#MS_INSIDE – Telegram
#MS_INSIDE
3.31K subscribers
3.72K photos
1.11K videos
572 links
Download Telegram
Media is too big
VIEW IN TELEGRAM
Հայկական ֆուտբոլ, որն ամենևին չի դասվում ամենաբարձրակարգների թվին, բայց միակն է, որը մերն է: ⚽️🇦🇲
15👍4🥰1👏1
🇵🇹🇦🇲
Պորտուգալական մամուլը ևս ուշադրությամբ հետևում է «Արարատ-Արմենիայում» Տուլիպայի աշխատանքին:
26👍4
#MS_INSIDE 🇩🇪🇦🇲

Մայք Գևորգյանը մեծ հավանականությամբ կարիերան կշարունակի «Ունթերհակինգ» ակումբում, որը Գերմանիայի Երրորդ լիգայում զբաղեցրել է վերջին տեղը և նոր մրցաշրտանում կխաղա հզորությամբ չորրորդ լիգայում:
27👎17🔥2😢1
🚨🚨🚨
«Նոայի» առաջիկա մրցակից «Բուդուչնոստը» Սլովենիայում ընթացող հավաքի ընթացքում մնաց առանց գլխավոր մարզչի: Իվան Բրնովիչը հեռացավ 15 ամսվա աշխատանքից հետո:


Երեկ «Բուդուչնոստի» վարչական խորհրդի նիստում կայացվել է հեռացման որոշումը, քանի որ Բրնովիչը վերջին շրջանում վատ հարաբերություններ է ունեցել մարզչական շտաբի անդամների, ինչպես նաև ակումբի երկրպագուների հետ:

Այժմ թիմը հավաքը շարունակում է Բրնովիչի օգնական Սրջան Նիկիչի գլխավորությամբ, իսկ ակումբը նոր գլխավոր մարզչի փնտրտուքի մեջ է:
😁266🗿6👍4🤯3
Ալեքսանդր Մելիխովը տեղափոխվեց Դմիտրի Գունկոյի գլխավորած Տուլայի «Արսենալ», որտեղ խաղում է նաև Տիգրան Ավանեսյանը:
19👻6👎1
2024/25 մրցաշրջանում Ռուսաստանի Առաջին լիգայում հայ ֆուտբոլիստները խփել են 14 գոլ:
34
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ուստեն սաղ խառնեց իրար 😂
😁15
#MS_INSIDE

«Շիրակի» նախկին դարպասապահ Եգորի Աչինովը, ինչպես նաև «Լեռնային Արցախի», «Արարատի» և «Վեստ Արմենիայի» նախկին դարպասապահ Արման Հարությունյանը փորձաշրջան են անցնում Սպիտակի «Հայքում»:
20👍5🤷1
«Ինտեր» 🇮🇹-🇦🇷 «Ռիվեր Փլեյթ» 2-0

Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին, մրցակցին թողեց 10 հոգով և գոլ խփելու 2 լավ պահ չօգտագործեց:

1/8 եզրափակիչում «Ինտերը» կխաղա «Ֆլումինենսեի» հետ:

https://youtu.be/Ix53J2aMN2c?si=0Ovf_pu-Vux7bakK
12👎1
Forwarded from Fast Sports
⚡️⚡️⚡️ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՏՈՆԸ՝ ՖԱՍԹ ՍՊՈՐՏԻ ՈՒՂԻՂ ԵԹԵՐՈՒՄ

🏆Աշխարհի ակումբային առաջնության փլեյ-օֆֆի բոլոր հանդիպումները դիտեք Ֆասթ Սպորտի եթերում և Fast TV հավելվածով:

Մոլորակի ուժեղագույն ակումբները ժամանել են ԱՄՆ՝ պարզելու նոր ձևաչափով մրցաշարի առաջին հաղթողին:

🤩Միացեք մեզ, կիսեք ֆուտբոլային խելահեղ պահերը Ֆասթ Սպորտի հետ միասին:

FastSports
👍20🔥6💘4😁2
Official

Մայք Գևորգյանը՝ «Ունթերհախինգի» ֆուտբոլիստ:
30👍3👏1
Official

«Ունիվերսիտատյա Կրայովան» հաստատեց. Տակուտո Օշիման տեղափոխվում է «Նոա»:
48👍11🔥4👏3
#MS_INSIDE

Ըստ transfermarkt-ի՝ «Նոան» Տակուտո Օշիմայի տրանսֆերի համար «Ունիվերսիտատյա Կրայովային» վճարել է 500 հազար եվրո: Իմ տեղեկություններով գործարքի համար Հայաստանի չեմպիոնն ավելի շատ գումար է ծախսել: Սրանք բացառիկ թվեր են հայկական ֆուտբոլում:

«Նոան» բանակցել է նաև աջ պաշտպան Հեյտորի հետ, բայց կողմերը համաձայնության չեն հասել: Ամեն դեպքում մեկ այլ աջ պաշտպանի հետ կարծես թե համաձայնություն կա:

Ըստ այս պահին ունեցածս տեղեկությունների՝ «Նոան» արդեն 4 նորեկ ունի, որոնց մասին ոչ պաշտոնապես տեղյակ եք: Ակումբը ցանկանում է համալրվել նաև մեկական կենտրոնական պաշտպանով, վինգերով և հարձակվողով:
42❤‍🔥8🔥5
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Yura Movsisyan 🔝🇦🇲💪🏻
56😢1
#MS_INSIDE 🚨

Հենրի Ավագյանն ամենայն հավանականությամբ կհեռանա «Արարատ-Արմենիայից»:

Հայաստանի հավաքականի դարպասապահն ինչ-ինչ պատճառներով չի ցանկանում ելույթները շարունակել Հայաստանի կրկնակի չեմպիոնի կազմում:

Ո՞ր ակումբում կցանկանաք տեսնել Հենրիին: 🤔🤔🤔
15😱11👏2😁2
2
😁17🤣6
6🤣1
4🤔4