#MS_INSIDE – Telegram
#MS_INSIDE
3.14K subscribers
3.71K photos
1.11K videos
567 links
Download Telegram
🤯🤯🤯
Մի հատ էս խաղի սցենարը նայեք:
Վրաստանի երիտասարդական հավաքականը պարտվեց աստղային Ֆրանսիային էն դեպքում, երբ 88-րդ րոպեին հաղթում էր:

Երրորդ տուրում վրացիները մրցելու են էլի շատ ուժեղ Պորտուգալիայի հետ ու հավանաբար այս խմբից դուրս չեն գա: Չնայած ո՞վ իմանա...
20👏11🤷‍♂1
#MS_INSIDE

«Բոտևի» կիսապաշտպան Էդգար Փիլոյանը կարող է վերադառնալ Հայաստանի առաջնություն:


Փիլոյանն այս պահին հայկական ակումբների մի քանի տարբերակ է դիտարկում: Գործարքը կարող է տեղի ունենալ վարձավճարի տարբերակով, բայց դեռ որևէ հստակություն չկա:
16🤨5👍3👎3😁3👏1
«Նոայի» և Սանդրո Պերկովիչի մասին: Մաս 1

«Նոան» շատ բարդ վիճակում հայտնվեց Մոտայի հեռանալով և ստիպված էր շատ արագ ու ճիշտ արձագանքել: Արագը ստացվեց, իսկ ճիշտ էր, թե չէ, ժամանակը ցույց կտա: Ամեն դեպքում Պերկովիչը բարձրակարգ մասնագետ է: Ըստ իս՝ կարևոր էր, որ նոր մարզչի խաղային ձեռագիրը շատ չտարբերվի Մոտայի ոճից, քանի որ ՉԼ-ի մեկնարկին քիչ է մնացել: Առաջին հայացքից մարզիչների փիլիսոփայություններն ունեն նմանություններ:

Սանդրո Պերկովիչը հիմնականում օգտագործում է 4-2-3-1 դասավորությունը, որը «Նոայի» խաղացողների համար արդեն ընդունելի դարձած տարբերակ է: Եղել են դեպքեր, երբ օգտագործել է 3 պաշտպանով սխեմա:
41-ամյա մարզիչը սիրում է, որ իր ֆուտբոլիստները դաշտում աչքի ընկնեն արագ փոխանցումներով, մրցակցի կիսադաշտում անընդհատ պրեսինգ կիրառեն: Պերկովիչի թիմերը գրոհելիս սովորաբար օգտագործում են թե՛ կենտրոնը, թե՛ եզրերը:

Պերկովիչը հատուկ ուշադրություն է դարձնում կիսապաշտպանների հնարավորինս կոմպակտ գործողություններին:
32👍4🤨2
«Նոայի» և Սանդրո Պերկովիչի մասին: Մաս 2

Խորվաթ մասնագետը Զագրեբի «Դինամոյից» բացի աշխատել է «Պաֆոսում» և «Ռիգայում», որոնք պատկանում են ռուս միլիարդատեր Սերգեյ Լոմակինին: Այդ ակումբները վերջին տարիներին կայուն զարգացում են ապրում. «Պաֆոսն» այս տարի առաջին անգամ դարձավ Կիպրոսի չեմպիոն, Կոնֆերենցիաների լիգայում էլ հասավ 1/8 եզրափակիչ:

«Ռիգան» էլ այժմ Լատվիայի առաջնության առաջատարն է: Երբ Պերկովիչը 2022 թվականին գլխավորեց «Ռիգան», թիմը 12 միավորով հետ էր առաջատարից և զբաղեցնում էր 4-րդ տեղը, բայց Սանդրոյի գլխավորությամբ 11 խաղից 10-ը հաղթեց ու դարձավ փոխչեմպիոն: Ասածս նրա մասին է, որ «Նոայի» մարզին արդեն աշխատել է հավակնոտ ծրագրեր ունեցող ակումբներում և նպաստել է վերջիններիս քայլ առաջ կատարելուն:

Սանդրոն «Դինամոյում» և «Ռիգայում» աշխատել է շատ երիտասարդ ֆուտբոլիստների հետ: Նրա գլխավորությամբ խաղացած մի շարք ֆուտբոլիստներ տարբեր առիթներով նշել են, որ Պերկովիչը կարողանում է նաև հանդերձարանում լավ մթնոլորտ ապահովել: Այս ամենը հույս է ներշնչում, որ «Նոան» նույնպես Պերկովիչի գլխավորությամբ առաջքայլ կկատարի:
30👍12🤔1
#MS_INSIDE

«Վանում» կարող են լրջագույն փոփոխություններ տեղի ունենալ:


Վերջին օրերի ընթացքում տարբեր աղբյուրներ հայտնում են, որ Վահե Գևորգյանի գլխավորած մարզչական շտաբը, ինչպես նաև ֆուտբոլիստների զգալի մասը կարող է տեղափոխվել «Ալաշկերտ»:

Որպեսզի ավելի պարզ լինի, այն նախագիծը, որը կյանքի էր կոչվում Չարենցավանում, այժմ կարող է տեղափոխվել «Ալաշկերտ»:

Այս պահին ոչ հաստատում, ոչ հերքում եմ, բայց մի քանի օրվա ընթացքում տարբեր աղբյուրներ խոսել են սրա մասին: Սպասենք զարգացումներին...
👎31😁10🤷‍♂2🤔2🤷21🔥1
#MS_INSIDE +1 🔥🔜

ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստները շարունակում են մնալ եվրոպական ակումբների ուշադրության կենտրոնում: Արդեն տեղեկացրել էի, որ Միսակ Հակոբյանը հանդես է գալու ալբանական «Էգնատիա» ակումբում: Տեղեկությունը հետագայում հաստատվեց նաև պաշտոնապես: Մեծ հետաքրքրություն կա նաև Միսակի եղբոր՝ ԲԿՄԱ-ի մեկ այլ ֆուտբոլիստ Դավիթ Հակոբյանի նկատմամբ, ով հրավիրվել էր նաև ազգային հավաքական:

Իմ ունեցած տեղեկություններով Դավիթ Հակոբյանը շուտով պայմանագիր կստորագրի Սլովակիայի առաջնությունը ներկայացնող «Պոդբրեզովա» ակումբի հետ:

ԲԿՄԱ-ի մի քանի այլ ֆուտբոլիստների նկատմամբ նույնպես եվրոպական տարբեր ակումբներ մեծ հետաքրքրվածություն ունեն:
46🔥5👍3
🔥🎾
Forwarded from Fast Sports
Media is too big
VIEW IN TELEGRAM
🏆🎾Թենիսի ամենահին և պատմական մրցաշարը՝ Ուիմբլդոնը՝ Fast Sports-ի ուղիղ եթերում:

Խոտածածկ կորտեր, սպիտակ համազգեստ, լեգենդներ ու նոր հերոսներ։

Ուիմբլդոնը ոչ թե պարզապես մրցաշար է, այլ պատմություն և այդ պատմությանը մենք միասին կհետևենք ուղիղ եթերում։

Դիտեք հունիսի 30-ից հուլիսի 14-ը🎥

FastSports
14🤯2😱2
🇦🇲🤝🏻
47
Forwarded from Fast Sports
🎥🏆«Ֆասթ Սպորտ»-ը կցուցադրի Չեմպիոնների լիգայի, Եվրոպա լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի 2025/26 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի վիճակահանությունները, որոնք կկայանան այսօր:

Վիճակահանությունները կմեկնարկեն համապատասխանաբար ժամը 16:00-ին, 17:00-ին և 18:00-ին:

Մանրամասն՝ ԱՅՍՏԵՂ:

FastSports
26
#MS_INSIDE 🚨EXCLUSIVE

Դմիտրի Գունկոն հեռանում է «Ուրարտուից»: 49-ամյա մասնագետն ամենայն հավանականությամբ աշխատանքի կանցնի Ռուսաստանում:

Дмитрий Гунько покидает «Урарту». 49-летний специалист, по всей вероятности, продолжит работу в России.

Dmitry Gunko is leaving Urartu. The 49-year-old specialist is most likely to continue his career in Russia.
😢24👀7👏43👍1👎1🔥1
#MS_INSIDE Here We Go

Դմիտրի Գունկոն պայմանագիր է կնքել Տուլայի «Արսենալի» հետ:

Дмитрий Гунко подписал контракт с тульским “Арсеналом”.

Dmitry Gunko has signed a contract with Arsenal Tula.
😁17👎106🤣4
#MS_INSIDE

Խամես Սանթոսը մեծ հավանականությամբ կարիերան կշարունակի «Փյունիկում»:

Բրազիլացին այժմ մարզվում է Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմի հետ:
23😁15👍1👎1🥱1
ՆՈԱ 🇦🇲-🇲🇪 ԲՈՒԴՈՒՉՆՈՍՏ

Ամենահարմար տարբերակը
55🔥16
#MS_INSIDE

Ռուի Մոտայի ծառայություններով հետաքրքրված է եղել նաև «Պարի Նիժնի Նովգորոդը», բայց հետո ռուսական ակումբի ընտրությունը կանգ է առել Ալեքսեյ Շպիլևսկիի վրա:

Услугами Руй Моты также интересовался “Пари Нижний Новгород”, но затем российский клуб остановил свой выбор на Алексее Шпилевском.

Pari Nizhny Novgorod had shown interest in Rui Mota, but ultimately opted for Aleksey Shpilevsky as their choice.
16😁3👎1
ՓՅՈՒՆԻԿ 🇦🇲-🇸🇲 ՏՐԵ ՖԻՈՐԻ

Շատ լավ տարբերակ
44🔥8😁6👻1
ՈՒՐԱՐՏՈՒ 🇦🇲-🇧🇾 ՆԵՄԱՆ

Հարմար տարբերակ
35🗿6👍3
#MS_INSIDE 🚨🚨🚨

Ռոբերտ Արզումանյանը «Ուրարտուի» նոր գլխավոր մարզչի հիմնական թեկնածուն է:


Թեկնածուներից մյուսը Ռաֆայել Նազարյանն է, որի նկատմամբ ևս ակումբի կողմից հետաքրքրվածություն կա:

Խոսվում է նաև Վահե Գևորգյանի մասին, բայց կոնկրետ այդ տարբերակն այս պահին քիչ հավանական է:
34🔥8🤣8😢2👍1🥴1
#MS_INSIDE 🚨🚨🚨

Արթուր Սերոբյանը հայտնվել է բազմաթիվ ակումբների ուշադրության կենտրոնում:


🇦🇲
Ակումբներից մեկն «Ուդինեզեն» է: Իտալական ակումբի ներկայացուցիչները հավանել են վերջին շրջանում Արթուրի ցուցադրած խաղը: Առայժմ իրավիճակն այս մակարդակում է:

Սերոբյանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Իստրան», որը Խորվաթիայի առաջնությունում զբաղեցրեց 6-րդ տեղը, բայց 1 միավորով հետ մնաց եվրագավաթի գոտուց:

«Սոչին» ևս հետաքրքրվող կողմերից մեկն է: Ռուսական ակումբը նախորդ տարի նույնպես ցանկանում էր հրավիրել Սերոբյանին:

🇷🇺
Услугами Артура Серобяна интересуются Удинезе, Истра и Сочи.

🇬🇧
Udinese, Istra, and Sochi are interested in Artur Serobyan.
🔥4416👍12
🎙️ L’Équipe

Էրիկ Ասադուրյանը հեռացել է «Լանսի» ակադեմիայի տնօրենի պաշտոնից:
🤔223👎1