PLATFORMA – Telegram
PLATFORMA
1.35K subscribers
3.56K photos
4.48K videos
6 files
5.32K links
Տեղեկատվական,վերլուծական,
Հայաստանի,Արցախի,տարածաշրջանի և աշխարհի կարևոր այլ թեմաների մասին։
Download Telegram
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Բարի լույս և բարի օր

Մայք Թայսոն😂
👍3😁2
Երեկ թշնամին հերթական անգամ խախտել է հրադադարի ռեժիմը,կրակ արձակելով Վարդենիսի ուղղությամբ։ Հայկական կողմն ունի մեկ զոհ։

t.me/PLATFORMA_A
😢3🤬2
"Հրապարակ" թերթի տեղեկություններով հակառակորդը երեկ կիրառել է նաև ԱԹՍ։
Մոտ երկու ժամ մարտական գործողություններ են ընթացել։Ունենք մեկ զոհ և մեկ վիրավոր ։
Այս պահի դրությամբ սահմանին հարաբերական թեթև լարվածություն է։

t.me/PLATFORMA_A
PLATFORMA
Երեկ թշնամին հերթական անգամ խախտել է հրադադարի ռեժիմը,կրակ արձակելով Վարդենիսի ուղղությամբ։ Հայկական կողմն ունի մեկ զոհ։ t.me/PLATFORMA_A
Զոհված զինծառայողը Արագածոտնի մարզի Բյուրական համայնքից Հրաչ Փիլիպոսյանն էր,ով ժամկետային զինծառայող էր։ Հրաչ Փիլիպոսյանը մեկ տարի առաջ էր զորակոչվել բանակ։ Ընտանիքի ավագ զավակն էր, ունի երկու փոքր եղբայր։

t.me/PLATFORMA_A
😢8
😂"Մուժքի արեք,պետք է դուրս շպրտենք այն թշնամիներին,ովքեր եկել և բնակՌել են..."
- Տիգրան Արզաքանցյան (Նատալյա Ռոտենբերգի ամուսին)😂

t.me/PLATFORMA_A
😁8👍5
Երկու - երեք տարի առաջ,որ ասում էինք քաղաքացիական կռիվա լինելու այս երկրում`
ժպտում էիք,գիտեիք թե... կամ էլ միանգամից է լինում։Ահա թե ինչպես է հասունանում և առհասարա
կ`այս և այլ նմանատիպ վիճակներից է հասունանում...
👇
Այսօր ժամը 19:00-ի սահմաններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանի և մարզի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հարազատները «Կալաշնիկով» ինքնաձիգից կրակել են մի խումբ երիտասարդների վրա։Կա երկու զոհ և հինգ վիրավոր։Ըստ ականատեսների՝ երիտասարդների վրա կրակել են Նիկոլ Փաշինյանին վիրավորելու համար,իսկ ԱԺ
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար և Հայրենիք կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը գրել է,որ Ապարանում տեղի ունեցած զարհուրելի դեպքի հետ կապված
վիրավորներից մեկը ՀՀ ԱԱԾ Սահմանապահ Զորքերի աշխատակից է:
Հ.Գ. Առողջություն եմ մաղթում բոլոր վիրավորներին, միաժամանակ էլ `ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին։

t.me/PLATFORMA_A
👍3👎1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Շատ ուշադիր դիտե'ք և լսե'ք ,թե ինչ են խոսում ՌԴ առաջին ալիքով և ինչպես են պատմում հաճույքով Արցախի`ադրբեջանական լինելու և Շուշիի մասին։ Սա էլ թող դիտեն ու լսեն նրանք,ովքեր իրենց տգիտության կամ չիմացության պատճառով "Նիկոլական" են անվանում նրանց,ովքեր պնդում են,որ ռուս-թուրքական դաշինքը կործանում է մեր երկիրը,միաժամանակ էլ հասկացեք,որ "ստրուկի" հոգեբանության տեր մարդկանց երբ քննադատում են շատերը`դա դեռ չի նշանակում,որ "նիկոլական" են,պարզապես "դաշնակցային"հարաբերությունները այսպես չեն լինում,իսկ եթե այսպես է `առաջին հերթին մենք ենք մեղավոր,իսկ առհասարակ`չկա նման բան,քանի որ կան միմիայն շահեր,իսկ թե ով ում շահն է սպասարկում այսօր`դատեք ինքներդ։

t.me/PLATFORMA_A
👍3
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ահա թե ինչպես են ՌԴ առաջին ալիքով արդեն բացահայտ հայտարարում,որ Ադրբեջանը իրենց հուսալի գործընկերն է հետսովետական երկրներում և միաժամանակ էլ, չսահմանափակվելով այդ ամենով`նրանց գովքն են իրականացնում պետական ալիքով` այցելելով հայկական Շուշի։

t.me/PLATFORMA_A
PLATFORMA
Ահա թե ինչպես են ՌԴ առաջին ալիքով արդեն բացահայտ հայտարարում,որ Ադրբեջանը իրենց հուսալի գործընկերն է հետսովետական երկրներում և միաժամանակ էլ, չսահմանափակվելով այդ ամենով`նրանց գովքն են իրականացնում պետական ալիքով` այցելելով հայկական Շուշի։ t.me/PLATFORMA_A
Երբ մենք բարձրաձայնում ենք ,որ "դաշնակցային" հարաբերությունները այսպես կամ այլ ձև չեն լինումմի դարձրեք մեզ հակառուս կամ այլ անվանումներ մի տվե'ք,
քանի որ նույն ՌԴ ում կան աշխարհում շատ հայտնի և շատ գիտակից մարդիկ,ովքեր խոսել են իրենց "էլիտա" կոչվածի մասին,որոնց դիրքորոշումները և գործելավոճը ես կասեի կարելի է ասել նմանեցրել են "սպիտակ թուրքի"կամ "թրքամետների": Միևնույն է, շատերս ենք գիտակցում,թե ով և երբ
ինչ օրակարգ է առաջ քաշում և ինչու,բայց ամենացավալին այն է ,որ մեր հայրենիքը հզորացնելու փոխարեն մենք ընտրել ենք այն ճանապարհը,որը պահանջում է շարժվել
"կամ էս կողմի կամ էլ էն կողմի հետ" սկզբունքով և դրա համար է ,որ ամենաճակատագրական և դժվար պահին մեզ կրկին մտցնելու են փակուղի իմ կարծիքով և կրկին ստիպելու են ստորացուցիչ պայմաններ ընդունել,եթե չկարողացանք ներքին համերաշխություն ձևավորենք(իսկ դա բնականաբար անհնար է դառնում օրեցօր և մնում է ....):Եթե պայքար է ,ապա այն պետք է լինի հանուն հայրենիքի և հայրենիքի շահերի ,
որպեսզի ճակատագրական պահերին մեր հայրենիքը չտանեն վերջնական կապիտուլյացիայի և չտանեն կործանման շատերի տգիտության,չիմացության կամ էլ այլոց շահերը սպասարկելու պատճառով։
Այնպես ապրեք և պայքարեք,որ ամեն մի հաջորդ օրը երանությամբ և նախանձով չնայեք նախորդ օրվան և կարոտով չմնաք ։

t.me/PLATFORMA_A
👍1
PLATFORMA
Photo
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Քննչական կոմիտեն կադրեր է հրապարակել Արագածոտնում տեղի ունեցած արյունալի դեպքի վայրից

Գերատեսչությունից հայտնում են, որ գործով արդեն կալանավորվել է երկու անձի սպանության մեջ մեղադրվող Ապարանի 32-ամյա բնակիչը։

t.me/PLATFORMA_A
Մարդը գալիս ա, հանձնում ա Արցախը, 4000 հոգի փուռն ա տալիս: Ողջ առաջադեմ հայությունը պահանջում է, որ նա հեռանա... պահանջում են հեռանա, բայց հետը ընտրության են գնում: Ասում են, որ կրելու են ու չեն կրում... մեկ տարի անց նորից են փորձում, էս անգամ սա հղի կին ա քցում մեքենայի տակ, մարդ մուրդ ա գյուլլում ափռ ցփռ, մի 40 հոգի էլ կալանավորում ա, բայց ավաղ, առաջադեմ հայությունն անձնուրաց պայքարում նորից տապալվում է...

Եթե դուք ես կրկեսին հավատում եք, ուրեմն ձեզ գյուլլելն էլ ա քիչ:

Արթուր Դանիելյան

t.me/PLATFORMA_A
👍7
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
18+ Ջհանգիրյանը հայհոյել է ու բացահայտ հայտարարել, որ իր գործողությունները դեմ են Ռ Քոչարյանին,
միաժամանակ էլ` դեմ չի արտահայտվել Արթուր Վանեցյանի հասցեին նաև։
Ձայնագրությունը փաստում է շատ բան,որ հասարակությունը ցանկանում է շատերին տեսնել,բայց ոչ Ռոբերտ Քոչարյանին։
👍3🤮1
Որոշ տեղեկություններով ԲԴԽ-ն քիչ առաջ որոշել է դադարեցնել ԲԴԽ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները։

t.me/PLATFORMA_A
Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Սուրեն Ղամբարյանը հրաժարական է ներկայացրել և իր ֆեյսբուքյան էջում գրել է
👇

t.me/PLATFORMA_A
PLATFORMA
Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Սուրեն Ղամբարյանը հրաժարական է ներկայացրել և իր ֆեյսբուքյան էջում գրել է 👇 t.me/PLATFORMA_A
Սիրելի՛ Նոր Նորքի բնակիչներ, հայրենակիցներ
Տեղեկացնում եմ ձեզ, որ վաղվանից դադարեցնում եմ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի լիազորություններս։
Պարտքս և պատիվս եմ համարում հայտնել ձեզ, որ պաշտոնավարման ընթացքում սիրով ու նվիրումով եմ կատարել իմ աշխատանքը, ձգտել եմ հնարավոր բոլոր միջոցներով անել ամեն ինչ՝ այլևս ինձ հարազատ դարձած վարչական շրջանում առկա խնդիրները լուծելու, այն ավելի բարեկարգ և ապրելու պայմաններն առավել հարմարավետ դարձնելու համար։
Սիրելի հայրենակիցներ, իմ առաջնային նպատակն եմ համարել հարկավոր պահին ձեզնից յուրաքանչյուրի կողքին գտնվելը, աջակցելը, ձեր հոգսերը թեթևացնելը, բոլորիս ջանքերի համատեղմամբ՝ փոխադարձ սիրո և ուշադրության միջավայրի ստեղծումը։
Իմ անկեղծ սերն ու երախտագիտությունն եմ հայտնում բոլորիդ, որ պատրաստակամ և ջանադիր եղաք օր օրի համատեղ շենացնել մեր հարազատ Նոր Նորքը, մեր չքնաղ մայրաքաղաքի՝ ուրույն դիմագծով և կոլորիտով այս շրջանը։
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր ինձ վստահել էին այս պատվաբեր և բարձր պաշտոնը, հնարավորություն տվել ծառայելու ձեզ և վայելելու ձեր հարգանքն ու ջերմ վերաբերմունքը։
Խորին շնորհակալությունս եմ հայտնում վարչական շրջանի բոլոր կրթօջախների աշխատակիցներին, իմ սիրելի աշխատակազմին՝ մեր ջանադիր և արդյունավետ համագործակցության համար ։
Առողջություն և ամենայն բարիք եմ մաղթում բոլորիդ։
Երջանիկ եղեք, սիրելիներս։

t.me/PLATFORMA_A
Ժոովուրդ ջան կամաց-կամաց սկսվումա շուտով ինչքանով հասկանում եմ ,մանրից անդամագրվեք և տեղեկացրեք ալիքի մասին,քանի որ հետաքրքիր զարգացումներ են սպասվում,որոնք արագ տեղեկացնելու համար օգտագործելու եմ տելեգրամյան այս ալիքը և ոչ բոլոր ինֆորմացիան եմ հասցնելու տեղադրեմ ֆեյսբուքում։

Բարի գիշեր Ձեզ,իսկ սահմաններում`խաղաղություն։

t.me/PLATFORMA_A
👍5
Վահե Ղազարյանի հրամանով Ապարանի ոստիկանապետն ազատվել է պաշտոնից

t.me/PLATFORMA_A
🤔1
Արթուր Վանեցյանը վայր դրեց մանդատը...

Արթուր Վանեցյանի հայտարարությունը👇
3👍2
PLATFORMA
Արթուր Վանեցյանը վայր դրեց մանդատը... Արթուր Վանեցյանի հայտարարությունը👇
Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր օրենքով սահմանված կարգով դիմում եմ ներկայացրել պատգամավորական մանդատս վայր դնելու վերաբերյալ։ Ձեզանից շատերի համար իմ այս որոշումն անակնկալ չէ․ ես մի քանի անգամ հրապարակայնորեն հայտարարել եմ, որ ինձ այլևս չեմ տեսնում այս խորհրդարանում։ Պատճառն ակներև է՝ ՀՀ քաղաքացին մեզ քվե էր տվել այս իշխանությունների կործանարար գործունեությունը կասեցնելու և երկիրն աղետից դուրս բերելու համար։ Սակայն այս խորհրդարանը, իմ կարծիքով, դադարել է լինել նպատակին հասնելու արդյունավետ հարթակ։

«Հայրենիք» կուսակցության Խորհուրդը որոշում է կայացրել շարունակել գործունեությունը խորհրդարանից դուրս։ Կուսակցության որոշմամբ դե յուրե և դե ֆակտո դադարում է գոյություն ունենալ ՀՀԿ-ի հետ մեր ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքը, որի շրջանակներում մեր գործընկերների հետ համեմատաբար կարճ, բայց հագեցած ճանապարհ ենք անցել ու, վստահ եմ, դեռ անցնելու ենք՝ հանուն երկրի փրկության, իսկ ապագայում նաև՝ մեր պետականության առողջացման և ուժեղացման։ Շնորհակալություն եմ հայտնում «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների մեր գործընկերներին ՝ միասին անցած ճանապարհի ու համատեղ աշխատանքի համար։

Ուզում եմ վստահեցնել, որ իմ՝ մանդատը վայր դնելու և «Հայրենիք» կուսակցության՝ խորհրդարանից դուրս պայքարը շարունակելու որոշումները բացառապես մեր ընտրությունն են և որևէ կերպ չեն կարող կաշկանդող կամ ուղղորդող գործոն հանդիսանալ «Պատիվ ունեմ» խմբակցության մեր գործընկերների, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության առաջադրմամբ Ազգային ժողով անցած մեր անկուսակցական ընկերների համար․ այս հարցում յուրաքանչյուրն իր գիտակցված, հիմնավորված ընտրությունը պիտի անի։

Հարգելի՛ հայրենակիցներ,

2021-ի արտահերթ ընտրություններին մասնակցելու և արդյունքում պատգամավորական մանդատ վերցնելու շարժառիթները շատ հստակ էին։ Ես մշտապես հայտարարել եմ, որ մենք ամեն ջանք գործադրելու ենք՝ մեր երկրին համերաշխություն բերելու, անվտանգ Հայաստան և Արցախ ունենալու և մեր քաղաքացիների կյանքի որակն էապես բարձրացնելու համար։

Անշուշտ, այդ ամենին, ինչպես նաև իմ՝ պատգամավորական գործունեության այս տասնմեկ ամիսների գործունեությանը անդրադառնալու ժամանակ դեռ կունենանք։ Պատգամավորական մանդատն ինձ համար երբեք ինքնանպատակ չի եղել, այն ընդամենը գործիք էր մեր երկրին ու պետականությանը ծառայելու համար: Գործիք, որն այսօր այլևս ինձ համար կիրառելի չէ։

Մենք այսօր կանգնած ենք հայրենազրկման շեմին և սխալվելու իրավունք այլևս չունենք։ Պայքարն այլընտրանք չունի, և ինչպես բազմիցս նշել եմ՝ այսօր հանուն հայ ժողովրդի, Հայաստանի և Արցախի պայքարում կուսակցական դրոշներ, բաժանարար գծեր ու կարգավիճակներ չկան։ Սա մեր համազգային պայքարն է, և մենք՝ «Հայրենիք» կուսակցության անդամներս, շարունակելու ենք այն մեր ժողովրդի հետ միասին։

Արթուր Վանեցյան

t.me/PLATFORMA_A
👍2
Ժողովուրդ ջան Հ 1 ով Արթուր Վանեցյանն է խոսում,
տաղավարում հյուր է Պետրոս Ղազարյանի մոտ և ովքեր ցանկանում են լսել իմաստը ու նպատակը այսօրվա հայտարարության`միացրեք և լսե'ք

t.me/PLATFORMA_A
👍1