Ադրբեջան Պոստֆակտում – Telegram
Ադրբեջան Պոստֆակտում
1.04K subscribers
1.78K photos
606 videos
323 links
Առաջին ՀԱՅԿԱԿԱՆ բլոգը:
Միայն ամենակարևորը Ադրբեջանի մասին…

Կապ՝ @Az21Factum_Bot

*Ձեր նվիրաբերումները մեծ ներդրում ունեն հակաադրբեջանական տեղեկատվության պայքարի գործում 4083060010909634 (Քարտի թվեր) Ամերիաբանկ:

Email: apostfactum21@protonmail.com
Download Telegram
Forwarded from Sputnik Արմենիա
Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիների կողմից անցակետեր տեղադրելուց հետո Սյունիքի մարզի 3 գյուղեր՝ Որոտանը, Շուռնուխն ու Բարձրավանը, հայտնվել են մեկուսացման մեջ։

Հիմա ՀՀ իշխանությունները վերանորոգում են այլընտրանքային՝ Խոտ-Որոտան ու Բարձրավան-Տանձավեր ճանապարհները։

Sputnik Արմենիայի նկարահանող խումբը տեսել է` ինչպիսին է Գորիսի ու Կապանի միջև մեկուսացված գյուղեր տանող այլընտրանքային ճանապարհների ներկա իրավիճակը։

@ArmeniaSputnik
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
.ԲԱՐՁՐԱՁԱՅՆ_ԿԱՐԾԻՔ.
⚠️Այս տեսանյութը այնքան այն բանի մասին չէ, թե ոնց են յեթիմ ու սրիկա ադրբեջանցիները ծեծում մեր զինվորներին...որքան մեր ազգի անտարբերության մասին է:

«Սերժի կամ Քոչարյանի ժամանակ», ինչպես շատ հաճախ որոշ շրջանականեր սիրում են կիրառել, եթե մի զինվորի գլխից մազ էր պակասում կամ որևէ թանկացում էր լինում(«Էլեկտրիկ Երևան», «150 դրամ») ամբողջ ազգը վրդովմունք էր արտահայտում, ցույցեր, բողոքի ակցիաներ...իսկ այ՞ժմ:

👉Այժմ կարծես բոլորը կուրացել են ու «ինձ քաղաքականությունը չի հետաքրքրում» ինքնախաբեությամբ են զբաղված…

Սթափվե՛ք, վաղը երբ թուրքը արդեն բոլորիս տան դռները թակի ուշ է լինելու…

🔈Հրապարակումը ուղղված է այն մարդկանց ով նման և այլ բացատրություններով խուսափում է իր բողոքի արտահայումը ու հատկապես այն մարդկանց, ովքեր ակտիվ տարբեր թանկացուծների դեմ բողոքել են, իսկ այժմ անգործությամբ թույլ են տալիս պետության կործանումը:

@AzPostFactum21
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
❗️⚡️❗️Օկուպացրած Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին վերածել են Մզկիթի…

Թուրքերի հետ այ էս կարգավիճակով ենք ապրելու՝ չենք ունենալու, ոչ եկեղեցի, ոչ մշակույթ, ոչ էլ պետականություն…

@AzPostFactum21
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ադրբեջանցիների երեկվա հարձակման կադրերը…

👉Տեսանելի են զինտեխնիկայով ադրբեջանցիների առաջխաղացումը…

Հ.Գ. Միտումնավոր չենք հեռացրել տեսանյութի երաժշտությունը ու զուգահեռ մեկնաբանությունները, որպեսզի ամենինչ ավելի պարզ լինի…

@AzPostFactum21
Ադրբեջան Պոստֆակտում
❗️Ինչպես և խոստացել էինք 🇦🇿Սկսում ենք «Ադրբեջանի կուսակցությունները» շարքը, որի միջոցով կփորձենք հնարավորինս հակիրճ ներկայացնել ադրբեջանական քաղաքական դաշտը, առանձին ուժերի և/կամ դրանց անդամների դիրքորոշումները Հայաստանի ու հայերի հանդեպ: 1️⃣❗️Ադրբեջանի…
🇦🇿Շարունակելով «Ադրբեջանի կուսակցությունները» շարքը, որի միջոցով փորձելու ենք հնարավորինս հակիրճ ներկայացնել ադրբեջանական քաղաքական դաշտը, առանձին ուժերի և/կամ դրանց անդամների դիրքորոշումները Հայաստանի ու հայերի հանդեպ:

2️⃣❗️ Ադրբեջանի խորհրդարանում երկրորդ ամենամեծ ուժը «Քաղաքացիական համերաշխություն» կուսակցությունն է (Vətəndaş Həmrəyliyi Partiyası)👇🏻
⭕️Վերջինս հիմնադրվել է 1992թ.-ի սեպտեմբերի 26-ին։ Կուսակցության հիմնադիր-ղեկավարը Սաբիր Ռուստամխանլին, ով իրականում գրող է և ռուսերեն ու պարսկերեն լեզուներով ունի շուրջ 30 գրքեր։

🔺Կուսակցությունը աջակողմյան ազգային-պահպանողական է, որի գաղափարախոսությունը հանգում է «ազատության, հավասարության և համերաշխության համաշխարհային քաղաքական արժեքներին»։

🔺Կուսակցությունը խորհրդարանում 1995թ․-ից ի վեր մշտապես զբաղեցրել է շատ քիչ տեղեր՝ 1-3։ 2020թարտահերթ ընտրությունների արդյունքում այն խորհրդարանում այժմ ներկայացված է 3 պատգամավորներով։ Ընդհանուր անդամների թիվը շուրջ 20 հազար է։
Կուսակցության համակիրներն առավելապես երկրի հարավային շրջաններում են, որտեղ էլ ծնվել է նրա հիմնադիրը։

🔴Այս քաղաքական ուժը, ինչպես և Ադրբեջանի ողջ իշխանական դաշտը, աչքի է ընկնում հայատյաց հայտարարություններով։
Սաբիր Ռուստամխանլին բոլորովին վերջերս հայտարարել էր․ «Ադրբեջանական բանակը անհավանական հաջողությունների է հասել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված իրավունքների պատերազմում՝ կանխելու Հայաստանի հաջորդական սադրանքներն ու օկուպացիոն նոր ծրագրերը, ազատագրելու մեր օկուպացված հողերը՝ հնարավոր դարձնելով այն ընդամենը 44 օրում։ Մենք ամբողջ աշխարհին ապացուցեցինք, որ կա մի պետություն՝ Ադրբեջանը, որը կարող է փրկել ճշմարտությունն ու արդարությունը մեծ տերությունների ճնշումներից։ Թշնամու կողմից 30 տարվա միլիոնների գնով կառուցված հսկայական ամրությունները կարճ ժամանակում ավերվեցին, մեր հաղթանակած բանակի կիրառած պատերազմական ռազմավարությունը, Շուշայի համար մղվող մարտերը արժանի են հատուկ տեղ գրավելու համաշխարհային ռազմական պատմության մեջ»։

🔴Այդ կուսակցությունից մեկ այլ պատգամավոր էլ դեռ 2006թ․-ին պնդում էր, թե Նախիջևանում «կային ալբանական, բայց ոչ հայկական հուշարձաններ», իսկ 2008թ․մեկ այլ ելույթի ժամանակ ասում է, «Նախիջևանի տարածքում հայկական գերեզմաններ չկան։ Սա ուղղակի հայկական հերյուրանք է»։

#Ադրբեջանի_Կուսակցություններ
#ՄԱՍ_2

@AzPostFactum21
⚡️Սյունիքում Ծիծեռնաքար լեռան հայկական 2 դիրքերի համար այսօր փոխհրաձգություն է սկսվել Ադրբեջանի և հայկական կողմի զինված ուժերի միջև։

👉Ադրբեջանցիները պահանջել են հայկական զինված ուժերից լքել Հայաստանի տարածքում գտնվող Ծիծեռնաքարի երկու մարտական հենակետերը, սակայն մեր զինծառայողները հրաժարվել են կատարել ադրբեջանցիների պահանջը, ինչից հետո սկսվել է փոխհրաձգություն, որը մինչ այս պահը շարունակվում է։

@AzPostFactum21
📢ԿՈՉ ԲՈԼՈՐԻՆ📢

⭕️Չձայնագրել և առավել ևս չհրապարակել ՀՀ զինված ուժերի ռազմական տեխնիկայի և անձնակազմի տեղաշարժի մասին տեսանյութեր և լուսանկարներ։

@AzPostFactum21
⚠️14։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ շարունակում է լարված մնալ։

👉Ինչպես արդեն հաղորդվել էր, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի էին դիմել՝ հարձակում գործելով տվյալ ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։ Հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

❗️Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ինտենսիվ փոխհրաձգության արդյունքում հակառակորդն ունի զրահատեխնիկայի կորուստ:

ՀՀ ՊՆ

@AzPostFactum21
#Քաղաքական_Հարապարակում

❗️Իմիտացիոն պատերազմի «հոտ» ենք առնում❗️

Մեզ մոտ հարցեր են առաջանում.
Ինչու՞ մինչ այս հայկական կողմը չէր դիմադրում ու անընդհատ նահանջում էր, ռազմավարական նշանակության բարձունքները(Հայաստանի սուվերեն տարածքում գտնվող) տալիս թշնամուն,
Այսօրվա իշխանությունը նպատակ ունի պատերազմի իմիտացիայի միջոցով մի քանի հարյուր զոհի դիմաց Սյունիքում «միջանցք» զիջի՞ թուրքին:(Շատ կուզենք այս հարցում սխալված լինել)
Ինչո՞ւ կանխարգելիչ գործողություններ տեղի չեն ունենում. չէ՞ որ բազմիցս նշվել է, որ յեթիմ ադրբեջանցիները զինտեխնիկա են կուտակում սահմանի մոտ:

@AzPostFactum21
👇ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ👇

«Հրապարակ»-ի հրապարակման համաձայն՝ ադրբեջանցիները գերի են վերցրել 6 հայ զինվորի։

@AzPostFactum21