9👍3👎1
📌Վերևում պատկերված տնակում են զոհվել մեր զինվոր տղերքը…

Անընդունելի է նման պայմաններում զինվորկան ծառայությունը: Զնվորները որբեր չեմ, որ մի փոքր տնակում շուրջ 20 հոգու տեղավորեն…էլ չասեմ անվտագային ու այլ խնդիրների մասին:

❗️Պահանջում եմ Սուրեն Պապիկյան/ Suren Papikyanի հրաժարականը:

@garnikdavtyan
👍10👎3❤‍🔥1👏1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Այսօր առավոտյան ժամը մոտ 08:30-ին զինված հարձակում է տեղի ունեցել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա, որի ժամանակ դիվանագիտական ​​առաքելության անվտանգության աշխատակիցն է սպավել, ևս 2 անվտանգության աշխատակից վիրավորում են ստացել:

📍Հ.Գ. Իրանցիք հայտնում են, որ դեպքի պատճառը միջանձնայինա եղել, դե բնականաբար ադրբեջանցիք էլ չեն հավատում՝ դեռ ամենինչ չպարզած անվանում են այն «ահաբեկչություն»:

Մանրամասների վերաբերյալ քիչ ավելի ուշ…

@garnikdavtyan
👍8😁2👎1🏆1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Իրականում Լավրովի խոսքում ոչ մի զարմանալի բան չկա. Ինչո՞ւ…

1️⃣Դավադիր, ոչ հայկական կառավարության վարած քաղաքականությունը ուղիղ համեմատական է Լավրովի այսօրվա հայտարարությանը(Լավրովը հայերից ավելի հայ չի լինելու):

2️⃣Ոչ հայկական կողմը(ՔՊ-ն) բոլոր մակարդակներում հրաժարվել է Արցախից՝ վերջին վառ օրինակը Պրահայում ստորագրված համաձայանգիր է առ որի Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այդ թվում բազմից տարբեր պատգամավորներ(ուսապարկեր) հայտարարել են որ 7 շրջանները օկուպացվել են:

3️⃣Եվ վերջում, 2021թ ընտրություններից հետո ՔՊ-ն լծվել է Արցախը ու իր պատմական արդար պայքարը ապալեգիտիմացնելու գործին՝ արդյունքում Հայաստանը ձեռքերը լվացել է Արցախից:

❗️Հ.Գ. Դուք ձեր դարդը հոգացեք, ձեզնից բացի ո՛չ ռուսնա մեղավոր, ո՛չ եվրոպական կողմը, ո՛չ էլ ադրբեջանը...դուք ու ձեր «քաղաքականությամբ չզբաղվելա» մեզ էս օրին հասցրել…իսկ էլիտաների մասին էլ բան չասեմ՝ ամենինչ պարզ է:

@garnikdavtyan
👍7👎2🤬1
Վերջերս տարբեր լրատվակնների հարցումներն էի նայում ու հետաքրքիր 2 բան արձանագրեցի.

❗️Մարդկանց հենց հարցնում են, թե ոնց եք վերաբերվում վարչաՓեդի(երբեմն կառավարության) այս կամ այն արածին՝ հնչում է պատասխան. «Բալե՛ս, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում»:

❗️Մարդկանց հենց հարց են տալիս «նախկինների» վերաբերյալ բոլորը սկսում են «քաղաքականությամբ զբաղվել»:

Ինչ է սա, եթե ոչ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈԻՆ. մի կողմից վախենում են քննադատեն, իսկ մյուս կողմից «մեր վարչաՓեդը ի՞նչ անի, չեն թողում աշխատի»:

Հ.Գ. Չասեք թե ընտրված կադրեր են, ես նաև զրուցել եմ հարցում անցկացնող լրագրողների հետ հարցման մեջ տեղ չգտած այլ մարդկանց խոսքի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար:

@garnikdavtyan
👍8👎1
Այո՛, ԱրաԲաթ Միրզոյանի այցը Թուրքիա իրապես պատական է.

❗️Պատմականորեն կհիշվենք թուրքից խաղաղություն մուրացողներ,

❗️Պատմականորեն կհիշվենք 44-օրյա պատերազմում թուրքական բայրաքթարներով, թուրքական հատուկ ջոկատայիններով 5000 հայ տղերքին սպանողներին ներողներ,

❗️Պատմականորեն կհիշվենք հանուն առևտրի սեփական պետությունը վաճառողներ,

❗️Եվ ամենավերջում. պատմությունը կփաստի, որ թուրքերին շողոքորթելը հազարավոր նոր գլխատված զոհերի է արժանացնում:

Հ.Գ. Աթաթյուրքի վկա…

@garnikdavtyan
👍8🤬4👎1
Հիշեցնեմ, որ «Խաղաղությունը» Ադրբեջանի հետ հանգեցնելու է մի քանի կործանարար հետևանքների.

❗️Արցախը Ադրբեջանի ներքին խնդիր դիտարկելուն(Պրահայի փաստաթուղթը նախապատրաստական է):

❗️Զանգեզուրի միջանցքի(Սյունիքով) վրա ադրբեջանական կամ ադրբեջանառուսական վերահսկողության տակ թողնելուն:

❗️Ադրբեջանին ռեպառացիայի(վնասի փոխատուցում) վճարում ~50մլրդ. դորլարի վճարի տեսքով կամ տարածքներ զիջելով:

❗️Արհեստածին անկլավների հանձնումը Ադրբեջանին:

❗️Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ հաղթանակած գեներալիտետին, որպես ահաբեկիչ(իդեպ այս պնդումը ադրբեջանական է) հանձնել Ադրբեջանին. շատերի նկատմամբ Ադրբեջան միջազգային հետախուզում է հայտարարել:

@garnikdavtyan
🤬7👍1😁1
«Рубена Варданяна явно воспринимают в Баку как сильного и эффективного лидера, имеющего связи в Москве и на Западе»

Так прокомментировал заявления Алиева бывший посол США в Армении Джон Эванс.

📱 t.me/armeniangc
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍7😁1
Media is too big
VIEW IN TELEGRAM
❗️Տխրահռչակ «Խաղաղության պայմանագրի» մասին, և ոչ միայն, շատ հետաքրքիր քննարկում է ստացվել Lilit Melkonyanի հետ:

📺Իսկ ամբողջ հարցազրույցը՝ https://youtu.be/oBzjcL9LzG8

@garnikdavtyan
👍2😁1
Այս տարվա Ադրբեջանի կողմից կեղծ քարոզչությունը «Խոջալուի հորինված դեպքերի» մասին ադրբեջանական TV, ԶԼՄ, մեդիա հարթակների կողմից տված տեղեկատվություները էապես տարբերվում էին մի քանի դրվագներով.

❗️Եթե ժամանակին հայերին էին մեղադրում ու «արդարադատություն» էին պահանջում, ապա ՀԻՄԱ այսպես կոչված «փաստերի» առկայության մասին են խոսում:

❗️ՀԻՄԱ. տարածքը, որտեղ մարդիկ են սպանվել պետք է նոր «հետաքննություն» սկսվի, իբր թե «նոր ապացույցների» հնարավոր հայտնաբերման հավանականության կա:

❗️ Եթե ժամանակին անուններ էին տալիս՝ Արցախի 1-ին Ազատամարտի կազմակերպիչների, մասնակիցների մակարդակում, ապա ՀԻՄԱ նշում են, որ Ադրբեջանի ձեռքում կա ազդող ու աշխատող գործիքներ և իրենք պետք է դրանցից օգտվեն:

Հ.Գ. Կարծում եմ, որ Ադրբեջանը ինչ որ նոր բան է ծրագրում վերոնշյալ թեմայով: Սա նաև ճնշող նոր պահանջ է լինելու Արցախի վրա…

@garnikdavtyan
👍3👎2
Շատ ենք խոսել Ադրբեջանում հայատյացության մասին, բայց կարծում եմ լավ կանենք նաև հստակ օրինակներից մի քաներին անդրադառնալ:

❗️Դպրոցներում ու մանկապարտզներում տոտալ հայերին ատող նոր սերունդներ դաստյարակելը ունի նաև հոգոբանական ճյուղ, որը արտահայտվում է օրինակ կից նկարներով:

❗️Երբ նկարներին եք նայում ակնհայտ է դառնում, թե դպրոցներում ու մանկապարտզներում ինչպիսի կրթություն են ստանում: Ինչպիսի օրինակներով, երբեմն գլխավերևում կանգնելով ակնկալում, բայց իրականում ճնշելով, որ լսեն «հայերը մեր թշնամիներն են» ձևակերպումը:

❗️Երեխաների նկարները նայելուց տեսանելի է, որ որոշ երեխաներ չեն էլ հսկանաում ինչ է կատարվում:

Նկարների աղբյուրը. azerichild.info

@garnikdavtyan
👍1