Ադրբեջան Պոստֆակտում – Telegram
Ադրբեջան Պոստֆակտում
1.04K subscribers
1.78K photos
606 videos
323 links
Առաջին ՀԱՅԿԱԿԱՆ բլոգը:
Միայն ամենակարևորը Ադրբեջանի մասին…

Կապ՝ @Az21Factum_Bot

*Ձեր նվիրաբերումները մեծ ներդրում ունեն հակաադրբեջանական տեղեկատվության պայքարի գործում 4083060010909634 (Քարտի թվեր) Ամերիաբանկ:

Email: apostfactum21@protonmail.com
Download Telegram
⚠️ՄԻԵԴ-ը նախորդ որոշումը թողել է անփոփոխ՝ կրկին Բաքվին պարտավորեցնելով Լապշինին փոխհատուցում վճարել 30,000 եվրոյի չափով:

👉Հիշեցնենք, որ Ադրբեջանը բողոքել էր ՄԻԵԴ-ի Բաքվի բանտում բլոգեր և լրագրող Ալեքսանդր Լապշինի անօրինական ձերբակալության, խոշտանգումների և սպանության փորձի ճանաչման 2021 թվականի մայիսի 21-ին կայացրած որոշման դեմ:

#Az_Post_Factum
🇦🇿🇹🇷
2021թ. նոյեմբերի 8-ին Իլհամ Ալիեւը և Ռեջեփ Էրդողանը կմասնակցեն Արցախի ժամանակավոր օկուպացիայի տակ գտնվող Վարանդայի(Ֆիզուլի) միջազգային օդանավակայանի բացմանը:

#Az_Post_Factum
⚡️Ադրբեջանական Ստի «Կատարելությունը»⚡️

🤦‍♂️Ամբողջ ադրբեջանական լրատվական դաշտը ողողված է հորինված ու սուտ պարունակող տեղեկատվությամբ, թե իբր այսօր, ժամը 14:00-ի սահմաններում, Ադրբեջանական քաղաքացիական մեքենաների ավտոշարասյունը օկուպացված Մատաղիսից դեպի օկուպացված Քարվաճառ գնալու ճանապարհին գնդակոծության է ենթարկվել:

❗️ՍՏԻ ՄԱՍԻՆ❗️

⚠️Իրականում, քաղաքացիական մեքենա չի եղել, այլ Ադրբեջանի ՊՆ ռազմական ոստիկանության «Նիվա» ռազմական ավտոտեսչության մեքենա: Բացի այդ, ինչպես է ստացվել, որ մի ամբողջ շարասյունից միայն 1 մեքենա է վնասվել, թեորապես չէր կրող ամբողջ շարասյունից ընդհամենը 1 մեքենա վնասվեր՝ այն էլ գոնե 1 ապակի չի վնասվել…

👉Հետևաբար, եթե տեղեկատվությունն էլ են մանիպուլացնում, ապա հենց ամբողջ տեղեկատվությունն էլ է ստի վերածվում…

#Az_Post_Factum
🇦🇲👉🇷🇺👈🇦🇿Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն:

⚠️Հոկտեմբերի 15 -ին ԱՊՀ արտաքին գործերի նախարարների հանդիպման շրջանակներում Մինսկում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:

#Az_Post_Factum
🇦🇿Ադրբեջանի Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար՝ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Էնվեր Էֆենդիևը մեկնել է Թուրքիա:

#Az_Post_Factum
🇮🇹🇦🇿
👉Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 7 -ին հարցազրույց էր տվել իտալական «La Repubblica» թերթին.

Ձեզ համար առանձնացրել ենք 2 կարևոր հատված.👇

🔖«Բաքուն ընդհանուր առմամբ գոհ է Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության գործունեությունից, սակայն կան հարցեր, որոնք լուծման կարիք ունեն: Մասնավորապես, խոսք է գնում Ադրբեջանից օտարերկրացիների կողմից մեր տարածքներ այցելելու թույլտվություն ստանալու մասին, որոնք այժմ գտնվում են ռուս խաղաղապահների տեղակայման գոտում»:

🔖 «Այն, ինչ գրված է այս փաստաթղթերում, անկեղծ ասած, ես դրանք չեմ կարդացել: Ինձ ասացին և գուցե ճշմարտության 5%-ը լինի:...Վերադառնալով մեր զրույցի թեմային ՝ ես 18 տարի նախագահ էի: Մինչ այդ ես ձեռնարկատեր էի, զբաղվում էի բիզնեսով:...Երբ ես ընտրվեցի նախագահ, ես աղքատ մարդ չէի: Նախագահ դառնալուց հետո ես դադարեցի ուղղակի զբաղվել բիզնեսով և բիզնեսը փոխանցեցի իմ ընտանիքին:...Նրանց բոլոր բիզնես գործունեությունը թափանցիկ է և միջազգային մակարդակով աուդիտի ենթարկված, և ոչ ոք չի կարող պնդել, որ այստեղ ինչ-որ բան այն չէ:

#Az_Post_Factum
🚌🚨Բաքվում միջազգային օդանավակայանի մայրուղում բեռնատարի և ուղևորատար ավտոբուսի հետ բախման հետևանքով զոհվել է 5 մարդ, իսկ 21-ը վիրավորվել:

❗️Բախման մեղավորը 19-ամյա բեռնատարի վարորդն է եղել, ով քնել էր ղեկին: Կադրում երևում է, թե ինչպես է բեռնատարը հարվածում ավտոբուսի ետնամասին:

#Az_Post_Factum
Հարգե՛լի հոտևորդներ,

Արդյո՞ք ձեզ հետաքրքիր են Ադրբեջանի կողմից այն իրավախախտուները, որոնք չպետք է տեղ գտնեին Ադրբեջանում՝ առավել ևս որ կան ներպետական օրենսդրությամբ դրանք արգելող իրավական նորմեր:
Anonymous Poll
80%
Այո՛:
20%
Ո՛չ:
⚡️Իրավական Վերլուծություն.👇
#ՀԱՅԱՏՅԱՑՈՒԹՅՈՒՆ_ԻԼՀԱՄ_ԱԼԻԵՒ
#ՄԱՍ_1

⚠️Ադրբեջանում հայատյացության քարոզչական հիմնական ուղղություններն ու միջոցները մեր օրերում այնքան էլ նոր չեն՝ դրանք արդյունքն են հայատյացության արմատավորման, ինչը «հայի» կերպարը, որպես ազգ ներկայացնում է օտարատյացության տեսանկյունից:

Սկսենք Ալիևի հայտարարություններից.

2018թ. Փետրվարի 8.👇
🔺«Մենք բանակցությունները կվարենք այնքան ժամանակ, քանի դեռ հույս կունենանք, որ այդ միջոցով կվերականգնվի երկրի տարածքային ամբողջականությունը: Եթե տեսնենք, որ դա անհնար էայն կվերականգնենք՝ օգտագործելով ռազմական ճանապարհը»:

🔺«Մենք հետագայում ևս Հայաստանին պետք է պահենք մեկուսացած վիճակում...Եթե Հայաստանը չի ցանկանում, որ սկսվի պատերազմի երկրորդ փուլը, ապա պետք է ճիշտ հետևություն անի, կամավոր կերպով հեռանա գրավված հողերից: Միգուցե, այդ դեպքում քարտեզի վրա ապագայում կարող է մնալ անկախ հայկական պետություն»:

👉Փաստորեն Ալիևը խախտում է Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի 101-րդ և 104-րդ հոդվածները, որոն պատասխանատվություն են սահմանում ագրեսիվ պատերազմ վարելու հրապարակային կոչերի եւ ցեղասպանության հրահրման համար:

⭕️Եթե ագրեսիվ պատերազմ վարելու հանրային կոչերը իրականացվել են պաշտոնատար անձի կողմից կամ զանգվածային լրատվական միջոցների օգտագործման միջոցով, ապա համաձայն սույն օրենգրքի՝ 101-րդ հոդվածի 2-րդ կետի, նախատեսվում է պատիժ՝ 2-5 տարի ժամկետով ազատազրկում կամ մինչև 3 տարի ժամկետով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում:

‼️Վերլուծությունը՝ «Ադրբեջան Պոստֆակտում»:

#Az_Post_Factum
⚡️Արցախում 82մմ-ով խփել են մեր դիրքին: Ունենք 6 վիրավոր՝ զոհերի մասին տեղեկությունները ճշտվում են...:

Շփման գծի ողջ երկայնքով մարտեր են գնում...

#Az_Post_Factum
⚡️⚡️На позициях недалеко от села Харав Нагорного Карабаха идет перестрелка

Староста села Андраник Казарян сообщил @SputnikArmenia, что стрельба идет не по селу Харав Аскеранского района Нагорного Карабаха, а на позициях. Выстрелы слышны достаточно долгое время.

Он не смог подтвердить информацию о наличии беспилотников в воздухе - их не слышно. У него также нет информации относительно раненых и погибших. В селе паники нет, ситуация относительно спокойная.
⚡️«Մենք ունենք 6-7 վիրավոր: Լարված հրաձգություն է սկսվել 30-40 րոպե առաջ Արցախում: Դաժան մարտեր են ընթանում հարավարևելյան հատվածում: Մարտունու շրջանն այժմ թշնամու կրակի տակ է: Վիրավոր զինվորները շտապ օգնության մեքենայով տեղափոխվել են հիվանդանոց, - լրագրող Սյուզի Բադոյան:

#Az_Post_Factum
⚡️ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ⚡️

Հոկտեմբերի 14-ի երեկոյան, ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող: Միջադեպի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և կոչ է անում ադրբեջանական կողմին նույնպես ձեռնպահ մնալ իրադրությունն ապակայունացնող գործողություններից:

Պաշտպանության բանակ

#Az_Post_Factum
⚡️Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյան.⚡️

👉 «Ես այցելեցի Ստեփանակերտի զինվորական հոսպիտալի վիրավոր զինծառայողներին:

Արցախի ՊԲ-ում զոհված զինվորներ չկան:

🚨Ներկայումս Արցախում ռազմական գործողություններ չկան»:

#Az_Post_Factum
Forwarded from WarGonzo
⚡️Двое раненых в Арцахе в тяжелом состоянии⚡️

Проект @wargonzo публикует фото из больницы, куда привезли раненых в результате инцидента под Мартуни.

Официальные представители Арцаха информацию об убитых не подтверждают.

@wargonzo
Ստեփանակերտի հոսպիտալն է այս պահին:

@patmakanhetq
⚠️Բացի նշված վեց վիրավորից, որևէ այլ վիրավոր կամ զոհ չկա:

🔺Տվյալ հենակետում այդ պահին եղել է վեց զինծառայող, և բոլորն էլ վիրավորվել են: Իսկ երեք հոգի հենակետից դուրս էին գտնվում, և ոչ մի վնասվածք չեն ստացել:
🔺Բժիշկները հավաստիացնում են, որ երկուսի վիճակը գնահատվում է ծանր, և, բարեբախտաբար, որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:
🔺ՊԲ-ից տեղեկացրել են, որ շփման գծի որոշ կետերում արձանագրվել են հրաձգության դեպքեր, սակայն որևէ այլ հետևանք չի եղել:
🔺Այժմ իրավիճակը կայունացել է շփման գծի ողջ երկայնքով:

Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյան

#Az_Post_Factum
❗️Հաղորդագրություն❗️

👉Սահմանային գոտում տեղի ունեցած միջադեպերից հետո օպերատիվ-մարտավարական իրադրությունը այս պահին հանգիստ է:

Հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի:

ՊԲ հրամանատարությունը ԱՀ իշխանությունների հետ համակարգված աշխատանքներ է տանում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ՝ ուղղված իրավիճակի հետագա լիցքաթափմանը:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

#Az_Post_Factum
🇦🇲🇦🇿Ինչու՞ է Ադրբեջանը կրկին դիմել սադրանքների

❗️Կարելի է առանձնացնել մի քանի պատճառներ՝
⭕️Սա առաջին հերթին ուղղված է Ռուսական խաղաղապահ ուժերի մանդատը վարկաբեկելուն, որի միջոցով պարարտ հող է ձևավորվում այն չվավերացնելու և հետագայում Արցախից դուրս բերելու համար: Ասվածի վկայությունն է Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրությունը, որում, իհարկե, մեղքը կրկին բարդվում է հայերի վրա, բայց ուշագրավ են առկա ձևակերպումները: «Ադրբեջանում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահներ, հայկական ապօրինի զինված կազմավորումների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել...»:
⭕️Հաագայում այսօր տեղի ունեցած դատալսումներն ակնհայտորեն ոչ բարենպաստ էին ադրբեջանական կողմի համար: Ավելին, ԱՊՀ արտգործնախարարների հանդիպումը ևս բավականին թեժ է անցել:
⭕️Երեկ ու դրանից մեկ օր առաջ ադրբեջանական դիրքերում վիճաբանություն է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ, որոնց արդյունքում զոհվել են ադրբեջանական 2 զինծառայողներ: Իհարկե, նրանց թաքցնել հնարավոր չէր, ուստի և անհրաժեշտ էր թեթևակի սադրանք՝ այդ զոհերի մեղքը բարդելով հայերի վրա:

#Az_Post_Factum