PLATFORMA – Telegram
PLATFORMA
1.36K subscribers
3.56K photos
4.48K videos
6 files
5.32K links
Տեղեկատվական,վերլուծական,
Հայաստանի,Արցախի,տարածաշրջանի և աշխարհի կարևոր այլ թեմաների մասին։
Download Telegram
Ճակատենի հատվածում ադրբեջանական կրակոցից խափանված շտապօգնության մեքենան գտնվում է նույն տեղում, անձնակազմը ժամանակին լքել է տրանսպորտային միջոցը։
Այս պահի տեղեկատվությամբ շտապօգնության որևէ բրիգադ չի վնասվել։ [ՀՀ ՄԻՊ]
👍1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Այսօր առավոտյան ադրբեջանական զորքերը կրկին առաջխաղացման փորձ են իրականացրել և երբ վերջիններս կորուստներ են կրել`հետ են նահանջել։Տեսանյութում երևում է թե ինչպես է ադրբեջանական զինուժը Հայաստանի տարածք առաջխաղացման կամ հարձակման փորձ իրականացնում։

t.me/PLATFORMA_A
Գորիսում հրետանակոծությունից բնակելի տուն է վնասվել:

Մինչ այս պահը քաղաքում լսվում են հրետանակոծության ձայներ։
Վերիշեն գյուղի տարածքում շարունակվում են հրետանու և «Գրադների» կրակոցները։
Թշնամու կորուստներից
Ադրբեջանի կողմից  Հայաստանի դեմ  սանձազերծած ագրեսիայն մասնակցում են հատուկջոկատայիններ. «Կոմանդո» ջոկատի զինծառայողներից մեկը ոչնչացվել է

Ադրբեջանական աղբյուրները հայտնում են Նախիջևանի «Կոմանդո» ջոկատի զինծառայող, հատուկ նշանակության ջոկատի զինծառայողի ոչնչացման մասին։ Այսինքն՝ Ադրբեջանը Նախիջևանի հատուկ ջոկատայիններին տեղափոխում է Ադրբեջան ՝ նրանց ներքաշելով Հայաստանի դեմ ագրեսիայի համար։
Ընդդիմությունն ու իշխանությունը համատեղ հայտարարություն են պատրաստում շփման գծում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ.
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը կրկին նախազգուշացում է արել իր քաղաքացիներին

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին հորդորում է հեռու մնալ թշնամու սանձազերծած հարձակման ուղղությունների տարածքներից
Ունենք 49 զոհ և այս թիվը ցավոք վերջնական չէ։ Նիկոլ Փաշինյան
🙏2
Ադրբեջանի հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել քաղաքացիական երեք անձ․ ԱՆ

Նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը` բավարար
⚡️⚡️Գեղարքունիքի մարզի ուղղությամբ ադրբեջանական կրակոցների հետևանքով քաղաքացիները բեկորային վիրավորումներով են տեղափոխվել  Մարտունու բժշկական կենտրոն։ Այս մասին 24News-ին ասաց ԲԿ տնօրեն Անդրանիկ Հարությունյանը։

Ըստ նրա՝ ԲԿ-ում մահեր չեն արձանագրվել։

Հարությունյանը չասաց, թե քանի հոգի են վիրավորները՝ նշելով, որ ասելու իրավունք չունի։
👍1
ՀԱՊԿ-ը հաստատել է Հայաստանի դիմումի ստացումը եւ հաղորդագրություն է պատրաստում, որը շուտով կհրապարակվի:

ՀԱՊԿ մամուլի քարտուղար
👍1
ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղից տարհանվում են կանայք և երեխաներ,
ադրբեջանական զինված ուժերը կեսգիշերից կրակ են բացել,իսկ դադար եղել է 7:30-ից 08:00-ն,իսկ այս պահին ինտենսիվ կրակոցները շարունակվում են։

Հ.Գ Տեղեկություններ կան,որ գնդակոծում են նաև Կապանից Ճակատեն տանող այն նոր ճանապարհը,որը նոր էր կառուցվել`շրջանցելու համար նախկին ճանապարհի այն հատվածը,
որը տրվել էր օկուպանտներին։Չհաստատված և ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն է
լ`դիրք ունենք կորցրած այդ հատվածներում։

t.me/PLATFORMA_A
ՍիվիլՆեթի լրագրողները Վարդենիսից հայտնում են, որ ժամը 12:50-ի դրությամբ հրետակոծությունը Սոթքի ուղղությամբ չի դադարում։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Իշխանասարում լսելի են դեռ հրետակոծության ձայները:
👍1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ադրբեջանի կողմից շփման գծի առանձին հատվածներում գնդակոծությունը շարունակվում է։

Վարդենիսում և Իշխանասար բարձունքի տարածքում շարունակվում են հրաձգային մարտեր։
Վարդենիսի ուղղությամբ մարտեր են։ Հայկական կողմը համառորեն դիմադրում է հակառակորդի նախահարձակ գործողություններին.

t.me/PLATFORMA_A
Գեղարքունիքի Սոթք համայնքում գտնվող զորամասը պայթել է թշնամու կրակոցից:

Նախնական տեղեկություններով՝ կան զոհեր և վիրավորներ։
👍1
Կապանում բժիշկ է զոհվել

Քիչ առաջ տեղեկացանք, որ առաջին բուժօգնություն ցուցաբերելիս Կապանում երիտասարդ բժիշկ է զոհվել: Մեր տեղեկություններով քիչ առաջ վիրավորներին օգնություն ցուցաբերելու ընթացքում 30-ամյա բժիշկ է զոհվել հակառակորդի կրակոցից:

Մենք փորձեցինք պարզել զոհված բժշկի ինքնությունը, սակայն առողջապահության նախարարությունից մեր զանգերին չեն արձագանքում, իսկ ահա Կապան բժշկական կենտրոնից նշեցին, որ դեռևս հստակ ոչինչ չգիտեն:

Աղբյուր․ Past.am
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Մի շարք տեղեկությունների համաձայն իրանական բանակի զինտեխնիկան շարժվում է դեպի Իրան -Ադրբեջան սահմանային հատվածներ։

t.me/PLATFORMA_A
👍4