PLATFORMA – Telegram
PLATFORMA
1.36K subscribers
3.56K photos
4.48K videos
6 files
5.32K links
Տեղեկատվական,վերլուծական,
Հայաստանի,Արցախի,տարածաշրջանի և աշխարհի կարևոր այլ թեմաների մասին։
Download Telegram
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ինչպես են հարվածում Արցախի Մարտակերտի շրջանի , Հաթերքի Դրմբոնի մերձակա տարածքներին ԱԹՍ սարքերով ։

Թիրախավորված է տվյալ տարածքի զորամասը ։

t.me/PLATFORMA_A
🤬5
Հայկական կողմը կրկին զոհ ունի. զոհվել է երկու պայմանագրային զինծառայող, ևս 14-ը վիրավոր են. Արցախի ՊԲ
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ադրբեջանցիները հրապարակել են «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքի հարվածը հայկական դիրքերին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը:

Եվս 14 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել:

Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատարության հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։

Ժամը 18։00-ի դրությամբ օպերատիվ մարտավարական իրադրությունը հարաբերականորեն կայուն է:

ԱՀ ՊԲ

t.me/PLATFORMA_A
👍1
ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ Է ՍԱ
Ադրբեջանի ՊՆ-ն արդեն բացահայտ հայտնել է,որ Ադրբեջանի իշխանությունները պահանջում են Արցախի պաշտպանության բանակի լիակատար զինաթափում և հայ զինվորականների դուրս բերում Արցախի տարածքից։

Հ.Գ. Նկարում պատկերված է մեր զինտեխնիկան,թե ինչ դասավորվածությամբ է եղել,երբ թշնամու ԱԹՍ - ն հարվածել է ։Ես զարմանում եմ,միթե 44 օրյա պատերազմը Ձեզ ոչինչ չասեց կամ չսովորեցրեց?
Թշնամու ԱԹՍ -ն գլխավերևում,իսկ զինտեխնիկան `կուտակած նույն վայրում և իրար գլխի ։

Տեղեկացնեմ նաև,որ ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ադրբեջանական կողմն այս պահին ունի 29 զոհ և մոտ 40 վիրավոր։

t.me/PLATFORMA_A
👍2
Ադրբեջանական տելեգրամյան ալիքները Արցախի բնակչությանը հոգեբանական տեռորի ենթարկելու կոչեր են անում՝ փորձելով խուճապ տարածել արցախահայության շրջանում:

Տելեգրամի ադրբեջանական ալիքներով տարածվող հաղորդագրություններում նշվում են +374 (047) կոդով սկսվող հեռախոսահամարներ: Ադրբեջանական ալիքները կոչ են անում ադրբեջանցի հետևորդներին հերթով զանգել բոլոր համարներով, խուճապ տարածել հայերի մեջ և «օգտակար տեղեկություններ» ստանալ նրանցից հայկական մարտական դիրքերի տեղակայման, խրամատների, նրանց պաշարների մասին:

Արմենպրես

t.me/PLATFORMA_A
👍2😁1
Հրապարակվել են այսօր Արցախում զոհված զինծառայողների լուսանկարները

Հրապարակվել են այսօր Արցախում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մահացու վիրավորում ստացած ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանի և Արթուր Յուրիի Խաչատրյանի լուսանկարները:

Նշվում է, որ Գուրգեն Գաբրիելյանը եղել է Առաջաձորի նախկին գյուղապետը:
Ունենք 19 վիրավոր, 2 զոհ։ Վիրավորներից 4-ը գտնվում են ծանր վիճակում, նրանցից մեկը՝ ծայրահեղ ծանր։ Մյուսների վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության։

Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյան
😢3
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Իրանը բանակային ստորաբաժանումներ է տեղակայում Ադրբեջանի հետ սահմանին։

t.me/PLATFORMA_A
Խոսակցություններ կան,որ ուժեղացված ծառայություն է ընթանում և փակվել են մայրաքաղաքի բոլոր ելքերն ու մուտքերը այն առումով,որ
ստուգվում են քաղաք մտնող և դուրս եկող բոլոր մեքենաները
ԻՀՊԿ. Գեներալ Հեյդարի.

Մենք թույլ չենք տա, որ տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը փոխվի.


Հ.Գ.Բարի գիշեր,սահմաններում էլ`խաղաղություն և բարի ծառայություն
👍2
Ամբողջությամբ կիսում եմ ոչ միայն այս կարծիքը, այլ նաև կտրուկ և օբյեկտիվ գնահատականները...

Մոսկվան հակագրոհ է սկսել, սակայն իհարկե ոչ թե Ադրբեջանի դեմ, այլ հայերի: Երեկվանից ամենուր կարդում եմ, որ հայերն են մեղավոր, որ Մոսկվան չի կատարում իր վրա ստանձնած պարտավորությունները: Բոլոր այս պնդումների ենթատեքստում մի թեզ է՝ հայերը Փաշինանին չհեռացրին, հետևաբար նրանք են մեղավոր տեղի ունեցած ամեն ինչի մեջ: Անշուշտ գլոբալ ամեն ինչում մեղավոր է Բրիտանիան, բայց կոնկրետ էս դրվագում հիմնական պատասխանատու է նշանակվել հայ ժողովուրդը:

Հայ ժողովուրդն է տարիներ շարունակ ֆինանսավորել Նիկոլ Փաշինյանին: Օրինակ Մինասյան Միքայելը պնդում է, որ Փաշինյանին ֆինանսավորել են բոլորը, իսկ նա դա արել է այդ ամենին ի պատասխան, որպեսզի «բոլորի» տված գումարներն իր դեմ չկիրառվեն: Ու թեպետ «բոլոր» բառի տակ օրինակ ես հասկանում եմ Քոչարյան Ռոբերտին, Կարեն Կարապետյանին, Ծառուկյան և Բեգլարյան Գագիկներին և ռուսական ցանցի մնացած պարագլուխներին, դուք իհարկե կարող եք մտածել, որ «բոլորը» հայ ժողովուրդն է: Մանավանդ, որ «բոլորից» և ոչ մեկ չհերքեց Մինասյանի պնդումը:
Տարիներ շարունակ «բոլորի» կողմից ֆինանսավորվում էին լրատվականներ, որոնք հայ ժողովրդին համոզում էին, որ ամեն ինչ վատ է, որ ով էլ լինի Սերժի փոխարեն ավելի վատ չի կարա լինի: Եղածը մի քանի խմբագիր էր ու ևս մի քանի քաղաքական բառիգ: Պայթի տրաքի մի 100 հոգի: Իրենց բոլորին երկու բան էր միավորում՝ անհայտ ծագման աղբյուրներից աշխատավարձն ու դե հայ լինելը, ժողովրդի մասնիկ լինելը:

Ժողովրդի էս «մասնիկի» ջանքերի արդյունքում 2018-ին Փաշինյանը հելավ փողոց, սկսեց քայլել ու Սերժին ասեց, որ իրեն բոլորն արդեն դավաճանել են, ու որ հրաժարական տալու ժամանակն է: Սերժը սկզբից չի հավատում դրան, բայց հետո հասկանում է ու գրում, որ նա «սխալվեց, իսկ Նիկոլն ու Կարենը ճիշտ էին»: Կարենը պահանջում է, որ իր անունը հեռացվի հրաժարականի տեքստից, բայց երաշխավորում է, որ նա կստանձնի վարչապետի աթոռը Սերժի հրաժարականի դեպքում: Սակայն, երբ Սերժը ՀՀԿ-ին հրահանգում է Կարենին առաջադրել վարչապետի թեկնածու, Կարեն Կարապետյանը հրաժարվում է: Հիմա Կարապետյանին ի՜նչ ասես կարելի է ասել, բայց չի կարելի ասել, որ նա հայ չի, հայ ժողովրդի մի փոքր մասնիկը չի: Հայ էին նաև Փաշինյանին առաջադրած դաշնակներն ու ծառուկյանենք: Անշուշտ էս բոլոր հայերին միավորում էր մեծ սերն առ հյուսիս, բայց դա իրենց ազգությունը չի փոխում:

Արդեն Փաշինյանի վարչապետության օրոք անձամբ ես բազմիցս խնդրել եմ այս «հայ» գործիչներին ավելի գործուն քայլերով հանդես գալ Փաշինյանի դեմ: Վերջին նման խնդրանքս հրապարակային էր, առաջարկում էի թույլ չտալ Փաշինյանին սեփականաշնորհել ՍԴ... «Բոլորը» հրաժարվեցին պայքարից, իսկ դաշնակները սահմանադրության տրաֆարետի վրա շղթա գցեցին ու տարան դրին ՍԴ-ի դեմը... Հետո էդ ՍԴ-ն ասեց, որ Քոչարյանին մեղսագրվող հանցանքը հանցանք չի: Ինչ արած՝ հայ ժողովուրդն էր դա, ՍԴ-ի հայ դատավորները:

Անշուշտ հայ էին նաև էն գեներալները, որ պատերազմի օրոք մեդալներ ու կոչումներ էին ստանում Արցախը հանձնելու համար: Սակայն, օրինակ, առաջնագիծ մեկնած տասնյակ հազարավոր մարդիկ ըստ ամենայնի հայ չէին, ինչ-որ ուրիշ անհայտ ցեղից էին: Հայը վերոհիշյալ մի 400-500 չաթլխաներն են՝ խմբագրերը, պատգամավորները, գեներալները, օլիգարխները... սա է հայ ժողովուրդը:

Մենք, որ ասում էինք, որ պատերազմը դադարեցնելն էր դավաճանություն՝ հայ չենք: Հայ են այն «ընդդիմադիրները», որ ասում էին, որ կապիտուլյացիոն փաստաթուղթը միակ աշխատող տարբերակն է, ու ամեն ձև մեզ լռեցնում էին:

Հայ ժողովուրդն էն աճպարարներն են, որ Փաշինյանի եռաբլուր մտնելու օրը նույն ժամին քաղաքի մյուս ծայրում միտինգ էին հրավիրում: Ի տարբերություն այս զտարյուն հայերի, բուն եռաբլուրում թաղվածները, ըստ այս քարոզի, հայ չեն... Հայը Քոչարյան Ռոբերտն ա, որ «կռելու եմ» ասելով, Փաշինյանին վերակենդանացրեց: Հայը Սաղաթելյան Իշխանն է, որ 3-րդ փորձից խցկվեց ԱԺ նախագահություն, ինչա թե սահմանադրական ճգնաժամ չստեղծվի: Իսկ հիմա, երբ կրկեսի արժանահավատության համար իրեն այդ պաշտոնից զրկեցին, նա, չգիտես ինչու, նորից առաջադրվելու իմաստ չի տեսնում: էն ժամանակ տեսնում էր, իսկ հիմա
չի տեսնում... ըհը, տիպիկ հայ, ըստ Մոսկվայի:

Ո՞վ կասի, որ հայ չի ամենայն հայոց կաթողիկոսը, ով գնաց Մոսկվա, որ Կիրիլն ու Փաշազադեն վրեն կայֆավատ ըլնեն ու ասեն, որ Արցախում հայկական եկեղեցի չի, սաղ աղվանական ա:
👍5
Հայ էր նա, ով ստորագրեց Փարուխը հանձնելու հրամանը: Իսկ ես, ով անընդհատ փորձում էր պարզել, թէ ով է դա արել, հայ չեմ: Հայը էն փրկիչ ընդդիմադիրներն են, որ իրենց շլանգի տեղ էին դնում Փարուխի մասին հարցեր լսելիս:

Հիմա Մոսկվային պետք է, որ ասվի, որ սրիկա հայերն են իրանք իրենց ծախել, ու մեծ առումով իմ ու իրանց ասածի մեջ տարբերությունը մեծ չի, ես էլ ասում եմ` հայերի սրիկաներն են մեզ ծախել, Սերժի ասած՝ «որոշ հյուսիսային ու արևմտյան շրջանակների» հովանավորությամբ:

Հիշե՛ք մարդիկ, հայ ժողովուրդը զոհված 4000-ը չեն, վիրավորված 20,000-ը չեն, կամավոր մեկնած հազարները չեն, թիկունքում չարչարվող հարյուր հազարավորները չեն: Հայ ժողովուրդը վերոհիշյալ 400-500 սրիկաներն են... ու այո իրանք մեզ ծախել են, ստեղ ես չեմ վիճում:

Արթուր Դանիելյան

Հ.Գ. Հորդորում եմ ավելնորդ բառեր չգրել մեկնաբանություններում,քանի որ շատ արագ կմաքրեմ իմ էջերից,որովհետև Միքայել Մինասյանը չէր իրականում,ում պետք է բազմաթիվ տգետ ու անտեղյակներ փորձեին "մեղադրել"շատ հարցերում,մինչդեռ իրական մեղավորները շատերիդ աչքերի առջև են ամեն օր և դա իրականում այդպես է ,եթե մի քիչ երկար մտածեք...
👍5👏1
Սուրմալու տոնավաճառում տեղի ունեցած պայթյունից. կա 1 զոհ և 20 տուժած

t.me/PLATFORMA_A
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Պայթյունի պահը "Սուրմալու" տոնավաճառում
Media is too big
VIEW IN TELEGRAM
Սուրմալուի շուկայում տեղի ունեցած պայթյունի տեսարանը նկարահանել կվադրոկոպտերից.

Պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 30-ի
👍1