#MS_INSIDE – Telegram
#MS_INSIDE
3.31K subscribers
3.72K photos
1.11K videos
572 links
Download Telegram
Forwarded from Fast Sports
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🎙️🇦🇲 «Մենք ենք մեր ֆուտբոլը». Դիտեք ուրբաթ՝ ժամը 21:00-ին, Ֆասթ Սպորտի եթերում:

FastSports
4
#MS_INSIDE

Լուսանկարում ֆուտզալի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանի հետ ղազախական «Կայրաթ» ֆուտզալային ակումբի նախագահ Կայրաթ Օրազբեկովը և սպորտային տնօրեն Գուստավո Պարադեդան են:

Իմ տեղեկություններով Ռուբեն Նազարեթյանը կարող է գլխավորել «Կայրաթը», որը Ֆրանսիայում մասնակցելու է Չեմպիոնների լիգայի 4-ի եզրափակիչին և վաղն առաջին խաղում հանդիպելու է իսպանական «Կարտագենային»: 4-ի եզրափակիչում է նաև գործող չեմպիոն «Պալման», որտեղ խաղում է Լուան Մյուլլերը:

Նազարեթյանի՝ «Կայրաթը» գլխավորելու տարբերակի մասին հայտնում են նաև ղազախական լրատվականները:
14🔥6👍3👎2
Media is too big
VIEW IN TELEGRAM
🇷🇴🇦🇲
Նարեկ Գրիգորյանը քիչ առաջ գեղեցիկ գոլով բացեց «Ֆարուլ» - «Գլորիա» խաղի հաշիվը:


Ընթացիկ մրցաշրջանի 38-րդ խաղում Նարեկը խփեց 8-րդ գոլը:
42🔥14😍1
❗️❗️❗️
Հավանաբար այնքան էլ ճիշտ չէ Հայաստանի առաջնության որոշ խաղերում տեղի ունեցած դրվագների վերաբերյալ կարծիք արտահայտելն այն դեպքում, երբ անձամբ չեմ եղել ստադիոնում տվյալ խաղերի ժամանակ, բայց...

Բայց համեստություն չեմ անի և կասեմ, որ երբեք հայկական ֆուտբոլում տեղի ունեցող իրադարձություններից տեղյակ լինելու խնդիր, կամ տեղեկատվության պակաս չեմ ունենում: Եվ հերթական ոչ ֆուտբոլային իրարանցումը ստիպում է ասել մի երկու բառ:

«Նոայի» մարզչական շտաբը, իսկ վերջին խաղերում նաև որոշ ֆուտբոլիստներ ուղղակի չեն կարողանում մնալ ֆուտբոլային դաշտում և դուրս են գալիս այդ դաշտից: Երբ ամիսներ առաջ տեղի ունեցած միջադեպից հետո Վարդան Մինասյանն ասաց, որ արտասահմանցիները պետք է ընկալեն մեր մշակույթն ու շարժվեն հայաստանյան կանոններով, մի պահ ոչ միանշանակ ընդունվեց: Սակայն ավելի վաղ «Նոայի» մարզչական շտաբը խնդիրներ էր ունեցել «Շիրակի» հետ, հետո եղավ «Արարատ-Արմենիան», իսկ այժմ մի քանի խաղ շարունակ խնդիրներ են առաջանում «Վանի» անձնակազմի հետ:

Կներեք, բայց, երբ խոսքը Վահե Գևորգյանի մասին է, ես չեմ կարող հավատալ, որ վերջինս իրեն այնպիսի պահվածք է թույլ տվել, որն ընկալվել է որպես սադրանք: Իսկ հակառակը հավանաբար կա, քանի որ չի կարող պարբերաբար նույն խնդիրը լինել x ակումբի մարզչական շտաբի հետ:

Անձամբ հայկական տարբեր ակումբների ֆուտբոլիստներից էլ լսել եմ, որ խաղերի ժամանակ «Նոայի» մարզչական շտաբն աչքի է ընկնում նման գործելաոճով:

Ասում եմ ամենայն անկեղծությամբ: Հայկական ֆուտբոլ սիրողներն ուրախանում են, որ «Նոան» այսքան լավ թիմ է և մեծ նպատակներ ունի: Մենք էլ միշտ արձանագրում ենք և խոսում այդ հաջողությունների մասին: Պե՞տք է արդյոք անել այնպես, որ ֆուտբոլային հաջողությունների վրա ստվեր ընկնի մի քանի անձի ոչ կոռեկտ պահվածքի պատճառով: Կարծում եմ՝ չարժի: Ուղղակի պետք է հետևություններ անել, որպեսզի հետագայում այս ամենը չշարունակվի: Միշտ էլ թիմերի միջև լարվածությունն ավելի է հետաքրքրացնում պայքարը, բայց այդ լարվածությունն ու կրքերը պետք է լինեն ֆուտբոլի սահմաններում...
👍47👏93👎3💯3
🇧🇷🇦🇲🏆
Լուան Մյուլլերը «Պալմայի» կազմում երրորդ տարին անընդմեջ դարձավ Չեմպիոնների լիգայի գավաթակիր:
🔥40👍116👏3
Էդուարդ Սպերցյանը 21-րդ դարում առաջին կիսապաշտպանն է, որը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 3 անընդմեջ մրցաշրջանում նվազագույնը 10 գոլ է խփել: 🔥⚽️🇦🇲
35🔥6
Արայիկ Էլոյանը Fastex Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանում ամենաշատ գոլ խփած հայ ֆուտբոլիստն է:

21-ամյա հարձակվողը 9 գոլ է խփել: Հետաքրքիր է, որ ԲԿՄԱ-ն չլիներ, քանի՞ գոլ խփած կլիներ Արայիկ Էլոյանը:
👍308😁1
🇦🇲
Մխիթարյանի մասնակցությամբ ևս մեկ մեծ երեկո, որտեղ Հենրիխն ու թիմակիցները փորձելու են երկրորդ անգամ հայտնվել Չեմպիոնների լիգայի եզրափակիչում:


«Վերոնայի» դեմ նախորդ տուրում Մխիթարյանը 141-րդ խաղն անցացրեց «Ինտերում» և շրջանցեց «Բորուսիայում» անցկացրած խաղերի քանակը:

Հնարավորությունները, ըստ իս, 50/50 են: Իհարկե իրատեսական է Մխիթարյանին կրկին եզրափակիչում տեսնելը: Հայկական ֆուտբոլի համար ևս մեկ կարևոր օր: Աստված առաջ...
43👍8🤷‍♂2
Շնորհավորում եմ Հենրիխ Մխիթարյանին անկեղծ երկրպագողներին: Մնաց վերջին քայլը, ու մենք Հենոյին կարող ենք տեսնել Չեմպիոնների լիգայի գավաթով: Այ դա կլինի իսկական Happy End 🇦🇲🔥
🔥6119👍6👎3🍾2💊1
#MS_INSIDE

Սլովակիայի «Դունայսկա Ստրեդան» պաշտոնական առաջարկ է կատարել ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստ Նարեկ Հովհաննիսյանի տրանսֆերը ձեռք բերելու համար: Այս պահին բանակցություններն ընթացքի մեջ են:

Slovak club Dunajská Streda has submitted an official offer to sign BKMA midfielder Narek Hovhannisyan. Negotiations between the two sides are currently in progress.
42👏3
#MS_INSIDE

«Վեստ Արմենիան» ամենայն հավանականությամբ ֆինանսական խնդիրների պատճառով չի շարունակելու ելույթները:

Ակումբը Հայաստանի ընթացիկ առաջնությունում դեռևս 4 խաղ ունի, սակայն այս պահի դրությամբ տվյալ խաղերը ևս չի անցկացնելու:
😱21😁6👍2🤯1
Հայը, ռուսը, վրացին, թուրքն ու իրանցին կխաղան Չեմպիոնների լիգայի եզրափակիչում: Չքաղաքականացնել:
🤣72😁11👍21😈1👀1
Forwarded from Fast Sports
Media is too big
VIEW IN TELEGRAM
🇦🇲🎥 «Մենք ենք մեր ֆուտբոլը». Դիտեք ուրբաթ՝ ժամը 21:00-ին:

FastSports
5👍1
#MS_INSIDE

Մարկ և Մայք Գևորգյանները հունիսին Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում կմասնակցեն ուսումնամարզական հավաքի և ընկերական հանդիպման:

Մարկը ներկայացնում է «Հանովերը» և վերջերս է ապաքինվել վնասվածքից, իսկ Մայքը խաղում է «Մյունխեն 1860»-ում:
52👍17
#MS_INSIDE

Ըստ թարմ տեղեկությունների՝ «Վեստ Արմենիան» մոտ է նոր սեփականատեր ունենալուն: Ակումբը կարող է չլուծարվել, եթե գործարքն իրականանա:
17👍7😁6👏2🌚1
#MS_INSIDE UPDATE

«Վեստ Արմենիայի» ֆուտբոլիստները դեռևս 2-3 օր առաջ որոշել էին խաղադաշտ դուրս չգալ առաջնության մնացած խաղերում: Խնդիրը ֆինանսական է: Ակումբի անձնակազմը վերջին ամիսներին աշխատավարձ չի ստացել: Միգուցե որոշ բացառություններ եղել են: Ասածս գլոբալ հասկացեք:

Արդեն հայտնել եմ, որ ակումբը կարող է նոր սեփականատեր ունենալ: «Վեստ Արմենիայի» անձնակազմը նախնական որոշում է ունեցել ամեն դեպքում մասնակցել «Արարատ-Արմենիայի» դեմ խաղին, քանի որ ակումբի այժմյան սեփականատերերը, կամ նրանցից մեկը խոստացել է x աշխատավարձ տալ խաղից առաջ: Բայց այդ խոստումը ևս չի կատարվել, և ֆուտբոլիստները որոշել են խաղադաշտ դուրս չգալ:

Իմ ունեցած տեղեկություններով՝ «Վեստ Արմենիայի» հավանական նոր սեփականատերը Վոլգոգրադում բնակվող հայ է: Այս պահի դրությամբ ունեցածս տեղեկության համաձայն՝ գլխավոր մարզիչ Պատրիկ Պապյանը, ինչպես նաև դարպասապահների մարզիչ Էրիկ Խաչատրյանը ևս հեռացել են, կամ կհեռանան թիմից: Ակումբում աշխատանքի կանցնեն Աղվան Մկրտչյանը և Անդրանիկ Զանազանյանը:
🤣12👍6👏3🗿2
Շնորհավորում եմ «Նոա» ֆուտբոլային ակումբին առաջին անգամ Հայաստանի չեմպիոն դառնալու կապակցությամբ: 🏆👏🏻

📸 Grigor Grigorian
👍3718