PLATFORMA – Telegram
PLATFORMA
1.34K subscribers
3.56K photos
4.48K videos
6 files
5.32K links
Տեղեկատվական,վերլուծական,
Հայաստանի,Արցախի,տարածաշրջանի և աշխարհի կարևոր այլ թեմաների մասին։
Download Telegram
PLATFORMA
Մարտի 8-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Անդրանիկ Կարոյի Օհանյանի մարմինը: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն: ՀՀ ՊՆ t.me/PLATFORMA_A
Զինվորի մարմինը հայտնաբերվել է հարակից անտառում՝ ծառից կախված վիճակում:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են զորամասի մի շարք զինծառայողներ՝ ինչպես սպայական կազմից, այնպես էլ համածառայակիցներ։ 

Քննչական կոմիտե

t.me/PLATFORMA_A
👍1
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել:

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ ՊՆ

t.me/PLATFORMA_A
Իլհամ Ալիև․
Կան հինգ հայտնի սկզբունքները, որոնք կարող են հիմք հանդիսանալ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի համար։ Հուսով ենք, որ միջազգային մասնակիցները, ովքեր փորձում են միջնորդի դեր կատարել, կփորձեն համոզել Հայաստանին բաց չթողնել այս հնարավորությունը։ Որովհետեւ Հայաստանը բաց է թողել անկախ երկիր դառնալու հնարավորությունը եւ վերածվել է այլ երկրների գաղութի:


Հ.Գ. Այս արարածը էլ ոնց ասի,որ հասկանաք,որ շուտով պատերազմ է սկսելու

t.me/PLATFORMA_A
👍9
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը հայտարարել է, թե հայերը հազարավոր տարիներ ապրել են Արցախում, որն Իոսիֆ Ստալինը «չարամտորեն» դարձրեց Ադրբեջանի մաս:

Կոնգրեսականը նաև կոչ է արել 2024 ֆինասնական տարում ուղիղ մարդասիրական օգնություն տրամադրել Ադրբեջանի շրջափակման մեջ գտնվող արցախցիներին:

«Նրանք մարդասիրական օգնության խիստ կարիք ունեն, և ես հուսով եմ, որ դուք մեծահոգի կգտնվեք և մարդասիրական օգնություն կտրամադրեք Արցախի ժողովրդին», – նշել է նա:

t.me/PLATFORMA_A
👍4
Forwarded from Խուճուճ Club
Մահացած զինծառայող Անդրանիկ Օհանյանը Սեյրան Օհանյանի հորեղբոր թոռն է։
😢5👍1
Մարտի 9-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ-ն տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ է բացել Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 20:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

ՀՀ ՊՆ

t.me/PLATFORMA_A
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Թբիլիսիում ցուցարարները պահանջում են 2-րդ ընթերցմամբ մերժել «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը, քանի որ օրենսդրությամբ հետկանչի գործիք չկա, և նրանք պահանջում են պահել օրենքով նախատեսված ընթացակարգերը։

t.me/PLATFORMA_A
Չինաստանի նախագահ. «Դարերի ընթացքում չտեսնված փոփոխություններ ակնկալեք».

ԿՀՎ.(ЦРУ) Առաջիկա ամիսներին կարող են լուրջ փոփոխություններ լինել, որոնք կարող են հանգեցնել բանակցությունների կամ համապարփակ պատերազմի:
#Չինաստան
#ԱՄՆ


t.me/PLATFORMA_A
👍3😱2
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ Իրանը վերջապես համաձայնության է եկել Ռուսաստանից Սու-35 ինքնաթիռ գնելու գործարքի շուրջ։

Միևնույն ժամանակ, մշտական ​​առաքելությունը չի հայտնել, թե կոնկրետ երբ է համաձայնեցվել գործարքը, որքան և երբ պետք է մատակարարվի Սու-35-ը։

t.me/PLATFORMA_A
👍1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Կրկին երկրաշարժ Թուրքիայում,բայց 4.8 մագնիտուդ ուժգնությամբ։

Հ.Գ. Տեղեկացնեմ նաև ,որ թեժ ընտրություններ են սպասվում մայիսին Թուրքիայում,քանի որ աննախադեպ կերպով ընկել է Էրդողանի վարկանիշը ճիշտ այնպես ,ինչպես Լիրան է Թուրքիայում ռեկորդային անկում ապրում դոլարի դիմաց հասնելով 19 ի։

t.me/PLATFORMA_A
👍16
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Իրանցի աղջիկները մարտի 8-ին պարում են Թեհրանի Էքբատան թաղամասում

Մայրաքաղաքի արևմուտքում գտնվող այս տարածքը անցյալ աշնանը դարձավ իշխանությունների դեմ բողոքի ցույցերի կենտրոններից մեկը։

t.me/PLATFORMA_A
👍10😱3
Հայաստանը հրաժարվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից:

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյան

t.me/PLATFORMA_A
👍4🤯2🐳2
Ալիեւն այսօր ընդունել է Իսրայելի հետախուզության նախարար Գիլա Գամլիելին։

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն էլ պատրաստվում է մարտի վերջին այցելել Իսրայել՝ դեսպանատուն բացելու նպատակով։


t.me/PLATFORMA_A
😱5
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Բաքվի կենտրոնում կրկին կրակոցներ են։Արդեն հայտնի է ,որ երեք հոգի վիրավորում է ստացել։

t.me/PLATFORMA_A
👍8
Իրանում սպանվել է ԻՀՊԿ-ի հրամանատարներից մեկը

Տեղեկությունների համաձայն՝ Գորվե քաղաքում ԻՀՊԿ ստորաբաժանման հրամանատար Մուհամեդ Ռեզա Մոմենին սպանվել է զինված երիտասարդների կողմից։

Հիշեցնեմ, որ վերջերս էլ Սպահան նահանգի Սեմիրոմ քաղաքում անհայտ անձանց կողմից սպանվել էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սպա Մոհսեն Ռզային։

t.me/PLATFORMA_A
😱6
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով, նախնական տվյալներով, կա 21 տուժած:Դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը մոտ 5 մետր բարձրությունից ընկել է ձորը:Կան շուրջ 15 վիրավորներ։

t.me/PLATFORMA_A
Իրանն ու Սաուդյան Արաբիան համաձայնության են եկել դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու շուրջ։ 2 ամսվա ընթացքում դեսպանատներ կբացվեն։

Նրանց հարաբերությունները խզվել էին դեռևս 2016թ., երբ Սաուդյան Արաբիայում մահապատժի էր ենթարկվել մի շիա հոգևորական, որին հաջորդել էր հարձակում Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա։

t.me/PLATFORMA_A
PLATFORMA
Կրկին երկրաշարժ Թուրքիայում,բայց 4.8 մագնիտուդ ուժգնությամբ։ Հ.Գ. Տեղեկացնեմ նաև ,որ թեժ ընտրություններ են սպասվում մայիսին Թուրքիայում,քանի որ աննախադեպ կերպով ընկել է Էրդողանի վարկանիշը ճիշտ այնպես ,ինչպես Լիրան է Թուրքիայում ռեկորդային անկում ապրում դոլարի…
Էրդողանը հրամանագիր է ստորագրել մայիսի 14-ին Թուրքիայում համընդհանուր ընտրություններ նշանակելու մասին։

Նախագահի համար պայքարում Էրդողանի հիմնական հակառակորդը Քեմալ Քըլըչդարօղլուն է։

t.me/PLATFORMA_A