Ադրբեջան Պոստֆակտում – Telegram
Ադրբեջան Պոստֆակտում
1.04K subscribers
1.78K photos
606 videos
323 links
Առաջին ՀԱՅԿԱԿԱՆ բլոգը:
Միայն ամենակարևորը Ադրբեջանի մասին…

Կապ՝ @Az21Factum_Bot

*Ձեր նվիրաբերումները մեծ ներդրում ունեն հակաադրբեջանական տեղեկատվության պայքարի գործում 4083060010909634 (Քարտի թվեր) Ամերիաբանկ:

Email: apostfactum21@protonmail.com
Download Telegram
🇻🇦🇦🇲 ՄԻՊ Արման Թաթոյանը Հռոմի Ֆրանցիսկոս Պապին է հանձնել հայ գերիների նկատմամբ ադրբեջանական խոշտանգումները փաստող զեկույցները:

🔘Նա ցույց է տվել պապին Բաքվի «ռազմավարի պուրակին», հայ գերիների խոշտանգումներին ու նրանց նկատմամբ անմարդակային վերաբերմունքին, նրանց դեմ հարուցված շինծու և ապօրինի քրեական գործերին վերաբերող փաստարկված զեկույցներ, խոսել է ՀՀ սահմանային բնակչության դեմ ադրբեջանական ոտնձգությունների մասին:

⭕️Պապն օրհնության անհատական ողջույնի ժամանակ հատուկ շնորհակալություն է հայտնել այդ կարևոր աշխատանքի և զեկույցները փոխանցելու համար ու հանձնարարել իր օգնականին ուսումնասիրել և իրեն առանձին ներկայացնել դրանք:

#Az_Post_Factum
🇵🇰🇦🇿Ալիևը ցավակցություններ է հղել Պակիստանում երկրաշարժի կապակցությամբ

🔘Պակիստանի նախագահ Արիֆ Ալվիին ուղղված ցավակցական նամակում նա նշել է. «...իմ անունից և Ադրբեջանի ժողովրդի անունից խորին ցավակցություն եմ հայտնում ձեզ, զոհվածների ընտանիքներին և Պակիստանի եղբայրական ժողովրդին ու մաղթում վիրավորների շուտափույթ ապաքինում և երկրաշարժի հետևանքների արագ վերացում»:

❗️Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն ևս ցավակցություն էր հայտնել Պակիստանին ու ընդգծել «եղբայրական ժողովրդին» աջակցելու իրենց պատրաստակամությունը:

#Az_Post_Factum
🟥Վրաստանը պատրաստ է միանալ «3+3»-ին

🇬🇪-ի ԱԳ նախարար Զալկալիանին, մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարար Լավրովի նկատառումները «3+3» ձևաչափին Վրաստանի մասնակցության վերաբերյալ, նշել է՝ իրենց համար դժվար կլինի Ռուսաստանի հետ միասին նման ձևաչափով մասնակցելը, բայց «...մենք պետք է գոնե ինչ-որ ձևով ներկայացված լինենք աշխարհաքաղաքական այս խոշոր նախագծերում և հարաբերություններում,իհարկե, ոչ պետական շահերի և որևէ զիջումների հաշվին», հակառակ դեպքում երկիրը կարող է կորցնել իր դերն ու գործառույթը:

⬛️Հիշեցնենք՝«3+3» ձևաչափի մասին առաջին անգամ խոսել էին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները, իսկ երեկ Իրանի և ՌԴ-ի ԱԳՆ-ների հանդիպումից հետո կայացած մամլո ասուլիսի ժամանակ Լավրովը նշել էր՝ Իրանն աջակցում է այդ նախաձեռնությունը, իսկ Հայաստանի հետ աշխատանքները շարունակվում են։

🇦🇲🇷🇺🇮🇷🇬🇪🇹🇷🇦🇿Տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով նաախատեսված այս ձևաչափը ներառում է Հվ. Կովկասի երեք պետություններին՝ Հայաստան, Ադրբեջան և Վրաստան, ու նրանց խոշոր հարևաններին՝ Ռուսաստան, Թուրքիա և Իրան:

#Az_Post_Factum
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
⚠️Ադրբեջանը շարունակում է օկուպացրած Վարանդա(Ջաբրայիլ)-Հադրութ ճանապարհի կառուցումը...

#Az_Post_Factum
⚡️🇮🇷👉🇹🇷⚡️Թուրքիայում Իրանի առևտրային ասոցիացիայի նախագահ Օզջան Ալաշ. «Ներկայումս Իրանի և Թուրքիայի միջև առևտուրը դադարեցված է իրանա-ադրբեջանական սահմանին լարված իրավիճակի պատճառով»:

💬ԿԱՐԾԻՔ.
Վերջին շրջանում ադրբեջանական սոցցացերը՝քարոզչական թևը, ակտիվ փորձում են հակառակ պատկերը ներկայացնել, թե իբր ամենինչ լավ է, առևտուր կա, ապատեղեկատվություն է...Բայց մեր աչքից ոչինչ չի վրիպում և մենք պայքարելու ենք ադրբեջանական կեղծիքի ու մոլորեցնող տեղեկատվության դեմ...😉

#Az_Post_Factum
🇦🇿Ադրբեջանի ԱԳՆ-ն Twitter-ի իր պաշտոնական միկրոբլոգում գրել է, որ սկսվել է դիվանագիտական ​​կորպուսի արտասահմանյան մամուլի կցորդների այցը Շուշի քաղաք:

☝️Այցի նպատակը 2սն են.

❗️ Ծանոթանալ իրենց կողմից ռմբակոծված Շուշիի վերակառուցման աշխատանքներին:

❗️Այցի ընթացքում մամուլի կցորդը այցելն օկուպացրած Շուշիի տեսարժան վայրեր:

Հ.Գ. Հետաքրքիր է հայերի պղծված գերեզանները, ավերված ու թալանված տները և ձևափոխված եկեղեցիներն էլ են ցույց տալու....

#Az_Post_Factum
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇦🇿👉Ադրբեջանական սպուտնիկից տեսանկարահանած Մռավի լեռներով անցնող նոր թունելի կառուցուման կադրերն են:

❗️Ժամանակագրություն՝ 06.20.21-09.20.21…

Հ.Գ. Կադրերի որակից կարելի է կռահել, թե պատերազմի ժամանակ ինչպիսի հետախուզական տվյալներ են հավաքագրել:

#Az_Post_Factum
⚠️Ժամանակավոր օկուպացրած Շուշիում բարբարոսները հայտնաբերել են ամենայն հավանականությամբ հայերի կողմից թողնված.👇

-1 ավտոմատ,
-3 ական,
-30 տարբեր տեսակի նռնակներ,
-7 Ֆագոտ,
-12 ականանետ,
-Եվ այլ տեսակի զինամթերք:

#Az_Post_Factum
❗️Ադրբեջանական սոցցանցերում այսպիսի հարցումներ են անցկացվում.

«Հեյդարի քաղաք անվանե՞լ Հադրութ բնակավայրը.

Այո-68.0%
Ոչ-25.6%
Չգիտեմ-6.4%»

💬ԿԱՐԾԻՔ.
👉Թուրքի հետ միայն խաղաղ ապրել 1 տարբերակ է գործում՝ այն է՝ դառնալ Թուրք։
Չնայած՝ էստեղ էլ վերապահումներ կան։

#Az_Post_Factum
🇮🇷🇮🇱Իսրայելը հնարավոր է ընդունի Իրանին որպես շեմային միջուկային երկիր, եթե լինեն ամերիկա-ռուսական երաշխիքներ, որ Թեհրանը չի հատի միջուկային ռումբ պատրաստելու շեմը:

🇮🇷🇷🇺🇺🇸🇮🇱 4 երկրները գաղտնի բանակցություններ են վարում այս ուղղությամբ:

⬛️Կրեմլի աղբյուրները հայտնում են վարչապետ Բենեթի և նախագահ Պուտինի միջև Մոսկվայում հոկտեմբերի 22-ին սպասվող գագաթնաժողովի մասին, ինչը վկայում է՝ կա առաջընթաց:

⚪️Այս ամենի մասին է խոսում նաև անցյալ շաբաթ Իսրայելի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հուլաթայի հանդիպումը ամերիկացի գործընկեր Սալիվանի հետ: Այն պաշտոնապես ներկայացվեց որպես պլան B-ի քննարկում, եթե Իրանի հետ 2015 թ. համաձայնագիրը վերսկսելու քայլերը ձախողվեն:

🔺Հանդիպման ավարտից անմիջապես հետո պետքարտուղար
Բլինկենը հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ ԱԳՆ Լավրովի, ապա Իսրայելի ԱԳՆ Լապիդի հետ և պայմանավորվել հաջորդ շաբաթ հանդիպել Վաշինգտոնում:

🔻Փաստորեն, առաջին անգամ ՌԴ-ն միացել է ԱՄՆ-ին իրանական միջուկային հիմնախնդիրը դիվանագիտական ​​ճանապարհով լուծելու համար և ստանձնել միջնորդի ու երաշխավորի դեր:

#Az_Post_Factum
🇮🇱🇦🇿 Իսրայելական երկու F-35 գաղտնի կործանիչներ «մշտապես տեղակայվել են» Ադրբեջանում:

❗️Այս մասին հայտնում են ՄԲ-ում գնտվող արաբական Elaph գործակալությունը և իսրայելական աղբյուրները:

🇺🇸F-35-ը հինգերորդ սերնդի ամերիկյան արտադրության բազմաֆունկցիոնալ կործանիչ է, որն ունի գաղտնի տեխնոլոգիա՝ շատ ավելի բարդ, քան ցանկացած ինքնաթիռ, որը տիրապետում են Իրանը կամ Ադրբեջանը:

⭕️Հաղորդվում է նաև, որ Իսրայելը պատրաստ է օդային աջակցություն ցուցաբերել, եթե առկա լարվածությունը Ադրբեջանի և Իրանի միջև վերաճի հակամարտության, անհրաժեշտության դեպքում կարող են ավելի շատ կործանիչներ ուղարկվել երկիր:

#Az_Post_Factum
❗️1 զոհ ու 1 վիրավոր «խաղաղության» պատրաստվող հարևաների կրակոցներից

🔴Մարտակերտում ադրբեջանական դիպուկահարի կրակոցից մահացել է 55-ամյա Արամ Տեփնանցը, ով իր նռան այգում աշխատելիս է եղել:

🟥Երասխում էլ ադբեջանցիների կրակոցների հետևանքով վիրավորվել է 1 հայ զինծառայող:

#Az_Post_Factum
Media is too big
VIEW IN TELEGRAM
⚠️Ադրբեջանցի բարբարոսները սկսել են նոր կադրեր հրապարակել, որտեղ երևում է իրենց ձեռքը անցած հայկական ռազմական տեխնիկան:

❗️Ունենք նաև նման տեսակ այլ տեսանյութեր:

Հ.Գ. Շատ է խոսվել, թե տեխնիկա չենք ունեցել պատերազմի ժամանակ…այլ մեկնաբանություն չենք անի, պարզապես տեսնյութ նայեք…

#Az_Post_Factum
🇬🇪 Վրաստանի ԱԳՆ-ն հերքել է նախարարի խոսքը «3+3» ձևաչափին մասնակցելու պատրաստակամության վերաբերյալ

❗️Երեկ հայտնել էինք, որ Զալկալիանին հայտարարել էր՝ չնայած Ռուսաստանի հետ բարդ հարաբերություններին՝ նման խոշոր աշխարհաքաղաքական նախագծերում Վրաստանը պետք է գոնե ինչ-որ կերպ ներկայացված լինի:

🟥Սակայն այսօր Վրաստանի ԱԳՆ ռազմավարական հաղորդակցության բաժինը նշել է, որ «Ցավոք, սոցիալական ցանցերում սխալ է մեկնաբանվում Վրաստանի արտաքին գործերի նախարարի՝ Հանրային հեռարձակողի հետ հարցազրույցը։ Արտաքին քաղաքական գերատեսչությունը բազմիցս հայտարարել է, որ չի քննարկում երկրի մասնակցությունը Ռուսաստանի հետ, այսպես կոչված, «3+3» ձևաչափին։ Չնայած դրան՝ միտումնավոր տեղեկատվություն է տարածվում այն մասին, թե իբր նախարարը հաստատել է Վրաստանի մասնակցությունը նշված ձևաչափին»:

#Az_Post_Factum
⚡️⚡️⚡️ Իլհամ Ալիևը այցելել է Հադրութ՝ հիմք դրել նոր մզկիթի կառուցման համար…:

Արցախ ժամանակավոր օկուպացրած Հադրութում ու Վարանդայում Ադրբեջանի ՊՆ-ն կազմակերպել է մեդիա այցելություն:

👉Ադրբեջանականացումը սկսված է...

#Az_Post_Factum