PLATFORMA – Telegram
PLATFORMA
1.34K subscribers
3.56K photos
4.48K videos
6 files
5.32K links
Տեղեկատվական,վերլուծական,
Հայաստանի,Արցախի,տարածաշրջանի և աշխարհի կարևոր այլ թեմաների մասին։
Download Telegram
Հնդկաստանը բանակցություններ է վարում Հայաստանի և Իրանի հետ դեպի Ռուսաստան և Եվրոպա նոր առևտրային ճանապարհի շուրջ.
Առաջարկվող միջանցքը, կմիացնի Մումբայը Իրանի Բանդար Աբասին, այնուհետև Հայաստանին և Եվրոպային կամ Ռուսաստանին՝
շրջանցելով Ադրբեջանը, որի հետ Հնդկաստանը այդքան էլ հարաբերություններ չունի,
չնայած Թուրքիայի և Պակիստանի հետ ունեցած սերտ կապերի ֆոնին։

t.me/PLATFORMA_A
👍3
Տելեգրամի որոշ ալիքներում լուրեր են տարածվում, թե իբր ադրբեջանական կողմը գիշերը Մարտունու ուղղությամբ դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել։ Ներկայացված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Օպերատիվ իրավիճակը մնում է անփոփոխ և համեմատաբար կայուն։ Խնդրում ենք հետևել պաշտոնական լրահոսին.

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սուրեն Սարումյան

t.me/PLATFORMA_A
👍2
ՀՀ պաշտպանության նախարարությունը սուտ է անվանել Բաքվի պնդումները Լեռնային Ղարաբաղում հայկական զինված ուժերի ստորաբաժանումների առկայության մասին.

Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ադրբեջանական տեսահսկման համակարգերը արձանագրել են Ստեփանակերտ-Գայբալիշեն-Լիսագոր ճանապարհով ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստանի զինված ուժերի զինտեխնիկայի շարասյունի երթը, չի համապատասխանում իրականությանը։

«Հայաստանի պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ տեղեկացնում է, որ այս տեղեկությունը սուտ է, և Լեռնային Ղարաբաղի տարածքում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներ, զինտեխնիկա չկա»,- ասված է հաղորդագրությունում։

t.me/PLATFORMA_A
👍1
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ իրանական ռազմական ինքնաթիռը 1 ժամից ավելի թռիչք է կատարել Արցախի հետ սահմանին։ Ադրբեջանի ԱԳՆ-ն բացատրությունների համար կանչել է Իրանի դեսպանին։

Ինքնաթիռը թռել է սահմանից 3-5 կմ հեռավորության վրա, իսկ որոշ դեպքերում նույնիսկ սահմանի վրայով։

t.me/PLATFORMA_A
3
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Տարօրինակ երևունթ է տեղի ունեցել Պեկինում, քանի որ նման տեսանյութ են տարածում օգտատերերը սոցցանցերում և գրում ,որ «որդերից անձրև» է տեղացել։

t.me/PLATFORMA_A
🤯5😱4👍2😁2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ադրբեջանական աղբյուրները հայտնում են, որ Իրանը թույլ չի տալիս ադրբեջանական բեռնատարներին անցնել։

t.me/PLATFORMA_A
👍27😁1
Մարտակերտի շրջանում հրադադարի խախտման դեպք է արձանագրվել, տուժածներ չկան։

ՌԴ ՊՆ

t.me/PLATFORMA_A
🤬11
PLATFORMA
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ իրանական ռազմական ինքնաթիռը 1 ժամից ավելի թռիչք է կատարել Արցախի հետ սահմանին։ Ադրբեջանի ԱԳՆ-ն բացատրությունների համար կանչել է Իրանի դեսպանին։ Ինքնաթիռը թռել է սահմանից 3-5 կմ հեռավորության վրա, իսկ որոշ դեպքերում նույնիսկ սահմանի…
Կարծես թե այսօր մարտեր են ընթացել Ադրբեջան-Իրան օդային սահմանի հատվածներում,քանի որ
Գերմանիայում Ադրբեջանի դեսպան Նասիմի Աղաևը հայտնում է իրանական սահմանի երկնքում երկար [օդային] մարտի մասին.

t.me/PLATFORMA_A
👏7😁3
Զոլֆաղար արագընթաց զենիթային նավ՝ զինված ուղղահայաց արձակման Navab զենիթահրթիռային համակարգով, որը նախատեսված է օդային սպառնալիքները ոչնչացնելու համար։
#Իրան
#Иран
#Iran

t.me/PLATFORMA_A
👍14
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ձերբակալվել է։Shamshyan.com-ի տեղեկություններով` նա չի ենթարկվել պարեկների՝ «կանգառ» օրինական պահանջին, դիմել է փախուստի։ Սկսվել է հետապնդում։

t.me/PLATFORMA_A
👍3🤬3
Ադրբեջանում Իրանի դեսպանը պատասխանել է իսրայելցի այն գործիչներին, որոնք հայտարարել են, որ Իսրայելը աջակցելու է Ադրբեջանին հնարավոր վտանգների դեմ պայքարում։

Իրանցի դիվանագետի պատասխանի միտքը հետևյալն է՝ դուք անգամ ինքներդ ձեզ չեք կարող պաշտպանել։

t.me/PLATFORMA_A
👍161🤯1
PLATFORMA
ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ձերբակալվել է։Shamshyan.com-ի տեղեկություններով` նա չի ենթարկվել պարեկների՝ «կանգառ» օրինական պահանջին, դիմել է փախուստի։ Սկսվել է հետապնդում։ t.me/PLATFORMA_A
Ըստ Ոստիկանության՝ մարտի 11-ին Կոտայքի մարզում պարեկները նկատել են «Մերսեդես» մեքենա, որի վարորդը մեքենան վարել է անկանոն և չի ենթարկվել «կանգ առ» պահանջին։ «Վարորդը հնչեցրել է սպառնալիքներ և դիմել փախուստի: Շարունակելով հետապնդումը՝ պարեկները հարկադրաբար կանգնեցրել են մեքենան: Վարորդը հրաժարվել է ենթարկվել սթափության աստիճանի ստուգումից և սպառնացել է պարեկներին», հաղորդում է Ոստիկանությունն առանց վարորդի անունը նշելու, սակայն ըստ Արմենպրեսի՝ նա ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանն է։

t.me/PLATFORMA_A
👍2😁1🤯1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ոստիկանության ռեպորտաժը նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ձերբակալման մասին:

t.me/PLATFORMA_A
💩5
«Արևմտյան Ադրբեջանի» համայնքի նախագահը հայտարարել է, որ իրենք օրեր առաջ նամակ են հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կոչ անելով Հայաստանի կառավարությանը բանակցություններ սկսել  «Հայաստանից վտարված ադրբեջանցիների վերադարձի շուրջ»։

«Արևմտյան Ադրբեջան» տերմինը հիմնականում օգտագործվում է նկատի ունենալով Հայաստանի այժմյան տարածքը։

t.me/PLATFORMA_A
💩7🤔1