Իրանն այսօր – Telegram
Իրանն այսօր
2.03K subscribers
336 photos
66 videos
249 links
Այն մասին, թե ինչ կա-չկա Իրանում📿

✍️Ալիքը վարում է իրանագետ Ժաննա Վարդանյանը։
📎www.linkedin.com/in/zhanna-vardanyan
Download Telegram
📢Թրամփը հիմա էլ հայտարարել է, որ Իրանի գերագույն առաջնորդը «հիվանդ մարդ է, որ պետք է ճիշտ ղեկավարի երկիրը և դադարեցնի մարդկանց սպանելը»։

📍«Ժամանակն է Իրանում նոր ղեկավարություն փնտրել»,-ասել է նա։

📍Մինչև այդ Ալի Խամենեին Թրամփին անվանել էր հանցագործ ու Իրանում տեղի ունեցածի մեջ ԱՄՆ-ին մեղադրել։

@IRI2day
👍4🔥3🕊3👎1🤩1
📍Իրանում բողոքի ակցիաների հաստատված զոհերի թիվը հասել է առնվազն 3919-ի, որից 3685-ը՝ ակցիաների մասնակից, 178-ը՝ ուժային:

Իրանի իշխանությունները ևս հայտարարում են, որ զոհերը «հազարավոր են», բայց դա վերագրում են «չարամիտ ու պատրաստություն տեսած տարրերին»:

@IRI2day
😢9👍3🤯2
📌Իրանում ինտերնետը դեռ վերջնական չեն միացրել, բայց կենդանության որոշ նշույլներ կան։

📍Վերջին օրերին որոշ օգտատերեր կարողացել են կապ հաստատել և օգտվել սոցցանցերից։ Սկսել են գործել ևս մի քանի լրատվական կայքեր ու թելեգրամյան ալիքներ։

📍Ավելի վաղ հայտարարվել էր, որ աստիճանաբար մինչև շաբաթվա վերջ ինտերնետը կմիացնեն։ Բայց դրանից հետո նաև հայտարարվել էր, որ «պարզ չէ», թե երբ կվերականգնեն ինտերնետը։

📌Նկարում Իրանում ինտերնետ թրաֆիքը՝ ըստ Cloudflare Radar-ի։

@IRI2day
👍82
🇮🇷🇦🇿Իրանի փոխարտգործնախարար Վահիդ Ջալալզադեն հայտնել է, որ մինչև մարտի կեսեր շահագործման կհանձնվի Քալալեհ-Աղբանդ կամուրջը:

◾️Այս կամուրջը «Արասի միջանցքի» մաս է կազմում, և ավտոմոբիլային ճանապարհի կառուցմամբ՝ այն պետք է Արցախի օկուպացված տարածքներից դեպի Նախիջևան կապ ապահովի:

◾️Սա նախատեսվող 4 կամուրջներից առաջինն է։ Սրա հարևանությամբ լինելու է նաև երկաթուղային կամուրջը։ Համապատասխանաբար երկու կամուրջ էլ կառուցվելու է Նախիջևանից։

@IRI2day
👎5👍31
📌Իրանում մարդու իրավունքների հարցերով մասնագիտացած կայքի վերջին տվյալներով (տվյալները շարունակում են թարմացնել)՝ այդ երկրում ցույցերի հաստատված զոհերի թիվը 5848 է, որից 5520-ը՝ ակցիաների մասնակից, 209-ը՝ ուժային, 77-ը՝ անչափահաս, 42-ը՝ ոչ ցուցարար, ոչ ուժային:

Կա 41283 ձերբակալված:

📌Իսկ ըստ Իրանի իշխանությունների հայտարարած տվյալների՝ զոհվել է 3117 մարդ, որոնցից 2421-ը եղել են անվտանգության ուժերի ներկայացուցիչներ և քաղաքացիներ, 690-ը՝ «ահաբեկիչներ»:

Ձերբակալվածների մասով պաշտոնական վերջնական տվյալներ չկան, բայց ամեն օր հայտնում են տարբեր նահանգներում ձերբակալությունների մասին (տասնյակներով, նաև հարյուրներով):

@IRI2day
👍5😐1
📝Մի պահ կտրվելով Իրանի ընթացիկ իրավիճակից՝ առաջարկում եմ կարդալ լրագրող, հայագետ Նազենիկ Սարոյանի հոդվածն Իրանում Բոլորան հայկական գյուղի մասին։

🔹Երբեմնի ծաղկուն Բոլորանում այսօր մնացել է շուրջ երկու տասնյակ հայ՝ ամենափոքրերը 45-50 տարեկան։

🔹Գյուղի ամենատարեց բնակիչը՝ 93-ամյա Վազգենը, առաջին անգամ Հայաստան է եկել ութ տարի առաջ․ «Ինչ խոտ կար, վրեն պառկում էի, էնքան սիրում էի..․»։

🔹Դատարկվող Բոլորանը շարունակում է սիրված վայր լինել իրանահայերի համար. ոմանք արձակուրդներն այստեղ են անցկացնում։ 2025 թվականին Իսրայելի հարձակման ժամանակ Բոլորանը նաև ապաստան էր դարձել քաղաքաբնակ իրանահայերի համար։

📷Լուսանկարում Բոլորանի դպրոցի աշակերտներն են 1984 թվականին։ Դպրոցը չի գործում արդեն քառասուն տարի։

🖇️Հոդվածի հղումն՝ այստեղ։

@IRI2day
26🤔2😢1
📍Իրանի ցույցերի մեկնարկից անցել է մեկ ամիս։ Ակցիաներ այլևս չեն անցկացվում, բայց Իրանի շուրջ լարվածությունը պահպանվում է։

🔺Երեկ Թրամփը սպառնացել է ավելի ծանր հարված հասցնել, քան 2025-ի ամռանը՝ շեշտելով, որ «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը պատրաստ է անհրաժեշտության դեպքում արագ կատարել իր առաքելությունը։ Նա հույս է հայտնել, որ Իրանը բանակցությունների սեղանի շուրջ կնստի և հավելել, որ «ժամանակը սպառվում է»:

🔺Ըստ CNN-ի՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև միջուկային ծրագրի և բալիստիկ հրթիռների արտադրության սահմանափակման շուրջ նախնական քննարկումների ձախողումից հետո Թրամփը հարվածի մի քանի տարբերակներ է դիտարկում, այդ թվում՝ Իրանի ղեկավարության, անվտանգային ուժերի, պետական հաստատությունների, միջուկային օբյեկտների թիրախավորումը։ Վերջնական որոշում նա դեռ չի կայացրել։

🔺Թրամփի սպառնալիքներին ի պատասխան՝ Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ երկրի զինված ուժերը պատրաստ են արձագանքել ցանկացած ագրեսիայի: Նա միաժամանակ ընդգծել է, որ Իրանը միշտ պատրաստ է փոխշահավետ համաձայնության՝ հավասար հիմունքներով և առանց պարտադրանքի ու սպառնալիքի:

@IRI2day
👍11
🟠Իրանի շուրջ լարվածության ֆոնին արտգործնախարար Աբբաս Արաղչին վերջին օրերին հեռախոսազրույցներ է ունեցել տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Եգիպտոսի, Կատարի, Օմանի, ԱՄԷ-ի, Պակիստանի, Թուրքիայի, Ադրբեջանի արտգործնախարարների հետ:

🔸Արաղչին ընդգծել է խաղաղության և տարածաշրջանային կայունության դեմ ուղղված սպառնալիքներին դիմակայելու տարածաշրջանի բոլոր երկրների համատեղ պատասխանատվությունը:

🔸Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, որ Բաքուն թույլ չի տա, որ որևէ երկիր Ադրբեջանի տարածքն օգտագործի Իրանի դեմ հարձակումների համար:

🔸Արաղչին այսօր մեկնելու է նաև Թուրքիա:

@IRI2day
👍82
📍ԵՄ-ն Իրանի իսլամական հեղափոխության պահպանների կորպուսը (ԻՀՊԿ) ճանաչել է որպես ահաբեկչական կառույց:

📍Միաժամանակ պատժամիջոցներ են սահմանվել ԻԻՀ ներքին գործերի նախարարի, գլխավոր դատախազի, Իրանի տարբեր նահանգներում ԻՀՊԿ և ոստիկանական ուժերի հրամանատարների, ինչպես նաև մի քանի ընկերությունների նկատմամբ:

📌ԻՀՊԿ-ն 2019-ին ահաբեկչական էր ճանաչվել նաև ԱՄՆ կողմից: Սովորաբար, դրսից ԻՀՊԿ-ին ճնշելու փորձերն ավարտվել են նրանով, որ այն երկրի ներսում ավելի է ամրապնդել իր դիրքերը, օրինակ՝ հավելյալ ֆինանսավորում ստանալով:

@IRI2day
🤔5🕊4👍1
📍Իրանի ու ԱՄՆ միջև լարվածությունը թուլացնելու համար միջնորդական ջանքեր է փորձում գործադրել Թուրքիան

🔹Մեկ շաբաթում արդեն երկրորդ անգամ հեռախոսազրույց են ունեցել Իրանի ու Թուրքիայի նախագահները։

🔹Արդեն Թուրքիայում է նաև արտգործնախարար Արաղչին։

🔹Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվել, որ Էրդողանը Փեզեշքիանի ու Թրամփի հետ եռակողմ տեսակոնֆերանս անցկացնելու առաջարկ է արել։ Ըստ այդ լուրերի՝ Թրամփը համաձայնել էր, Փեզեշքիանը՝ դեռ չէր արձագանքել։

🔹Այսօր՝ Էրդողանի հետ զրուցելիս, Փեզեշքիանը ընդգծել է, որ ցանկացած դիվանագիտական նախաձեռնության հաջողության նախապայմանն ու հիմքը կողմերի բարի կամքի ապացուցումն է և տարածաշրջանում պատերազմական ու սպառնալիք պարունակող գործողություններից հրաժարվելը։

@IRI2day
👍8
📌Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Հաքան Ֆիդանի հետ ասուլիսի ժամանակ վերահաստատել է բանակցությունների վերաբերյալ Իրանի պաշտոնական դիրքորոշումը, մասնավորապես՝

➡️Իրանը պատրաստ է արդար և հավասար հիմունքներով բանակցությունների՝ առանց սպառնալիքի, պարտադրանքի ու թելադրանքի։

➡️Իրանի պաշտպանական ու հրթիռային կարողությունները քննարկման ենթակա չեն։ Դա Իրանի կարմիր գիծն է։

➡️Իրանի միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ ունի։

➡️Մերձավոր Արևելքում ցանկացած նոր լարվածություն կամ պատերազմ ազդելու է ամբողջ տարածաշրջանի վրա։

➡️Իրանը պատրաստ է և՛ բանակցությունների, և՛ պատերազմի։ ԱՄՆ ուղիղ միջամտության պատճառով ցանկացած նոր առճակատում կարող է վերածվել տարածաշրջանային լայնածավալ պատերազմի։

@IRI2day
👍121
🇮🇷🇦🇿Հեռախոսազրույց են ունեցել Իրանի ու Ադրբեջանի նախագահները։

Նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունների ընթացիկ վիճակը և տարածաշրջանային վերջին զարգացումները։

@IRI2day
👎7🤔6
📌Իրանցի պաշտոնյաները շարունակում են տարածաշրջանի գործընկերների հետ ակտիվ շփումները

➡️Իրանի ԱԳ նախարարը նորից հեռախոսազրույցներ է ունեցել Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի արտգործնախարարների հետ:

➡️Պաշտոնակիցների հետ հեռախոսազրույցներ է անցկացնում նաև նախագահ Փեզեշքիանը: Վերջին շփումները եղել են Եգիպտոսի, Ադրբեջանի նախագահների հետ:

➡️Երեկ Թեհրան է այցելել նաև Կատարի ԱԳ նախարարը: Մինչև այդ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին մեկնել էր Մոսկվա, հանդիպել ՌԴ նախագահի հետ:

📍Տարածաշրջանի երկրների ջանքերի ու ԱՄՆ հետ հնարավոր բանակցությունների մասին Իրանի ԱԳՆ խոսնակն այսօր ասել է.

«Բանակցությունների կառուցվածքի հարցը ներկայումս գտնվում է քննարկումների փուլում։ Տարածաշրջանի այն երկրները, որոնք ունեն մտահոգություններ և անկեղծորեն փորձում են դրական դերակատարում ունենալ, հանդես են գալիս որպես ուղերձների միջնորդներ։ Տարբեր հարցեր են փոխանակվել, և մենք այժմ ուսումնասիրում ենք դրանց մանրամասները»։

@IRI2day
👍6🤔21
📍Ամերիկյան ԶԼՄ-ները հայտնում են, որ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ու ԱՄՆ նախագահի՝ Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիտքոֆը ուրբաթ օրը հանդիպելու են Ստամբուլում:

🔺Այդ ֆոնին Թրամփը սպառնացել է, որ «վատ բաներ կարող են տեղի ունենալ», եթե հնարավոր չլինի հասնել համաձայնության։

📌Ամեն դեպքում բանակցությունների ապագան շատ մշուշոտ է: Թեհրանը շարունակում է պնդել, որ բանակցելու է միայն միջուկային հարցի շուրջ՝ իր հիմնարար իրավունքների պահպանմամբ: ԱՄՆ-ն շատ ավելին է պահանջում: Նույն իրավիճակն էր նաև 2025թ. հունիսյան պատերազմից առաջ:

@IRI2day
👍10🕊2🙏1
📌Իրանի ու ԱՄՆ-ի պաշտոնյաների հանդիպումը տեղի կունենա Օմանում՝ Թուրքիայի փոխարեն։

Այս մասին հայտնել է Իրանի արտգործնախարարը։

📍Ըստ մամուլի՝ Իրանն է պնդել, որ հանդիպման վայրը տեղափոխվի Օման, և որ դրան չմասնակցեն տարածաշրջանի այլ երկրների ներկայացուցիչները։

📍Հիշեցնեմ, որ Օմանի միջնորդությամբ էին տեղի ունենում 2025թ. նախապատերազմյան բանակցությունները։ Հավանաբար, Թեհրանը ցանկանում է բանակցությունները վերադարձնել այդ նույն ձևաչափին։

@IRI2day
11👍4🏆1
🇮🇷🇦🇿Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն մեկնել է Ադրբեջան: Նա հանդիպել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացման հարցեր: Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել աջակցել տարածաշրջանում լարվածության վերացմանը:

@IRI2day
🤔7👎5😁2😐1
🇮🇷🇺🇲Մասկատում ընթանում են Իրան-ԱՄՆ բանակցությունները

Դրանք միջնորդավորված են. Օմանի արտգործնախարարն առանձին հանդիպումներ է անցկացնում իրանական ու ամերիկյան կողմերի հետ, փոխանցում ուղերձները:

@IRI2day
4👍1
Իրանն այսօր
🇮🇷🇦🇿Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն մեկնել է Ադրբեջան: Նա հանդիպել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացման հարցեր: Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել աջակցել տարածաշրջանում լարվածության վերացմանը:…
🇮🇷🇦🇿Ըստ իրանական կողմի՝ ԻԻՀ պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեի հետ հանդիպմանն Ալիևը հայտարարել է, որ թույլ չեն տա, որ որևէ սպառնալիք ուղղվի Իրանին։

Նասիրզադեն իր հերթին ընդգծել է, որ արտատարածաշրջանային դերակատարների միջամտությունը խաթարում է տարածաշրջանի անվտանգությունն ու անդորրը:

@IRI2day
🤨4👍3
📍Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաեին հայտնել է, որ Օմանում ավարտվել են Իրան-ԱՄՆ բանակցությունները։

Կողմերը, ներկայացնելով իրենց դիրքորոշումներն ու պահանջները, պայմանավորվել են մայրաքաղաքներում խորհրդակցություններից հետո որոշում կայացնել բանակցությունների հաջորդ փուլի վերաբերյալ։

@IRI2day
👍81👌1
📍Արաղչին հայտարարել է, որ Օմանում միայն միջուկային հարցի շուրջ են քննարկում ունեցել։

📍«Որոշվեց, որ բանակցությունները կշարունակվեն, սակայն ձևաչափի և ամսաթվի վերաբերյալ որոշումները կկայացվեն հետագա խորհրդակցությունների ընթացքում՝ Օմանի արտգործնախարարի միջոցով։ Կարծում եմ՝ մթնոլորտը լավ էր։ Մեկ նախադասությամբ կարող եմ ասել՝ սա լավ սկիզբ էր»,- նշել է Արաղչին։

@IRI2day
👍13