Էդգար Մովսեսյանը հեռացավ «Ուրարտուից»:
Ավարտված մրցաշրջանում Էդգարը մասնակցեց 30 խաղի, դարձավ 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Խաղերի քանակն իհարկե քիչ չէ, բայց, ստացած րոպեների առումով ստացվում է 12 ամբողջական խաղ ընդամենը:
«Ուրարտուի» կազմում լավ տպավորություն էին թողնում Պոլյարուսը և Միշելը: Էդգարը լավ սկսեց մրցաշրջանը, բայց հետո սկսեց ավելի քիչ խաղալ: Ամեն դոպքում Մովսեսյանն ունի այն որակները, որոնց շնորհիվ մեր առաջնության շատ թիմերում կարող է լինել հիմնական կազմի ֆուտբոլիստ, մանվանդ, որ հայկական ակումբներն ունեն հայ ֆուտբոլիստների կարիք: Սպասենք զարգացումներին:

❤20🔥8
#MS_INSIDE 🇵🇹➡️🇦🇲
Պորտուգալացի պաշտպան Պաուլու Մոտան կարիերան կշարունակի «Նոայում»:
33-ամյա աջ պաշտպանը 197 խաղ է անցկացրել Պորտուգալիայի առաջնությունում, 38 խաղ էլ հունական ԱԵԿ-ում: 2024/25 մրցաշրջանում Մոտան «Ակադեմիկո Վիզեու» ակումբում 30 խաղ է անցկացրել Պորտուգալիայի Երկրորդ լիգայում:
Portuguese defender Paulo Mota is set to continue his career at FC Noah. The 33-year-old right-back has made 197 appearances in the Portuguese top flight, along with 38 matches for Greek side AEK. During the 2024/25 season Mota played in 30 games for Academico Viseu in Portugal’s Second Division.

👍20🤔11🤣5❤1👎1
Մինսկում կառուցվել է ժամանակակից Ազգային ստադիոն: ՈւԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի ստադիոնը տեղավորում է մոտավորապես 33000 հանդիսատես: Ստադիոնի բացումը կայացավ երեկ՝ Բելառուսի և Չինաստանի երիտասարդական հավաքականների խաղով: Շինարարությունն արժեցել է 180-240 միլիոն դոլար: Կոնկրետ գումարի չափը չգիտեմ:
Ստադիոնն ունի ստորգետնյա ավտոկայանատեղեր մինչև 300 ավտոմեքենայի համար: 200 հոգու համար նախատեսված մամուլի սրահ:
https://youtu.be/EQVbLJT2YF8

YouTube
Лукашенко: Таких мало в Европе! // Национальный футбольный стадион в Минске открыт!
Александр Лукашенко 7 июня принял участие в торжественной церемонии открытия Национального футбольного стадиона в Минске. Новый спортивный объект, построенный при содействии Китайской Народной Республики, соответствует международным стандартам ФИФА и УЕФА.…
❤14😁10🤬2🤷♂1😭1
Նունու Մենդեշ 👏🏻👏🏻👏🏻
Աշխարհի ամենաանկառավարելի ֆուտբոլիստ Լամին Յամալին ո՞վ էր այս մրցաշրջանում այսպես փակել ու զրկել ազատությունից:
2024/25 մրցաշրջանում Մենդեշը՝
✅ Խփել է 7 գոլ ու կատարել 6 ասիստ
✅ Փլեյ-օֆֆի խաղերում փակել է Սալահին, Սակային, Դյումֆրիսին, Սանեին ու Յամալին
✅ Նվաճել է 5 գավաթ, իսկ Ազգերի լիգայի եզրափակիչում՝ խաղի լավագույն ֆուտբոլիստ
«Ոսկե գնդակ» կարո՞ղ է ստանալ: Ինձ համար՝ այո: Բայց դժվար ստանա: «Ոսկե գնդակը» կոնկրետ իմ տեսակետի վրա ընդհանրապես չի ազդում այս կամ այն ֆուտբոլիստին գնահատելու առումով, բայց անկախ այդ ամենից վերջին տարիներին առաջին անգամ ինձ էլ է հետաքրքրում առաջիկա «Ոսկե գնդակը»:
Յամալ, Ռաֆինյա, Պեդրի, Վիտինյա, Դեմբելե, Մենդեշ, Սալահ, Նևեշ... Երևի վերջին 10-15 տարում այսքան անկանխատեսելի վիճակ չի եղել:

❤37❤🔥1💯1
Նման էի՞ն
💔15👍6❤5😱1
2013 թվակնին Մխիթարյանը «Շախտյորի» կազմում դարձավ Ուկրաինայի չեմպիոն, 2 շաբաթ անց փայլուն խաղ անցկացրեց Դանիայի հավաքականի դեմ ու դրանից 1 ամիս անց պայմանագիր կնքեց «Բորուսիայի» հետ:
12 տարի անց Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում դարձավ Ռուսաստանի չեմպիոն, 2 շաբաթ անց շատ որակյալ ու արդյունավետ խաղով աչքի ընկավ հավաքակամում: Եվ հիմա ամենաճիշտ պահն է, որ Էդոն տեղափոխվի լավ առաջնություն ու լավ ակումբ:
Այսօր առաջին անգամ զգացի, որ ինչպես ժամանակին մեր հավաքականում Հենոն էր տարբերվում մյուս բոլոր խաղացողներից, այսօր Սպերցյանն է տարբերվում մյուսներից:
Հավաքականի խաղերի ու մնացածի մասին ավելի ուշ, բայց Էդուարդ Սպերցյանն իսկապես տպավորեց իր անհատականությամբ: Սպասենք երկար սպասված տրանսֆերին... 🇦🇲🇦🇲🇦🇲

🔥62❤35👏6
#MS_INSIDE 🚨EXCLUSIVE
Իմ տեղեկություններով Ռուի Մոտան վերջին ամիսներին հաշտ չի եղել հայկական ֆուտբոլի մի շարք իրողությունների և անձանց հետ, չնայած ակումբի կողմից ստացել է լիակատար աջակցություն բոլոր հարցերում: Մոտան հունիսին առաջարկներ է ստացել տարբեր երկրներից, որից հետո «Նոայից» ակնկալել է կամ ավելի բարելավված պայմաններով առաջարկ կամ եվրագավաթներից առաջ թիմին թողնել առանց մարզչական շտաբի: «Նոայի» ղեկավարության մոտ այս քայլը զարմանք է առաջացրել, քանի որ մարզիչը ստացել է բարձր վարձատրություններ, սպորտային անհրաժեշտ բոլոր պայմանները և դեռ մեկ մրցաշրջանի պայմանագիր ունի:
Իմ տեղեկություններով Հայաստանի չեմպիոնն արդեն պայմանավորվել է նոր բարձրակարգ մասնագետի հետ, որը շուտով կնշանակվի «Նոայի» գլխավոր մարզչի պաշտոնում, իսկ Մոտան մեծ հավանականությամբ կգլխավորի «Լուդոգորեցը»:

❤25🤨19👎12💅4🍌1
#MS_INSIDE Here We Go 😅
Ալեքսանդր Մելիխովը մեծ հավանականությամբ ելույթները չի շարունակի «Ուրարտուի» կազմում:
Անդրիա Դրագոևիչը պայմանագիր կկնքի «Ուրարտուի» հետ:

👏15❤4👍4🔥1
Forwarded from Corner Football Armenia
💣 Առաջիկա #Corner-ը լույս կտեսնի #CornerPodcast ձևաչափով 🎙️
Ֆուտբոլային ինսայդեր և մեկնաբան Սուրեն Մելիքսեթյանի հետ միասին կքննարկենք մեր ֆուտբոլին վերաբերող մի շարք կարևորագույն հարցեր ✔️
Մինչև չորեքշաբթի 20:00 գրեք Ձեր հարցերը, որոնք հնարավորության չափով նույնպես կընդգրկենք թողարկման մեջ և կքննարկենք 🤝
#CornerPodcast #ComingSoon

❤15🔥3
Walk by faith, not by sight 🦁🔥💪🏻
Իմ ամենասիրելի ֆուտբոլիստը՝ Մեմֆիս Դեպայը հավասարվեց Նիդերլանդների հավաքականի պատմության գլխավոր ռմբարկու Ռոբին վան Պերսիին: Երկուսն էլ այժմ 50 գոլ ունեն: Եվս մեկ գոլ, ու Մեմֆիսը կլինի բացարձակ առաջատար:
Շատ մեկնաբանություններ եմ կարդացել, որտեղ նշում են, որ սա ծիծաղելի է, կամ ֆուտբոլի համար ամոթ է նման իրողությունը: Միգուցե ինչ-որ տեղ կարելի է հասկանալ մարդկանց զարմանքն ու դժգոհությունը, բայց...
Չեք պատկերացնի՝ ինչքան ուրախ եմ Մեմֆիսի համար, որին երկրպագում եմ 2014 թվականից: Միշտ էլ գիտակցել եմ, որ նա աշխարհի ամենաուժեղ ֆուտբոլիստների շարքին չի դասվում, բայց Դեպայն իսկապես շատ լավ ներուժ ուներ նրանց շարքում լինելու, եթե չլինեին վնասվածքներն ու կարիերայի ոչ ամենաճիշտ որոշումներ կայացնելը:
Ու ինձ կհասկանան այն երկրպագուները, որոնց սիրելի ֆուտբոլիստը ևս ամենաբարձր էշելոնի ներկայացուցիչ չէ, որտեղ Մեսին, Ռոնալդուն, Մբապեն, Յամալն ու ուրիշներն են:

❤19👏4👍1