Ադրբեջան Պոստֆակտում – Telegram
Ադրբեջան Պոստֆակտում
1.04K subscribers
1.78K photos
604 videos
322 links
Առաջին ՀԱՅԿԱԿԱՆ բլոգը:
Միայն ամենակարևորը Ադրբեջանի մասին…

Կապ՝ @Az21Factum_Bot

*Ձեր նվիրաբերումները մեծ ներդրում ունեն հակաադրբեջանական տեղեկատվության պայքարի գործում 4083060010909634 (Քարտի թվեր) Ամերիաբանկ:

Email: apostfactum21@protonmail.com
Download Telegram
նիկոլական հայհոյանքների ՊՈԱԿ-ը արդեն մեկ ամիս է, ինչ սկսել է Ֆեյսբուք սոցիալական ցանցում «հարցում» անցկացնել։

«Հարցման» հիմնական ուղղությունները վերաբերում են ժողովրդի շրջանում տրամադրություններ շոշափող հարցերին.

• Վերաբերմունքը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ,
• Սամվել Կարապետյանին,
• Բագրատ և Միքայել սրբազաններին,
• Սոցիալական դժգոհության չափին։

Ինչ խոսք, հնարամիտ ուղեղ ունեք։))

#հայաստան #Հայաստանում #հայեր #եկեղեցի #Արցախ #Ադրբեջան #Նիկոլ

@garnikdavtyan
Lidya Mantashyan-ին ճանաչել եմ Սրբազան պայքար / Srbazan paykar-ի շրջանակներում։

❗️Լիդյան այսօր ենթարկվում է քաղաքական հալածանքների։ Բոլոր բռնապետական երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, ազգասեր ու հայրենասեր մարդիկ միշտ էլ եղել են թիրախում։ Նպատակը մեկն է՝ ուժեղ մարդկանց խղճացնելով հնազանդեցնել լուռ բողոքողներին։

Էս մարդու հոգու տոկունությանը և մտքի վճռականությանը շատերը կնախանձեին։

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։

#Հայաստանում #հայաստան #հայեր #եկեղեցի #Արցախ #Ադրբեջան #Նիկոլ

@garnikdavtyan
👍2
Երբեք և ոչ ոք չի կարող հասկանալ, թե ինչ է նշանակում զավակ կորցնելը, մինչև ինքը չկորցնի։

❗️Արա Ռոստոմյանի որդի Հակոբը իր կյանքը տվել է հանուն Հայրենիքի, իմ և ձեր անվտանգության ու ապագայի։

Այսօր Արան գերության մեջ է՝ թուրքադրբեջանական՝ Հայաստանում գործող վարչակարգի անօրինական որոշման արդյունքում։

Այս մարդու համեստությունը, հանդարտությունը, հավասարակշռվածությունը, ոգին, անկոտրում լինելը օրինակ պետք է ծառայեն շատերի համար։

Բռնապետությունը իսկապես լինում է և՛ պոզով, և՛ պոչով։

#Հայաստանում #հայաստան #հայեր #եկեղեցի #Արցախ #Նիկոլ #Ադրբեջան

@garnikdavtyan
👍1
Անդրանիկ Չամիչյան՝ ամենաերիտասարդ քաղբանտարկյալ։

❗️Անդրանիկին կալանավորել են strike ball խաղի համար նախատեսված խաղալիքներ ունենալու համար. չեմ կատակում։

Այսօրվա Հայաստանում ոչ ոք էլ ազատ չէ. վաղը, անգամ, կարող են կալանավորել քպ-ականին նայելու համար։

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։

#հայաստան #Հայաստանում #հայեր #եկեղեցի #Արցախ #Ադրբեջան #Նիկոլ

@garnikdavtyan
Analytic.am կայքում շարունակում եմ վերլուծությունների շարքը՝ այս անգամ անդրադառնալով Թուրքիա–Ադրբեջան զորավարժություններին:

Վերլուծությունից հակիրճ դրվագները ստորև.

❗️Նպատակները՝

- Միասնական ռազմական կառավարման և կապի համակարգերի ներդրում,
- Սահմանի մոտակայքում ուժի ցուցադրում՝ հոգեբանական և դիվանագիտական ճնշման նպատակով,
- Նախիջևան–«Զանգեզուր»–Արցախ համատեքստում ռազմաբազայի դոկտրինի փորձարկում,
- Հավանական հակամարտության պայմաններում՝ ընդհանուր հրամանատարական հարթակի փորձարկում:

❗️ՀՀ-ի անվտանգության մարտահրավերները այս համատեքստում

Ռազմաքաղաքական մեկուսացում.
Հայաստանի դիրքերը թուլանում են, երբ հարավից՝ Նախիջևանով, հյուսիսից՝ Տավուշով և արևելքից՝ Սյունիքով, ռազմաքաղաքական ճնշում է գործադրվում։ Այս զորավարժությունները նպատակ ունեն ընդգծել Հայաստանի մեկուսացվածությունը և խոչընդոտել նրա ռազմավարական դաշնակցային կայունությունը։

Սահմանների ոչ ստաբիլություն.
Նախիջևանում անցկացվող վարժանքները սպառնում են ոչ միայն հարավարևմտյան Սյունիքին, այլ նաև անուղղակի ճնշում են միջազգային հաղորդուղիների, մասնավորապես՝ Զանգեզուրի միջանցքի շուրջ ընթացող բանակցությունների վրա։ Զորավարժությունները հաճախ զուգորդվում են սահմանային միջադեպերի աճով։

Վերլուծությունը՝ https://www.analytic.am/post/turkaz?fbclid=IwQ0xDSwMBxe1leHRuA2FlbQIxMQABHsri7bd7g_zMe2LQD6InG3B5-pJvInhXot2FHzfS4fyknX2XpgDSEmp09g0M_aem_IPJ4a7rUH1KHDfE0ahCARw


#Հայաստանում #հայաստան #հայեր #Ադրբեջան #եկեղեցի #Արցախ #Թուրքիա #բանակ #Նիկոլ

@garnikdavtyan
2 իրար արմատապես հակասող, միջազգային իրավունքի գիտակցված տգիտության և նոր պատերազմի լավագույն հենման հնարավորություն Ադրբեջանի համար…

Դեկլարացիայի 3-րդ կետ.

1-ին մասով խոսվում է «sovereignty, territorial integrity» (սուվերենություն, տարածքային ամբողջականություն) մասին, և անմիջապես հետո նշվում.

2-րդում՝ «include unimpeded connectivity» (ապահովել անխափան կապ)։

❗️❗️❗️ Չի կարող «ինքնիշխանության» տրամաբանության մեջ լինել «անխափան կապ»։ Ինքնիշխանությունը ինքնիշխանություն է և ՎԵՐՋ՝ առանց «բայց»-երի։

❗️❗️❗️ Ինքնիշխանությունը կարող է և պետք է այլ պետությունների համար խափանում լինի և հիմնվի ՀՀ-ի սուբյեկտության վրա։

Բոլոր մնացած պնդումները ԼՈԼՈՆԵՐ են։

@garnikdavtyan
👍2
Հռչակագրի 4-րդ կետը.

Գերագույն գլխավոր բացառիկ թյուրիմացությունը ասում է, թե Հայաստանի քաղաքացիներն էլ են օգտվելու և գնալու Ադրբեջանի տարածքով, ինչը էլի ՍՈՒՏ է։

❗️❗️ 1. Արդյո՞ք «Ադրբեջանի տարածք» ասելով Նիկոլը ի նկատի չունի Սյունիքը (հարցը հռետորական է)։

❗️❗️ 2. Առաջին հարցը շարունակելով՝ Հռչակագրի 4-րդ կետում գրված է ՄԻԱՅՆ Հայաստանի մասին․ ոչ մի խոսք Ադրբեջանի կամ Ադրբեջանի «տարածքով» անցնող ճանապարհներից օգտվելու հայկական նախաձեռնության մասին։

❗️❗️ 3. «Թրանփի ճանապարհը» միմիայն վերաբերում է Հայաստանին, և ՎԵՐՋ։

Էս նոյեմբերի 9-ը չէ, էս նոյեմբերի 9³ (խորանարդ) է…

#հայաստան #Հայաստանում #հայեր #եկեղեցի #Արցախ #Ադրբեջան #Նիկոլ

@garnikdavtyan
Վաղվա Analytic.am-ի առաջիկա վերլուծությունը վերաբերվելու է ԱՄՆ–Ադրբեջան–Հայաստան հռչակագրին, իսկ այսօրվա վերլուծությունը վերաբերում է «Ադրբեջանի հակառուսական տրամադրությունները և Հայաստանի ռազմավարական հնարավորությունները» թեմային։

Հատվածներ վերլուծությունից 👇

❗️2025թ. ընթացքում Ադրբեջանում հակառուսական տրամադրությունների աճ շեշտակի աճել է, ինչը դրսևորվում է ինչպես պետական մակարդակով, այնպես էլ հասարակական ու տեղեկատվական ոլորտներում։ Այս լարվածությունը ոչ միայն ապակայունացնում է ՌԴ-Ադրբեջան հարաբերությունները, այլև ստեղծում է նոր հնարավորություններ Հայաստանի համար՝ դիվանագիտական, գաղափարական և ռազմավարական դաշտերում։

❗️Տեղեկատվական քարոզչություն և նպատակները.

Ադրբեջանում հակառուսական քարոզչությունը ունի մի քանի նպատակ.
1. Ազգային ինքնիշխանության շեշտադրում՝ Ռուսաստանի հեգեմոն դերի մերժմամբ,
2. Ռուսաստանի ազդեցության թուլացում միջազգային հարթակներում՝ հատկապես Արցախի հարցում,
3. Արևմտյան դաշնակիցների համակրանք շահելու փորձ՝ որպես «անկախ, ինքնուրույն պետություն»։

Հղումը՝ https://www.analytic.am/post/azrus?fbclid=IwQ0xDSwMEX9JleHRuA2FlbQIxMQABHs4_b3wDLphbrOVgZVpYbIdGo7KHnIl0-Y-6631oYxHFPumSoOXSO4ReZGV9_aem_5JVo4j7V4mnTjBKDdfFGXw


#Հայաստանում #հայաստան #հայեր #եկեղեցի #Արցախ #Ադրբեջան #Նիկոլ

@garnikdavtyan
Media is too big
VIEW IN TELEGRAM
Karine Mangasaryan-ի հետ զրուցել ենք ԱՄՆ–Ադրբեջան–Հայաստան ստորագրված հռչակագրի մասին։

❗️Ինքնիշխանության, սուբյեկտայնության և, առհասարակ, Հայաստանը որպես պետություն զիջելու համաձայնությունը մտել է ուժի մեջ․ մնացել է միայն գործնական քայլեր կատարել։

Մեկ անգամ նայելն է ճիշտ։

Հարցազրույցի հղումը՝ https://youtu.be/LWO1f7DLSVY?si=sKvea8ylz6Wrv7fH

#Հայաստանում #հայաստան #հայեր #եկեղեցի #Արցախ #Ադրբեջան #Նիկոլ

@garnikdavtyan
Այս վերլուծությամբ անդրադարձել եմ հռչակագրի կետերին և դրանք ներկայացրել ավելի բացված տարբերակով։ Սա Analytic.am կայքում հրապարակված միայն I-ին ՄԱՍն է։

Դրվագներ.👇

❗️«Անխոչընդոտ» vs. իրական սուվերեն վերահսկողություն

Իրականում՝ Ադրբեջանը ստանում է բոնուս՝ ուղիղ ճանապարհի տեսքով, իսկ Հայաստանը՝ թերևս միայն ենթակառուցվածքային զարգացում, առանց անվտանգության կամ սուվերենության երաշխիքների։ Ավելին՝ որևէ խոսք չկա Հայաստանից Ադրբեջանի տարածքով անցման և համահավասար «անխոչընդոտ» գործունեություն ծավալելու հնարավորության մասին։
Ամփոփելով՝ նշենք, որ 3-րդ կետն իսկույն դառնում է հռչակագրի ամենաբարդ և հակասություններ պարունակող հատվածը։ Այն ներկայացնում է հստակ տեխնիկական հնարավորություններ (օր․՝ տրանսպորտ, կապ), սակայն ոչ մի մինիմալ երաշխավորում չի տալիս Հայաստանի սուվերենային, անվտանգային ու իրավական շահերի բովանդակությունում։

❗️ Մի կողմից՝ այս կետը պարզ ընդգծում է, որ ճանապարհը պետք է մշակվի ԱՄՆ և երրորդ կողմերի հետ, ինչը ենթադրում է արտաքին վերահսկողություն։
Այս հակասությունը թե՛ Հայաստանի ազգային ինքնիշխանության հեռանկարում է, թե՛ կողմերի միջև հավասար վստահության մեխանիզմներ չի սահմանում։ Այսինքն՝ որոշում կայացնողը լինելու է ԱՄՆ-ը, այլ ոչ թե Հայաստանի Հանրապետությունը։
Եթե ճանապարհն իրականում կառավարվի ԱՄՆ-ին պատկանող կոնցեսիոն օպերատորներով, համակարգը վերածվում է արտաքին միջավայրի ազդեցության հարթակի։
Սա հակասելու է Հայաստանի սուվերենության շահերին, հատկապես երբ չկա հստակ սահմանային, մաքսային ու անվտանգության կարգավորման նախանշված դրույթներ։ Այսինքն՝ լիներ հստակ ձևակերպում, որ այդ ճանապարհը կառավարվելու է Հայաստանի կողմից։

Հղումը՝ https://www.analytic.am/post/backtime?fbclid=IwQ0xDSwMGgmdleHRuA2FlbQIxMQABHta8qJBrwK0TWCkwZrQo-oTHry_xKpMgXdwYCVdYgYs7ydWZ8n4pEyrA6fLo_aem_ya3edQZEgJZN4-onq3Gxsg

#հայաստան #Հայաստանում #հայեր #եկեղեցի #Արցախ #Ադրբեջան #Նիկոլ
Կապիտուլյացիոն գլուխգործոց՝ «խաղաղության համաձայնագիր»

ՀՈԴՎԱԾ VIII
«Կողմերը դատապարտում են և կպայքարեն անհանդուրժողականության, ռասսայական ատելության և խտրականության, անջատողականության, բռնի ծայրահեղականության և ահաբեկչության դեմ՝ դրանց բոլոր դրսևորումներով՝ յուրաքանչյուրն իր իրավազորության շրջանակներում և կապահովեն իրենց նկատմամբ կիրառելի միջազգային պարտավորությունների կատարումը»։

Կապիտուլյացիոն գլուխգործոց․ «Խաղաղության համաձայնագրի» այս հոդվածը կիրառելի և անխտիր վերաբերելի է Բ Ո Լ Ո Ր Ի Ս։
1991-2025 թթ. յուրաքանչյուր ոք, ով հանձն է առել կռվել Արցախի ազատագրման կամ պաշտպանության համար, տեղեկատվական պայքար է տարել կամ թթու խոսք է ասել Ադրբեջանի նկատմամբ, դիտարկվելու է առնվազն որպես անջատողական։

❗️Ադրբեջանը ունի հայերի անուններով ցուցակ՝ զինվորական և ոչ միայն, ովքեր վերջինիս համար առաջին կարևորության թիրախներ են։

❗️Ադրբեջանը, հատկապես վերջին տարիներին, խոշորացույցով մոնիտորինգի տակ է պահում հայկական սոցիալական ցանցերը, ինչը լայն հնարավորություն է տալիս Ադրբեջանին «նեղացնողներին» համարել և սահմանել որպես անջատողական։ Պատահական չէր, որ 2021 թ. ընտրություններից առաջ առաջին անգամ «ռևանշիստ» (այսինքն՝ անջատողական) ձևակերպումը ծնվեց Ադրբեջանում և ներմուծվեց հայկական օրակարգ հենց ընտրությունների ժամանակ։ Պատահական չէր, որ ՔՊ-ականները ասում էին. «Քոչարյանը գա՝ պատերազմ է լինելու, իսկ Նիկոլը խաղաղություն է բերելու»։ Կարևոր է հիշել, որ 2022 թ. Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա, գրավեց տարածքներ, սպանեց 200-ից ավելի հայ զինվորների։ Ավելին՝ նույն տարում Նիկոլը Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, իսկ արդեն 2023 թ. սեպտեմբերին Արցախը հայաթափվեց։

Շարունակելի…

#հայաստան #Հայաստանում #հայեր #եկեղեցի #Արցախ #Ադրբեջան #Նիկոլ

@garnikdavtyan
Analytic.am-ի այս վերլուծությամբ շարունակում եմ վերջերս ԱՄՆ–Ադրբեջան–Հայաստանի միջև կնքված հռչակագիր անդրադարձը՝ հարցին նայելով Իրանի տեսանկյունից։

Դրվագներ.👇

❗️Նախիջևանի Ինքնավար Հանրապետության քաղաքական և ռազմական զարգացումները

- Լոգիստիկ առավելության՝ ռազմական տեխնիկայի, անձնակազմի և մատակարարումների արագ տեղափոխման հնարավորության։
- Մշտական ռազմական պատրաստության՝ նույնիսկ առանց պատերազմական հայտարարության, Նախիջևանը կարող է մշտապես պահել բարձր պատրաստվածության մակարդակի։
- Քաղաքական հովանավորման՝ ԱՄՆ-ի միջնորդությունը կարող է կրճատել միջազգային ճնշումները Ադրբեջանի գործողությունների վրա, եթե դրանք չներկայացվեն որպես «տրանսպորտային և տնտեսական»։

❗️Հայաստանի անվտանգության հաշվարկ
Հայաստանի համար Նախիջևանի ռազմականացումը և «Թրամփի ուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP)ստեղծման հավանականությունը նշանակում են մի քանի վտանգ.
- Սյունիքի ճնշում՝ միջանցքի հարցը ուղղակի կապ ունի Սյունիքի անվտանգության և վերահսկողության հետ։
- Ռազմական երկկողմ ճակատ՝ Ադրբեջանը կարող է ունենալ երկու ուղղությամբ ճնշում գործադրելու հնարավորություն՝ արևելքից և հարավ-արևմուտքից։
- Մշտական լոգիստիկ կապ՝ TRIPP-ի գործարկումը կդարձնի ցանկացած զորաշարժ արագ և անկանխատեսելի։

Հղումը՝ https://www.analytic.am/post/usaazam?fbclid=IwQ0xDSwMIS6dleHRuA2FlbQIxMQABHroNsKaS85t8LqYbjZUMG7Z0U641CGo97ySABHg2e03Ip-11ocCRzm_5rDiS_aem_x-VArBeHLRdjfJWNmH8x7g

#Հայաստանում #հայաստան #հայեր #եկեղեցի #Արցախ #Ադրբեջան #Նիկոլ

@garnikdavtyan
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Սրբազան հայր,

Շատերը քեզ մոռացան, բայց ոչ բոլորը։
Շատերը քեզ անվանակոչեցին, բայց ոչ բոլորը։
Շատերը քեզ դավաճանեցին, բայց ոչ բոլորը։

Բագրատ արբազանը շատ ճիշտ էր ասում. «Հիմա, տեսակի կռիվ է»:

❗️Այս տեսանյութն էլ հատուկ այն մարդկանց համար, ովքեր ինչ-ինչ պատճառներով դեռ թուրքահպատակ քարոզչության ազդեցության տակ են՝ մեկ անգամ նայելն է ճիշտ։

#Հայաստանում #հայաստան #հայեր #եկեղեցի #Արցախ #Ադրբեջան #Նիկոլ

@garnikdavtyan
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Համաձայնագիրը» — Հայաստանի տոտալ ադրբեջանականացման, Ադրբեջանի մինչ այս պահը պարտադրված պահանջների գերակա մասի թղթավորված փաստաթուղթն է։

0 ձեռքբերում Հայաստանի համար,
0 միջազգային վերահսկողության մեխանիզմներ,
0 արդյունավետություն ու հնարավորություններ հայերի համար…

ԱՆՆԱԽԱԴԵՊ Խ Ա Յ Տ Ա Ռ Ա Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հղումը՝ https://youtu.be/ji1iDYpAzsI?si=0e7LQGfa6bjbklfM

@garnikdavtyan
😱31
Analytic.am-ի հերթական վերլուծական համարում կարող եք կարդալ այդքան քննարկված, նախաստորագրված «խաղաղության» համաձայնագիրը։

Հատվածներ 👇

❗️Ի՞նչ է ամրագրված փաստաթղթում
Փաստաթուղթը ներառում է 17 հոդված, որոնցից հիմնականը վերաբերում են՝

❖ Տարածքային ամբողջականության փոխադարձճանաչմանը՝ ԽՍՀՄ վարչական սահմաններիհիման վրա,

❖ Ուժի չկիրառման և սպառնալիքից հրաժարմանպարտավորությանը,

❖ Սահմանազատման և սահմանագծմանգործընթացի մեկնարկին,

❖ Երրորդ երկրների զինված ուժերիչտեղաբաշխմանը երկու երկրներիսահմաններին,

❖ Տրանսպորտային հաղորդակցություններիբացմանը և տնտեսական համագործակցությանը,

❖ Միջպետական բոլոր հայցերից հրաժարմանը՝ պայմանագրի ուժի մեջ մտնելուց մեկ ամսվաընթացքում։

Թեև այս դրույթները արտաքինից կարող են թվալխաղաղության հիմքեր, դրանց մի մասը ստեղծում է նորխոցելիություններ։

❗️Կարո՞ղ է Հայաստանը վստահել Ադրբեջանին
Վերջին տարիների իրադարձությունները, ներառյալԿԽՄԿ-ի գործունեության խափանումը, ռազմագերիներիվերադարձի ձգձգումը, և պաշտոնական Բաքվիհռետորաբանությունը «Արևմտյան Ադրբեջանի» մասին, վկայում են բարձր անվստահության մակարդակի մասին։ Այս պայմաններում առանց ուժեղ մոնիթորինգի և երաշխիքների որևէ պայմանագիր կարող է դառնալմիայն ձևական փաստաթուղթ։

Հղումը՝ https://www.analytic.am/post/usaazarm?fbclid=IwdGRleAMO2O9leHRuA2FlbQIxMQABHu2nSx96wtIxfoiXFd2AUFm-g-B-vzLzZCDjXOFNdtaFmOFEL_exHLL3R7yt_aem_Kvly1gLHkzJq1pAoOY4GEQ

#Հայաստանում #հայաստան #հայեր #եկեղեցի #Արցախ #Ադրբեջան #Ադրբեջան #Նիկոլ #խաղաղություն

@garnikdavtyan
Media is too big
VIEW IN TELEGRAM
Անի Աբաղյան-ին ներկայացրել եմ, թե որն է լինելու հակահայկական կառույց «Արևմտյան Ադրբեջանի» հաջորդ քայլը…

Հ.Գ. Ցավոք սրտի, վերջին տարիներին մեզ մոտ պոստ ֆակտում արձանագրված փաստերին անդրադառնալը, ասես, «սովորություն» է դարձել։

#Հայաստանում #հայաստան #խաղաղություն #հայեր #Արցախ #եկեղեցի #Ադրբեջան #Նիկոլ

@garnikdavtyan
Երևանի ու Բաքվի դատարաններում

❗️ Երկուսին էլ դատում են «ահաբեկչության» համար,
❗️ Երկուսին էլ դատում են հայրենիքի համար անձնուրաց ծառայության համար,
❗️ Երկուսին էլ դատում են, որ Արցախի ու Հայաստանի համար կյանք են ներդրել,
❗️ Երկուսին էլ դատում են, որովհետև հաշտ չեն Նիկոլի ու Ալիևի Հայաստանի ադրբեջանականացման համար։

#Հայաստանում #հայաստան #խաղաղություն #հայեր #եկեղեցի #Արցախ

@garnikdavtyan
👍1🤬1
Media is too big
VIEW IN TELEGRAM
5 TV Channel / 5-րդ ալիք-ի հետ խոսել ենք նիկոլի «խաղաղության» մասին, ադրբեջանցիների հետ կեղծ համակեցության և «մեծն» նիկոլի մանիպուլյացիաների մասին։

Հարցազրույցի հղումը:

#Հայաստանում #հայաստան #հայեր #եկեղեցի #Արցախ #խաղաղություն #Ադրբեջան #Նիկոլ

@garnikdavtyan
Կարևոր է մշտապես անդրադառնալ Ադրբեջանին և այնտեղ տեղի ունեցող իրադարձություններին։ Հետևաբար Analytic.am-ում նման վերլուծությունները կլինեն հաճախ․ կարդացեք և եղեք տեղեկացված։

Հատվածներ.👇

❗️«Արևմտյան Ադրբեջան» (Western Azerbaijan Community, WAC) կոչվող կառույցը վերջին տարիներին վերածվել է Ադրբեջանի պետական քաղաքականության առանցքային գործիքի։ Թեև այն ներկայացվում է որպես փախստականների իրավունքների և պատմական արդարության վերականգնման գործընթաց, իրականում այս կառույցի գաղափարախոսությունը և նպատակները ուղղված են Հայաստանի ներսում պետականության հիմքերի խաթարմանը։ Այն առաջ է մղում ոչ միայն իրավական և քաղաքական պահանջներ, այլև մշակութային, բնակչական և աշխարհաքաղաքական օրակարգ, որը կարող է արմատապես փոխել Հայաստանի դեմոգրաֆիան, վարչական կառույցները և ինքնության հիմքերը։ Այս ամենը ձևակերպվում է «մարդու իրավունքների» լեզվով, որպեսզի միջազգային հարթակներում ավելի հեշտ ընդունելի լինի։

❗️Ռիսկեր Հայաստանի համար
Այս ծրագրի իրագործումը կբերի բազմաշերտ վտանգների՝

● Իրավական ռիսկեր – Հայաստանի ինքնիշխանության և պետական կառավարման համակարգի խաթարում։
● Սոցիալ-տնտեսական ռիսկեր – լայնածավալ գույքային պահանջներ, ֆինանսական ծանրաբեռնվածություն, ներքին սոցիալական լարվածություն։
● Անվտանգության ռիսկեր – զուգահեռ իշխանության ստեղծում, հնարավոր բախումներ տեղերում։
● Մշակութային ռիսկեր – հայկական ինքնության աստիճանական թուլացում, պատմական ժառանգության աղավաղում։
● Դիվանագիտական ռիսկեր – Ադրբեջանի նարատիվի միջազգային լեգիտիմացում և Հայաստանի մեկուսացում։

Հղումը՝ https://www.analytic.am/post/westazbar?fbclid=IwdGRleAMVMJRleHRuA2FlbQIxMQABHvPsQtKkewJFJ_6Q3N7SrYKuIv6oXHQZcNovd7q0VlhxAV2WjGAauKqIcr31_aem_WzsoRZj1WWc9hZtPzWACog

#Հայաստանում #Հայաստան #հայեր #եկեղեցի #Արցախ #բռնապետություն #Ադրբեջան #Նիկոլ
Անընդհատ խոսում ենք, թե ինչպես են Ադրբեջանում թիրախավորում Սրբազան պայքարին, բայց գետնի վրա դրանց ուղղությունների, մեթոդների և մոտիվացիայի մասին վերլուծություն աչքովս չի ընկել։

Ձեր համար հետաքրքիր տեղեկատվություն եմ բերել․ հատվածները 👇

❗️Ադրբեջանական ընկալումների հիմնական գծերը:

1․ Ռևանշիզմի սպառնալիքը
Ադրբեջանում Սրբազան պայքարը ներկայացվում է որպես «ռևանշիստական շարժում», որն իբր փորձում է տապալել խաղաղության օրակարգը և վերադարձնել պատերազմը։
- Պաշտոնական քարոզչամեքենան Բագրատ Սրբազանին նկարագրում է որպես «պատերազմի կուսակցության առաջնորդ»։

2․ Ահաբեկչական շրջանակում դնելը
Ադրբեջանական լրատվամիջոցները հաճախկրկնում են Երևանի իշխանությունների պաշտոնական մեղադրանքները՝ Սրբազան պայքարը որակելով «ահաբեկչական դավադրություն»։
- Նույնաբովանդակ ձևակերպումներ («իշխանությանզավթման փորձ», «վտանգավոր ծայրահեղականություն») կիրառվում են ինչպես Բաքվում, այնպես էլ Երևանում։

❗️Նարատիվների համընկնում Երևանում և Բաքվում:

Ուշագրավ է, որ թե՛ Երևանը, թե՛ Բաքուն տարբեր պատճառներով կիրառում են նույն պիտակները․

• Օտար ազդեցության մատնանշում․ Երևանը խոսում է «ռուսական հետքի» մասին, Բաքուն՝ Իրանի ու Ռուսաստանի ներգրավման։ Երկուսի նպատակը նույնն է՝ շարժումը ներկայացնել որպեսարտաքին գործիք։
• Եկեղեցու հեղինակազրկում․ Երևանում իրականացվում են քրեական հետապնդումներ, Բաքվում՝ կրոնական մեղադրանքներ։

Կարդացեք ավելին՝ https://www.analytic.am/post/bishbag?fbclid=IwdGRleAMZf9ZleHRuA2FlbQIxMQABHj0NDYnTJsdleL0GH80pTElR5mQ-LuIJbP44-EfFN9OHc8R67WW1aSX9RfXs_aem_ecJONU4eY_H97phMtBRMPQ


#Հայաստանում #հայաստան #հայեր #եկեղեցի #Արցախ #Սրբազան #պայքար #Ադրբեջան #Նիկոլ

@garnikdavtyan
3
Ինչո՞ւ է կեղծ Ադրբեջանի այն պնդումը, թե Զանգեզուրը միջանցքը պատմական նշանակություն ունի իրենց համար։

Ամբողջ վերլուծությունը կարող եք կարդալ նյութին կից հղմամբ👇

Հատվածներ.

❗️Տերմինի առաջացման պատճառները

❖ Հետպատերազմական իրավիճակ. 2020 թ․ պատերազմից հետո Ադրբեջանը փորձում էրտարածքային ձեռքբերումները վերածել նաև քաղաքական և տնտեսական լծակների։ Այդ տրամաբանության մեջ «միջանցք» հասկացությունը ներկայացվեց որպես պարտադիր պայման խաղաղության հաստատման համար։

❖ Քաղաքական մանիպուլյացիա. Տերմինը թույլ է տալիս Բաքվին և Անկարային լեզվական մանիպուլյացիայի միջոցով օրակարգային դարձնել տարածքային պահանջը, նույնիսկ եթե դրա համար չկա ոչ պատմական, ոչ իրավականհիմք։

❖ Տարածաշրջանային աշխարհաքաղաքականություն. Միջանցքի գաղափարը սերտորեն կապված է Թուրքիայի «թուրքական աշխարհի» միավորման ռազմավարության հետ և ընկալվում է որպես լոգիստիկ կամուրջ Կասպից ծովից դեպի Միջերկրական։

❗️Պնդում այն մասին, որ «միջանցք» ստեղծվում է առանց պատմական նախադրյալների՝

❖ Քաղաքագիտական և միջազգային հարաբերությունների տեսանկյունից՝ հնարավոր է, բայց դա հստակ պետք է նշվի որպես քաղաքական կամ դիվանագիտական կոնստրուկտ, ոչ թե բնական պատմական կամ մշակութային տերմին:

❖ Երկու պետությունների միջև ստեղծվում է նոր «միջանցք»՝ առանց երբևէ առկա պատմականկամ բնակչության համաձայնության, դա վերածվում է արտադրած քաղաքական միջանցքի, որը հաճախ բխում է ներկա շահերից, ոչ թե պատմական հիմքերից:

❖ Սա հաճախ առաջացնում է մեկ այլ պետության ինքնիշխանության հետ կապված խնդիրներ, քանի որ «միջանցք» հասկացությունը ենթադրում է անցման ազատություն, բայց իրական վերահսկողությունը կարող է մնալ մեկ երկրում:

Վերլուծության հղումը՝

https://www.analytic.am/post/zangezur?fbclid=IwdGRleAMrinpleHRuA2FlbQIxMQABHom4zyjqE31Ee_T_-Jik7kxvDH-I-Lqb8RhXqDv0w4A1batcbZhiQv49aITq_aem_nHXtkycSnIEI2Hu4Ymr6z

@garnikdavtyan
13👏1