Լուսանկարիչ և գեղանկարիչ Գուրոսի մասին https://telegra.ph/%D4%B3%D5%B8%D6%82%D6%80%D5%B8%D5%BD%D5%B6-%D5%B8%D6%82-%D5%8D%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%AB%D6%84%D5%A8-09-17
Telegraph
Գուրոսն ու Սյունիքը
Հայ լուսանկարիչ և գեղանկարիչ Գուրոսը (Գուրգեն Պարոնյան-Հովսեփյան) ծնվել է 1905 թվականին Գորիս քաղաքում՝ Մելիք Օհանյանների գերդաստանում: Արվեստով սկսել է զբաղվել 22 տարեկան հասակում, պատկերել և լուսանկարել Սյունիքը, սյունեցիներին, և Սյունյաց աշխարհը: 1928…
Սլավուտիչը հատուկ կառուցված քաղաք է Ուկրաինայի հյուսիսում, որը հիմնադրվել է 1986 թ. Չեռնոբիլի աղետից տարհանված քաղաքացիներին կացարանով ապահովելու համար։ Սլավուտիչի կառուցման մեջ ներգրավված խորհրդային ութ հանրապետություններն էին Հայաստանը, Ադրբեջանը, Էստոնիան, Վրաստանը, Լատվիան, Լիտվան, Ռուսաստանը և Ուկրաինան։ Ֆեդոր Բորովիկի և նրա թիմի ղեկավարությամբ յուրաքանչյուր հանրապետության ներկայացուցիչներին հանձնարարվել էր առաջադրանք՝ կառուցել քաղաքի իրենց հատկացված թաղամասը իրենց երկրի ճարտարապետական ոճով: 8 հանրապետություններից Հայաստանը միակն էր, որն ամբողջությամբ ավարտի հասցրեց նախագիծը: Շինարարների հուշահամալիրը նշանավորում է Երևանի թաղամասի մուտքը։ 8 մետրանոց կոթողի վրա «պահապան» արծվի արձանն է, իսկ հետևի պատին փորագրված են թաղամասի կառուցման համար պատասխանատու ճարտարապետների և շինարարների անունները։ Քանդակագործը Ստեֆան Լազարյանն է, ով նաև աշխատել է Սարդարապատի հուշահամալիրի վրա։ Լուսանկաները արված են Սլավուտիչի Երևանի թաղամասում
Աղբյուր՝ https://www.kathmanduandbeyond.com/slavutych-walking-tour-photos-ukraine/
Աղբյուր՝ https://www.kathmanduandbeyond.com/slavutych-walking-tour-photos-ukraine/
❤3