Ադրբեջան Պոստֆակտում – Telegram
Ադրբեջան Պոստֆակտում
1.04K subscribers
1.78K photos
604 videos
322 links
Առաջին ՀԱՅԿԱԿԱՆ բլոգը:
Միայն ամենակարևորը Ադրբեջանի մասին…

Կապ՝ @Az21Factum_Bot

*Ձեր նվիրաբերումները մեծ ներդրում ունեն հակաադրբեջանական տեղեկատվության պայքարի գործում 4083060010909634 (Քարտի թվեր) Ամերիաբանկ:

Email: apostfactum21@protonmail.com
Download Telegram
1. Նկարում նիկոլի քննչականի նկարն է, որը իբրև ներկայացվում է ապօրինի զենք զինամթերք ունենալու տրամաբանության ներքո, և որ իբր էս զենքերով են փորձել ինչ որ գործողություններ անել։

2. Նկարում իմ զենքի թույլատվություն է։

Իսկ հիմա նայեք առաջին նկարի թույլտվության փաստաթղթերին ու համեմատեք իմ ունեցածի հետ՝ նույնն են չ՞է։

Այսինքն ստացվում, ես է՞լ եմ մաս կազմել «հեղաշրջման» փորձին։

❗️Սրանք էս 7 տարում քրեական գործ կարել էլ չիմացան՝ էլ ուր մնաց երկիր կառավարեն։

Հ. Գ. 1-ին նկարը Վահագն Մխոյան-ի էջից.

@garnikdavtyan
👍2
❗️Հայաստանը այրվում է❗️

Հայաստանը այրվում է և՛ հոգևոր, և՛ բարոյական, և՛ քաղաքական իմաստով։

Գերագույն հողատուն իր փոքրիկ խմբակով վրեժխնդիր է լինում բոլոր հայրենասեր մարդկանցից, ովքեր չեն համակերպվում, չեն ընկճվում, չեն վախենում ոչնչից և ոչ քպ-ից։

❗️Բագրատ Սրբազան,
❗️Իգոր Սարգսյանին,
❗️Լիդյա Մանթաշյանին,
❗️Արա Ռոստոմյանին,
❗️Միհրան Մախսուդյանին,
❗️Աղվան Արշակյանին,
❗️Դավիթ Գալստյանին,
❗️Արմեն Ալեքսանյանը կալանավորվեցին 2 ամսով։

Այսօր նույնպես ականատես կլինենք նոր կալանավորումների ալիքի...

#Հայաստանում
#Հայաստան
#հայեր
#եկեղեցի
#Արցախ
#Ադրբեջան
#Թուրքիա
#Նիկոլ

@garnikdavtyan
Հրայր սարկավագին անձամբ եմ ճանաչում՝ համեստության, խոհեմություն, հավասարակշռվածության տիպար:

Սարկավագ Հրայրին մեղադրում են «Ահաբեկչության նախապատրաստում և իշխանության յուրացում հոդվածներով»...🤦‍♂️

❗️Ինչ տիպի պետք է ատես Հայաստանը, հային ու ազգային արժեքներին, որ հատես անհատելին։

Բացարձակ չեմ զարմանում՝ 5000 տղու արյուն խմած ու մահացածների ոսկորների վրա խրախճանք կազմակերպածից ամենինչ էլ սպասելի է։

#Հայաստանում
#Հայաստան
#հայեր
#եկեղեցի
#Արցախ
#Թուրքիա
#Նիկոլ
#Ադրբեջան

@garnikdavtyan
Այ էս կարգին տղերքը, որ իմանային նիկոլի թուրքական հարճ լինելու մասին՝ 2020թ. Ադրբեջանի դեմ կռիվ չէին տա, այլ...

Էս տղերք զոհվել են նաև հանուն մեր հավատքի, մեր հայ մնալու և մեր ինքնության համար։

❗️Եկեղեցին մեր վերջին դիմադրության օղակն է՝ մեր հայի ինքնության միակ ու եզակի ուժը։

նիկոլը ու քպ-ն հեծնել են Հայաստանի ուսերին ու ցանականում են մեզ՝ բոլոր արժանապատիվ հայերին, էլ հետը ծնկի բերեն։

ՉԻ ՍՏԱՎԵԼՈՒ՝ ՉԵՔ ՄԱՐՍԵԼՈՒ...

#Հայաստանում
#հայաստան
#հայեր
#եկեղեցի #Արցախ #Նիկոլ #Ադրբեջան #Թուրքիա

@garnikdavtyan
❤‍🔥4
❗️Արքեպիսկոպոս Ajapahyan Mikael-ի դատում են, որովհետև հայ է, նվիրյալ է, ազգապահպան է և ամենակարևորը Ե Կ Ե Ղ Ե Ց Ա Կ Ա Ն է...

- - - - - - -

Կա՛մ մենք թուրքերին, կա՛մ թուրքերը մեզ՝ էտ ա... #Հայաստանում #հայաստան #հայեր #Թուրքիա #եկեղեցի #Արցախ

@garnikdavtyan
3🆒3👍1🙏1
Մաքիավելի

«❗️Եթե քեզ թագադրել են, բայց թագը գլխիդ մեծ է եղել, ապա այն սկզբում կընկնի աչքերիդ ու դու ոչինչ չես տեսնի։
❗️Հետո այն կիջնի ականջներիդ ու դու ոչինչ չես կարողանա լսել։
❗️Հետո կսահի բերանիդ, ու դու ոչինչ չես կարողանա ասել։
❗️Երբ բերանիցդ էլ սահի դեպի պարանոցդ, դու այդ ժամանակ կկարողանաս և տեսնել, և լսել և խոսել, բայց հենց այդ նույն պահին պարանոցիդ ընկած թագով էլ քեզ կկախեն»:

@garnikdavtyan
4❤‍🔥1👍1
Հարգե՛լի ընթերցողներ,

Այս նկարները կարող եք ձեր էջում օգտագործել՝ ի աջակցություն մեր ապօրինի կալանավորված Արքեպիսկոպոսների։

@garnikdavtyan
7
❗️Պարտադիր ներկ եմ լինելու❗️

Հողատուներին չթվա, թե իրանց կրկեսով կարողանալու են կոտրել դիմադրությունը...

#Հայաստանում #հայաստան #հայեր #Արցախ #եկեղեցի #քաղաքականության

@garnikdavtyan
❤‍🔥1
Էդ որ տենց վայնասուն եք դրել, թե բա՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ու Սրբազան Շարժման աջակիցները «գյուլել, գնդակահարել…» են ասել՝ չեք մտածում, չէ՞, որ հաստատ մի օր բացահայտվելու է ձայնագրությունների մոնտաժված լինելը և դրանց բացարձակ այլ կոնտեքստ ունենալու հանգամանքը։

Այ հենց որ բացահայտվի՝ խոստանում եմ, հատիկ առ հատիկ անդրադառնալու եմ բոլորիդ՝

Բ Ո Լ Ո Ր Ի Դ։

Հ.Գ. Ես ավելի քան վստահ եմ և համոզված, որ Սրբազան Հայրն ու Սրբազան Պայքարի աջակիցները նման ընկալումներ և ցանկություններ չեն ունեցել։

#Հայաստանում #հայաստան #հայեր #եկեղեցի #Արցախ #Նիկոլ #Ադրբեջան

@garnikdavtyan
Մարդը, ով իր ողջ կյանքը նվիրել է Հայաստանին ու քրիստոնեական հավատքին, այսօր պահվում է անազատության մեջ՝ այն ուժերի կողմից, որոնք տարիներ շարունակ փորձում են խեղաթյուրել մեր ինքնությունն ու մոռացության մատնել մեր արժեքները։

❗️Վերջին տարիներին մենք՝ հայերս, անցել ենք անհավատալի անարդարությունների միջով, որոնք, իմ համոզմամբ, չեն եղել անգամ 1914–1921 թվականներից ի վեր(բացառելով ֆիզիկական բնաջնուջումը)։ Բայց մեր ժողովուրդն ապրել է ամենադժվար ժամանակները, ու մշտապես ապացուցել՝ արդարությունը երբեք չի կարող հավերժ լռել։

Գալու է ժամանակը, երբ արդարության ձայնը կհնչի ուժգին, բալանսը կվերականգնվի, և խոչընդոտները՝ մեկը մյուսի հետևից, կքանդվեն։

Ազատություն բոլոր նրանց, ովքեր բանտարկված են իրենց մտածողության, խոսքի, կամքի և քաղաքական համոզմունքների համար։ Այս պայքարը ոչ միայն նրանց ազատության համար է, այլ՝ մեր ապագայի։

#Հայաստանում #հայաստան #հայեր #եկեղեցի #Արցախ #Ադրբեջան #Թուրքիա

@garnikdavtyan
3
ՌԴ-ում իրավապահ մարմինների կողմից ադրբեջանցիների անօրինական գործունեությունները բացահայտելուց հետո հերթը հասնելու է հայերին։

Դա լինելու է Հայաստանի զավթած իշխանությունների վարած քաղաքականության հետևանք, որից Նիկոլը էլի շահեկան դուրս կգա երկու պատճառով.
1. Դա լայն հնարավորություն կտա Հայաստանի թուրքական իշխանությանը նոր ու մեծ թափով մանիպուլատիվ քարոզչությամբ զարգացնել հակառուսական տրամադրություններ Հայաստանում։ Հիմնական թիրախը լինելու է՝ հայերի իրավունքների պաշտպանությունը։
2. Իրականում Հայաստանի թուրքական իշխանությունները թքած ունեն արտերկրում ապրող կամ, առհասարակ, հայերին վերաբերող իրավունքների վրա։

❗️Պարզ օրինակով դիտարկենք. Բաքվում գերեվարված հայերին ազատելու ուղղությամբ ոչինչ չի արվում։
❗️Ամենօրյա կտրվածքով Ադրբեջանում հայերին ծաղրի առարկա դարձնելու դեմ նույնպես ոչինչ չի արվում…

#Հայաստանում #հայաստան #հայեր #ՌԴ #Արցախ #Նիկոլ #Ադրբեջան

@garnikdavtyan
❗️ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ❗️

Տեղեկություն ունեմ, որ Սյունիքում (մեզ համար ցավոտ հիշողություններ առաջացնող մի հատվածում) տեղադրվել է անցակետ։

- - - - -

Անցակետը նման է 2021 թ․ Գորիս-Կապան ճանապարհին ապօրինի տեղադրված ադրբեջանական անցակետին, որտեղով անցնելիս հայ քաղաքացիները ենթարկվում են ադրբեջանական սահմանապահ զորքերի ստուգման…

Հ.Գ. Տեղեկատվությունը տրամադրած անձանց անվտանգության նկատառումներից ելնելով՝ չեմ կարող նշել, թե որ հատվածում է անցակետը տեղադրված։

#հայաստան
#Հայաստանում
#հայեր
#եկեղեցի
#Արցախ
#Ադրբեջան
#Թուրքիա
#Նիկոլ
❗️Ժողովուրդ ջան, ձեզ շաբաթ օրով «խաղաղություն» եմ բերել❗️

Այս՝ 896 էջից բաղկացած, պատմական իրողությունը կեղծող, Հայաստանը Ադրբեջանի տարածք համարող «գիրքը» գալիս է ապացուցելու իմ արդեն տարիների պնդումը, որ Ադրբեջանը նպատակ ունի հայերին ներկայացնել որպես ցեղասպան ազգ։

«ԳՐՔԻ» ՎԵՐՆԱԳԻՐԸ.
«Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը.
«Հայաստանում ադրբեջանական գերեզմանատների համակարգված ոչնչացման հետևանքների և միջազգային իրավական պատասխանատվության մասին»։ Հաշվետվություններ և նյութեր / Հատոր I»

- Եռալեզու է՝ ադրբեջաներեն, ռուսերեն և անգլերեն։



«Գրքի» հիմնական բովանդակության թեման է.
«ՀՀ-ում 201 գերեզմանոցների վիճակը, որոնցից ավելի քան 700-ը գոյություն են ունեցել մինչև 1991թ․, և որոնց մեծ մասը գտնվում է ավերված կամ ոչնչացված վիճակում»։

- Բովանդակության մեջ ներառված են նաև լուսանկարչական և տեսա-փաստաթղթեր, Հայաստանից վտարված ադրբեջանցիների հիշողություններ, ամերիկյան հետախուզության արբանյակային պատկերներ, Ռուսական կայսրության և ԽՍՀՄ-ի (1890–1991) ավելի քան 250 տեղագրական քարտեզներ, ինչպես նաև Գերմանիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի գրադարանային հավաքածուներ։ Ներկայացված են նաև Ռուսաստանի, Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի արխիվային փաստաթղթեր։

❗️Հ.Գ. Գրքի վրա պատկերված քարտեզում Հայաստանի բնակավայրերը և մայրաքաղաքը ներկայացված են ադրբեջանական տեղանուններով։ Պատկերացրեք՝ երբ այս գիրքը հայտնվի մի լատվիացի գործչի ձեռքում, նա կմտածի, չէ՞, որ հայերը տարածքներ են խլել Ադրբեջանից (հարցս հռետորական է)։

#Հայաստանում #հայաստան #հայեր
#Արցախ #եկեղեցի
#Ադրբեջան #Նիկոլ #Թուրքիա

@garnikdavtyan
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ապրում ենք մի ժամանակում, երբ արտաքին թշնամուն ճանաչելը դարձել է ոչ միայն կարևոր, այլ՝ անչափ անհրաժեշտ։

Թշնամուն ճանաչելու լավագույն միջոցներից մեկն ընթերցանությունն է՝ այն էլ այս ամրվա տապին։

📍044838882 հեռախոսահամարով կարող եք գիրքը ձեռք բերել ավելի մատչելի գնով, քան այն վաճառվում է գրախանութում։

‼️Տեսանյութը պատրաստել է իմ լավ ընկեր Vazgen Hovhannisyan-ը:

https://www.facebook.com/share/v/1RcW9d5Vah/

@garnikdavtyan
3
Analytic.am-ում փորձել եմ կարճ, բայց հագեցած վերլուծություն անել Իսրայել-Իրան վերջին 12-օրյա պատերազմի վերաբերյալ։

Վերլուծությունից մի հատված.👇

❗️Աշխարհագրական առումով` hյուսիսային և կենտրոնական Իրանի վրա Իսրայելի հարվածների ամենակարճ և անվտանգ ուղին անցնում է Ադրբեջանով կամ Կասպից ծովով:

❗️Տեխնիկական առումով՝ Իսրայելն ունի հեռահարօդային գործողություններ իրականացնելու հնարավորություն, բայց գործընկերոջ տարածքիօգտագործումը պարզեցնում է լոգիստիկան և մեծացնում ճշգրտությունը:

❗️Քաղաքական առումով՝ Ադրբեջանն արդեն իսկունի ենթակառուցվածքներ (ներառյալօդանավակայաններ, որոնք կարող են օգտագործվել վառելիքի լիցքավորման կամ մոնիթորինգի համար) և Իսրայելի հետ գաղտնի համագործակցության փորձ, որը տարբեր աղբյուրների պնդմամբ սկսվել է 2012թ-ից և ավելի խորացել 2020թ. Արցախի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ագրեսին։

Հոդվածի հղումը՝ https://www.analytic.am/post/sta17?fbclid=IwQ0xDSwLi-6pleHRuA2FlbQIxMQABHpCET12MXLHVPdkmbY4HQtIzbipV08BWOd90NYqxeYa3TTLNY-I00h-RTG_y_aem_5aa99pePWwIs1lr7zaI34A

#Հայաստանում #հայաստան #հայեր #եկեղեցի #Իրան #Իսրայել

@garnikdavtyan
👍1
Էսօր մի բան ֆիքսեցի՝ այս անորակ ասուլիսին բացակայում էին հեռուստաընկերությունների ներկայացուցիչները։

Չեմ կարծում, թե չեն ցանկացել լուսաբանել՝ պատճառը այլ տեղ է։

Հեռուստաընկերությունները ունեն՝

1. Ավելի լայն լսարան, հատկապես մարզերում։
2. Մարզերում Նիկոլի նմանատիպ վայրահաչոցների ուղիղ հեռարձակումը էապես ազդում է մարդկանց քաղաքական ընկալումների վրա։
3. Որոշ հեռուստաընկերությունների հարցերը հաստատ սուր, անհարմար և Նիկոլի հակառակ կողմը ցույց տվող կլինեին։
4. Նախկին ասուլիսների հեռուստաընկերային լուսաբանումները էապես ազդել են հենց այդ հեռուստաընկերությունների վրա․ շատերը զրկվել են մարզային լուսաբանման լիցենզիայից, իսկ որոշները հայտնվել են լուրջ ֆինանսական խնդիրների առաջ։

❗️Հետևաբար, կարծում եմ՝ դա է պատճառը, որ Նիկոլի համար ոչ ցանկալի հեռուստաընկերությունները այսօր ներկա չէին ասուլիսին։

#Հայաստանում #հայաստան #հայեր #Արցախ #եկեղեցի #tv

@garnikdavtyan
Գնաս հասնես Ռուսաստան, էն մտքով, որ քեզ չեն ճանաչի եկեղեցում՝ միայն կարար քպ-ականի մտքով անցներ...

❗️Սեբեոս քահանա Ղալաչյանը մերժել է օրեր Նիժնի Նովգորոդի եկեղեցում մկրտել հայ ընտանիքի զավակին, որը պետք է տեղի ունենար քպ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանի քավորությամբ։

Հարգանքներս ու խոնարհումս Սեբեոս քահանա Ղալաչյանին🙏

#հայաստան #Հայաստանում #հայեր #եկեղեցի #Արցախ #ՌԴ #Ադրբեջան #Նիկոլ

@garnikdavtyan
Analytic.am-ում հրապարակվել է իմ՝ «Ադրբեջան-Սիրիա. անցյալ, ներկա, և սպառնալիքները Հայաստանի համար» համառոտ, բայց բովանդակալից վերլուծությունը:

Հատվածները👇

- Ադրբեջանի և Սիրիայի միջև հարաբերությունները երբեք չեն եղել ամբողջությամբ կայուն կամ կանխատեսելի։ Դրանց վրա իրենց ազդեցությունն են ունեցել ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ իրադարձություններ։ Խոսքը վերաբերվում է Մերձավոր Արևելքում պատերազմներին, թուրք-իրանական մրցակցությանը, ռուսական քաղաքական շահերին և իհարկե՝ Ադրբեջանի ռազմավարականգործընկերությանը Թուրքիայի և Իսրայելի համատեքստում։

- 2009թ․ Բաշար Ասադը այցելեց Բաքու, որտեղ ստորագրվեցին մի շարքհամաձայնագրեր՝ ներառյալ էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում։ Այդ այցը դիտարկվեց որպես Ադրբեջանի՝ Մերձավոր Արևելքում իր դերը բարձրացնելու փորձ։
Սակայն 2011 թ․ սկսված Սիրիայի քաղաքացիական պատերազմը կտրուկ փոխեց իրավիճակը։ Ադրբեջանը, որ ձգտում էր մնալ չեզոք, իրականում սկսեց հակակշռել Ասադի ռեժիմին՝ իր ռազմական, քաղաքական և տեղեկատվական ակտիվությունը ամրապնդելով Սիրիայի ընդդիմադիր խմբերի նկատմամբ։

❗️Հայաստանի համար ռիսկեր և մարտահրավերները❗️

Հայաստանը հայտնվում է բավականին բարդ դիրքում՝ տարածաշրջանային այս խառնաշփոթի մեջ։

Նախ՝ Ադրբեջանը ամրապնդում է իր դիրքերըՄերձավոր Արևելքում՝ Թուրքիայի և Իսրայելիմիջոցով։ Սա նշանակում է, որ Հայաստանը կարող է հայտնվել ուժեղացված ճնշման տակ, հատկապես՝ Սյունիքի և Արարատի մարզերում։

Սիրիայում ադրբեջանական և թուրքական ազդեցության աճը նշանակում է հայկական սփյուռքի ազդեցության նվազում այդ տարածաշրջանում։ Սա կարող է հանգեցնել սիրիահայ համայնքի լրացուցիչ մեկուսացման։

https://www.analytic.am/post/adrsiria?fbclid=IwQ0xDSwLnXBdleHRuA2FlbQIxMQABHqYI1CQ79vhy4WG0poRqi_9Wjueqqp4XKJtMGpbZ-fqB2joqc2zV6Vj2009W_aem_alWnJr1BaUV0Xu-XctPCdQ

#Հայաստանում #հայաստան #հայեր #եկեղեցի #Արցախ #Ադրբեջան #Նիկոլ
Բագրատ և Միքայել սրբազանները…

Երկուսն էլ բանտարկված են թուրքերի պատվերով՝ մեկ պատճառով․ չեն հանձնվում և միշտ Հայրենիքի կողքին են եղել ու կան։

Ամեն անգամ, երբ սրբազանների հետ զրույցի էի բռնվում, այնպիսի խորը, աննկարագրելի խաղաղություն էր տիրում։ Նրանց համար առաջին տեղում և հայն է, և եկեղեցին․ երբեք չեմ լսել կամ զգացել, որ մեկը մյուսին ստորադասեին։

❗️Ձեզ պինդ պահեք, մինչև ազատենք ձեզ գերությունից։ Առաջ Աստված։

#հայաստան #Հայաստանում #հայեր #եկեղեցի #Արցախ #Ադրբեջան #Նիկոլ

@garnikdavtyan
1