Ադրբեջան Պոստֆակտում – Telegram
Ադրբեջան Պոստֆակտում
1.04K subscribers
1.78K photos
606 videos
323 links
Առաջին ՀԱՅԿԱԿԱՆ բլոգը:
Միայն ամենակարևորը Ադրբեջանի մասին…

Կապ՝ @Az21Factum_Bot

*Ձեր նվիրաբերումները մեծ ներդրում ունեն հակաադրբեջանական տեղեկատվության պայքարի գործում 4083060010909634 (Քարտի թվեր) Ամերիաբանկ:

Email: apostfactum21@protonmail.com
Download Telegram
⚡️Դրոշների «Հայրենասիրություն» Ադրբեջանում⚡️

⚠️Ադրբեջանական «հայրենասիրությունը» ահա այսպիսի տեսք ունի: Բացի մանկապարտեզում առանձին հանդեսից, երեխաներին տարել են «Շեհիդների պուրակ» իբր իրենց հերոսությունները պատմելու համար:

Հ.Գ. Երեխաների դեմքին նայեք…

@AzPostFactum21
⚠️Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն G20-ի շրջանակում հայտարարել է.👇

«Ուկրաինայի Թուրքիայից ձեռք բերած զենքերը, մասնավորապես «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերն, այլևս թուրքական չեն, ուստի Ուկրաինան պետք է դադարի օգտագործել երկրի անունը այս համատեքստում»:

💬ԿԱՐԾԻՔ.
👉Իսկ այն ժամանակ, երբ Բայրաքթարները բավական ակտիվ գնվում և օգտագործվում էին Արցախի դեմ՝ դրանք թուրքական չէի՞ն…
Պարզ է չէ, որ գլոբալ առումով թուրքական էքսպանսիան այս պահին չի թեքվել դեպի Ուկրաինա(ինչ-ինչ վերջին քաղաքանան զարգացումներից) և նպատակ է դրվում սկզբում ոտքերը ամրացնել Հարավային Կովկասում, որից հետո այլ տարածքների մասին մտածել…

@AzPostFactum21
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
⚡️Թուրքական խայծը «3+3» ձևաչափի տեսքով⚡️

⭕️Էրդողանը, Հռոմում G-20 գագաթնաժողովից հետո լրագրողների հետ զրույցում ասել է, որ Հարավային Կովկասում «վեցնյակի» ստեղծման շուրջ բանակցությունները շարունակվում են

☝️«Ադրբեջան, Թուրքիա, Ռուսաստան, Իրան, Վրաստան և Հայաստան. եկեք համատեղ քայլ անենք, վերականգնենք խաղաղությունը տարածաշրջանում։ Այս առումով պարոն Իլհամ Ալիևն արդեն Հայաստանին խաղաղություն է առաջարկել։ Եթե այս բոլոր երկրները դրական լինեն, ապա այս հարթակը կլինի. ստեղծվել է, և տարածաշրջանը դառնալու է աշխարհի հարթակ»:

🔺Այս վեցնյակի ստեղծումը փաստացի նշանակում է առաջիկա 5 տարում թուրքական տնտեսության ահռելի մեծ ներհոսք Հայաստան: Շատ կարճ ժամանակ անց, Հայաստանը չի ունենում սուվերեն տնտեսություն՝ ինչպես օրինակ հարևան Վրաստանը: Ավելին, Թուրքիան ստանում տնտեսական մեծ լծակ քաղաքական առումով Հայաստանի վրա ազդելու և Հայաստանը ի նպաստ Թուրքիային ծառայեցնելու:

@AzPostFactum21
Հայկական կամավորական գնդերի հրամկազմը՛,Զորավար Անդրանիկ,Նժդեհ,Քեռի Վարդան,Համազասպ,Կոմս(Վահան Փափազյան),Հովսեփ Արղության(Իշխան),Սիմոն Վրացյան և այլոք։Մեջտեղում նստած է Հայոց ցեղասպանությունը վերապրած պատանի, որին փրկել էին հայ կամավորները։ Երևան 1915թ.

@patmakanhetq
Ադրբեջան Պոստֆակտում
⚠️Նոյեմբերի 1-ից Ադրբեջանում գազի ու էլեկտրաէներգիան գները թանկանալու են 30%-ով: ❗️Սակագները կբարձրանան 30 տոկոսով: ⛽️💡Մինչև 1200 բնակչության տարեկան սպառման մի մասի գազի սակագները 0,10-ից(դրամով 28) բարձրանալու է 0,12AZN (դրամով 34): Էլեկտրաէներգիայի գինը…
⚡️Ադրբեջանում թանկացումները շարունակվում են⚡️

☝️Անգամ քաղաքացիությունից հրաժարվելու համար են գումար գանձում:

⭕️Միլլի Մեջլիսում «Պետական ​​տուրքի մասին» օրենքում առաջարկվող նոր փոփոխությունների համաձայն.

- Ամուսնության գրանցում 5 մանաթից 🔜 10 մանաթ, իսկ ամուսնալուծությունը 15ից 🔜 20 մանաթ,
- Ձկնորսության և որսի տոմսեր 25 մանաթով,
- ազգանվան, անվան և հայրանվան փոփոխություն 10ից 🔜 15 մանաթի,
- Մեքենայի համարը 22ից 🔜 30 մանաթ,
- Վարորդական իրավունքը 20ից 🔜 40 մանաթ,
- Քաղաքացիությունից հրաժարվելու վճարը 110ից 🔜 200 մանաթ։

@AzPostFactum21
⚠️Ադրբեջանական հեռուտաընկերություններից մեկը վերջին ռեպորտաժներից մեկում պատմել էր ադրբեջանական զինուժի կողմից 44-օրյա պատերազմի ժամանակ օգտագործված АН-2 տեսակի ինքնաթիռ(Կուկուրիզնիկ) մասին:

☝️Վերջիններս պնդում էին, որ АН-2 շատ ակտիվ օգտագործվել է նաև հատուկ նշանակության բեռներ, դեսանտային փոքրաթիվ ուժեր տեղափոխելու և հայկական ՀՕՊ-ի տեղակայումը պարզելու համար:

⭕️Վերջնական պնդել, որ սույն տեղեկատվությունը համապատասխանում է իրականության չենք կարող, սակայն կարևորում ենք մեր հետևորդներին նման տեսակի տեղեկատվության տրամադրումը:

@AzPostFactum21
Media is too big
VIEW IN TELEGRAM
⚠️Խաղաղասիրությունը Ադրբեջանի ընկալմամբ👇

❗️Հայատյացության ցայտուն օրինակ, թե ադրբեջանցի զինվորականը ինչպիսի ընկալում ունի հայերի նկատմամբ:

👉Արցախի ժամանակավոր օկուպացրած Հադրութի շրջանի Մեծ Թաղեր բնակավայրն է, որը պատերազմի ավարտից հետո անհասկանալի պայմաններում անցավ թշնամու վերահսկողության ներքո:

🔺Ավերված ու թալանված տներ…

@AzPostFactum21
⚡️Սեռաքաղցի բարձր դոզա Ադրբեջանում⚡️

Երեկ Խեզեր շրջանի կենտրոնում՝ Բինե բնակավայրում, 14-ամյա աղջկա են առևանգել🤦‍♂️

❗️1 շաբաթ առաջ էլ 11 ամյա աղջիկ էր խորթ հոր կողմից բռնաբարության հետևանքով երեխա ունեցել:

@AzPostFactum21
🇦🇿👉🇵🇰
⚠️Իսլամաբադում Ադրբեջանի դեսպանատան ռազմական կցորդ Մեհման Նովրուզովը հայտարարել է, որ Ադրբեջանը շահագրգռված է պակիստանյան JF-17 Thunder կործանիչներ գնել: Նա մասնավորապես նշել է. «Ադրբեջանն աշխատում է Պակիստանի հետ իր օդանավակայանների արդիականացման ուղղությամբ և մտադիր է գնել JF-17 կործանիչ՝ մոդիֆիկացիայի Block 3, որը արդիականացնում է խցիկի էլեկտրոնիկան և ռադիոտեղորոշիչ համակարգերը»:

@AzPostFactum21
⚡️Հայատյացության մեկ այլ դրսևորում…

⭕️Ադրբեջանցիների հանար հայ զինվորի համազգեստը ռազմական ավար է🤦‍♂️

👉Դատելով մեկնաբանություններում հայերի հանդեպ վիրավորանք, ատելություն պարունակող մեկնաբանություններից՝ կարելի է եզրակացնել, որ ադրբեջանցիները հայերին միայն սպանված կամ տարածաշրջանից քշված կարգավիճակով են տեսնում:

Հ.Գ. Դե արի ու էս բարբարոսների հետ հարևանություն արա…😒

@AzPostFactum21
⚡️Բաքվում 6 ամսական երեխային խեղդամահ է արել հարազադ մայրը⚡️

❗️Ավելի ուշ, Վուսալ Ալիևը, ով խեղդամահ էր արել հարազադ երեխային դատապարտվել է 18 տարվա ազատազրկման։

@AzPostFactum21
⭕️Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են վիճակագրական տվյալներ պատերազմի 44-րդ օրվա ընթացքում 2914 սպանված զինվորների մասին.

1. Վարանդա(Ֆիզուլի) - 812 մարդ,
2. Մադաղիս(Սուգովուշան) - 644 մարդ,
3. Մարտունի(Խոջավենդ)՝ 412 մարդ,
4. Շուշի – 357 մարդ,
5. Մռավի Լեռներ – 234 մարդ,
6. Սանասար(Կուբաթլու) - 173 մարդ,
7. Ջրական(Ջաբրաիլ) – 155 մարդ,
8. Բոերձոր(Լաչին) – 58 մարդ,
9. Կովսական(Զանգիլան)՝ 37 հոգի,
10. Ակնա(Աղդամ) - 29 հոգի,
11. Աղջաբադի - 2 հոգի,
12. Բարդա - 1 անձ:

☝️ՍԱԿԱՅՆ☝️
Որոշ ադրբեջանական ԶԼՄ-ներ գրում են…կարդա՛ հաջորդ հրապարակումը👇

@AzPostFactum21
Ադրբեջան Պոստֆակտում
⭕️Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են վիճակագրական տվյալներ պատերազմի 44-րդ օրվա ընթացքում 2914 սպանված զինվորների մասին. 1. Վարանդա(Ֆիզուլի) - 812 մարդ, 2. Մադաղիս(Սուգովուշան) - 644 մարդ, 3. Մարտունի(Խոջավենդ)՝ 412 մարդ, 4. Շուշի – 357 մարդ,…
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
☝️Գրում են, որ օրինակ Մադաղիսի իրենց գործողության ժամանակ(Տե՛ս տեսանյութում) իրենց հրամանատարությունը, մասնավորապես Հիքմեթ Հասանովի գլխավորած առաջին բանակային կորպուսը, ներխուժել է Արցախի հյուսիսային հատվածը, որ պետք է անպայման այդ ռազմական գործողությունները առանձին փորձաքննության ենթարկվեն։

⭕️Հրապարակելով մեր ՊՆ-ի կադրերը նշում են, որ կադրերում երևում է հարձակումը Մադաղիսի վրա (հրթիռակոծության վայրը): Մեջբերում. «Մեր տղաներին ուղղակի կոտորել են հայկական հրետանու տակ։ Անգամ 1994թ. սովորական հրամանատարության ներքո հնարավոր էր խուսափել կորուստների առնվազն մեկ երրորդից»:

🔺Ըստ իրենց հրապարակման ամեն օր միջին հաշվով սպանվել է մոտ 70 ադրբեջանցի զինվոր։

💬ԴԻՏԱՐԿՈՒՄ.
Մենք իհարկե չենք կիսում այն կարծիքը, որ Ադրբեջանը ունեցել ընդհամենը 2914 սպանված, սակայն կարծում ենք, որ կարևոր է ձեզ ներկայացնել նաև նման տեսակի տեղեկատվություն:

@AzPostFactum21
⚠️Ադրբեջանի ռազմաօդային ուժերը 44-օրյա պատերազմի ընթացքում ՍՈՒ-25 կործանիչներից նոր տեսակի ռումբեր են արձակել։

👉Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրովը:

❗️Նա ընդգծել է, որ խոսքը հատկապես լազերային ռումբերի մասին է։

👇ՄԵՋԲԵՐՈՒՄ👇

👉 «Այդ ռումբերը մեզ թույլ տվեցին ճշգրիտ հարվածներ հասցնել…Պատերազմից առաջ մեզ ասում էին, որ նույն տեղը երկու անգամ չի կարելի ռմբակոծել։ Մենք ցույց ենք տվել, որ նույն վայրը հնարավոր է երկու անգամ ռմբակոծել»:

@AzPostFactum21
⚠️Ադրբեջանը Նախիջևանում հրամանատարաշտաբային վարժանքներ է անցկացնում:

@AzPostFactum21