5165 🇦🇲 – Telegram
5165 🇦🇲
402 subscribers
102 photos
33 videos
51 links
5165 շարժումը»նպատակ ունի համախմբել ՀՀ ազգային շահերով, ազգային արժեքներով և գաղափարախոսությամբ առաջնորդվող բոլոր կարող ու պատասխանատու ուժերին ստեղծելու կենսունակ ու հզոր  ազգային պետություն

Բաժանորդագրվեք @Movement5165
Download Telegram
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Հայաստանի անկախության հռչակագիրը փոխելով՝ մեզ ուզում են կտրել մեր հայկական ինքնությունից»:

© Արամ Պետրոսյան

Տեսանյութը՝ ստորև.

https://youtu.be/fPfPsAFH2x8?si=8sY13NFUiCKvvaDd
🇦🇲Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր լրանում է Արցախյան շարժման սկզբնավորման 36-ամյակը։ ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի 1988թ․ փետրվարի 20-ի պատմական որոշմամբ սկիզբ դրվեց հայոց պատմության փառավոր էջերից մեկի՝ Արցախյան շարժման հերոսական տարեգրությանը։
Ցավոք, աշխարհաքաղաքական աննպաստ իրադրության և Հայաստանի Հանրապետության օկուպացիոն վարչախմբի հակազգային քաղաքականության պատճառով ազատ Արցախն այսօր հայտնվել է թշնամական ժամանակավոր օկուպացիայի տակ։ Ավելին՝ ՀՀ գործող իշխանությունները, Բաքվի բռնապետական վարչախմբի հետ ձեռք-ձեռքի տված, փորձում են մեկընդմիշտ փակել Արցախյան շարժման էջը՝ Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս և հայոց անկախ պետականության հիմնարար փաստաթղթերից հանելով Արցախի հետ միավորման ազգային անժամկետ նպատակը։
Մենք մշտապես պայքարել ու պայքարելու ենք հակահայկական, թշնամական, հանձնվողական այս օրակարգի դեմ։ Մենք հավատում ենք Արցախի ազատության ու Մայր հայրենիքի հետ վերամիավորվելու հեռանկարին։
🎞Լուսանկարները վերցված են Արցախյան շարժման 35-ամյակին նվիրված վավերագրական լուսանկարների ցուցահանդեսից։