#MS_INSIDE – Telegram
#MS_INSIDE
3.14K subscribers
3.71K photos
1.11K videos
567 links
Download Telegram
#MS_INSIDE 🚨🚨🚨

Ռոբերտ Արզումանյանը «Ուրարտուի» նոր գլխավոր մարզչի հիմնական թեկնածուն է:


Թեկնածուներից մյուսը Ռաֆայել Նազարյանն է, որի նկատմամբ ևս ակումբի կողմից հետաքրքրվածություն կա:

Խոսվում է նաև Վահե Գևորգյանի մասին, բայց կոնկրետ այդ տարբերակն այս պահին քիչ հավանական է:
34🔥8🤣8😢2👍1🥴1
#MS_INSIDE 🚨🚨🚨

Արթուր Սերոբյանը հայտնվել է բազմաթիվ ակումբների ուշադրության կենտրոնում:


🇦🇲
Ակումբներից մեկն «Ուդինեզեն» է: Իտալական ակումբի ներկայացուցիչները հավանել են վերջին շրջանում Արթուրի ցուցադրած խաղը: Առայժմ իրավիճակն այս մակարդակում է:

Սերոբյանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Իստրան», որը Խորվաթիայի առաջնությունում զբաղեցրեց 6-րդ տեղը, բայց 1 միավորով հետ մնաց եվրագավաթի գոտուց:

«Սոչին» ևս հետաքրքրվող կողմերից մեկն է: Ռուսական ակումբը նախորդ տարի նույնպես ցանկանում էր հրավիրել Սերոբյանին:

🇷🇺
Услугами Артура Серобяна интересуются Удинезе, Истра и Сочи.

🇬🇧
Udinese, Istra, and Sochi are interested in Artur Serobyan.
🔥4416👍12
🎙️ L’Équipe

Էրիկ Ասադուրյանը հեռացել է «Լանսի» ակադեմիայի տնօրենի պաշտոնից:
🤔223👎1
Էդգարի ու Էրիկի մասին ⬇️

Էդգար Մովսեյանը շարունակում է անհատական ծրագրով օրվա ընթացքում 2-3 մարզում անցկացնել: Ինձ անկեղծ զարմացնում է, թե ինչպես մեր ակումբները չեն ցանկանում հրավիրել Էդգարին: Այս ընթացքում հայկական մեկ ակումբ է կապ հաստատել Մովսեսյանի հետ, և վերջ: Հասկանալի է, որ «Ուրարտուում» մեծ էր մրցակցությունը, բայց շատ այլ ակումբներում Էդգարը հանգիստ կարող է լինել մեկնարկային կազմի ֆուտբոլիստ: Հայաստանում առնվազն 4-5 այդպիսի ակումբ կարելի է գտնել:

Շուտով մրցաշրջանը կմեկնարկի, իսկ մեր ակումբներից շատերը, որոնք առանձնապես սեր և հնարավորություն չունեն երիտասարդ հայերին շանս տալու, կսկսեն բողոքել, որ լիմիտի խնդիրն ավելի է բարդացրել իրավիճակը, և իրենք հայ ֆուտբոլիստի խնդիր ունեն:

Էրիկ Պետրոսյանն էլ տարիներ առաջ համարվում էր ամենահեռանկարային հայ հարձակվողներից մեկը, բայց նրա մոտ էլ ամեն ինչ հարթ չընթացավ: Էրիկը Հայաստանի Առաջին խմբի ավարտված մրցաշրջանում 21 գոլ խփեց և ռմբարկուների պայքարում կիսեց առաջին տեղը: Նրան էլ հետաքրքիր կլիներ տեսնել Բարձրագույն խմբում:
👍27🔥21
#MS_INSIDE

27-ամյա կիսապաշտպան Տակուտո Օշիման արդեն միացել է Ավստրիայում ուսումնամարզական հավաք անցկացնող «Նոային»:

27-летний полузащитник Такуто Ошима уже присоединился к "Ноа", проходящему сбор в Австрии.

27-year-old midfielder Takuto Oshima has already joined FC Noah.
👍3815🔥11
+1 😎
🔥20👏4
Դմիտրի Գունկոն Հայաստանում աշխատած լավագույն օտարերկրացի մարզիչներից մեկն է:

Զարմանալի էր Գունկոյի հեռանալը, հատկապես նրա հաջորդ աշխատավայրի ընտրությունը: Ռուսաստանի Պրեմիեր լիգա լիներ, չէի զարմանա, բայց Առաջին լիգայի միջակ թիմ... ամեն դեպքում մարզիչն ունի իրավունք և այդ իրավունքով ընտրել է նոր ճանապարհ, որը պետք է հարգել:

Գունկոն յուրահատուկ կայունություն էր բերել մեր ֆուտբոլ՝ մանավանդ «Ուրարտուում» աշխատելիս: Վերջին տարիներին «Ուրարտու» ասելիս միանգամից մտաբերում էինք նաև Գունկոյին: Նա հայկական արմատներ ունի և արդեն նաև անձնագիր, և այս հանգամանքն էլ զարմանալի է դարձնում Գունկոյի հեռանալը:

Ես չեմ բացառում, որ Դմիտրի Գունկոյին ապագայում կրկին կտեսնենք հայկական ֆուտբոլում: Ավելին՝ շատ հավանական եմ համարում այդ սցենարը: Հաջողություն եմ մաղթում Գունկոյին կարիերայի նոր փուլում:
36👍13
🇨🇲⚽️
2024/25 մրցաշրջանում ազգային առաջնություններում կամերունցի ֆուտբոլիստների մեջ Մարիուս Նուբիսիից ավելի շատ գոլ խփել է միայն Բրայան Մբեումոն:
21❤‍🔥1
+1 😎
🥰2615🔥3👍2👎2
#MS_INSIDE

Արթուր Քարտաշյանը կարիերան կշարունակի «Արարատում»:
26🥱14👍11👎2
«Արարատ-Արմենիայի» նախկին ֆիզպատրաստության մարզիչ Դենիս Զմեուն ընդգրկվելու է մոլդովական «Պետրոկուբի» մարզչական շտաբում:
🥱199🤷‍♂8👍1
Forwarded from Fast Sports
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Մենք ենք մեր ֆուտբոլի» հյուրը Հայաստանի հավաքականի և «Օսյեկի» պաշտպան Ստյոպա Մկրտչյանն է

🎥 Դիտեք ուրբաթ՝ ժամը 21:00-ին:

FastSports
11👍2👎1
#MS_INSIDE

«Ուրարտուի» նորեկը կլինի Եվգենի Ցիմբալյուկը:
👎2210🔥2
Forwarded from Corner Football Armenia
Media is too big
VIEW IN TELEGRAM
🔥🇦🇲 Դեռ չե՞ս դիտել #Corner-ի Podcast-ը 🎙️

Իսկական ժամանակն է ⤵️

https://youtu.be/iAs87A9EphI?si=zALbOeQZnTQqGnwq

Sam Sukiasyan x Suren Meliksetyan

💣 Բաց չթողնես Հրանտ-Լեոն Ռանոսի խաղաշապիկը շահելու հնարավորությունը 🔝

#CornerPodcast #ՀայկականՖուտբոլիԿողքին
5🔥1
#MS_INSIDE 🏀

Մխիթարյանը կարիերան կշարունակի «Լոս Անջելես Լեյքերսում»: 😂
30😁19
Media is too big
VIEW IN TELEGRAM
Միխաիլ Մասակովկին, Դմիտրի Շնյակինը, Վլադիմիր Բիստրովը և Ռոման Շիշկինն ամփոփել են «Կրասնոդարի» չեմպիոնությունը:

Տեղադրել եմ հաղորդման ընթացքում Էդուարդ Սպերցյանի մասին հատվածը:
16👏2
#MS_INSIDE

«Սարդարապատ» ակումբն առաջիկայում կհայտարարի պրոֆեսիոնալ ֆուտբոլի թիմ ստեղծելու մասին:

«Սարդարապատը» 2025/26 մրցաշրջանում կներկայացնի Հայաստանի Առաջին խմբի առաջնությունը: Թիմում կլինեն ինչպես «Սարդարապատի» ակադեմիայի սաներ, այնպես էլ լեգեոնականներ:

https://www.facebook.com/share/r/1ATkRVafGY/?mibextid=wwXIfr
56👍7