ՀՀ ԱԳՆ/MFA of Armenia – Telegram
ՀՀ ԱԳՆ/MFA of Armenia
9.44K subscribers
2.62K photos
317 videos
2.73K links
ՀՀ ԱԳՆ պաշտոնական ալիք
Официальный канал МИД Армении
The official channel of MFA of Armenia

🌐Website: www.mfa.am

🔵 Facebook: facebook.com/MFA.Armenia

☑️ Twitter: twitter.com/MFAofArmenia

🟠 Instagram: instagram.com/mfa_of_armenia
Download Telegram
#ամփոփելով2025

🤝 2025թ. ՀՀ նոր ռեզիդենտ դեսպանությունների հիմնում.

🇨🇾 Կիպրոս
🇭🇺 Հունգարիա
🇴🇲 Օման

---

🇭🇺 Երևանում հիմնվել է Հունգարիայի ռեզիդենտ դեսպանությունը:
#ամփոփելով2025

⤵️ Տարին ռազմավարական էր 🇦🇲 գործընկերությունների զարգացման առումով.

🇺🇸 ԱՄՆ. Տարեսկզբին Վաշինգտոնում ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը։ Այս գործընկերությունը վերահաստատվել և առավել հարստացվել է օգոստոսի 8-ին ստորագրված՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման, արհեստական բանականության և կիսահաղորդիչների, էներգետիկ անվտանգության ոլորտներում գործընկերության մասին երեք փոխըմբռնման հուշագրերով:

🔹 Եվրոպական ուղղությամբ.

🇪🇺 Ստորագրվել է ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը, որով այդ գործընկերությունը մտավ նոր և ավելի հավակնոտ փուլ՝ ընդհանուր տեսլականով և պատասխանատվությամբ՝ միտված ՀՀ քաղաքացիների համար կոնկրետ արդյունքների շարունակական ապահովմանը։

🇳🇱🇱🇺🇩🇪 ԵՄ անդամ երկրներից ռազմավարական գործընկերության մակարդակի է բարձրացվել հարաբերությունները Նիդերլանդների, Լյուքսեմբուրգի հետ, հաստատվել է Հայաստանի և Գերմանիայի միջև երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգը:

🇬🇧 Հայտարարվել է Միացյալ Թագավորության հետ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու մտադրության մասին:

🇫🇷 Ընդգծվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության ամրագրման հարցում բարձրագույն մակարդակում ձևավորված քաղաքական համաձայնությունը։

🔹Ասիական ուղղությամբ.

🇨🇳🇰🇿Ռազմավարական գործընկերություններ են հաստատվել Չինաստանի և Ղազախստանի հետ:

🔹Հարևանների հետ.

🇬🇪 Հայաստանը և Վրաստանը շարունակել են ակտիվորեն զարգացնել հաստատված ռազմավարական գործընկերությունը:

🇮🇷 Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստան-Իրան ռազմավարական բնույթի հարաբերությունները բարձրացնել ռազմավարական մակարդակի:
#ամփոփելով2025

🤝 2025թ. Հայաստանն ընտրվել է.

1️⃣ Հայաստանն անկախությունից ի վեր առաջին անգամ ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ (2025-2029թթ.),

2️⃣ Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի կողմերի 11-րդ համաժողովի ընթացքում Հայաստանն ընտրվել է հաջորդ (2027թ.) Համաժողովը (COP12-ը) հյուրընկալող երկիր։

🌎 Հայաստանը նշանակալի հաջողություններ է գրանցել նաև այլ՝ թվով 17 կառույցներում, ՄԱԿ-ի մի շարք մարմիններում ու մասնագիտացված գործակալություններում:
#ամփոփելով2025

🇦🇲🤝🇪🇺 2025 թվականն առանցքային տարի էր ՀՀ-ԵՄ գործընկերության համար՝ նշանակալի զարգացումներով:

🔗Ավելին
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🎥 ⤴️Դիտե՛ք նախարար Միրզոյանի հարցազրույցը վաղը ժ. 21:50-ին. արտաքին քաղաքական ամփոփում, ուշագրավ քննարկում
#ամփոփելով2025

🔷 2025 թվականի այցերի օրակարգի կարևոր բաղադրիչ է եղել քաղաքացիական հասարակության և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ քննարկումները։

Հանդիպումներ են կայացել մի շարք առաջատար՝ ԱՄՆ, Հնդկաստանի, Չինաստանի, Բրազիլի, Դանիայի, Նորվեգիայի, Ֆրանսիայի, Նիդերլանդների ուղեղային կենտրոններում, քաղաքացիական հասարակության ֆորումներում։

Կարևորելով ուղիղ երկխոսությունը քաղաքացիների, փորձագիտական հանրույթի հետ՝ նախարար Միրզոյանը մասնակցել է նաև Երևանում Օրբելի վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված «Խաղաղության քուիզ. զրույց Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ» խորագրով քննարկմանը։
#ամփոփելով2025

🇦🇲Հայաստանը շարունակել է հայկական մշակութային ժառանգության հանրահռչակումը ՅՈՒՆԵՍԿՕ-ում⤵️

1️⃣ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում են ընդգրկվել «Երևանի ուրարտական ժառանգություն» և «Գառնի հնագիտական համալիրը և Քարերի սիմֆոնիան» հուշարձանները:

2️⃣ Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում գրանցվել է Մխիթար Գոշի «Գիրք Դատաստանի» աշխատությունը։

3️⃣ Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակը և Հանրապետության Հրապարակի շինարարության մեկնարկի 100-ամյակը գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2026-2027թթ. օրացույցում։
#ամփոփելով2025

⤵️ ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցն իրականացրել է մի շարք ծրագրեր՝ թե՛ դիվանագիտական կադրերի պատրաստման, թե՛ տարբեր պետական կառույցների աշխատակիցների վերապատրաստման մասով։ Ներկայացնենք նաև թվերով.

1️⃣ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել օտարերկրյա դիվանագետների մասնակցությամբ ծրագրին, որի շրջանակներում այս տարի վերապատրաստվել է 25 դիվանագետ,

2️⃣ COP17 համաժողովին ընդառաջ՝ հատուկ վերապատրաստում է կազմակերպվել 45 դիվանագետների և պետական աշխատակիցների համար,

3️⃣ ևս 90 դիվանագետ և պետական աշխատակից վերապատրաստվել է, այդ թվում՝ միջազգային հարաբերությունների, տնտեսական դիվանագիտության և օտար լեզուների դասընթացների շրջանակներում:

Ուրախ ենք արձանագրել, որ դիվանագիտական դպրոցի շրջանավարտներից 7-ը համալրել են դիվանագիտական ծառայության շարքերը։
#ամփոփելով2025

COP17-ին ընդառաջ միջոցառումների կազմակերպում միջազգային հարթակներում⤵️

🇦🇲 Հայաստանը՝ որպես ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի գալիք նախագահություն, 2025թ. ընթացքում առաջնորդել է միջազգային ջանքերը կենսաբազմազանության պահպանման օրակարգի առաջմղման գործում՝ տարբեր միջազգային հարթակներում կազմակերպելով բարձր մակարդակի միջոցառումներ։

🔗Ավելին
🔴🎥 Այս պահին. հանրային հեռուստատեսությանը տրված հարցազրույցում նախարար Միրզոյանն ամփոփել է 2025թ. արտաքին քաղաքական օրակարգը:
Media is too big
VIEW IN TELEGRAM
#ամփոփելով2025

🎥⤴️ 💬 «Հայաստանն ապաշրջափակվում է, «ԹՐԻՓՓ»-ի շուրջ ինտենսիվ քննարկումներ են ընթանում ամերիկյան կողմի հետ, մյուս տարի կսկսվի շինարարությունը, «ԹՐԻՓՓ»-ով Հայաստանը կկապվի արտաքին շուկաների հետ» - նախարար Միրզոյան։
Media is too big
VIEW IN TELEGRAM
🎥⤴️ 💬 Նախարար Միրզոյան. «Խաղաղությունը հաստատված է, համագործակցության դրսևորումները կան, բայց սա չի նշանակում, որ մենք անցել ենք ամբողջությամբ անհրաժեշտ ճանապարհը, և առկա խնդիրներն էլ ենթակա են հասցեագրման»։
Media is too big
VIEW IN TELEGRAM
🎥⤴️ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում զարգացումների և առաջիկա ակնկալիքների մասին. 

Արարատ Միրզոյան.
💬 «Ժամանակն է, որ ունենանք մեծ, շոշափելի առաջընթաց գետնի վրա: Ես տեսնում եմ և կարծում եմ՝ ակնհայտ է, որ գործընթացներն այսպես են գնում և այդպես է ստացվելու»:
Հայաստանի և Թուրքիայի դիվանագիտական հատուկ և ծառայողական անձնագիր կրողների համար վիզաների տրամադրման գործընթացի դյուրացման վերաբերյալ


Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում Հայաստանն ու Թուրքիան որոշում են կայացրել դյուրացնել վիզաների տրամադրման գործընթացը դիվանագիտական, հատուկ և ծառայողական անձնագրեր կրողների համար:

2026թ. հունվարի 1-ից երկու երկրների դիվանագիտական, ծառայողական և հատուկ անձնագիր կրող անձինք կարողանալու են էլեկտրոնային վիզա (e-visa) ստանալ անվճար:

Այս առիթով Հայաստանն ու Թուրքիան ևս մեկ անգամ վերահաստատում են իրենց հանձնառությունը՝ շարունակելու երկու երկրների միջև կարգավորման գործընթացը՝ նպատակ ունենալով առանց որևէ նախապայմանների հասնել լիարժեք կարգավորմանը:
Media is too big
VIEW IN TELEGRAM
🎥⤴️Հաստատված խաղաղության դրսևորումների մասին.

Ցորենը, բենզինն այս ամեն ինչի հետևա՞նք են:

💬 Արարատ Միրզոյան. «Հաստատված խաղաղության դրսևորում են, ամրապնդող գործոն են, երաշխիք են»։
🗓 Դեկտեմբերի 30
📍 Երևան

🇦🇲📃🇶🇦 ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության նորանշանակ դեսպան Մանսուր Աբդալլահ Ալ-Սուլայտինին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ

Կողմերը գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների առկա բարձր մակարդակի առնչությամբ և պատրաստակամություն հայտնել շարունակելու աշխատանքները՝ տնտեսական, էներգետիկ, գիտամշակութային և մի շարք այլ ոլորտներում համագործակցության մեծ ներուժն իրացնելու ուղղությամբ:

—————

🗓 30 декабря
📍 Ереван

🇦🇲📃🇶🇦 Заместитель Министра иностранных дел Армении Ваан Костанян принял новоназначенного посла Государства Катар в Республике Армения Мансура Абдаллу Аль-Сулейтина по случаю вручения копий верительных грамот

Стороны выразили удовлетворение высоким уровнем текущих двусторонних отношений и подтвердили готовность продолжить работу, направленную на реализацию значительного потенциала сотрудничества в экономической, энергетической, научно-культурной и ряде других сфер.

@MFAofArmenia
🎥⤴️ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մեր ժամանակների հերոսը 2025» մրցանակաբաշխությանը։

Նախարար Միրզոյանը մրցանակը հանձնել է Արտաշատ քաղաքում գործող «ArtSoft» ծրագրավորման կենտրոնի հիմնադիր Արարատ Վիրապյանին: