Ադրբեջան Պոստֆակտում – Telegram
Ադրբեջան Պոստֆակտում
1.04K subscribers
1.78K photos
606 videos
323 links
Առաջին ՀԱՅԿԱԿԱՆ բլոգը:
Միայն ամենակարևորը Ադրբեջանի մասին…

Կապ՝ @Az21Factum_Bot

*Ձեր նվիրաբերումները մեծ ներդրում ունեն հակաադրբեջանական տեղեկատվության պայքարի գործում 4083060010909634 (Քարտի թվեր) Ամերիաբանկ:

Email: apostfactum21@protonmail.com
Download Telegram
⚠️Նոր նկար օկուպացրած Գորիս-Կապան ճանապարհից: Հենց այն հատվածն է, որտեղ սահմանվել է հենակետ.

❗️Նկարում ադբեջանցի զինվորականն է, ով զինված վերահսկում է այդ ճանապարհով անցնող ամբողջ տեղաշարժը:

@AzPostFactum
⚡️Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին հայտարարել է, որ Վրաստանը հրաժարվում է միանալ «3+3» հարթակին՝ Ռուսաստանի մասնակցության պատճառով։

👉Նա նշել է, որ այս մասին արդեն տեղեկացրել է Բաքվին ու Անկարային։

@AzPostFactum
Ադրբեջանցիներ են…

❗️Իսկ պատին բամբակով գրված է «Փաշինյան փոքրիկ հարսանիքդ շնորհավոր»

👉Սկսած 1991թ. Հայաստանի ոչ մի ղեկավար այսքան ծաղրուծանակի չի արժանացել, որքան☝️

@AzPostFactum21
⚠️Ադրբեջանի հարցերով փորձագետ Գ. Դավթյանը նշել է.

📍«Թերևս բոլոր գիտակից մարդկանց համար նորություն չէ, որ Ադրբեջանն իր ահաբեկչական դիմանկարը չի փոխել: Ընդհակառակը, Ադրբեջանում եռապատկվել, անգամ քառապատկվել է հայատյացությունը, ինչն ընդգծվում է նաև Ադրբեջանի նախագահի ֆաշիստական ձևակերպումների ու հայտարարությունների տեսքով»:

📍«Ավելին, մասնավորապես պատերազմից հետո Ադրբեջանում տարածքային պահանջատիրությունը նաև ՀՀ սուվերեն տարածքների նկատմամբ նոր թափ է ստացել: Խոսքը Սյունիքի, Վայոց ձորի, առանձին հատվածներով նաև Գեղարքունիքի մարզի մասին է: Ադրբեջանը շարունակում է տարբեր սպառնալիքներով, սահմանային լարումներով ու քաղաքական հայտարարություններով ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ պահանջատիրական թեզեր առաջ բերել, ինչը բավական ակտիվ ձևով շրջանառում է թե՛ տեղեկատվական դաշտում, թե՛ դիվանագիտական լեզվով»:

Մանրամասն կարող եք կարդալ այստեղ👇

https://past.am/?p=293308&l=am

@AzPostFactum
«Տղա՛ք, առանց հացի մնացեք, առանց զենքի մի՛ մնացեք»:

Աղբյուր Սերոբ

@patmakanhetq
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
⚠️Թե ինչի է բերում, երբ երկրիդ ղեկավարն ադրբեջանական մեռյալ գյուղերի անուներ է տալիս ու ասում է, որ դա Ադրբեջանի տարածքն է…

👈Նախկիում Ադրբեջանը միլիոնավոր դոլարներ էր ծախսում, որպեսզի գտներ «յան» ազգանունով անհայտ հայի, ով ընդդեմ Հայաստանի կամ իշխանության որևէ բան կասեր…

👉Իսկ այժմ, Ադրբեջանն առանց ջանք գործադրելու ու կարևորը 50 ցենտ անգամ չծախսելով այ այսպես հայերի է ցիտում…

Մարդ գոնե պետք է քարտեզին նայի տեսնի այդ մեռյալ գյուղերն, երբ են առաջացել, ինչի դիմաց և ինչ պայմաններում: Մեր հայկական տիրույթում այնքան ադրբեջանամետ ԿԵՂԾ օրակարգ է գործում, որ անգամ անհնար է չափել:

@AzPostFactum
⚡️Մի շարք զինվորականներ են ազատվել բանակից⚡️

⚠️Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունում ծառայողական խորհրդակցություն է անցկացվել:

👉Ծառայողական խորհրդակցությանը մասնակցել են փոխնախարարներ, զինված ուժերի ստորաբաժանումների հրամանատարներ, գլխավոր տնօրինությունների, տնօրինությունների և նախարարության ծառայությունների ղեկավարները։

📍Զաքիր Հասանովը նշվել է, որ վերջին օրերին սոցցանցերի որոշ օգտատերեր տարածում են պետական ​​սահմանին ռազմական գործողությունների հետ կապված ոչ պաշտոնական լուսանկարներ,տեսանյութեր, ինչը լուրջ անհանգստություն է առաջացնում ՊՆ ղեկավարության մոտ։

📍Ադրբեջանական բանակի հրամանատարության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է մի խումբ զինծառայողներ, ովքեր նման նյութեր տարածելով կոպտորեն խախտել են գաղտնիության ռեժիմը։

📍Այդ զինծառայողներին բանակի շարքերից հեռացնելու մասին որոշում է կայացվել, իսկ հավաքագրված նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին՝ նրանց կատարած արարքներին իրավական գնահատական ​​տալու համար։

⭕️Ամենայն հավանականությամբ քրեական գործեր կհարուցվեն:

@AzPostFactum
Շամախի շրջանում այսօր երկրաշարժ է եղել…

👉Երկրաշարժը զգացվել է բազմաթիվ շրջաններում, ցնցումները զգացվել են Բաքվում, Սումգայիթում, Գուբայում, Խաչմազում, Շամախիում, Աղսուում, Շիրվանում, Բեյլագանում, Սաբիրաբադում, Իմիշլիում, Ուջարում և այլ շրջաններում։

❗️Այն տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 16:46-ին Շամախիում՝ Փիրգուլուից 20 կիլոմետր հարավ, ուժգնությունը կազմել է 5,1 բալ:

@AzPostFactum
👇Ադրբեջանի կուսակցությունների շարքից👇
⭕️Ադրբեջանում խորհրդարանական հաջորդ ուժը «Մայր հայրենիք» կուսակցությունն է (Ana Vətən Partiyası) է, որը հիմնադրվել է 1990 թ. նոյեմբերի 24-ին, պաշտոնապես գրանցվել է միայն 1992թ։

🔺Կուսակցության հիմնադիր-նախագահը Ֆազայիլ Աղամալուն է, ով մինչ օրս էլ ղեկավարում է այն։

❗️Նա 1988-1990թթեղել է «Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության» անդամ, սակայն տարաձայնությունների արդյունքում հեռացել է և ավելի ուշ հիմնել սեփական քաղաքական ուժը։

☝️Աջական այս կուսակցությունը դավանում է ազգայնականություն և ազգային պահպանողականությունը, իսկ սահմանված նպատակն է՝ «ստեղծել ազատ, ժողովրդավարական, միասնական և ամբողջական Ադրբեջան»։

2020թխորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում կուսակցությունն ունի ընդամենը 1 պատգամավոր։

Այս կուսակցության և նրա ղեկավարի հայատյացության վառ օրինակներից մեկը տարիներ առաջ ադրբեջանական ռեստորաններից մեկում հայազգի Շեր Սարգսյանի երգը հնչեցնելու հետ կապված բարձրացած աղմուկի շուրջ մեկնաբանությունն էր․

📍«Որպես Ադրբեջանի քաղաքացի՝ ես հայտարարում եմ, որ նման իրադրություններում հասարակական կարծիքը շատ կարևոր է: Տվյալ սրճարանը պետք է տուգանվի: Նման արճարանները, որտեղ հնչում է թշնամական երաժշտություն, վնաս են հասցնում ազգային նկարագրին, և դրանք պետք է բոյկոտել»,-ասում է պատգամավորը՝ ընդգծելով, որ նման թշնամական երգ հնչեցնելն «ավելի վատ է, քան հայ լինելը»:

#Ադրբեջանի_Կուսակցություններ
#ՄԱՍ_3

@AzPostFactum
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
⚠️Թուրքիայի քաղաքացիական նշանակություն ունեցող ինքնաթիռ է…

❗️Մի կողմ դնելով էմոցիան ու անհամաձայնություն օդային այս ճանապարհի տրամադրման հարցում մեկ հարց բարձրացնենք.👇

⭕️Ի՞նչն է խանգարում թուրքերին կամ ադրբեջանցիներին առնվազն այս օդային ճանապարհն անցնելով օդից հետախուզություն իրականացնել. փաստացի ոչինչ…

⛔️Չէ, որ էս բարբարոսներն ամեն անգամ նույն օդային ճանապարհով չեն թռնում…իհարկե մի օր պետք է բացվեն ճանապարհները, բայց փաստացի Հայաստանը գտնվելով պատերազմական իրավիճակում չպետք է նման հնարավորություն ընձեռեր Ադրբեջանին կամ Թուրքիային…

Էլ չասեմ էս յեթիմ ադրբեջանցու մեր մասին ավել-պակաս խոսելը:

📹Տեսանկարահանումն արվել է ամենայն հավանականությամբ այսօր:

@AzPostFactum21
🤬1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🚧Արցախի ժամանակավոր օկուպացրած տարածքում՝ Քարվաճառում, շարունակվում է թունելի կառուցումը…

Այս թունելը շարունակությունն է այն թունելի, որը Մռավի Լեռների միջով նոր կապ է ապահովելու բարբարոսների համար…

@AzPostFactum21
🤬1
⚡️Ադրբեջանցիները շարունակում են թալանել արցախահայերի տները⚡️

👉Արցախի ժամանակավոր օկուպացրած Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում տեղի օկուպանտ զինվորները բերման են ենթարկել 2 ադրբեջանցու:

⭕️Մեքենան սահմանված կարգով զննվելուց հետո, մեքենայի բեռնախցիկում, շարժիչի հատվածում և սրահում հայտնաբերվել է մոտ 80 կիլոգրամ տարբեր մետաղական ապրանքներ։

❗️ Քոչվորի արյունն իրենն ասում է…

@AzPostFactum21
🤦‍♂️Ադրբեջանում նախարարի անունով օղի են թողարկել👇

👉Օղին թողարկվել է Արտակարգ իրավիճակների նախարար Քեմալեդին Հեյդարովի անունով։

❗️Ինչպես երեւում է լուսանկարում, օղու շշի վրա դրված է եղել նախարարի նկարը, իսկ օղու անվանումն է «ԳԵՆԵՐԱԼ»։

@AzPostFactum21
Ադրբեջան Պոստֆակտում
⚠️Թուրքիայի քաղաքացիական նշանակություն ունեցող ինքնաթիռ է… ❗️Մի կողմ դնելով էմոցիան ու անհամաձայնություն օդային այս ճանապարհի տրամադրման հարցում մեկ հարց բարձրացնենք.👇 ⭕️Ի՞նչն է խանգարում թուրքերին կամ ադրբեջանցիներին առնվազն այս օդային ճանապարհն անցնելով…
⚠️Երբ Ադրբեջանը 29 տարի իրեն «կոտորում» էր, որ իբր «օկուպացրած» են իր տարածքները, դիմում էր տարբեր միջաջզգային ատյաններ, քարոզչական դաշտում կեղծ թեզեր էր հորինում Արցախի պատմական տարածքների մասով, իսկ հիմա…

📍Իսկ հիմա Հայաստանի սուվերեն և պատմական տարածքների՝ Սյունիքի, նկատմամբ է Ադրբեջանը օկուպցիայի փորձ նախապատրատում:

⭕️Երեկ էինք գրել, որ Նախիջևանից Գյանջա թուրքական օդանավը իրականացնում է ավիաթռիչքներ, իսկ այսօր արդեն այդ թռիչքը օգտագործում են որպես քարոզչական միջոց:

❗️Այժմ լայն կիրառման է դրվել Սյունիքի փոխարեն «Արևմտյան Զանգեզուր» տերմինը…

💬Հիշեցնենք, որ «Արևելյան Զանգեզուրը» վերջերս ստեղծված Ադրբեջանի նոր տնտեսական գոտու մեջ էր մտնում, և ներառում է Արցախի ժամանակավոր օկուպացրամ Կովսականը, Սանասարը, Բերձորը և Քարվաճառի շրջանները…

☝️Ի դեպ ադրբեջաներենով գրառում անող ալիքը ֆինանսավորվում է Ադրբեջանի ՊՆ-ի կողմից:

📑Մենք վերլուծում ենք Ադրբեջանի ամենանուրբ քարոզչական քայլերը, որը հետագայում մեծ վտանգ է դառնալու Հայաստանի համար…

@AzPostFactum21
⚡️⚡️⚡️Ադրբեջանում համաներման է արժանացել 1300 դատապարտյալ:

☝️Նոյեմբերի սկզբին Ադրբեջանի Միլլի Մեջլիսը որոշում է կայացրել համաներման ենթարկել ավելի քան 16.000 կալանավորված մարդու:

❗️Իսկ մնացաների նկատմամբ համաներումն անդրադարձել է կալանքի ժամկետների կրճատման տեսքով…

@AzPostFactum21
🇦🇿👉🇻🇦 Ադրբեջանը դեսպանատուն կբացի Վատիկանում

❗️Իլհամ Ալիևն արդեն կարգադրություն է ստորագրել Սուրբ Աթոռում դիվանագիտական ​​առաքելության գործունեությունն ապահովելու մասին։

⭕️Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. մայիսի 23-ին:

@AzPostFactum21
⚠️Աղդաշ շրջանի Վերին Լեքի բնակիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Ուլվի Իսգենդերովն ինքնասպանություն է գործել իր սեփական տանը:

👉Ինքնասպանության մանրամասները չեն նշվում, սակայն նշենք, որ նման միջադեպերն Ադրբեջնում բավական ավելացել են…

@AzPostFactum21
❗️Նախիջևանոմ առանձին համակցված բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները մարտավարական հատուկ վարժանքներ են անցկացրել։

⚔️Զորավարժությունների նպատակ է եղել սցենարի համաձայն ձերբակալել ահաբեկչական խմբավորման ղեկավարին…

@AzPostFactum21