PLATFORMA – Telegram
PLATFORMA
1.36K subscribers
3.56K photos
4.48K videos
6 files
5.32K links
Տեղեկատվական,վերլուծական,
Հայաստանի,Արցախի,տարածաշրջանի և աշխարհի կարևոր այլ թեմաների մասին։
Download Telegram
Media is too big
VIEW IN TELEGRAM
Բարի լույս և լավ օր բոլորիս...


Զարմանալի փաստերից`10 զարմանալի փաստ Սյունիքի մասին.

Հ.Գ.Կիսվեք այս տեսանյութով սոցիալական ցանցերում։

t.me/PLATFORMA_A
Սեփական աղբյուրներից ստացված նախնական տվյալներով, ժամը 09-ի դրությամբ, գիշերը անցել է հարաբերական կայուն, առանց էական միջադեպերի։

Դավիթ Թորոսյան
👍6
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
АЗЕРБАЙДЖАНЦЫ РАССТРЕЛЯЛИ АРМЯНСКИХ ВОЕННОПЛЕННЫХ. 2022

РАСПРОСТРАНИТЕ ЭТО ВЕЗДЕ!!!


‼️18+

Ադրբեջանի զինված ուժերը գնդակահարում են Հայաստանի զինված ուժերի գերեվարված զինվորներին.
2022 թվականի սեպտեմբեր.
Շատ կարևոր է այն ցուցադրել,որպեսզի այն հասնի արտասահմանյան հեռուստաընկերություններին, լրատվամիջոցներին և միջազգային տարբեր կառույցներին։Կիսվե'ք սոցիալական ցանցերում(որտեղ հնարավոր է ) և նշեք տարբեր լրատվամիջոցների և միջազգային մակարդակի քաղաքական գործիչների:

Երկրորդ՝ այս տեսանյութը պետք է տեսնի մեր հասարակությունը, մեր քաղաքական գործիչները։ Պետք է տեսնեն նրանք, ովքեր ամեն օր քարոզում են խաղաղության մասին ֆանտազիաներ։ Պետք է տեսնեն այն լրատվամիջոցներն ու ալիքները, որոնք դեռ երեկ պնդում էին, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, եթե լինեն միջազգային դիտորդներ կամ խաղաղապահներ, այն քաղաքական գործիչները, ովքեր հույս ունեն, որ Արցախի բնակիչների որոշ իրավունքներ և ազատություններ կպահպանվեն։ Նրանք, ովքեր ցանկանում են առևտուր անել և հարաբերություններ հաստատել հայատյաց երկրի հետ
🤬13👍4😢3
PLATFORMA
АЗЕРБАЙДЖАНЦЫ РАССТРЕЛЯЛИ АРМЯНСКИХ ВОЕННОПЛЕННЫХ. 2022 РАСПРОСТРАНИТЕ ЭТО ВЕЗДЕ!!! ‼️18+ Ադրբեջանի զինված ուժերը գնդակահարում են Հայաստանի զինված ուժերի գերեվարված զինվորներին. 2022 թվականի սեպտեմբեր. Շատ կարևոր է այն ցուցադրել,որպեսզի այն հասնի արտասահմանյան…
Երեկվա տեսանյութի ֆոտո տարբերակները տարածվել էին դեռևս սեպտեմբերի 13-14-ի դեպքերի օրերին։

Ի տարբերություն տեսանյութի՝ ֆոտոյում պատկերն ավելի հստակ է, դեպքի շրջակայքն էլ պարզ երևում է։ Ու դատելով դրանից կարելի է վստահաբար ասել, որ մինչև հանգամանքների բերումով գերի կամ շրջափակման մեջ ընկնելը, տղերքը լավ բոյ են տվել։

Դրա մասին են վկայում ինքնաձիգի ու ДШК-ի փամփուշտների կիսադատարկ, երբեմն էլ դատարկ տուփերը, տարածքում ընկած դիպուկահար հրացանը, տղերքից մեկի վիրակապված ձեռքը ու էլի բազմաթիվ հանգամանքներ։

Տղերքը կռիվ են տվել մինչև գերի ընկնելը, դա փաստ է։

Գուցե թշնամին հակառակ կողմից անակնկալի է բերել, գուցե էնքան շատ են եղել, որ չեն հասցրել բոլորին դիմագրավել։ Բայց, որ այդ տեղանքում մարտ են վարել, դա հաստատ է։

Ու նման մարտ տղերքը վարել են 68 թվականի ժեշտից կասկեքով ու քարի կտորներով «կահավորված» դիրքում...

Հ․Գ Ասում են՝ մոտ 7 ժամ կռիվ են տվել, դրա համար էլ տենց կատաղած հարձակվել են տղերքի վրա ու գնդակահարել...

/Արամ Գևորգյան/
2👍1
Դե արի վարդապետ ,ու մի խենթանա...
Էսա վիճակը մեր երկրի...
Բանակցողը պետք է փոխվի

Փաստորեն, էն, որ ասում էր «ցավոտ բան եմ ստորագրելու որից հետո ինձ ասելու են դավաճան, բայց ես էդ ստորագրելու եմ» սրա հետ էր էլի՝

-ԼՂ պաշտպանության բանակի լուծարում:

-ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որեւէ` նույնիսկ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով:

-Միջանցք Հայաստանի տարածքով:

-Սահմանագծման եւ սահմանազատման գործընթաց 1919, 1920 թվականի քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր քարտեզների մասին է խոսքը):

-Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով:

Հ.Գ. Սրանից հետո առավել քան օրհասական է դառնում բանակցողի փոփոխությունը ու հենց էս օրակարգը պետք ա լինի ներքաղաքական կյանքի միակ օրակարգը:

/Նարեկ Սամսոնյան/
👍1
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Բաքուն խաղաղության պայմանագրի տարրեր է հանձնել Երևանին։
1919-1920 թթ քարտեզներ գոյություն չունեն․ դրանք Ադրբեջանի պատկերացումներն են՝ Փարիզի վեհաժողովից առաջ,որտեղ Հայաստանն ընդամենը 12 հազար քառ. կմ տարածք էր ներկայացվում.

Աշոտ Մելքոնյան
👍2
Հայ-թուրքական հնարավոր պայմանագրի վերաբերյալ Տեր-Պետրոսյանի դատողություններն անընդունելի են. 3-րդ նախագահի գրասենյակ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«Վեհափառ Հայրապետի հրավերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ՀՀ և ԼՂՀ նախկին նախագահների հանդիպման նախաձեռնության վերաբերյալ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի արձագանքում ներկայացված գնահատականների, այդ թվում՝ հանդիպումների արդյունավետության վերաբերյալ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տեսակետը կհրապարակվի հանդիպման մասնակից շահագրգիռ մյուս կողմերի հետ քննարկումների արդյունքում:
Ինչ վերաբերում է Ցյուրիխյան արձանագրությունների և հայ-թուրքական հաշտության հնարավոր պայմանագրի վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի դատողություններին, ապա դրանք անընդունելի են, իսկ այդ գործընթացների համեմատությունը բացարձակապես տեղին չէ:

Դրանում բոլորը կհամոզվեն, երբ պաշտոնապես կհրապարակվի թուրքական կողմի հետ ՀՀ գործող կառավարիչների բանակցած փաստաթուղթը»
👍1🥰1
Հոկտեմբերի 3-ին ժամը 21:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է:  Հայկական կողմից կորուստներ չկան:

ՀՀ ՊՆ
👍2
ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ

Ջերմուկի մոտ շրջափակման մեջ գտնվող ադրբեջանցի զինծառայողներն անարգել վերադարձել են Ադրբեջան։

«Ժողովուրդ»
🤬8
Հայ-դրբեջանական «խաղաղության պայմանագիրը» ստորագրվելու է Բրյուսելում նոյեմբերի առաջին տասնօրյակում։

Փաստ
🤬9
Ադրբեջանական մամուլը կրկին անգամ տարածում է հերթական սուտը, իբրև թե մեր կողմից գնդակոծվել են դրանց դիրքերը՝ Շորժայի, Վարդենիսի, Ջերմուկի, Չինարիի, Տավուշի, ինչպես նաև Քարվաճառի ուղղություններից։

Դատելով նրանց ձեռագրից`
կարելի է ենթադրել,որ սա հերթական սուտը կարող է լինել, նոր սրացումներ նախապատրաստելու համար։
👍1
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը համեմատաբար կայուն է.
Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին առաջարկել է ստանձնել Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնը և Ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է այդ կարևոր որոշման մասին, մասնավորապես գրելով.

«Բարերար, մեծ փորձ ու գիտելիքներ ունեցող հանրային գործիչ Ռուբեն Վարդանյանին, ում Արցախ տեղափոխվելու որոշումն առաջիններից մեկն եմ ողջունել, առաջարկել եմ ստանձնել Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնը՝ պատրաստ լինելով նրան տրամադրել որոշումներ կայացնելու և գործելու լայն լիազորություններ»:

Հ.Գ.Դե ինչ` կարծում եմ ստեղ նույնպես կարդարացնեն,թե հայրենիքի շահն է "պահանջել" ...
Нечего личнего,просто бизнесс
Ադրբեջանական հատուկ ծառայությունները զանգահարում են պետական կառույցներ և մոտակա օրերին ՌԴ խաղաղապահ ուժերի Արցախից դուրս գալու վերաբերյալ կեղծ լուրեր տարածում
Ադրբեջանական հատուկ ծառայությունները զանգահարում են Արցախի պետական կառույցների կայքերում առկա հեռախոսահամարներին և մոտակա օրերին ՌԴ խաղաղապահ ուժերի Արցախից դուրս գալու վերաբերյալ կեղծ լուրեր են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում, այս մասին հայտնում է Ահ ԱԱԾ-ն։
Առաջիկա օրերին չի բացառվում նաև պետական կառույցների կայքերի վրա հաքերային հարձակումները։
Քայլեր են ձեռնարկվում հնարավոր զարգացումները կանխարգելելու համար: Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի և հետևել միայն պաշտոնական լրահոսին:
 Կասկածելի բովանդակությամբ զանգեր ստանալու դեպքում դիմեք ԱՀ ԱԱԾ պաշտոնական կայքէջին կամ զանգահարեք թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047- 94 - 41-26 և 41-26:
👍3
Մեկնարկել է թուրք-ադրբեջանական հատուկ ջոկատայինների համատեղ զորավարժությունները,որոնք կանցկացվեն Թուրքիայում`հոկտեմբերի 3-ից 14 ը ։
👎1
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է արել շտապ լքել Ռուսաստանի տարածքը
👏1
Պատրաստվե'ք։Պատերազմ է սկսվելու շուտով տարածաշրջանում,այն էլ մեծ պատերազմ։
Կարծում եմ,որ Պարսկաստանը միջամտելու է ,բայց ոչ սկզբից,իսկ ՌԴ - ն եզրափակելու է (քանի որ թուրքը կանգ չի առնելու,իսկ այս պարագայում էլ նրանց ձեռնտու կլինի խառնվել միայն այն ժամանակ,երբ վիրավոր Հայաստանը ճարահատյալ միութենական պետության ճամփան բռնի)
միութենական պետության կազմ ընդգրկելով կարծում եմ,բայց սարսափելին դա չէ ,սարսափելին այն է,որ չեք պատկերացնում շատերդ,թե ինչ է սպասվում այն տարածքներում կամ քաղաքներում,որոնց շուրջ գտնվող ռազմավարական նշանակության բարձունքները և նպաստավոր դիրքերը գտնվում են թշնամու թե' ձեռքին կամ թե' հսկողության տակ։Եթե իրատեսական նայենք իրավիճակին Հայաստանը կորցրեց կամ հանձնեց "Արցախը" կամ մեծ մասը
(այսպես ասած) ,կորցրեց այնպես,որ այսօր էլ կանգնած է Սյունիքը կորցնելու ճանապարհին և չզարմանաք,որ օրերից մեկ օր բարձրացվի Արցախի,Սյունիքի և նաև ինչու ոչ այդժամ արդեն " Նախիջևանի" ՌԴ կազմի մեջ մտնելու հարցը։Արդեն շատ ավելի ծանր և վճռորոշ օրեր են մոտենում,որի արդյունքում ՀՀ ում միաժամանակ էլ կարծում եմ շատ կտրուկ հասունանալու է ներքաղաքական պայքարը։
Կարծում եմ,որ անցնցում և "խաղաղ" իշխանափոխություն կարող է լինել միայն այն բանից հետո,երբ "հանձնեն"այն,ինչ կարծում եմ ծրագրավորել էին հանձնել,բայց միաժամանակ էլ առաջանում է մի մեծ պրոբլեմ Ռոբերտ Քոչարյանի համար,քանի որ իրադարձությունների զարգացման նման սցենարի դեպքում Ռոբերտ Քոչարյանը դուրս կմնա այս "մեծ խաղից"փոշիացնելով ՌԴ ջանքերը Հայաստանի հետ կապված և կարծում եմ ,որ հենց դա է պատճառը,որ գնալով իրավիճակը փորձում են սրել և այդ սրման հետ մեկտեղ էլ արագացնեն Նիկոլ Փաշինյանին Ռոբերտ Քոչարյանով փոխարինելու գործընթացը,իսկ դա այդպես հավանական է կամ կարող է լինել միայն այն պարագայում,երբ Հայաստանը կրկին ներքաշվի պատերազմի մեջ և այս վիճակով ստիպված ընդգրկվի միութենական կազմ և ղեկավարվի նրանց սրտի թեկնածուի կողմից,
բայց Ո'Չ։Իրավիճակը սրվելու է ,պատերազմ լինելու է ,բայց չեմ կարծում,որ Սերժ Սարգսյանը այս ամենին հանգիստ նստել ու նայելու է։Կա երկու ելք
ընդհանուր հայտարարի են գալիս և փրկում երկիրը,իսկ եթե ընդհանուր հայտարարի չեկան
չզարմանաք,որ արդյունքում ունենաք կիսված Հայաստան,որի աշխարհագրական ողնաշար հանդիսացող Սյունիքը նույնպես արժանանա "Արցախի ճակատագրին" և շարունականաբար փորձ արվի մտցնել միութենական կազմի մեջ և այս մասին ժամանակին մտահոգված բարձրաձայնում էր Միքայել Մինասյանը(երբ խոսում էր այն մասին,որ այսպես շարունակեք Երևանին վիլայեթի կարգավիճակ է սպառնում"),իսկ բազմաթիվ այլ "ընդդիմադիրներ",Նիկոլ Փաշինյանին բնորոշ ձևով
փորձեցին մանիպուլացնել շատերին սլաքները տանելով այլ ուղղությամբ։Շատերդ չեք պատկերացնում այն իրավիճակը ,որ ներկայացվում է տողերով, տեսարանները,որ կարող ենք տեսնել հետո,
իսկ եթե այսպես շարունակենք
կներեքկրկին կոտորվելու ենք։Հարկավոր է կամ պատրաստվել,կամ էլ ընտրե'ք "խաղաղության դարաշրջան" կոչվածըժամանակ շահելու և հետագայում կոտորվելու սպառնալիքներով։
ՀԱՊԿ մտնելը կամ դուրս գալը չէ մեր պրոբլեմը,մեր պրոբլեմը
մեր ներուժը և ռեսուրսները գոնե հնարավորինս մեր վրա չօգտագործելու և մեզ վրա չաշխատելու մեջ է և արդյունքում էլ ունենք այն,ինչ ունենք,քանի որ ամենաթանկ բանըժամանակը ծախսվեց ե ծախսվում է այլ վայրերում այլ բաների վրա։
Ուշքի եկե'ք և առանց խուճապի հասկացեք,որ եթե պատերազմ,ապա սա գոյամարտ է լինելու,
քանի որ վճռվելու է մեր
լինել կամ չլինելու հարցը։

t.me/PLATFORMA_A
👍7
Ասում են՝ գյուղից զինվոր է զոհվել,
Ամիսներ անց են մարմինը գտել,
Հետո բերեցին՝ փակված դագաղով,
Իսկ վրան ծածկած մեր եռագույնով։
Լալիս էր մայրը, բոլորն էին ողբում,
Ողջ գյուղն էր նրա կորուստը սգում,
Բայց կար մի հոգի, որ լուռ էր այնքան,
Կարծես ներքուստ էր նա լալիս անձայն։
Զինվորի հայրն էր՝ մի հզոր անհատ,
Ով շատ էր տեսել օրեր լավ ու վատ,
Իր օրում երբեք չէր հուսահատվել,
Կյանքի հարվածից երբեք չէր կքել։
Կռիվ էր տեսել, ընկերներ կորցրել,
Անգամ եղբորն էր մայր հողին հանձնել,
Կրծքի բեկորից երբեք չէր նեղվել,
Նրա բողոքը ոչ ոք չէր լսել։
Եղբորից հետո երդում էր կերել
Ինչ էլ որ լինի, երբեք չլացել,
Սակայն կա մի դեպք, որ չդիմացավ,
Երբ ավագ որդին լույս աշխարհ եկավ։
Մինչև լույս խմեց, մի լավ քեֆ արեց,
Եղբոր անունով իր որդուն կնքեց
Սա էլ մեծացավ, հորեղբոր նման
Կյանքը նվիրեց հանուն հաղթության։
Գալիս են մարդիկ, ցավակցում, գնում,
Նայում են հորն ու զարմացած մնում՝
Մի՞թե քարից է այս մարդու սիրտը,
Թե՞ ցավից արդեն չի զգում վիշտը։
Ծափերի ներքո տարան մեր քաջին,
Այսպես ենք ճամփում մեր հերոսներին,
Հայի ճակատին գրված է <<պայքար>>,
Իսկ մեր տղերքը սուրբ են մեզ համար։
Իջավ երեկոն, օրը վերջացավ,
Մութն իր քողի տակ ամեն ինչ առավ,
Եվ իրար <<բարի գիշեր>> մաղթելով՝
Մարդիկ գնացին իրենց տներով։
Իսկ առավոտյան, երբ արևն ելավ,
Հայրիկին տանը ոչ ոք չտեսավ,
Փնտրեցին նրան, սակայն չգտան,
Քայլելով հասան մինչև գերեզման։
Տեսան՝ փարվել էր որդու շիրիմին
Եվ հենց այդ դիրքով ավանդել հոգին...
Մի ուժեղ մարդ էլ գնաց աշխարհից,
Նա մահացել էր սրտի կաթվածից։

Հեղինակ՝ Կարեն Ադամյան
😢10👍2
Ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:

ՀՀ ՊՆ