Ադրբեջան Պոստֆակտում – Telegram
Ադրբեջան Պոստֆակտում
1.04K subscribers
1.78K photos
603 videos
322 links
Առաջին ՀԱՅԿԱԿԱՆ բլոգը:
Միայն ամենակարևորը Ադրբեջանի մասին…

Կապ՝ @Az21Factum_Bot

*Ձեր նվիրաբերումները մեծ ներդրում ունեն հակաադրբեջանական տեղեկատվության պայքարի գործում 4083060010909634 (Քարտի թվեր) Ամերիաբանկ:

Email: apostfactum21@protonmail.com
Download Telegram
Կարևոր է մշտապես անդրադառնալ Ադրբեջանին և այնտեղ տեղի ունեցող իրադարձություններին։ Հետևաբար Analytic.am-ում նման վերլուծությունները կլինեն հաճախ․ կարդացեք և եղեք տեղեկացված։

Հատվածներ.👇

❗️«Արևմտյան Ադրբեջան» (Western Azerbaijan Community, WAC) կոչվող կառույցը վերջին տարիներին վերածվել է Ադրբեջանի պետական քաղաքականության առանցքային գործիքի։ Թեև այն ներկայացվում է որպես փախստականների իրավունքների և պատմական արդարության վերականգնման գործընթաց, իրականում այս կառույցի գաղափարախոսությունը և նպատակները ուղղված են Հայաստանի ներսում պետականության հիմքերի խաթարմանը։ Այն առաջ է մղում ոչ միայն իրավական և քաղաքական պահանջներ, այլև մշակութային, բնակչական և աշխարհաքաղաքական օրակարգ, որը կարող է արմատապես փոխել Հայաստանի դեմոգրաֆիան, վարչական կառույցները և ինքնության հիմքերը։ Այս ամենը ձևակերպվում է «մարդու իրավունքների» լեզվով, որպեսզի միջազգային հարթակներում ավելի հեշտ ընդունելի լինի։

❗️Ռիսկեր Հայաստանի համար
Այս ծրագրի իրագործումը կբերի բազմաշերտ վտանգների՝

● Իրավական ռիսկեր – Հայաստանի ինքնիշխանության և պետական կառավարման համակարգի խաթարում։
● Սոցիալ-տնտեսական ռիսկեր – լայնածավալ գույքային պահանջներ, ֆինանսական ծանրաբեռնվածություն, ներքին սոցիալական լարվածություն։
● Անվտանգության ռիսկեր – զուգահեռ իշխանության ստեղծում, հնարավոր բախումներ տեղերում։
● Մշակութային ռիսկեր – հայկական ինքնության աստիճանական թուլացում, պատմական ժառանգության աղավաղում։
● Դիվանագիտական ռիսկեր – Ադրբեջանի նարատիվի միջազգային լեգիտիմացում և Հայաստանի մեկուսացում։

Հղումը՝ https://www.analytic.am/post/westazbar?fbclid=IwdGRleAMVMJRleHRuA2FlbQIxMQABHvPsQtKkewJFJ_6Q3N7SrYKuIv6oXHQZcNovd7q0VlhxAV2WjGAauKqIcr31_aem_WzsoRZj1WWc9hZtPzWACog

#Հայաստանում #Հայաստան #հայեր #եկեղեցի #Արցախ #բռնապետություն #Ադրբեջան #Նիկոլ
Անընդհատ խոսում ենք, թե ինչպես են Ադրբեջանում թիրախավորում Սրբազան պայքարին, բայց գետնի վրա դրանց ուղղությունների, մեթոդների և մոտիվացիայի մասին վերլուծություն աչքովս չի ընկել։

Ձեր համար հետաքրքիր տեղեկատվություն եմ բերել․ հատվածները 👇

❗️Ադրբեջանական ընկալումների հիմնական գծերը:

1․ Ռևանշիզմի սպառնալիքը
Ադրբեջանում Սրբազան պայքարը ներկայացվում է որպես «ռևանշիստական շարժում», որն իբր փորձում է տապալել խաղաղության օրակարգը և վերադարձնել պատերազմը։
- Պաշտոնական քարոզչամեքենան Բագրատ Սրբազանին նկարագրում է որպես «պատերազմի կուսակցության առաջնորդ»։

2․ Ահաբեկչական շրջանակում դնելը
Ադրբեջանական լրատվամիջոցները հաճախկրկնում են Երևանի իշխանությունների պաշտոնական մեղադրանքները՝ Սրբազան պայքարը որակելով «ահաբեկչական դավադրություն»։
- Նույնաբովանդակ ձևակերպումներ («իշխանությանզավթման փորձ», «վտանգավոր ծայրահեղականություն») կիրառվում են ինչպես Բաքվում, այնպես էլ Երևանում։

❗️Նարատիվների համընկնում Երևանում և Բաքվում:

Ուշագրավ է, որ թե՛ Երևանը, թե՛ Բաքուն տարբեր պատճառներով կիրառում են նույն պիտակները․

• Օտար ազդեցության մատնանշում․ Երևանը խոսում է «ռուսական հետքի» մասին, Բաքուն՝ Իրանի ու Ռուսաստանի ներգրավման։ Երկուսի նպատակը նույնն է՝ շարժումը ներկայացնել որպեսարտաքին գործիք։
• Եկեղեցու հեղինակազրկում․ Երևանում իրականացվում են քրեական հետապնդումներ, Բաքվում՝ կրոնական մեղադրանքներ։

Կարդացեք ավելին՝ https://www.analytic.am/post/bishbag?fbclid=IwdGRleAMZf9ZleHRuA2FlbQIxMQABHj0NDYnTJsdleL0GH80pTElR5mQ-LuIJbP44-EfFN9OHc8R67WW1aSX9RfXs_aem_ecJONU4eY_H97phMtBRMPQ


#Հայաստանում #հայաստան #հայեր #եկեղեցի #Արցախ #Սրբազան #պայքար #Ադրբեջան #Նիկոլ

@garnikdavtyan
3
Ինչո՞ւ է կեղծ Ադրբեջանի այն պնդումը, թե Զանգեզուրը միջանցքը պատմական նշանակություն ունի իրենց համար։

Ամբողջ վերլուծությունը կարող եք կարդալ նյութին կից հղմամբ👇

Հատվածներ.

❗️Տերմինի առաջացման պատճառները

❖ Հետպատերազմական իրավիճակ. 2020 թ․ պատերազմից հետո Ադրբեջանը փորձում էրտարածքային ձեռքբերումները վերածել նաև քաղաքական և տնտեսական լծակների։ Այդ տրամաբանության մեջ «միջանցք» հասկացությունը ներկայացվեց որպես պարտադիր պայման խաղաղության հաստատման համար։

❖ Քաղաքական մանիպուլյացիա. Տերմինը թույլ է տալիս Բաքվին և Անկարային լեզվական մանիպուլյացիայի միջոցով օրակարգային դարձնել տարածքային պահանջը, նույնիսկ եթե դրա համար չկա ոչ պատմական, ոչ իրավականհիմք։

❖ Տարածաշրջանային աշխարհաքաղաքականություն. Միջանցքի գաղափարը սերտորեն կապված է Թուրքիայի «թուրքական աշխարհի» միավորման ռազմավարության հետ և ընկալվում է որպես լոգիստիկ կամուրջ Կասպից ծովից դեպի Միջերկրական։

❗️Պնդում այն մասին, որ «միջանցք» ստեղծվում է առանց պատմական նախադրյալների՝

❖ Քաղաքագիտական և միջազգային հարաբերությունների տեսանկյունից՝ հնարավոր է, բայց դա հստակ պետք է նշվի որպես քաղաքական կամ դիվանագիտական կոնստրուկտ, ոչ թե բնական պատմական կամ մշակութային տերմին:

❖ Երկու պետությունների միջև ստեղծվում է նոր «միջանցք»՝ առանց երբևէ առկա պատմականկամ բնակչության համաձայնության, դա վերածվում է արտադրած քաղաքական միջանցքի, որը հաճախ բխում է ներկա շահերից, ոչ թե պատմական հիմքերից:

❖ Սա հաճախ առաջացնում է մեկ այլ պետության ինքնիշխանության հետ կապված խնդիրներ, քանի որ «միջանցք» հասկացությունը ենթադրում է անցման ազատություն, բայց իրական վերահսկողությունը կարող է մնալ մեկ երկրում:

Վերլուծության հղումը՝

https://www.analytic.am/post/zangezur?fbclid=IwdGRleAMrinpleHRuA2FlbQIxMQABHom4zyjqE31Ee_T_-Jik7kxvDH-I-Lqb8RhXqDv0w4A1batcbZhiQv49aITq_aem_nHXtkycSnIEI2Hu4Ymr6z

@garnikdavtyan
13👏1
200-ից ավելի տղերք ուղիղ 2 տարի առաջ իրենց կյանքը զոհեցին մեր Հայրենիքի պաշտպանության համար (Ջերմուկի և Սյունիքի դեպքերը)։

200-ից ավելի տղերք իրենց կյանքը չեն զոհել, որ նիկոլը այսօր պարզապես «խաղաղության» անվան տակ նախապատրաստի Հայոց ցեղասպանության 2-րդ արարը։

200-ից ավելի անգամ «խաղաղություն» բղավող լաչառ քաղաքականը պարզապես «հանուն ոչնչի» է դարձնում 2000 և ավելի տարվա պատմություն ունեցող հայերի տուն՝ Մայր Հայաստանը։

Հ.Գ. Իսկ մեզ՝ 1000 ամոթ, որ դեռ ունենք նիկոլի դեմքով «կառավարություն»…

#հայաստան #Հայաստանում #հայեր #եկեղեցի #Արցախ #Ջերմուկ #Ադրբեջան #Նիկոլ

@garnikdavtyan
👍2
Հայկական ինքնության ոչնչացման Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հերթական քայլը։

Հայաստանի ոչ բարով կառավարությունը որոշել է նոյեմբերի 1-ից վերացնել Հայաստանից մուտք/ելքի համար նախատեսված կնիքի վրայից Մասիս սարի պատկերը։

❗️Իսկ ի՞նչն է խանգարում նիկոլին վաղը, օրինակ՝
- Վարդենիսը վերանվանել Բասարգեչար,
- Սևանա լիճը՝ Գյօյչյա Գյօլ,
- Երևանը՝ Իրեվան,
- Իսկ մեզ՝ հայերիս, գյավուր (թարգմանաբար՝ «անհավատ»)։

Իրականում հարցս անտեղին է, պարզապես մտածեք, որ վաղվա նիկոլի Հայաստանը այլևս գոյություն չի ունենալու, եթե…

Էս ա…

@garnikdavtyan
👍2👎1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Միգուցե որոշ մարդկանց ասածս հաճելի չլինի, բայց դե հիմա էտ ա...

Mkrtich Arzumanyan-ը երեկ իր բոյով ու բուսաթով, այսքան տարիների իր վաստակը երկու նախադասությամբ նետեց աղբամանը։

Ամոթ ձեզ (չնայած էտ էլ չունեք), որ ԽՍՀՄ-ում ծնված ու ԽՍՀՄ-ի ժամանակ ապրած մեր մեծերի ապրածն ու արածը քամուն տվեցիք։

Ամոթ ձեզ (չնայած էտ էլ չունեք), որ դպրոցում հայ գրականության դասերը բաց եք թողել ու չգիտեք, որ ԽՍՀՄ-ից առաջ ունեցել ենք այնպիսի հայ մեծեր, ովքեր ԽՍՀՄ Գլավլիտի հետ ընդհանրապես կապ չեն ունեցել՝ օրինակ՝ Միքայել Նալբանդյանը (1829-1866)։

Ամոթ ձեզ (չնայած էտ էլ չունեք), որ ձեր առջև կանգնած փոքրիկ ստախոսի բարոյական արժեքների կրողն եք և որ էդ բոյն ու բուսաթը ձեզ էլ դարձրեց Հայրենիքը ուրացողների խմբակի մի մաս։

Ամոթ ձեզ՝ չնայած էտ էլ չունեք…

#Հայաստանում #հայաստան #հայեր #եկեղեցի #Արցախ #Ադրբեջան #Նիկոլ

@garnikdavtyan
3
Analytic.am-ում այս անգամ անդրադարձել եմ հայերի և ադրբեջանցիների միջև խաղաղություն հնարավորությանը:

Հատված.👇

❗️Ադրբեջանը հետևողականորեն կառուցել է իր պետական նարատիվը հայատյացության հիմքի վրա։ Ատելության խոսքը տարածվում է դպրոցական դասագրքերից մինչև պաշտոնական ելույթներ։ Ադրբեջանցի երեխաները դեռ մանկուց սովորում են, որ հայը «թշնամի» է, և այդ պատկերացումն անցնում է հասարակության բոլոր շերտերով։ Նույնիսկ այն պայմաններում, երբ հարցումների ժամանակ ադրբեջանցիների մեծ մասը արտահայտվում է «խաղաղության» օգտին, դա ավելի շատ պայմանավորված է տնտեսական կայունության և զարգացման սպասումով, քան իրական կամքով ընդունելու հայերին որպես հավասար հարևան։

Կարդալու համար անցիր հղումով👇

https://www.analytic.am/post/xaxte?fbclid=IwdGRleAM1awBleHRuA2FlbQIxMQABHu4JF1q8yjpqJhYX2tVSIBxZBljtTLzRbJkE9sW6uUaWiSZ9ruDB2eON8olN_aem_WQuh9V11n8H7SCblcTmERg


#Հայաստանում #հայաստան #հայեր #եկեղեցի #Արցախ #Ադրբեջան #Նիկոլ

@garnikdavtyan
👍21👏1
Media is too big
VIEW IN TELEGRAM
📍Հարցազրույցի այս դրվագը այն մասին է, թե ինչպես է մեծն վեզիր նիկոլը ցեղասպանում արցախցիներին...

Չեմ ստի, եթե ասեմ, որ վերջին շրջանում տված ամենահետաքրքիր, էմոցիոնալ և բովանդակալից հարցազրույցներից մեկն է եղել։ Շնորհակալ եմ հրավերի համար։

#Հայաստանում #հայաստան #հայեր #եկեղեցի #Արցախ #սրբազան

#Նիկոլ #Ադրբեջան

Լինկը. https://youtu.be/kLf5K2EpW2Y?si=hvkn8D4Zf1Y9YerK

@garnikdavtyan
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ես անընդմեջ խոսելու եմ «Արևմտյան Ադրբեջան» հակահայկական կառույցի մասին։

Չեմ թույլ տալու, որ փոքրիկ բռնապետը ծածկադմփոց անի մեզ համար իրական վտանգ ներկայացնող այս թեման։

Հղումը՝ https://youtu.be/MggoxK6dBys?si=vr-JiyPpPZ0028zE

#Հայաստանում #հայաստան #հայեր #եկեղեցի #Արցախ #սրբազան

#Նիկոլ #Ադրբեջան
1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Եթե մենք գործ ունենայինք ողնաշար ունեցող քաղաքական գործչի հետ, կարող էի ավելի երկար մեկնաբանել, ԲԱՅՑ

Այս ելույթը ի՞նչ է, ԵԹԵ ոչ՝

- Ադրբեջանին կանաչ լույս տալու՝ Հայաստանի վրա հարձակում գործելու ազդակ,
- Քացութակ նետված այդքան քարոզված կեղծ «խաղաղության» ուղիղ ապացույց, որ այն 1%-ով էլ իրականալի չէ,
- Հստակ արձանագրում, որ սա ոչ թե վարչապետ է, այլ Հայաստանի պետականությունը Ադրբեջանին հանձնող պարզագույն մատուցող։

#Հայաստանում #հայաստան #հայեր #եկեղեցի #Արցախ

#Նիկոլ #Ադրբեջան

@garnikdavtyan
👍4
2 տարի...

նիկոլենց իշխանությունը արդեն 7 տարուց ավել երկիրս ահաբեկում է, հողերը հանձնում, մարդկանց կյանքերի վրայով անցնում, իսկ դատում են Ajapahyan Mikael-Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանին:

#հայաստան #Հայաստանում #եկեղեցի #հայեր #Արցախ

#Նիկոլ #Ադրբեջան

@garnikdavtyan
Media is too big
VIEW IN TELEGRAM
Արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը-Bishop Bagrat Galstanyan, իմ շատ սիրելի Սրբազան Հայրը դեռ շատ է դատախազների մտքին գալու, և կարծում եմ՝ ամեն անգամ դատարանում նստած դատախազները հայելուն նայելիս տեսնելու են իրենց իրական՝ իրավազուրկ, իշխանությանը, բայց ոչ իրավունքին հնազանդ ու կեղծող կերպարը։

Միշտ հավատացել ու հավատում եմ Սրբազան պայքար / Srbazan paykar-ի շուրջ մարդկանց՝ լի իր արժեհամակարգով, մարդկային տեսակով, բարի ու հայրենատեր նպատակով համախմբումը։

❗️Ազատություն ԲՈԼՈՐ քաղբանտարկյալներին։

#հայաստան #Հայաստանում #հայեր #Արցախ #հայ #եկեղեցի

#Նիկոլ #Ադրբեջան

@garnikdavtyan
🙏21
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Խոսել եմ Ադրբեջանի կողմից աննահանջ քարոզչական թևերից մեկի՝ «Ցեղասպանված ադրբեջանցիների» մասին։

Շատերը կարող են թերահավատորեն մոտենալ այս հարցին, բայց եթե հիշենք 2018 թ․ զգուշացումները Արցախի կորստի վերաբերյալ (շատերը չէին հավատում), ապա սա նույնպես այն լուրջ մարտահրավերներից մեկն է, որը անխուսափելի է առաջիկայում։

ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԱՅՍՏԵՂ։

#հայաստան #Հայաստանում #հայեր #եկեղեցի #Արցախ #սրբազան

#Նիկոլ #Ադրբեջան

@garnikdavtyan
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Գտեք տարբերությունները 1915 թ. Օսմանյան Թուրքիայի գործողությունների և մերօրյա նիկոլի՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա հարձակումների միջև։

Իսկ թե ե՞րբ կկալանավորվի Վեհափառ Հայրապետը՝ դիտեք տեսանյութում։

Տեսանյութը՝ այստեղ։

@garnikdavtyan
❗️Օպերատիվ նկարահանում իրականացնող «ուժեղ տղերքը»… 🙂

Սրանք այսպես էլ չսովորեցին իրենց գործը պատշաճ ձևով անել։ Ասա՝ ով է ձեր վարչապետը, ասեմ՝ ով եք դուք։

#Հայաստանում #Հայաստան #հայեր #եկեղեցի #Արցախ #սրբազան

#Նիկոլ #Ադրբեջան

@garnikdavtyan
1👎1
Media is too big
VIEW IN TELEGRAM
❗️❗️❗️Այսօրվա Գյումրում տեղի ունեցածը կարելի է մեկ բառով բնութագրել՝ ՀԵՂԱՇՐՋՈՒՄ։

Իսկ թե ինչու եմ այդպես ասում, կարող եք դիտել տեսանյութը։

Ամբողջ տեսանյութը այստեղ։

@garnikdavtyan
Media is too big
VIEW IN TELEGRAM
❗️Սատանան այսօր խնջույքի մեջ է❗️

Այն, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա հարձակումը ունի հստակ ընդգծված #ադրբեջանական_հետք, բերեմ, թերևս, երեք փաստ՝

- Ադրբեջանի քարոզչական դաշտում Հայ Եկեղեցին միշտ ներկայացվել է որպես ոչ լեգիտիմ, կրոնական արժեքներից զուրկ կառույց,

- Ադրբեջանը տարիների ընթացքում նշել է, որ Հայ Եկեղեցին մեծ դեր է ունեցել Արցախի ազատագրման հարցում, ուստի գոյության իրավունք չունի,

- Հայ Եկեղեցին «զավթել է ալբանական եկեղեցիները» (սա պատմականորեն ապացուցված կեղծիք է), ուստի պետք է վերացվի դրա նշանակությունը հայերի շրջանում։

❗️Պատահական չէ՝ ոչ նիկոլի արշավը եկեղեցու դեմ, ոչ պլանավորված գրոհը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ, և ոչ էլ այսօրվա կազմակերպված նվաստացումը եկեղեցու։ Ես չեմ համարում, որ այսօր հաջողել ենք, քանի որ եկեղեցում և դրա շուրջ հնչել են հայհոյանքներ, սրբատեղին վերածվել է «բազարի», և եկեղեցի են մուտք գործել պղծությունը սրբություն համարող չհայերը։

#Հայաստանում #հայաստան #հայեր #Արցախ #սրբազան #եկեղեցի

#Նիկոլի #Ադրբեջան

@garnikdavtyan
👍1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Նիկոլի նոր ՀԱՅԴԵ աղանդի մասին...

Թավիշը դարձավ աղանդ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին #նիկոլի պղծելու օբյեկտ...

Տեսանյութը այստեղ:

@garnikdavtyan
Մարդկանց տեսակ կա, որ երբ լսում են Հայաստանի՝ ԵՄ անդամ լինելու հնարավորության մասին, չեն հիշում Հայաստանի սուվերենության մասին, բայց հենց լսում են, որ ՌԴ-ի հետ ինչ-որ ուղղություն է զարգացվում, սկսում են կոկորդները ճղելով գոռալ, թե բա Ս ՈՒ Վ Ե Ր Ե Ն ՈՒ Թ Յ ՈՒ Ն....

❗️Պարոնայք, իսկ երբեմն նաև տիկնայք՝ դուք նողկալի եք... ))

#Հայաստանում #հայաստան #հայեր #Արցախ

#ԵՄ #ՌԴ

@garnikdavtyan
👍2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Երբ #նիկոլը իրեն ներկայացնում է որպես սրբությունը հարգող, ինքնաբերաբար հիշում ես պղծությանը համարժեք իր գործողությունները...

Տեսանյութը այստեղ:

@garnikdavtyan
2👍1
Media is too big
VIEW IN TELEGRAM
ՀԱՅԴԵ(Հայ Առաքելականը Յաթաղանի Դարձի Եկեղեցի) նոր աղանդի մասին...

Ես, իհարկե, ներողություն եմ խնդրում Մայր Աթոռից ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր հավատացյալներից, բայց #նիկոլի նոր աղանդին անդրադառնալ պետք է։

Հ. Գ. Կարող եք անխնա տարածել))

#Հայաստանում #հայաստան #հայեր #եկեղեցի #Արցախ #սրբազան

#Նիկոլի #Ադրբեջան

@garnikdavtyan
👍3