Cringe, Բռատզ – Telegram
Cringe, Բռատզ
223 subscribers
1.34K photos
187 videos
16 files
660 links
Мемы, вопли, крики и экспертное мнение обо всём. На русском и армянском, в основном.
https://twitter.com/CringeJutsu
Download Telegram
Forwarded from Dialectical memes for bearers of Armenian Genes
Dialectical memes for bearers of Armenian Genes
Photo
Մի բան էլ հավելեմ Մոնթե - Նժդեհ նույնականացման և իրենց մի շարքում դնելու մասին։ Շատերը չեն գիտակցում, որ այս երկուսի գաղափարները անհամատեղելի են։ Մոնթեն ծայրահեղ ձախական գաղափարների կրող էր, և բավականին խիստ քննադատության էր ենթարկում հայ աջ ազգայնականությունը իր գրքերում և հոդվածներում։
Audio
Трек на ночь
Ազգային ПТСД
Մի քանի խոսք «խոսքի ազատության իրավունք»-ի մասին։

Ինտերնետում շուտ-շուտ եմ հանդիպում բռնության և ատելության կոչեր անող մարդկանց, ովքեր իրենց պաշտպանում են «խոսքի ազատության իրավունք»-ով։ Օրինակ՝ «ք***մ մամադ, հեսա գալու եմ գյուլլեմ քեզ ու ազգիդ», որոշ մարդիկ սա դիտարկում են որպես խոսքի ազատություն այն դեպքում, երբ մեծամասնության համար պարզ է, թե որտեղ է վերջանում խոսքի ազատության իրավունքը և սկսում ատելության ու բռնության քարոզը։ Սա կարելի է որակել որպես «ստանդարտ» դեպք։

Կա նաև էլ ավելի վտանգավոր, սակայն հանրության աչքին այդքան էլ չերևացող մարդկանց տեսակ։ Խոսքը «ինչ գաղափարախոսությանը կուզեմ կհետևեմ»-ի մասինա։ Ի՞նչն է այս դեպքում վտանգավոր։ Իսկ վտանգավորը այն է, որ նման դիրքորոշում ունեցող մարդիկ, գիտակցաբար թե անգիտակցաբար կարող են իրենց խոսքի և մտքի ազատության իրավունքի շրջանակներում հասնեն ծայրահեղական դեստրուկտիվ գաղափարներին։ Եթե անձը քարոզում է «նացիզմ» կամ «ֆաշիզմ» ու քննադատությունից պաշտպանվում է քաղաքական ազատության կամ խոսքի ազատության իրավունքով, ապա նա պետք է խստագույնս քննադատվի և դատապարտվի ոչ միայն դեստրուկտիվ գաղափարներ տարածելու, այլ նաև քաղաքական ազատության կամ խոսքի ազատության իրավունքների իմաստը և նշանակությունը վարկաբեկելու համար։

Ցանկացած քննադատություն, որը ուղղված է բռնության և ատելության կոչերին, դեստրուկտիվ գաղափարների քարոզին, և այդ ամենը իրականացնող անձանց ՊԱՐՏԱԴԻՐ է։ Հանրային առողջ քննադատությունը կարող է նպաստել հասարակությունում համեմատաբար ադեկվատ դիսկուրսի հաստատմանը։ Իսկ խոսքի ազատության իրավունքը արդեն կկարողանանք լիովին իրականացնել այդ դիսկուրսի շրջանակներում։ Խոսքի ազատության իրավունք ունենալը չի նշանակում, որ կարող ես ինչ ցանկանաս ասել, գրել, տարածել։
Forwarded from manayzamay or die 🤔
manayzamay or die 🤔
Photo
Когда к 18-летию подписан на все каналы из списка.
Լավ, թող մնա հըլը որ
Շատ եմ սիրում, երբ մարդիկ չեն կարողանում դիսկուսիայի ընթացքում որևէ կոնտրարգումենտ բերեն ու պրոստը բլոկում են քեզ, մնալով իրենց Echo chamber-ում
Forwarded from BARIOR
Շատ դժվար է լինել աշխատավոր դասակարգից, այո
գազան
Forwarded from Aviate
Туполев Ту-95. 64 տարեկան լեգենդ: Ռուսական միջուկային ռազմավարական ավիացիայի հպարտությունը: Առհասարակ ռազմական ինքնաթիռների կյանքի միջին տևողությունը ավելի երկար ա քան քաղաքացիականներինը, բայց Տու-95ը դեռ երկար տարիներ կաշխատի: Վերջին մոդեռնիզացիայից ու փոփոխություններից հետո «Արջը» շարունակում ա զարմացնել բոլորին: Օրեր առաջ Ռուսաստանում սկսեցին ռազմավարական զորքերի համընդհանուր զորավարժություններ, որոնց «աստղերից» մեկը Տու-95ն ա:
Այսօր ուզում եմ հակիրճ պատմեմ մի հետաքրքիր մեդիա-երևույթի մասին, որին կարող եք ականատս լինել համացանցում գրեթե ամեն օր կամ անգամ ինքներդ լինեք դրա մասնակից․ խոսքը Echo chamber-ի մասին է:

Ի՞նչ է Echo chamber-ը։

Պատկերացրեք մի խումբ մարդկանց, որոնք կիսում են նույն հետաքրքրությունները կամ գաղափարները, և որոնց շփումը կատարվում է բացառապես իրար միջև։ Նման խմբերում քննարկումները տեղի են ունենում միակողմանի, բոլորը արտահայտում են նույնատիպ կարծիք քննարկման առարկայի վերաբերյալ, իսկ նոր անդամները մուտք են գործում նման խմբեր իրենց սեփական հայացքներին համապատասխանող կարծիքներ և դիրքորոշուներ գտնելու համար։ Այս երևույթը նաև կարելի է կապել "ինչ գաղափարներ ուզում արտահայտում եմ, դա իմ իրավունքն է"-ի դեպքի հետ: Echo chamber-ում գտնվող մարդիկ նշված դիրքորոշումը արդարացնում և սատարում են, ինչի պատճառով կարող են ծանր հետևանքներ ծագել ընդհուպ մինչև դեստրուկտիվ գաղափարների լայնածավալ և կազմակերպված քարոզ ։

Ներգրավվելով իրեն հաճելի մտավոր միջավայր մարդը անգիտակցաբար կորցնում է քննադատական մտածողությունն օգտագործելու ունակությունները։ Իհարկե դա տեղի չի ունենում միանգամից, սակայն ավելի և ավելի հաճախ լսելով Echo chamber-ի բազմաթիվ այլ մասնակիցներից իր տեսակետին համապատասխան մտքեր, կորցնում է բանավիճելու ցանկությունը, չի հասկանում դրա իմաստը և տապալում է ցանկացած քննարկման փորձ, որտեղ առկա է մեկից ավելին դիրքորոշում։ Նման դեպքերը շատ են, թաքնված չեն և գրեթե բոլոր սոցիալական ցանցերում օրից օր ավելանում են։ Այդ պատճառով սպանվում է առողջ քննարկում և դիսկուրս հաստատելու հնարավորությունը, քանի որ չի կարելի կազմակերպել քննարկում այն մարդու հետ, որը պարզապես պատրաստ չէ լսել այլ՝ իրենին չհամապատասխանող կարծիք։

Իհարկե Echo chamber-ի գաղափարը այսքանով չի սահմանափակվում և բավականին բազմաշերթ թեմա է, որը ուսումնասիրվում է տարբեր ոլորտների մասնագետների կողմից։
Сирийские наёмники рассказывают, как их использовали в качестве "пушечного мяса" в Арцахе.
https://www.bbc.com/news/stories-55238803