#MS_INSIDE – Telegram
#MS_INSIDE
3.4K subscribers
3.72K photos
1.11K videos
570 links
Download Telegram
🇦🇷🇦🇲
«Բանֆիլդի» ֆուտբոլիստ Թոմաս Ադորյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական, որը հունիսին ընկերական խաղեր է անցկացնելու Կոսովոյի և Չեռնոգորիայի հետ:


23-ամյա ֆուտբոլիստը խաղում է կիսապաշտպանության ձախ և աջ եզրերում: Արգենտինայի ընթացիկ առաջնությունում Ադորյանը մասնակցել է 11 խաղի և խփել 1 գոլ:
👍46🤔10👎5❤‍🔥21👌1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Թոմաս Ադորյանի գոլն Արգենտինայի առաջնության՝ «Ունիոն Դե Սանտա Ֆեի» դեմ խաղում:
👍235
Էդոն ու թիմակիցները 2 եզրափակիչ ունեն: Դրանցից մեկը կկայանա վաղն «Օրենբուրգի» դեմ:

Երկրորդ տարին անընդմեջ ամեն ինչ «Կրասնոդարի» ձեռքերում է: Միգուցե սրանք այս պահի դրությամբ Սպերցյանի կարիերայի կարևորագույն 2 խաղերն են:
🔥275👍1
Forwarded from Fast Sports
Media is too big
VIEW IN TELEGRAM
🇦🇲🗣️Վարազդատ Հարոյանի հետ հարցազրույցն արդեն հասանելի է մեր Youtube-ի էջում:

🎥Դիտեք՝ ԱՅՍՏԵՂ

FastSports
8👍5👎3🔥1🥴1
«Կրասնոդարը» նախավերջին եզրափակիչում 2-1 հաշվով հաղթեց «Օրենբուրգին»:

Մայիսի 24-ին վերջին եզրափակիչը կկայանա «Դինամոյի» դեմ: Թիմերի միջև նախորդ 4 խաղերը 1 գնդակի առավելությամբ հաղթել է «Կրասնոդարը»:

Նախորդ մրցաշրջանում էլ թիմերը հանդիպեցին մայիսի 25-ին և կրկին վերջին՝ 30-րդ տուրում: Երկուսն էլ պայքարում էին չեմպիոնության համար: «Կրասնոդարը» հաղթեց, բայց դա բավարար չէր առաջին տեղի համար: Այս անգամ հաղթանակը հաստատ ապահովելու է չեմպիոնությունը:
23👍6
«Երևանը» դարձավ ֆուտզալի Հայաստանի գավաթակիր: 🏆

Ակումբի գլխավոր մարզիչն է Հայաստանի հավաքականում Ռուբեն Նազարեթյանի օգնական Խաչատուր Միքայելյանը, իսկ թիմի կազմում խաղում են ազգային թիմի մի քանի ներկայացուցիչներ:

Շնորհավորում եմ գավաթակիր դառնալու կապակցությամբ:
18👍5🍾2
«Արարատ-Արմենիայի» նախկին հարձակվող Վիլֆրեդ Էզան «Ռիդի» կազմում նվաճեց Ավստրիայի Բարձրագույն խմբի ուղեգիր:

«Ռիդը» 64 միավորով ամրապնդեց առաջին տեղը, որն Ավստրիայի Բունդեսլիգայի միակ ուղեգիրն է տալիս Երկրորդ լիգայում: Էզան էլ 12 գոլով առաջնության 4-րդ ռմբարկուն է:

«Ռիդում» անցկացրած 46 խաղում դարձել է 23 գոլի հեղինակ:
22👍10
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
«Ուրարտուի» գեղեցիկ ժեստը:

«Ուրարտուն» չեմպիոնական միջանցք կազմեց «Նոայի» համար: Նման բան մեր ակումբային ֆուտբոլում չեմ հիշում: Գովելի է 👏🏻👏🏻👏🏻
34👏25🥱4
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ժիրայր Շաղոյանը շարունակում է տպավորել:

Հերթական գոլն ու հաջող ելույթը հավաքականի խաղերից առաջ: Գարնանային հատվածում Ժիրոյի երրորդ գոլն էր Հովհաննես Հարությունյանի փոխանցումից հետո:
🔥19👍83
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ջոնաթան Դուարտեն խփեց 2024/25 մրցաշրջանում Fastex Պրեմիեր լիգայի լավագույն գոլերից մեկը: 🔥⚽️

Նախկինում մեր առաջնությունում խաղացած ֆուտբոլիստներից միգուցե միայն Սեզար Ռոմերոն նմանատիպ հարվածներ ուներ:
👍156🔥4
Forwarded from Fast Sports
Media is too big
VIEW IN TELEGRAM
🎙️🗣️Ամենադժվար մրցակիցը, ամենաուժեղ խաղընկերը և դեռևս չիրականացված երազանքը... Վարազդատ Հարոյանի հետ հարցազրույցը դիտեք ԱՅՍՏԵՂ:

FastSports
👍8❤‍🔥31👎1
Forwarded from МАТЧ ПРЕМЬЕР
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
💪🏻 «Акрон» добился своего. Галоян воткнул в девять.

@matchpremier
👍137😱2
Media is too big
VIEW IN TELEGRAM
Անկյունայինի խաղարկում, 18 փոխանցում և գոլ: 🔥

«Արարատ-Արմենիան» խփեց մեր առաջնության ամենագեղեղիկ կոմբինացիոն գոլերից մեկը:
🔥229👏1
Ֆուտբոլը գեղեցիկ է նաև թվերով:

Ջեյմի Վարդին «Լեսթերում» վերջին տնային խաղն անցկացրեց: Դա ակումբում Վարդիի 500-րդ խաղն էր, որտեղ հարձակվողը խփեց 200-րդ գոլը:

Ֆուտբոլի պատմության ևս մեկ շատ սիրուն էջ փակվեց...
🔥3512👍4
Լուկաս Վասկեսը «Ռեալ Սոսյեդադի» դեմ 400-րդ խաղն է անցկացնելու «Ռեալում»: Դա «Սանտյագո Բեռնաբեու» ստադիոնում Լուկասի վերջին խաղն է լինելու:

Կրկին ֆուտբոլի հիշարժան էջերից մեկը փակվելու է գեղեցիկ թվով, ինչպիսին օրինակ Ջեյմի Վարդիի դեպքում է:

Լուկասի համար շատ բարդ մրցաշրջան ստացվեց, և իհարկե «Ռեալը» 2024/25 մրցաշրջանում շատ խնդիրների բախվեց նաև նրա ոչ հուսալի խաղով, բայց...

Բայց այն, թե Վասկեսն ինչքան երկար ու օգտակար է ծառայել ակումբին, դժվար է բառերով բնութագրելը: Չեմպիոնների լիգայի 5 գավաթն ու Լա լիգայի 4 չեմպիոնությունը երևի շատ ավելի խոսուն են: Որքան շատ խաղերում է նա փակել թիմում առկա բացերը և որքան շատ խաղերում է որոշիչ գործողություններով աչքի ընկել...

Չգիտեմ՝ ում համար ինչպես, բայց Լուկաս Վասկեսն ինձ համար «Ռեալի» իսկական լեգենդ է:
👍179
Նաիր Թիկնիզյանը՝ ԲԿՄԱ-ի դեմ խաղից հետո

🗣 «Чувствую себя последним говном. Хочу перемен летом. Благодарен «Локомотиву», главному тренеру. Но сегодня я даже не игрок ротации. Я понимаю ситуацию и принимаю ее с достоинством. После сезона будет диалог, который я сам попрошу у руководства. Буду просить, чтобы меня отпустили. К сожалению, за 4 года я ничего не выиграл. Тяжело молчать целый год»

Թիկնիզյանն ընթացիկ մրցաշրջանում կորցրել է տեղը «Լոկոմոտիվի» մեկնարկային կազմում, իսկ վերջին 3 խաղում մնացել է պահեատայինների նստարանին:
24😡3😭1
🇦🇲 🏆
Այսօր՝ ժամը 19:00-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն Ավանի ակադեմիայում տեղի կունենա ֆուտզալի Հայաստանի առաջնության փլեյ-օֆֆի եզրափակիչ առաջին խաղը:

Կհանդիպեն Հայաստանի 2 ուժեղագույն թիմերը՝ «Երևանը» և «Յունիսպորտը»: Հնարավորության դեպքում եկեք այս խաղին: Շատ հետաքրքիր է լինելու: 🔥🔥🔥
👍125🔥1