PLATFORMA – Telegram
PLATFORMA
1.36K subscribers
3.56K photos
4.48K videos
6 files
5.32K links
Տեղեկատվական,վերլուծական,
Հայաստանի,Արցախի,տարածաշրջանի և աշխարհի կարևոր այլ թեմաների մասին։
Download Telegram
ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղից տարհանվում են կանայք և երեխաներ,
ադրբեջանական զինված ուժերը կեսգիշերից կրակ են բացել,իսկ դադար եղել է 7:30-ից 08:00-ն,իսկ այս պահին ինտենսիվ կրակոցները շարունակվում են։

Հ.Գ Տեղեկություններ կան,որ գնդակոծում են նաև Կապանից Ճակատեն տանող այն նոր ճանապարհը,որը նոր էր կառուցվել`շրջանցելու համար նախկին ճանապարհի այն հատվածը,
որը տրվել էր օկուպանտներին։Չհաստատված և ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն է
լ`դիրք ունենք կորցրած այդ հատվածներում։

t.me/PLATFORMA_A
ՍիվիլՆեթի լրագրողները Վարդենիսից հայտնում են, որ ժամը 12:50-ի դրությամբ հրետակոծությունը Սոթքի ուղղությամբ չի դադարում։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Իշխանասարում լսելի են դեռ հրետակոծության ձայները:
👍1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ադրբեջանի կողմից շփման գծի առանձին հատվածներում գնդակոծությունը շարունակվում է։

Վարդենիսում և Իշխանասար բարձունքի տարածքում շարունակվում են հրաձգային մարտեր։
Վարդենիսի ուղղությամբ մարտեր են։ Հայկական կողմը համառորեն դիմադրում է հակառակորդի նախահարձակ գործողություններին.

t.me/PLATFORMA_A
Գեղարքունիքի Սոթք համայնքում գտնվող զորամասը պայթել է թշնամու կրակոցից:

Նախնական տեղեկություններով՝ կան զոհեր և վիրավորներ։
👍1
Կապանում բժիշկ է զոհվել

Քիչ առաջ տեղեկացանք, որ առաջին բուժօգնություն ցուցաբերելիս Կապանում երիտասարդ բժիշկ է զոհվել: Մեր տեղեկություններով քիչ առաջ վիրավորներին օգնություն ցուցաբերելու ընթացքում 30-ամյա բժիշկ է զոհվել հակառակորդի կրակոցից:

Մենք փորձեցինք պարզել զոհված բժշկի ինքնությունը, սակայն առողջապահության նախարարությունից մեր զանգերին չեն արձագանքում, իսկ ահա Կապան բժշկական կենտրոնից նշեցին, որ դեռևս հստակ ոչինչ չգիտեն:

Աղբյուր․ Past.am
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Մի շարք տեղեկությունների համաձայն իրանական բանակի զինտեխնիկան շարժվում է դեպի Իրան -Ադրբեջան սահմանային հատվածներ։

t.me/PLATFORMA_A
👍4
Խոզնավար գյուղից տարհանվել են կանայք և երեխաներ. Հակառակորդը գնդակոծում է գյուղի վերին հատվածը և մերձակայքում տեղակայված հայկական զինված ուժերի դիրքերը։
Որոշում է կայացվել Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի ուսումնական հաստատություններին ըստ անհրաժեշտության արձակուրդ տրամադրել՝ նախադպրոցական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը դադարեցնելու մասին։

ԿԳՄՍ նախարարություն
Վարդենիսում իրավիճակը շարունակում է լարված մնալ.

Կրակոցներ կան, լարված է հատկապես Սոթքի հատվածը: Վիրավորների, զոհերի մասին ստույգ տեղեկություններ չեմ կարող ասել, բայց ունենք և վիրավորներ, և զոհեր:

Համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը` 168.am-ին տված հարցազրույցում
ադրբեջանական զինուժը շուրջ կես ժամ է, ինչ հրետանային կրակ է բացում Վերիշեն գյուղի ուղղությամբ։
Media is too big
VIEW IN TELEGRAM
ՀՀ ՊՆ հայտարարությունը ժամը 09:00-ին:
Ժամը 08:00-ից սկսած հակառակորդը՝ կիրառելով հրետանային միջոցներ, ականենտներ և խոշոր տրամաչափի զինատեսակներ կրկին սկսել է նախահարձակ գործողություններ, մասնավորապես, Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղություններով:
Սիսիանի Իշխանասարի հատվածում վերսկսվել են ռազմական գործողությունները։

Հակառակորդը գնդակոծում է զինվորական հոսպիտալը։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Տեսանյութ 18+
Ինչպես են հայ զինվորները ոչնչացրել ՀՀ տարածք ներխուժած թշնամու զինվորներին։

Ուշադրություն՝ տեսանյութում առկա են բռնության կադրեր,լսվում է հայհոյանք
👍4🔥1
«Պատերազմը, որը կարող է տեղի ունենալ Հարավային Կովկասում, լինելու է պատերազմ ընդդեմ Իրանի։ Մենք պատրաստ ենք դրան»։

Իրանի հեղափոխության պահապանների կորպուս
Արդեն մի քանի ժամ է՝ Ջերմուկի ուղղությամբ հրետակոծություն է ընթանում:
Կանայք, երեխաներն ու տարեցները տարհանված են:

Ջերմուկի ավագանու անդամ Սյուզաննա Ավետիսյան
Կարծում եմ,որ Վարդենիսի և Հայաստանի հյուսիս արեմտյան հատվածներում ադրբեջանական զինուժի գործողությունները շեղող բնույթ են կրում և իրավիճակը իմ կարծիքով նման է նրան,որ Ադրբեջանը պատրաստվում է նաև ակնթարթային և լայնամասշտաբ հարձակման,որի արդյունքում առաջին հերթին փորձելու են ճեղքել և կտրել
Սյունիքը տարբեր ուղղություններով
միաժամանակ մեծաթիվ ուժերով նախահարձակ լինելով Վայոց Ձորի և Արարատի մարզերի սահմանային հատվածներից։Եթե այս պատերազմը այս օրերին շատ արագ չի կանգնեցվում ,ապա կարծում եմ,որ տարածաշրջանային լայնամասշտաբ պատերազմը և քաոսը անխուսափելի է դառնում,իսկ այն,ինչ տեսնում ,լսում և վերապրում ենք մենք այս օրերին
պարզապես դեռ սկիզբն է և նախապատրաստվող հողը այդ ամենի համար։ Եղե'ք զգոն և շատ ուշադիր տղերք ջան։

t.me/PLATFORMA_A
👍5🔥1
Ադրբեջանը հրետանային հարվածներ է հասցրել Գեղարքունիքում ՌԴ  սահմանապահ ուժերի տեղակայման կետին։

Անձնակազմը հարկադրված է եղել շտապ լքել տեղակայման վայրը։
👍2
Անհապաղ հարկավոր է Հայաստանում ռազմական դրություն մտցնել և շտապ մոբիլիզացիա հայտարարել։Հարկավոր է այս պահից սկսած երկրորդ ճակատ ձևավորել,
քանի որ ինչպես ասեցի նախորդ գրառմանս մեջկարծում եմ անակնկալ և լայնամասշտաբ հարձակում են սկսելու։Հարկավոր է լինելու ոչ միայն խստագույնս դիմակայել,այլ նաև պահն օգտագործել և միաժամանակ էլ անակնկալի բերել թշնամուն։Պետք է սթափ գնահատել իրավիճակը նույնիսկ սպասվելիք գալիք արհավիրքներով հանդերձ և պետք չէ սեփական ուժերին ապավինելու փոխարեն փրկիչներ ման գալ կամ հույսը դնել այլոց վրա։Միևնույն է,այսպես թե այնպես,
պատերազմի շարունակվելու և վերոնշյալ քայլերին չդիմելու դեպքում
կարծում եմ ստեղծվելու է և ունենալու ենք նոր իրավիճակ,
որտեղ ստիպված ենք լինելու նույնիսկ ունենալ պարտիզանական խմբավորումներ և որոնցից էլ կախված է լինելու այդ պահին ստեղծված իրավիճակի փոփոխման ընթացքը և հանգուցալուծումը։Կրկնում եմանհապաղ հարկավոր է դիմել վերոնշյալ առաջնային քայլերինգոյությունը և ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար,հակառակ դեպքումհամարեք կործանված ենք,եթե շարունակական պատերազմում պատերազմենք նման մոտեցումներով և չանենք ոչինչհայրենիքի փրկության համար։

Հ.Գ. Մենք ապավինում ենք Ձեր բազկի և ոգու ուժին տղերք ջան։Եղե'ք զգոն և միշտ այդպես անկոտրում։

t.me/PLATFORMA_A
👍8🔥1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
ՅԱ',ԻԻՐՈՈՔՔ???Ինչպես տատս կասեր`արդյոք այս հարցով էիք հավաքվել?
Հ.Գ. Կարծում եմ,որ սա հրադադար չէ,ինչպես կարծում կամ հայտարարում են շատերը և այս ամենը ընդհամենը մեր երկրում շատերի համար հումանիտար հրադադար է համարվում,բայց կասեմ հետևյալը,որ այս ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերը ոչ միայն վերաբաշխում են իրենց ուժերը ՀՀ սուվերեն տարածքից օկուպացրած իրենց դիրքերում,այլ նաև կարծում եմ,որ շուտով նախահարձակ են լինելու կամ սկսելու են հրետակոծել Նախիջևանի կողմից նաև,քանի որ եթե շատերդ չգիտեք,ապա իմացե
ք`Ջերմուկում, Ներքին Հանդի և այլ(անուններ չտամ) տարածքներում ունենք նպաստավոր դիրքերի կորուստներ ,որտեղ թշնամին հասցրել է և կասեի շտապում է արդեն տեղավորվել(նուրբ ասած)։
t.me/PLATFORMA_A
👍61