Ադրբեջան Պոստֆակտում – Telegram
Ադրբեջան Պոստֆակտում
1.04K subscribers
1.78K photos
606 videos
323 links
Առաջին ՀԱՅԿԱԿԱՆ բլոգը:
Միայն ամենակարևորը Ադրբեջանի մասին…

Կապ՝ @Az21Factum_Bot

*Ձեր նվիրաբերումները մեծ ներդրում ունեն հակաադրբեջանական տեղեկատվության պայքարի գործում 4083060010909634 (Քարտի թվեր) Ամերիաբանկ:

Email: apostfactum21@protonmail.com
Download Telegram
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
📌«Ժամանակին ադրբեջանցիների հետ հանգիստ ապրել ենք»...

👆 44-օրյա պատերազմից հետո հայկական տեղեկատվական տիրույթը պարզապես ողողված է նման կեղծ օրակարգով:

Մի դրվագ այսօր Պետերբուրգում տեղի ունեցած միջադեպից.

⚠️Ադրբեջանի տաքսու վարորդը ծեծի է ենթարկել հաշմանդամ տատիկի, ում ավելի ուշ տեղափոխել են քաղաքային պոլիկլինիկա՝ վնասվածք ստանալու պատճառով:

🚨Ծեծել է այն բանի համար, որ տատիկը 10 րոպե սպասացրել է ադրբեջանցուն: Այժմ վերջինս կալանքի տակ է, նրան սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում:

ԿԱՐԾԻՔ.
Եթե ռուսների նկատմամբ նման վերաբերմունք ունեն, դուք մտածում եք հայերի հետ պետք է խաղա՞ղ ապրեն: Ժամանակին ադրբեջանցիները երբեք էլ հանգիստ չեն ապրել հայերի կողքին:

#Az_Post_Factum
🇦🇿👉🇫🇷Ադրբեջանի ԱԳՆ-ն խստորեն քննադատել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Պուպոնիի ղեկավարած պատվիրակության այցը Արցախ:

Հայտարարությունում ասված է, որ այդ այցը «խաթարում են տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը»։

⚡️Այդ պատրվակով Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Պուպոնիին և Առնուվիլ քաղաքի քաղաքապետին և Սարսել շրջանի ներկայացուցչին ներառել է այսպես կոչված «Սև ցուցակ»:

#Az_Post_Factum
🇷🇺 ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակ Զախարովան, ի պատասխան հարցին՝ ինչ դիրքորոշում ունի ՌԴ-ն Կասպից ծովում թուրք-ադրբեջանական զինված ուժերի համատեղ զորավարժությունների մասով, նշել է․
❗️«Ռուսաստանի դիրքորոշումը հասցվել է պաշտոնական Բաքվին և ըմբռնումով է ընդունվել ադրբեջանական գործընկերների կողմից։ Անկեղծ ասած, կարծում եմ՝ կարելի է զերծ մնալ հրապարակային մեկնաբանություններից։ Մենք ներկայումս ադրբեջանական գործընկերների հետ կապի մեջ ենք»։

Թուրքիայի մասնակցությունը զորավարժություններին անօրինական է և հակասում է «Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին» կոնվենցիայի՝ ոչ կասպիական երկրների զորքերի առկայությունն արգելքին։

ԿԱՐԾԻՔ.
🇷🇺 Մոսկվայի համար անընդունելի է Թուրքիա-Ադրբեջան ռազմական համագործակցության ինտիտուցիոնալացումը։

⚠️Վերջին շաբաթվա ընթացքում թուրք-ադրբեջանական 4 զորավարժություններ են իրականացվել որոնք վկայում են՝ Ադրբեջանը չի պատրաստվում խաղաղության։ Այն օրեցօր կոշտացնում է իր ռազմական հռետորաբանությունը: Հայկական կողմն այս ամենից չի անում ոչ մի հետևություն։

#Az_Post_Factum
🇦🇲🇦🇿🇺🇳 Հայաստանը հայց է ներկայացրել ՄԱԿ֊ի Արդարադատության միջազգային դատարան (ICJ) ընդդեմ Ադրբեջանի՝ Խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի խախտման հիմքով (CEDR)։

🟥Հայցում նշվում է՝ պետական հովանավորչությամբ իրականացվող հայատյացության քաղաքականության արդյունքում հայերը ենթարկվել են ռասայական խտրականությունների, զանգվածային սպանությունների, խոշտանգումների և այս գործելակերպը կրկին դրսևորվել է 2020թ. սեպտեմբերին՝ «Արցախի Հանրապետության և Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո» և շարունակվել «ռազմական գործողությունների ավարտից հետո»:

❗️Հայաստանը խնդրել է նաև դատարանին կիրառել մի շարք հրատապ միջոցներ՝ ռազմավարի պուրակի փակում, ռազմագերիների ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձ:

#Az_Post_Factum
🇦🇲🇦🇿Ադրբեջանը ևս որոշել է հայց ներկայացնել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ ընդդեմ Հայաստանի

🟥Հայաստանից հետ չմնալու համար նույն՝ Խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման համար Ադրբեջանը ևս որոշել է դիմել Միջազգային դատարան:

⭕️Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Լեյլա Աբդուլաևան:
Նրա խոսքերով՝ «եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանը շարունակեց խախտել Կոնվենցիան՝ կանխելով ադրբեջանցի հարկադիր վերաբնակների վերադարձը` ականապատելով նախկինում գրավված տարածքները և հրաժարվելով Ադրբեջանին տրամադրել ականապատ տարածքների քարտեզներ»:

⬜️«Մենք ապահովելու ենք արդարությունը միջազգային իրավունքի շրջանակներում` Հայաստանի կողմից Կոնվենցիայի դրույթների կոպիտ խախտման կապակցությամբ»,-ասել է նա:

#Az_Post_Factum
⚡️Մերձավոր Արևելքի ինտիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկի.

«…Ղարաբախի, Գյանջայի(Գանձակի), Բաքվի խանությունների հետո առաջացել է Ադրբեջանի Հանրապետություն, ձևավորվել է ադրբեջանցի ժողովուրդը…»

#Az_Post_Factum
Media is too big
VIEW IN TELEGRAM
⚡️Ռուսաստանում Մերձավոր Արևելքի ինտիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկի.

«…Ղարաբախի, Գյանջայի(Գանձակի), Բաքվի խանություններից հետո առաջացել է Ադրբեջանի Հանրապետությունը, ձևավորվել է ադրբեջանցի ժողովուրդը…»

#Az_Post_Factum
🇪🇺Հարավային Կովկասում Եվրամիության (ԵՄ) հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը այցելել է ժամանակավորապես օկուպացիայի տակ գտնվող Ակնա(Աղդամ):

#Az_Post_Factum
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
⚡️Ադրբեջանը քարոզչական դաշտում պատրաստվում է աֆղանցի ահաբեկիչներին փախստականների անվան տակ տեղափոխել Արցախի⚡️

Մանրամասները առաջիկայում, սակայն որոշ դիտարկումներ կներկայացնենք ստորև.
❗️Տեսանյութում փորձել են ստանալ Աֆղանստանում ապրող «ադրբեջանցու» կերպար. դրա մասին է վկայում ձմեռային գլխարկը, կիսատ-պռատ մորուքը և նստելաձևը՝ ներկայանալի ու լուրջ տպավորություն ստեղծելու համար:

❗️«Yaşasın Azərbaycan» լոզունգը մեծ տարածում գտավ հենց Ադրբեջանում և հենց 44-օրյա պատերազմի ընթացքում: Չնայած նախկինում դրա կիրառումը կար, սակայն այն շատ նվազ էր արտահայտված: Այդ լոզունգը լայն կիրառության մեջ դրեց բռնապետ Ալիևը:

⚠️Քանի որ Տելեգրամը ունի տառերի սահմանափակում, վերոնշյալ փաստի շուրջ առաջիկայում կհրապարակենք մի փոքր ուսումնասիրություն, այն կարող եք կարդալ մեր Ֆեյսբուքյան էջում:

#Az_Post_Factum
⚠️Ադրբեջանական սոցցանցերում դժգոհություն է առաջացրել այն փաստը, որ ՌԴ խաղաղապահ ուժերը հերթական իրենց հրապարակած Արցախի քարտեզի վրա նշել են վանքեր՝ Ամարասը և Դադիվանքը, բնորորոշող ճանաչողական պատկերը(Տես՝ Նկարում):

👉Որոշ օգտատերեր նշել են, որ ադրբեջանական բանակը ճիշտ կաներ դրանք ոչնչացներ՝ ջնջեր դրանց հետքը, դրանք հորինված վանքեր են, հայերը կրոն չունեն և հետևաբար նրանց պետք է ոչնչացնել:

Հ.Գ. Ճանաչի՛ր Ադրբեջանը:

#Az_Post_Factum
🇬🇧👉🇦🇿Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարփը հանդիպել է «Էլէթ» ազատ տնտեսական գոտու նախագահ Վալեհ Էլեսգերովին:

Հայտարարությունում ասված է.

❗️«Մենք քննարկել ենք բրիտանական ընկերությունների՝ Ադրբեջանը որպես Կովկաս-կասպյան հանգույց օգտագործելու հնարավորությունը»:

ԿԱՐԾԻՔ.
Մեծ Բրիտանիան ժամանակավոր օկուպացիայի տակ գտվող Կովսականում (Զանգելան) և Սանասարում(Կուբաթլու) ոսկու հոտ է առել ու նման նոր նախաձեռնություները Ադրբեջանից ավելին պոկելու միտում ունի: Տեսնե՞ս, հենց կորցրած հողերը հետ բերենք, մեզ հետ կաշխատեն😉:

#Az_Post_Factum
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
⚠️Ադրբեջանցիների ամենաթողությունը շարունակվում է

🔴Ժամեր առաջ տարածվեց մի տեսանյութ, որից երևում է, որ Հայաստանի Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանցի զինվորները կանգնեցրել են Արցախի ֆուտբոլի երիտասարդական թիմի երեխաներին տեղափոխող ավտոբուսը, դիմակներով, զենքերով ահաբեկել նրանց և ասել՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»: 10-15 րոպե ավտոբուսն այդպես պահել են՝ ընթացքում ավտոբուսի վրայից մաքրելով Արցախի դրոշը:

🙃Փաստորեն, խոստացված «ապագան» այս տեսքն ունի: Սա հետևանք է բարձիթողի վիճակի: Ցավոք, նմանատիպ դեպքերի ականատես դեռ շատ ենք լինելու, քանզի իշխանությունը որդեգրել է հանցավոր կրավորական կեցվածք:

😏Իսկ ու՞ր են քաղաքացիական հասարակության ակտիվիստները և ինչու՞ են լուռ երեխաների իրավունքների նման կոպիտ ոտնահարման առնչությամբ, ոչ ոք չգիտի:

#Az_Post_Factum
⚠️Հրապարակ օրաթերթի հոդվածը՝ «հայ-ադրբեջանական համաձայնագրի դետալները հայտնի են», լայն քննարկման առիթ դարձավ Ադրբեջանի հասարակությունում:

Համաձայնագրի ամփոփ տարբերակը.👇

1️⃣Հաջողվել է պայմանավորվել սկսել դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը՝ առանց Արցախի կարգավիճակի ֆիքսման, Սովետական Միության քարտեզների շրջանակներում:

2️⃣ Հաջողվել է անորոշ ժամանակով երկարաձգել ռուսական կողմի ներկայությունը, առանց 5 տարվա սահմանափակումների:

3️⃣ Սյունիքով տրանզիտ ճանապարհը վերահսկվելու է ՌԴ-ի և մեր սահմանապահների կողմից՝ գործելու են սահմանապահ անցակետեր և ադրբեջանցիները վճարելու են այդ ճանապարհով անցնելու համար՝ տարեկան 150 միլիոն դոլար:

4️⃣Ռուսական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՌԴ ֆինանսավորմամբ արագ կառուցել Գորիս-Կապանը շրջանցող Տաթև-Կապան ճանապարհը, Իրանից եկող մեծ բեռնատար մեքենաների համար անցանելի դարձնելով այն:

❗️Ադրբեջանական դիտարկումների մեր վերլուծությունը քիչ անց կհրապարակվի…

#Az_Post_Factum
Ադրբեջան Պոստֆակտում
⚠️Հրապարակ օրաթերթի հոդվածը՝ «հայ-ադրբեջանական համաձայնագրի դետալները հայտնի են», լայն քննարկման առիթ դարձավ Ադրբեջանի հասարակությունում: Համաձայնագրի ամփոփ տարբերակը.👇 1️⃣Հաջողվել է պայմանավորվել սկսել դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը՝ առանց Արցախի…
⚡️Ադրբեջանական դիտարկումները⚡️

1️⃣Ադրբեջանը չի համաձայնի որևէ համաձայնագրի, եթե Հայաստանը Ղարաբաղի չճանաչվի որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Որպես իրեց պնդմա հիմք, նշում են, որ Բաքուն, որպես հաղթող, կպնդի, որ Երեւանը ճանաչի Ղարաբաղը որպես Ադրբեջանի անբաժանելի մաս:

2️⃣Ղարաբաղում ռուսական խաղաղապահների մնալու ժամկետը ամրագրված է եռակողմ հայտարարությամբ, որը փոփոխել չի կարելի: Նոր համաձայնագիրը կարող է կարգավորել միայն իրավական կարգավիճակը, այն է ՝ խաղաղապահների մանդատը, որը պետք է քննարկվի բացառապես Մոսկվա-Բաքու ձևաչափով:

3️⃣Քանի որ նշված փաստաթղում չկա «միջանցք» ձևակերպումը, հետևաբար այն չի կարող գոյություն ունենալ:

ԿԱՐԾԻՔ.
❗️Ադրբեջանական այս պնդումները նախ և առաջ էմոցիոնալ են և չունեն որևէ փաստական հիմք:

❗️Պնդումներից տպավորություն է, որ Ադրբեջանն է թելադրում խաղաղի կանոները այնինչ ՌԴ խաղաղապահ առաքելության առկայությունը Արցախում հակառակն է ապացուցում:

❗️Պնդել, որ նոյեմբերի 9ի համատեղ հայտարարությունը ունի իրավաբանակ ուժ՝ պարզագույն ցնդաբանություն է: Չի վավերացվել ՀՀ ԱԺ-ի կողմից, հետևաբար դրանում առկա ձևակերպումները վերջնական և պարտադիր չեն: Դրական քաղաքական հիմք ունեն, բայց ոչ իրավական:

❗️Ադրբեջանցիները մոռանում են, որ Հարավային Կովկասում ՌԴ համավում է մեծ ազդեցություն ունցող երկիր, և այն, որ 5 տարին լրանալուց հետո ռուսները պարզապես կլքեն Արցախը՝ սեփական երևակայությունը որպես իրականությունը ընդունելու արդյունք է: Ավելին, եթե գոնե 1 անգամ Բերձորով(Լաչին) գնային Արցախ, կտեսնեին ՌԴ-ի տեղակայումը, որ առնվազն հուշում է, որ Արցախում ՌԴ երկար ժամանակով է:

#Az_Post_Factum
https://news.1rj.ru/str/reartsakh/10040

⚡️⚠️⚡️Հարգելի ադմին, խնդրում եմ հարգալից լինել ուրիշի աշխատանքի նկատմամբ: Նյութը, որ մեր ալիքից վերցնում եք կամ հղումով դրեք, որպեսզի մարդիկ սկզբնաղբյուրը տեսնեն կամ ընդհանրապես մի վերցրեք նյութը:

❗️Տարական տեղեկատվական էթիկետը, խնդրում և պահանջում եմ պահպանեք:

#Az_Post_Factum
https://news.1rj.ru/str/armmirotvorec/2068

⚡️⚠️⚡️Հարգելի Миротворец ալիքի ադմին, խնդրում եմ հարգալից լինել ուրիշի աշխատանքի նկատմամբ: Նյութը, որ մեր ալիքից վերցնում եք կամ հղումով դրեք, որպեսզի մարդիկ սկզբնաղբյուրը տեսնեն կամ ընդհանրապես մի վերցրեք նյութը:

❗️Տարական տեղեկատվական էթիկետը, խնդրում և պահանջում եմ պահպանեք:

#Az_Post_Factum