Ադրբեջան Պոստֆակտում – Telegram
Ադրբեջան Պոստֆակտում
1.04K subscribers
1.78K photos
605 videos
323 links
Առաջին ՀԱՅԿԱԿԱՆ բլոգը:
Միայն ամենակարևորը Ադրբեջանի մասին…

Կապ՝ @Az21Factum_Bot

*Ձեր նվիրաբերումները մեծ ներդրում ունեն հակաադրբեջանական տեղեկատվության պայքարի գործում 4083060010909634 (Քարտի թվեր) Ամերիաբանկ:

Email: apostfactum21@protonmail.com
Download Telegram
Սա քննադատություն չէ. պարզապես դիտարկում է.

- Գերիներին ետ վերադարձնելու հանրային պահանջի ձևավորումը ինքնանպատակ չպետք է լինի,

- Սխալ է գերիների ետ վերադարձին անդրադառնալ միայն այն ժամանակ, երբ ինչ որ նկար կամ տեղեկություն է հասանելի լինում,

- Տեղեկատվական դաշտում գերիների թեման օրակարգային հարց դարձնելու համար պետք է քարոզչական թեզեր մշակել և օրվա news feed-ը չլցնել տեղեկատվական աղբով՝ օրինակ նիկոլով,

- Ակնկալել, որ նիկոլը պարզապես կսկսի խոսել գերիներից առանց լուրջ ներքաղաքական(տեղեկատվական) ալիքի՝ պարզապես միամտություն է,

❗️Ասածս ինչ է. պետք է գերիների թեման հանրային քննարկման թեմա դարձնել, այլ ոչ թե մեկ օրվա կամ մի քանի լայքի իմիտացիա ստեղծել…

@garnikdavtyan
4👍2
Բակո Սահակյանը այն եզակի ղեկավարներից է, ով իր համեստությամբ, մարդամոտ լինելու տեսակով՝ միշտ էլ հպարտություն է առաջացրել ու առաջացնում ինձ մոտ։

Հայի լավագույն տեսակ, լավագույն օրինակ, լավագույն արժեհամակարգ կրող մարդ, ով չնայած անմարդկային գերեվարության պայմաներին՝ շարունակում է ՀԱՅ մնալ։

@garnikdavtyan
👏4🤬2
Հայ մարդը չի կարող ընկրկել ու հրաժարվել իր կրոնից քաղաքական իմաստով, եթե անգամ թշնամու ճիրաններում ես։

Նախագահ Արկադի Ղուկասյանը լավագույն օրինակներից է, ով իր առնվազն մարդ տեսակով ոգեշնչում է մարդկանց:

❗️❗️❗️Բաքվում ընթացող «դատավարության» ժամանակ նախագահ Արկադի Ղուկասյանն անդրադառնալով 44-օրյա պատերազմին Հայաստանի ներգրավածությանը, որպես հիմք նշել է Հայաստանի` Արցախի անվտանգության երաշխավոր լինելու հանգամանքը, ինչը, ըստ էության, համարվում է լեգիտիմ:

Միաժամանակ նախագահ Ղուկասյանը հերքել է ադրբեջանական մեղադրանքներն այն մասին, թե Արցախում դրսից բերված վարձկաններ են եղել:

@garnikdavtyan
3👎1
44-օրյա պատերազմ. անհաշվելի կոչեր #միջազգային հանրությանը. ո՞ւ...... ՈՉԻՆՉ։

Ռուբեն Վարդանյան / Рубен Варданян-ին, Բակո Սահակյանը/Bako Sahakyan-ին և ուրիշներին չեք կարողանալու ո՛չ փրկել և ո՛չ էլ ազատել գերությունից...

Մեր պռոբլեմի լուծումը Երևանում է՝ Կառավարության շենքում...

#Հայաստանում
#Բաքու
#Ադրբեջան
#աշխարհ

@garnikdavtyan
👍1
Լևոն Մնացականյանի նման մարդիկ բառիս բուն իմաստով ազգային հարստություն են։ Իրանք դեռ սերունդներ պետք է դաստիարակեն ու կրթեն։

❗️Բաքվում ընթացող շինծու «դատավարության» ընթացքում Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հաստատել է իր մասնակցությունն Արցախի ազատագրական պայքարին, նշել՝ որտեղ էլ չի մասնակցել, եթե անհրաժեշտությունը լիներ՝ կմասնակցեր։

#Հայաստանում
#աշխարհ
#միջազգային
#Բաքու
#Գերիներ

@garnikdavtyan
8
Artak Zeynalyan մի՛ փորձիր քո քաղաքական հորիցդ՝ նիկոլիցդ, ավելի շատ կաթոլիկ լինել, ստելով, թե Բաքվում մեր հայ գերիների վիճակը բարելավված է...թե՞ #նիկոլից թոթոլ պաշտոն ես մուրալու։

Ռուբեն Վարդանյան / Рубен Варданян-ի այս նկարը շատ բանի մասին է խոսում...

@garnikdavtyan
😱2🤬1
Դավիթ Իշխանյան / Davit Ishkhanyan / Давид Ишханян-ին անձամբ եմ ճանաչում՝ հայրենասեր, հոգատար, անկոտրում ու նվիրյալ հայ է, ով հրաժարվել է ընդունել իր նկատմամբ #Ադրբեջանի կողմից առաջ քաշած բոլոր շինծու մեղադրանքները։

Մերօրյա անարդարության, դավաճանության ու ուրացման բոլոր հետևանքները ցավոք կրում են մարդիկ, ովքեր պետք է միայն հերոսացվեին։

Գալու է այդ բաղձալի օրը, որ մեր հայրենակիցները վերադառնան տուն, իսկ դավաճանները հայտնվեն ճաղերի ետևում...

#Հայաստանում
#միջազգային
#Բաքու
#Ադրբեջան

@garnikdavtyan
3👍2
Թշնամու լեզուն իմանալուց բացի, պետք է նաև թշնամու կաշվի տակ մտնել ու հասկանալ՝ ինչպես ու երբ են հարվածելու քեզ...

Ներկայացրածիս լավագույն օրինակներից մեկը «Արմենոֆոբիա» գիրքը ընթերցելն է։ Հատկապես կարևոր ձեռբերում կլինի ուսանողների համար և ոչ միայն։

Գիրքը կարող եք գնել Բուկինիստ / Bookinist-ից(Մաշտոցի մասնաճյուղ) և «Զանգակ» գրատուն / Zangak Bookstore-ից(Աբովյան մասնաճյուղ):

#գիրք
#Ադրբեջան
#միջազգային
#Հայաստանում

@garnikdavtyan
👍2
Ադրբեջանական կտտանքները և անմարդկային դրսևորման ձևերը պարզապես նմանը չունեն։ Անձամբ ինձ համար օրինակելի ու ոգեշնչման աղբյուր է գեներալ լեյտենանտ Մնացականյանի նման հայրենակից ունենալը:

Գերբնական ուժ ու համառություն է պետք նման հայտարարությամբ հանդես գալու համար👇

Բաքվում ընթացող շինծու «դատավարության» ընթացքում Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ լեյտենանտ Լևոն Մնացականյանը հաստատել է իր մասնակցությունն Արցախի ազատագրական պայքարին, նշել՝ որտեղ էլ չի մասնակցել, եթե անհրաժեշտությունը լիներ՝ կմասնակցեր։

#Հայաստանում
#միջազգային
#Ադրբեջան
#Գերիներ

@garnikdavtyan
4👍1👏1
Ռուբեն Վարդանյանի այսօրվա ուղերձում մի քանի բան եմ նկատել, որոնք իմ կարծիքով թաքնված միտում ունեին.

📍Անկասկած Ռուբեն Վարդանյանի կյանքին ուղղակի և անուղղակի վտանգ է սպառնում՝ «Я человек, который хочет жить... »

📍Չի արդարացնում ոչ մի բռնություն կամ համակարգված սպանություններ, պարզապես ցույց է տալիս, որ յուրաքանչյուր արարք ծնում է պատասխան գործողություններ կամ հետևանքներ՝ «И после Сумгаита происходит Ходжалы, и так без конца.»

📍Որ եթե շարունակենք ապրել անտարբեր ու չնկատել ձեր շուրջ տեղի ունեցող աղետը, ապա դուք և ձեր հարազատներն էլ են #Ադրբեջան-ի «դատարանի» առաջ կանգնելու..«когда все мои обвинения построены на том, как вы считаете, что я член преступной ориентированный группировки в которую я вступил с 1987 года?»

Կարծիք. Անկասկած, Ռուբեն Վարդանյանը պատմության մեջ մնալու է որպես արժանապատիվ՝ անկախ նրանից գերեվարության մեջ կլիներ, թե ոչ։ Այստեղ հարցն ավելի շատ թրքահաճո ու ապազգային մարդկանց խմբակի դաշտում է, ովքեր անկասկած արժանանալու են սերունդների անեցքներին ու անարգանքին։

#Բաքու
#Ադրբեջան
#միջազգային
#Հայաստանում

@garnikdavtyan
👍2
նիկոլի մի լատենտ քարոզիչին էին լսում ու ինչ ա ասում. «Եթե Քոչարյանը հետ գա Հայաստանը, ապա Հայաստանը 20 տարի ետ է գնալու»…

Էն մարդիկ, ովքեր չեն խորանում էս պարզագույն մանիպուլյացիայի մեջ՝ լավ էլ համոզիչ է թվում։

❗️ԲԱՅՑ❗️

- 20 տարի առաջ ունեցել ենք՝

- Արցախ,
- Ամենաքիչ զոհեր սահմանում,
- Քայքայված տնտեսության վերականգնում ու զարգացում,
- Զարգացող բանակ,
- Պարտված Ադրբեջան,
- Արտագաղթի զգալի նվազում,
- Արտաքին քաղաքականության կանխատեսելիություն,
- Պատիվ,
- Արժանապատվություն
- .....

Օրինակ ես կցանկանայի ունենալ 20 տարի առաջվա Հայաստան, քան ներկայիս նվաստացած, պարտված, բզկտված, Թուրքիայի հետ «ամուսնացող», հպատակ ու անլուրջ Հայաստան՝ ավելի ճիշտ նիկոլի Հայաստան։

Հ.Գ. Դուք կարող եք չսիրել այս կամ այն ղեկավարին՝ մարդուն, բայց անտեսել անցյալի ձեռքբերումները՝ պարզապես նիկոլություն է։

#Հայաստանում
#միջազգային
#Արցախ
#Ադրբեջան
#Նիկոլ

@garnikdavtyan
👍72
Ադրբեջանը, էտ անտեր «խաղաղության» համաձայնագիրը չի՛ ստորագրելու առաջիկայում, իսկ դրա համար կա առնվազն 1 հիմնավոր պատճառ՝

❗️Սահմանադրությունը չի՛ փոփոխվել...

նիկոլի սահմանադրությունը փոխելու գործընթացին էլ խանգարում են հերթական կամ արտահերթ ընտրություններին պատրաստվելը....

Հ. Գ. Շատ այլ պատճառներ էլ կան, իսկ դրանց մասին առաջիկայում կանդրադառնամ։

#Հայաստանում
#միջազգային
#Ադրբեջան
#Արցախ

@garnikdavtyan
👍2
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ու սենց քսված «ծյոծերը» 2020-2021թթ. կարողացան ստով ու կեղծիքով մանիպուլացնել ընտրող հասարակության մի զանգվածի... #Հայաստանում #միջազգային #Ադրբեջան #Նիկոլ #պատերազմ

@garnikdavtyan
Եթե խաղաղություն բառը լեզու ունենար, ապա մի 1000 անգամ քրեական հետապնդման էր ենթարկվել՝ օրվա թրքահպատակ իշխանություններին նախշուն բառերով բնորոշելու համար։

Ադրբեջանական խաղաղությունի ունի հետևյալ տեսքը՝

- Նվաստացած,
- Հայաթափված,
- Առանց իրավունքների,
- Խոշտանգված,
- Պղծված,
- Բռնաբարված Հայաստան....

❗️Եթե դու քաղաքականությամբ չե՛ս զբաղվում, ուրեմն վերը նկարագրված տարբերակներից մեկը քեզ վերագրելի է։

#Հայաստանում
#միջազգային
#Ադրբեջան
#խաղաղություն

@garnikdavtyan
👍2
Իսկ կարո՞ղ է նիկոլը տեղեկություն ունի, որ #Ադրբեջան-ը մոտ օրերս հարձակվել ու դրա համար է, որ բոլոր ուսապարկերը միանման տեքստեր գրում..)

Թե բա «Հայաստանը գնում է խաղաղության, պատրաստ ենք համաձայնագիրը ստորագրենք»:

Հ.Գ. Է՜շ, մի սատկի՝ մեկ ա գարուն չի գալու...

#Հայաստանում
#Ադրբեջան
#Նիկոլ
#պատերազմ
#տվող_նիկոլ
#միջազգային

@garnikdavtyan
❗️Ուրեմն❗️

Այս նկարը տարածվում է #ադրբեջանական քարոզչական ուղղություններով. «...հայերը քարի վրա այս թուղթն են փաթաթել ու նետել ադրբեջանական դիրքի, ուղղությամբ»...

Սյուռ է այն, որ Հայստանում այնքան նվազ մակարդակի է #Ադրբեջան-ի դեմ հակազդումը, որ մի քար ու թղթից կարող է սկսվել միջդիրքային բախումներ:

Մենք ապրում ենք «Իրական Հայստան»-ի ժամանակներում, երբ թուրքը ինչ ցանկանում՝ այն էլ անում է, չկրելով որևէ դիմադրություն, որևէ պատասխանատվություն և որևէ հետևանք։

#Հայաստանում
#միջազգային
#Ադրբեջան
#խաղաղություն
#տվող_նիկոլ

@garnikdavtyan
😱2
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ինձ համար Հայրենիք ունենալուց կարևոր բան պարզապես չկա, որովհետև առանց Հայրենիքի դու ոչ հայ ես, ո՛չ քո պատմության կրողը ու ո՛չ էլ առավել ևս մարդ...

#Հայաստանում
#միջազգային
#Ադրբեջան

@garnikdavtyan
👍5
2018թ. Օգոստոսի 2
📍Արցախ. Ջրական

Այ սա է իրական հաղթանակած բանակը, այ սա՛ է այն բանակը, որը 2016թ.-ին Ադրբեջանին իրական ռազմական պորտատեղադրում արեցին։

Ես էս պոստի տղերքի աչքերում կրակ եմ տեսել, մարտական ոգի եմ տեսել, իսկական և պատմական Հայաստանի ոգի եմ տեսել։

Իսկ թե մնացյալ կապիտուլյանտները հիմա ինչ են ասում՝ դա կարևոր չէ. քանզի ուժն է, որ ծնում է իրավունք:

#Հայաստանում
#օկուպացիա
#Ադրբեջան
#Արցախ
#հայեր
#հայկական

@garnikdavtyan
❗️Մի բան ասեմ՝ մտիկ արեք❗️

2018-ից հետո #հայկական շատ տարածքներ հանձնվեցին թշնամուն՝ Նախիջևանի ուղղությամբ նեյտրալ մեծաթիվ տարածքներ, Արցախը, Սյունիքի Սև լիճը ու հարակից բարձունքները, Սյունիքի հարավ-հյուսիսի սահմանային բազմաթիվ տարածքներ, ռիսկի տակ դրվեց բազմաթիվ ընտանիքների կյանքեր, Ջերմուկի հարակից բարձունքներ, Գեղարքունիքի մարզի հարավային հատվածից բարձունքներ, Տավուշի մարզից գյուղեր և էլի՛ բարձունքներ, իսկ հիմա ԱՄԵՆԱԿԱՐԵՒՈՐՆԵՐԻՑ.

Հայաստան-Թուրքիա սահմանից չի զիջվել ոչինչ, կհարցնեք , ինչո՞ւ. պատասխանեմ, որովհետև Թուրքիայի դեռևս ուղիղ հայտարարություններ ԴԵՌ չեն եղել։

Հաշվի առնելով, որ «Թուրքիայի Ազգային Ուխտը» քաղաքական առումով առաջնահերթություն է, ինչի մասին վկայում են Սիրիայի և Իրաքի տարածքների օկուպացիան, կարող եմ հստակ պնդել, ու եթե #նիկոլը մնա, ապա Հայաստանի արևմտյան տարածքներ են հանձնվելու Թուրքիային։

Ու պատահական չեն ոչ Գյումրի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ուժերի գերլարումը, ոչ վերջին մի քանի ամսում #հողատուի ակտիվ հայտարարությունները Թուրքիայի հետ սահմանը բացելը, և ոչ էլ «Խաղաղության պայմանագրի պատրաստ» լինելը։

Իսկ վերջում կարող ենք հստակ պնդել, որ, այո, Գյումրին գեոպոլիտիկ հարց լուծող Հայրաքաղաք է։

#Հայաստանում
#Արցախ
#օկուպացիա
#հայեր
#Թուրքիա
#Ադրբեջան

@garnikdavtyan
👍1
#Գերմանի-ան պաշտոնապես ներողություն խնդրել #Ադրբեջան-ից Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի Instagram-ի Story(տես հրապարակմանը կից) բաժնում #Արցախ-ի դրոշով հրապարակում անելու համար:

Դուք միայն պատկերացրեք, թե Ադրբեջանը Հայաստանի հաշվին ինչպիսի միջազգային իմիջ ու դիվանագիտական ներուժ է հավաքագրել, որ հեշտությամբ կարողացել է հասնել նման պաշտոնական գրության(տես կից նկարում):

Ահա, թե ինչի է հանգեցնում Պատմական Հայաստանը «Իրական Հայստանի» վերածումը: Պետությունը պարզապես դառնում է մանրադրամ ու թշնամի պետության շահը սպասարկող օբյեկտ:

#Հայաստանում
#հայեր
#օկուպացիա
#Արցախ
#Նիկոլ

@garnikdavtyan
👍3🤬2😱1