PLATFORMA – Telegram
PLATFORMA
1.34K subscribers
3.56K photos
4.48K videos
6 files
5.32K links
Տեղեկատվական,վերլուծական,
Հայաստանի,Արցախի,տարածաշրջանի և աշխարհի կարևոր այլ թեմաների մասին։
Download Telegram
Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված հայ զինվորների թիվը հասել է երեքի` Դավիթ Միրզոյան (ծնված 1978թ.), Իշխան Օհանյան (ծնված 1994թ.) և Արարատ Թևոսյան (ծնված 1990թ.): Նրանք բոլորը պայմանագրային զինծառայողներ են եւ զոհվել են մարտական ​​անօդաչու թռչող սարքի հարվածի հետեւանքով։
Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում զոհվածների հարազատներին և ծառայակիցներին։

Հավերժ փառք մեր տղաներին,հիշատակներդ միշտ վառ

t.me/PLATFORMA_A
😢15🤔1
Կարմիր շուկայի մոտ տանկերի կուտակումներ կան. Արցախի գրեթե ողջ սահմանի երկայնքով կա՛մ ադրբեջանական զորքերի կուտակումներ են, կա՛մ տեխնիկայի տեղաշարժ։

t.me/PLATFORMA_A
Արցախի գրեթե ողջ սահմանի երկայնքով կա՛մ ադրբեջանական զորքերի կուտակումներ են, կա՛մ տեխնիկայի տեղաշարժ։Տանկերի կուտակում կա նաև Կարմիր Շուկայի սահմանային հատվածներում։Ադրբեջանը իր դրսևորումներով այլևս ցույց է տվել,որ ինքը ագրեսոր է և զավթող,բայց արդեն չեմ բացառում,որ Ադրբեջանը ամեն հարմար պահի սկսում է նաև արհեստականորեն լարվածություն ստեղծել,որը հստակ պետք է թույլ տար միջազգայնային հանրությանը և խաղաղություն կնքած կողմերին հասկանալու,
որ Ադրբեջանը բացահայտ և հետևողական խախտում է ոչ միայն Նոյեմբերի 9 ին կնքված փաստաթուղթը,այլ նաև գրեթե բոլոր կողմերի հետ ձեռք բերված
պայմանավորվածությունները բացի Թուրքիայից։Ալիևը սկսել է թե' տեղաշարժ ցուցադրել և թե կուտակումներ,որոնց ելքը անկանխատեսելի է ,իսկ այս ամենը վկայում է այն մասին,որ նրանք չեն կարող ոչ միայն միջազգային մակարդակով պարտավորություններ ստանձնել,այլև վտանգավոր է այլևս նմանատիպ առաջնորդների հետ ինչ-որ բանակցություններից,"խաղաղությունից"(որը առհասարակ չպետք է լիներ)կամ էլ այլ օրակարգերից խոսելը։Նրանք միայն ուժի լեզուն են հասկանում և դրա վառ վկայությունն է մեր պատմական անցյալը։Մի խոսքովվերջ տվե'ք այդ "վստահության մթնոլորտ" ասվածին և պատրաստվե'ք ,ուրիշ ելք ՉԿԱ։

t.me/PLATFORMA_A
👍3
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Սոցցանցերում տեսանյութ են տարածում,թե ում են հանդիպել Անկարայում😂

Կարող եք ասել,թե ում նման է ?
😂😂😂

t.me/PLATFORMA_A
😁2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Այս պահին ժողովուրդը հավաքվել են Ստեփանակերտում և բողոքի ձայն են բարձրացնում

t.me/PLATFORMA_A
👍7😁2
Բարի լույս բոլորին
👇
Հաղորդագրություն

Մարտի 25-ի լույս 26-ի գիշերը և առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ օպերատիվ- մարտավարական իրադրությունը շփման գծի ամբողջ երկայնքով, այդ թվում նաև արևելյան սահմանագոտում, հարաբերական կայուն է, հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Ադրբեջանական կողմը շարունակում է մնալ մարտի 24-ին զբաղեցրած դիրքերում: Բանակցությունները նրանց ելման դիրքեր վերադառնալու շուրջ շարունակվում են:

Մարտի 25-ի ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած ՊԲ զինծառայողներից երկուսի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ, մեկ զինծառայողի վիճակը միջին ծանրության է, ևս տասներկուսինը` բավարար:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

t.me/PLATFORMA_A
👍5
Քարագլուխի բարձունքը առավոտյան Արցախի պաշտպանության բանակի հատուկ ջոկատայինները կարելի է ասել ազատագրել են։Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ դեռ չկան։

t.me/PLATFORMA_A
6👍3
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
ՌԴ ՊՆ առավոտյան զեկույցն է և ում հետաքրքիր է կարող է լսել։
Утренний брифинг Минобороны России

t.me/PLATFORMA_A
Ադրբեջանի ԶՈւ-ն անցել է հակահարձակման։ Հիմա Քարագլուխի բարձունքի համար կռիվ է ընթանում։ Առավոտյան գործողության ժամանակ մեր կողմն ունի միայն վիրավորներ։

t.me/PLATFORMA_A
🔥6🤬3
ՀՐԱՏԱՊ
Ուշադիր.Ադրբեջանական ԶՈւ-ն սկսել է էլ ավելի ամրապնդել շփման գիծը Սյունիքում (Նախիջևանի կողմից) և Վարդենիսում.

Բաժանորդագրվեք նաև

t.me/PLATFORMA_A

Տելեգրամ ալիքին։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի հայրենակիցներ
ոչ մի դեպքում սոցիալական հարթակներում մի'կիսվեք ՀՀ ՊՆ-ի կամ ԱՀ ՊԲ-ի մասին հետևյալ տեղեկություններով
• Հայկական զորքերի տեղաշարժի մասին
• Զրահատեխնիկայի և այլ ռազմական մեքենաների շարասյուններ
• Զինվորական անձնակազմի լուսանկարներ ներկայիս դիրքերում և այլն...
Նմանատիպ տեղեկատվության շնորհիվ հակառակորդը հետախուզության միջոցով նաև կարող է վտանգել այդ անձանց կյանքը։ Մենք պետք է զգոն լինենք նաև տեղեկատվական պատերազմի ժամանակ։
Անձամբ խնդրում եմ
հետևորդներին և առհասարակ բոլորին, որպեսզի տեղեկացնեք նաև Ձեր մտերիմներին

հատկապես եթե ունեք հարազատներ, բարեկամներ կամ երեխաներ,ովքեր ծառայում են ՀՀ կամ ԱՀ զինված ուժերում ։ Կանխավ շնորհակալ եմ Ձեզ։

t.me/PLATFORMA_A
👍17
Այս պահին Խրամորթում հանգիստ է, կրակոց չկա, ամեն ինչ խախանդ է.«Փաստինֆո»-ին հայտնել է Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանը

t.me/PLATFORMA_A
👍4
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Բայդենը Պուտինին անվանել է «մսագործ» Լեհաստանում փախստականների ճամբար այցելելուց հետո.
Բայդենը կարծես թե ամբողջովին կորցրել է և արդեն նույնիսկ նախագահին վայել տարրական էթիկետի կաննորը չի կարողանում պահպանել։ Աջ ու ձախ խոսում է այն ,ինչ մտքին գալիս է ,առանց մտածելու,որ նա նախագահ է

t.me/PLATFORMA_A
👍3
Մարտի 26-ին, ադրբեջանական զինված ուժերը, Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ ներխուժումից հետո, շարունակել են տեղաշարժերն ու ագրեսիվ գործողությունները ռուս խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում՝ Քարագլուխ բարձունքի տարբեր ուղղություններով: Արցախի Հանրապետության զինված ուժերի կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ զսպող գործողություններ՝ հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու նպատակով: Քանիցս տեղի է ունեցել փոխհրաձգություն և թշնամու դիվերսիոն բնույթի գործողությունները կասեցվել են:

Ժամը 17:00-ի դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը շփման գծի տվյալ հատվածում շարունակում է լարված մնալ, աշխատանքեր են տարվում ռուս խաղաղապահ զորակազմի հրամատարության հետ իրավիճակը կայունացնելու ուղղությամբ:

Շփման գծի մյուս հատվածներում իրավիճակը հանգիստ է:

Արցախի տեղեկատվական շտաբ

t.me/PLATFORMA_A
👍5
Ժողովուրդ ջան ,նորություն է Ձեզ համար ,որ Արցախում ռազմական դրություն է ?
Կոնկրետ ինձ համար Արցախում միշտ էլ ռազմական դրություն էր և հատկապես այս օրերին,այնպես որ այդ թուղթը կամ հրամանագիրը որ ստորագրում ենորոշները մի ծաղկից ծակեփունջ են սարքում, մի խառնվեք իրար,հա բայց չեմ էլ ասում հանգիստ եղեք,այս ալիքում 44 օրը մեկնաբանող մարդկանցից մարդ չկա ,հանգիստ եղեք,ինչ կա ,կասվի,բայց իմացեք,որ ռազմական դրություն,որպես այդպիսին կա և պետք է լիներ ։Նորից եմ ասումկուտակումներ կան,բայց հանգիստ է առայժմ մնացած տեղերում,իսկ մեր իմացած տեղում է լարված իրավիճակը կոնկրետ,իսկ նենց ,այո լարված է ,բայց մեր իմացած տեղանքում է գործողությունները։
Հիշեցնեմ,որ ՌԴ ՊՆ-ն էլ է արդեն պաշտոնական հայտարարություն արել և պահանջել է դրանց ելման դիրքեր ետ քաշվել։Հստակ և իրավիճակին վերաբերվող լուր եղավ
կտեղեկացնեմ,առայժմ ուշադիր հետևում ենք ընթացքին ։Լավ մնացեք,մինչև տեսնենք ինչ է լինում Հայեր ջան ։Կտեղեկացնեմ,ռազմական դրություն բառից էլ խուճապի մի մատնվեք։
👍14
Ուշադիր դրանց տարածածը կարդացեք ՌԴ -ի հասցեին։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ ՌԴ ՊՆ հայտարարությունը հակասում է երկկողմ հարաբերությունների էությանը և երկու երկրների միջև 2022 թվականի փետրվարի 22-ին ստորագրված Դաշնակցային համագործակցության մասին հռչակագրին։ Ինչպես նաև, Ադրբեջանի ՊՆ-ն, ի պատասխան, կոչ է արել ՌԴ ՊՆ-ին ապահովել «հայկական բանակի մնացորդների» և «ապօրինի հայկական զինված կազմավորումների» ամբողջական դուրսբերումն Արցախից։ Նրանց նաեւ խնդրում են չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» տերմինը եւ «ճիշտ» նշել Ադրբեջանի «տարածքների» անվանումները։ Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ցավում է Ռուսաստանի Դաշնության ՊՆ 2022 թվականի մարտի 26-ի միակողմանի հայտարարության համար, որը, նրանց կարծիքով, չի համապատասխանում իրականությանը։

Զգում եք չէ ,որ Ադրբեջանը այսպես ասած լրիվ իրականությունից կտրվելա ու "օդերովա գնում"

t.me/PLATFORMA_A
👍6👏1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Պինդ բռնվեք,որ չընկնեք😂

Հլա նայեք,թե ոնց են Ուկրաինայում դատարկում հակատանկային ականները😂
Սրանք լրիվ...🤦😂
😁7😱2
Այսօր ,Ադրբեջանը պատասխանելով ՌԴ ՊՆ-ի հայտարարությանը,որը վերաբերվում էր եռակողմ համաձայնագրի կետերի պահպանմանը և Արցախի սուվերեն տարածքից նրանց զորքերի դուրս բերմանը
հիստերիայի մեջ ընկած արդեն տեսանելիորեն բացահայտեց ինքն իրեն կամ բացահայտվեց շատերի համար,նրանք նաև այս ողջ ընթացքում նաև բացահայտ խաբել են նույնիսկ ՌԴ-ին իրենց պաշտոնական հայտարարություններում և այժմ էլ ՌԴ-ին մեղադրում են,թե իբր թե ՌԴ հայտարարությունը միակողմանի էր և ոչ ճիշտ. Ադրբեջանի հայտարարությունը հիմնականում հետևյալն էր .
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության 2022 թվականի մարտի 26-ի հայտարարությունը միակողմանի է և չի համապատասխանում իրականությանը.

2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը խախտվում է ոչ թե Ադրբեջանի, այլ Հայաստանի կողմից, քանի որ նա դուրս չի բերում իր զորքերը.

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հայտարարությունը հակասում է երկկողմ հարաբերությունների էությանը և 2022 թվականի փետրվարի 22-ին երկու երկրների միջև ստորագրված Դաշնակցային համագործակցության մասին հռչակագրին։

«Լեռնային Ղարաբաղ» կոչվող տարածքային միավորը գոյություն չունի և Ադրբեջանի ՊՆ-ն կոչ է անում ՌԴ ՊՆ-ին դուրս բերել հայկական զորքերը միջազգային հանրության կողմից ճանաչված Ադրբեջանի տարածքներից՝ եռակողմ հայտարարության դրույթներին համապատասխան։ Նա նաև խնդրում է չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» տերմինը և ճիշտ նշել Ադրբեջանի տարածքների անվանումները.
Հ.Գ.
Հիմա Դուք հասկանում եք,որ այնքան ասում էինք շատերս և բարձրաձայնում,որ Բաքուն պատրաստվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ
դա այդպես է և միաժամանակ էլ Թուրքիային մատուցելով իր ծառայություններըփորձելու է կորզել իրենը։Այստեղ պետք է հասկանալ,որ այս ամենը արդեն փոքր մասնիկներ են այն առումով,քանի որ գլոբալ աշխարհաքաղաքական խաղի արդյունք է և Ալիևը,մտնելով այդ նենգ ու դավադիր խաղի մեջայլևս չի կարողանալու արդեն սողալով խաղալ,արդեն սկիզբ է դրվել(կուզեք հավատացեք,կուզեք ոչ)։Հիմակամ պահանջում ենք ճանաչել Արցախի անկախությունը և դիմում ենք ու սկսում ներկայիս իշխանություններից ազատվել կամ ոչինչ չենք անում և մտնում ենք պատերազմի մեջ(այսպես թե այնպեսՌԴ-ին ձեռնտու չէր Ադրբեջանի սադրիչ և իրավիճակը ապակայունացնող քայլերը և հետագա պատերազմը,այնպես որ դեռ ուշ չէ և հնարավոր է շահեկան դուրս գալ այս իրավիճակից ,բայց...)
Առաջին նկարը(դիտեք ներքևում) արվել է ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի դիմումները ստանալուց ,
անկախությունը ճանաչելուց հետո և Ուկրաինայում գործողությունները սկսելուց առաջ(հասկացողին մի անգամ են ասում)։Երկրորդ նկարում (վաղուցվա է ) տեսնում ենք մի հայացք,որը ցույց է տալիս,որ ուշադիր լսում է
միաժամանակ էլ իմանալով,թե ինչ է արվում կամ պատրաստվում մեջքի ետևում։Ասածս այն է ,որ ամեն ինչ բոլորի համար արդեն լավ տեսանելի է ,միայն չի երևում այն քայլերը ,թե ինչ ենք պատրաստվում անել այստեղ։
Ուշքի եկե'ք,դրանք հիմա և մեզ հետ են կռվելու, և..Ես կասեի մեկնարկվել է Արցախյան երրորդ պատերազմը և Հայաստանի փրկությունը կրկին սկսվելու է Արցախից կամ Արցախյան նոր շարժումից (Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է )։

t.me/PLATFORMA_A
👇
👍11
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Բիձեն հիմա էլ Մարիուպոլի անունն էր խառնել.😂😂😂
Մետրոպոլ է անվանել Մարիուպոլը
Բոլորիդ բարի գիշեր եմ մաղթում ,առայժմ լուրեր չկան հրատապ,և հետո`մի մոռացեք,որ բավականին ձյուն ու ցեխ է դեռ տեխնիկայի ու այլ տեղաշարժերի համար։
Ինչևէ աչալուրջ հետևում ենք,խաղաղություն մեր սահմաններում,բոլորին բարի գիշեր ։

t.me/PLATFORMA_A
👍9😁5