Ադրբեջան Պոստֆակտում – Telegram
Ադրբեջան Պոստֆակտում
1.04K subscribers
1.78K photos
606 videos
323 links
Առաջին ՀԱՅԿԱԿԱՆ բլոգը:
Միայն ամենակարևորը Ադրբեջանի մասին…

Կապ՝ @Az21Factum_Bot

*Ձեր նվիրաբերումները մեծ ներդրում ունեն հակաադրբեջանական տեղեկատվության պայքարի գործում 4083060010909634 (Քարտի թվեր) Ամերիաբանկ:

Email: apostfactum21@protonmail.com
Download Telegram
🔴🇦🇿Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի մամուլի կցորդները և օտարերկրյա լրագրողներն այցելել են Շուշի:

🔹Այս մասին Twitter-ում գրել է Ադրբեջանի ԱԳ նախարարության էջը:

🟥Հայտնում են նաև, որ նրանք այցելել Գոհար աղա մզկիթ և Սբ. Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի, եղել են Շուշիում բացված նոր ռեստորանում:

👉🏻Ադրբեջանը հետևողականորեն շարունակում է միջազգային հանրության շրջանում ամրապնդել իր կեղծ նարրատիվները, իսկ Հայաստանում, չգիտես ինչու, պատրաստվում են խաղաղության:

#Az_Post_Factum
Ալիևը շարունակում է կեղծել պատմությունը և քարոզել հայատյացություն👇🏻
Այսօր օկուպացված Հադրութում նա շնորհավորել է «համայնքի անադմներին» Հադրութի «ազատագրման» առիթով: Նրա ելույթից առանձնացրել ենք մի քանի մեջբերումներ և հատվածներ.

❗️«...մենք վերականգնեցինք պատմական արդարությունը, վտարեցինք զավթիչներին մեր հայրենի հողերից և վերադարձանք մեր հայրենի հողերը: Սկսվում է Հադրութի և ընդհանրապես Ղարաբաղի նոր դարաշրջանը»:

❗️«Հադրութի օպերացիան Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ամենակարևոր գործողություններից մեկն էր:..... ռազմական տեսանկյունից այն շատ բարդ էր: ....Նաև պետք է ասեմ, որ չնայած պատերազմի ընթացքում հայկական բանակում կար ավելի քան 10.000 դասալիք և նրանք շտապ փախչում էին որոշ բնակավայրերից, նրանք ուժեղ դիմադրություն ցույց տվեցին Հադրութում» [ինչպես միշտ, բռնապետը հակասում է ինքն իրեն]:

❗️«....հայկական քարոզչությունը օկուպացիայի, պատերազմի և հետպատերազմյան ժամանակաշրջանում հիմնված է եղել ստերի վրա: Նրանց պատմությունը կեղծ է, նրանց անցյալը՝ կեղծ, նրանց պետականությունը՝ կեղծ, և նրանց դիցաբանությունը՝ կեղծ: Աշխարհի հայերն ուղղակի այն կեղծ տպավորությունն են ստեղծել այն երկրներում, որտեղ բնակվում են, թե իբր հայ ժողովուրդը դարեր շարունակ ապրել է այս հողերի վրա:

❗️«Հայերն Իրանից Հադրութ են վերաբնակեցվել 19-րդ դարում: Բոլորը դա գիտեն: Մինչ այդ այստեղ հայեր չեն եղել: Նրանք կեղծել են պատմությունը և դեռ կեղծում են ներկայիս իրողությունները»:

❗️«Նախկին ԼՂԻՄ բնակավայրերի ազատագրումը օկուպանտներից ցույց տվեց Հայաստանին, որ մենք կանգ չենք առնի, քանի դեռ Հայաստանը չի ստանձնել մեր բոլոր հողերից դուրս գալու պարտավորություն»:

❗️Պատերազմի ավարտից հետո Շիրակի մարզից ապօրինի գերեվարված զինվորներին նա կրկին անվանել է հատուկ դիվերսիոն խումբ՝ ակնարկելով, որ չի պատրաստվում հետ վերադարձնել նրանց:

❗️Ալիևը էլի ստել է, թե հայերը ոչինչ չեն արել Հադրութում, ոչինչ չեն կառուցել, քանզի իրենցը չեն համարել այդ տարածքները: Նույնիսկ հիշատակել է տարիներ շարունակ «Հայաստան» հիմնադրամի և այլ ֆոնդերի միջոցով հավաքված գումարները, շեշտելով՝ իբրև թե դրանք պարզապես միջոց են եղել դրսի մեծահարուստ հայերից գումար կորզելու: [Իհարկե, այստեղ պետք է հարցնել նրան, թե ինչու են ադրբեջանական բնակավայրերն այդքան վատ վիճակում]:

❗️Էլի մեղադրել է հայերին պատմությունը կեղծելու մեջ ու բերել մի շարք անհեթեթ դիտարկումներ հայերի՝ բնիկ չլինելու մասին:

#Az_Post_Factum
❗️Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը իր Ֆեյսբուքյան էջում անդրադառնալով ադրբեջանցիների կողմից երեկ Արցախում սպանված 55-ամյա տղամարդու դեպքին գրել է.

«Երեկ ուշադիր հետևում էի, թե #Ադրբեջանի սոցցանցերում ինչ էր կատարվում այս դեպքի շուրջ: Հիմնականում այն թեզն էր պտտվում, որ #Մարտակերտում ոչ թե ադրբեջանցիներն են կրակել քաղաքացիական անձի վրա, այլ հենց ռուս #խաղաղապահներն են սպանել»,-նշեց Գառնիկ Դավթյանը:

👉Ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ.👇

https://www.pastinfo.am/hy/news/2021/10/10/i9kbvx71j/1283768?fbclid=IwAR0JOQgWCVGcEgUx8new_WLJwxsNMJT8ozlig9PIPPewmZCwrldZYOTKDVE

#Az_Post_Factum
⚠️Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր Twitter-յան միկրոբլոգում գրել է Հայաստան կատարած
աշխատանքային այցի շրջանակներում տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկված հիմնական թեմաները.👇

Քննարկվել են.

🔺Երկկողմ համագործակցությունը,
🔺Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղության նոր նախաձեռնությունը,
🔺Տարածաշրջանում կայուն խաղաղության զարգացման ավելի շատ հնարավորություններ ստեղծելու ակտիվ միջնորդություն իրականացնելու պատրաստակամությունը:

#Az_Post_Factum
🛰Բաքուն և Իսլամաբադը քննարկել են տիեզերական ոլորտում համագործակցության զարգացամ հարցեր:

❗️Բաքվում Պակիստանի դեսպան Բիլալ Հեյը հանդիպել է Azercosmos-ի նախագահ Սամեդդին Ասադովի հետ.

«Մենք քննարկեցինք երկկողմ հարաբերությունները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հնարավորությունները»:

💬ԿԱՐԾԻՔ.
Մենք շարունակում ենք պնդել, որ Հայաստանին տիեզերանավ օդի ու ջրի պես հարկավոր է:

#Az_Post_Factum
Ադրբեջան Պոստֆակտում
⚡️⚡️⚡️ Իլհամ Ալիևը այցելել է Հադրութ՝ հիմք դրել նոր մզկիթի կառուցման համար…: Արցախ ժամանակավոր օկուպացրած Հադրութում ու Վարանդայում Ադրբեջանի ՊՆ-ն կազմակերպել է մեդիա այցելություն: 👉Ադրբեջանականացումը սկսված է... #Az_Post_Factum
⚡️Նոր մանրամասները Արցախի օկուպացրած Հադրութում կառուցվող մզկիթի վերաբերյալ⚡️

❗️Մզկիթի մինարեթի բարձրությունը կազմելու է 26 մետր:

❗️Մզկիթի երկրորդ հարկում միաժամանակ կարող է աղոթել 250 մարդ:

❗️Գործելու է կանանց համար նախատեսված սպասարկման սենյակ:

#Az_Post_Factum
Հերթական ադրբեջանցի հաշմանդամ զինվորն է, ով անտերության է մատնվել և անճարությունից դրդված ուղիղ եթերում ասում է.

❗️«Մասնակցել եմ Ֆիզուլի(Վարանդա), Խոջավենդ(Մարտունի), Շուշիի մարտական գործողություներին, որի հետևանքով վիրավորվել եմ, և ձախ աչքս չի տեսնում: Գլխից էլ եմ վիրավորում ստացել: Ոչ մի կոչում, շնորհակալագիր չեմ ցանկանում, ցանկանում եմ միայն, որ տանս պայմանները բարելավեն: Շատ վատ պայմաներում եմ ապրում»:

Թարգմանություն՝ Ադրբեջան Պոստֆակտում:

#Az_Post_Factum
Media is too big
VIEW IN TELEGRAM
🇮🇱🇦🇿 Իսրայելը ներկայացնում է նոր սերնդի թռչող նիզակ Ninox 40:

Այս սարքը հեշտությամբ տեղափոխվում է, զենք է փակ օբյեկտների ներխուժման համար, հնարավորություն է տալիս հեռահար կառավարել այն և ոչնչացնել շինության ներսի թիրախին:

👉Ադրբեջանական որոշ լրատվականեր գրում են, որ այս սարքը Ադրբեջանում կլինի մոտ ապագայում:

#Az_Post_Factum
⚠️Իրանը Թավրիզի 21-րդ հետևակային ուժերը հավաքել են Արաքս գետի ափին…

Հ.Գ. Այ սենց են երկիրը ղեկավարում, բա չէ...

#Az_Post_Factum
Իրանում դատարանը վճիռ է հրապարակել 12 ադրբեջանցի ակտիվիստի գործով, որոնք անցյալ տարվա սեպտեմբերի 28-ին իրանական Արդեբիլ քաղաքում բողոքի ակցիա էին իրականացրել՝ հաջակցություն Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական բանակի սանձազերծած գործողությունների:

Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով իրանական թելեգրամյան ալիքին, նրանց դատապարտել են 7 ամիս 16 օր ազատազրկման՝ «իրավապահ մարմինների աշխատակիցներին չենթարկվելու» մեղադրանքով:

Բացի այդ, դատավճռով նրանց մտրակի 74 հարված է հասնում «հասարակական կարգի կոպիտ խախտման» համար:

@patmakanhetq
🇮🇷🇦🇿«Ահաբեկիչ փնտրողներին մեր խորհուրդն է՝ ուշադիր նայել ձեր շուրջը». Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Իրանին

❗️Մեկնաբանելով Ադրբեջանում ահաբեկիչներ լինելու մասին Իրանի պնդումները՝ Ադրբեջանում նշել են.

«Ցավոք, 🇮🇷ԱԳՆ-ն չի հրաժարվում 🇦🇿դեմ իր զրպարտչական արշավից: Մենք կտրականապես հերքում ենք նման մեղադրանքները: Մենք 44-օրյա պատերազմի ժամանակ հաձտարարել և այժմ ևս մեկ անգամ շեշտում ենք՝ Ադրբեջանի տարածքում չեն եղել և չկան ահաբեկիչներ: Ընդհանրապես, Ադրբեջանի՝ որպես ահաբեկչությունից տուժած երկրի տարածքում երբեք ահաբեկիչների համար տեղ չի եղել:

⚫️Հակաադրբեջանական արշավը ձեռնտու չէ Իրանին: Զարմանալի է՝ պատերազմի ժամանակ Իրանը նման մեղադրանքներ չներկայացրեց, և մտահոգության առիթ չկար մինչև Թեհրանում նոր կառավարության իշխանության գալը»:

🔲«Հայտնի է՝ այդ անհիմն մեղադրանքների պատճառը իրանական բեռնատար մեքենաների՝ Ադրբեջանի տարածք անօրինական մուտքի կասեցումն է և ադրբեջանական հողերի օկուպացումից ազատագրումը»:

⭕️
Թերևս, Ադրբեջանին հիշեցնենք՝ ահաբեկիչների փաստը հաստատել են շատ երկրներ, այդ թվում՝ 🇷🇺,🇺🇸,🇫🇷

#Az_Post_Factum
Forwarded from SisMasis〽️
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇦🇲🇦🇿🇺🇸Армянская ярхушта в Бостоне подавила провокацию азербайджанцев💪

@sisumasis
⚡️Իրանում մեկնարկում են ՀՕՊ ուժերի զորավարժությունները…

Նպատակը.👇

«Ռազմավարական օբյեկտների պաշտպանությունն» է:

⚠️Զորավարժությունները կտևեն երկու օր և կմասնակցեն Իրանի բանակի ռազմաօդային ուժերը, ՀՕՊ ուժերը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդուժը:

⭕️Հիշեցնենք, որ Ռազմավարական օբյեկտներից են համարվում նաև Իրանի միջուկային օբյեկտները, որոնց մեծ մասը տեղակայված են երկրի կենտրոնական շրջաններում՝ հիմնականում Սպահան և Կենտրոնական նահանգներում:

❗️Գեներալ Ռահիմզադեն զորավարժությունների նպատակներից մեկը որակել է որպես «Իրանի զգայուն եւ կենսական կենտրոնների պաշտպանություն»:

💬ԿԱՐԾԻՔ.
Իրանը Ադրբեջանից սպասվող իսրայելական սպառնալիքին բավական լուրջ է վերաբերվում և իր պաշտպանության հաշվարկում տեսնում է նաև Իսրայելին հակազդելու մեթոդները:

#Az_Post_Factum