PLATFORMA – Telegram
PLATFORMA
1.36K subscribers
3.56K photos
4.48K videos
6 files
5.32K links
Տեղեկատվական,վերլուծական,
Հայաստանի,Արցախի,տարածաշրջանի և աշխարհի կարևոր այլ թեմաների մասին։
Download Telegram
Մարտական շփման գծում, մասնավորապես` Սոթք-Կուտական հատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ծառայության գիշերային դիտարկման և վերլուծության արդյունքում պարզվել է, որ նրանց ստորաբաժանումները հրադադարը խախտում են նախ կրակելով միմյանց, ապա՝ հայկական դիրքերի ուղղությամբ:

Այդպիսով, Ադրբեջանի ԶՈՒ-ն, նախ ստեղծում է տպավորություն, որ  հայկական կողմն է կրակում իր հենակետերի ուղղությամբ, ապա սկսում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ՝ իբր ի պատասխան հայկական կողմից բացված կրակի:

ՀՀ ՊՆ
👍1
Գերիները Կարմիր խաչի օգնությամբ կապ են հաստատել հարազատների հետ
⚡️🇦🇲 В результате совместных усилий Фонда “Татоян” и западного региона Армянского Национального Комитета Америки, фальшивые азербайджанские названия общин Сюникской области Республики Армения были удалены с приложений “Google Maps” и “Google Earth”.

@PARALLEL95
⚡️ Իրանը թույլ չի տա, որ Հայաստանի հետ իր հաղորդակցության երթուղին արգելափակվի, և այդ նպատակին հասնելու համար Իրանի Իսլամական Հանրապետությունը նույնպես զորավարժություն է սկսել այս տարածաշրջանում.

Իրանի ԱԳ նախարար
🇦🇲🇦🇿 Հոկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 00:05-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ ականանետերից, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները լռեցրել են հակառակորդի կրակը:

Հայկական կողմը կորուստներ չունի:

Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:

ՀՀ ՊՆ
👍1
Հաղորդագրություն

Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 20:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայկական կողմը կորուստներ չունի:

Ժամը 21:30-ի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:

ՀՀ ՊՆ
🤬4🔥1
Ժամանակը սպառվում է:

Անհրաժեշտ է այլընտրանքային եւ պետության գահավիժումը կանգնեցնելու իրական ծրագիր։

Դրա համար պետք է խորքային քննարկում՝ լուրջ ու առանց պոպուլիստական հայտարարությունների,որին պետք է հետեւեն այլընտրանքային լուծման առաջարկը։

Բոլորս քննադատում ենք,մեղադրում ենք իրար,բայց դրանից «դժնդակ» իրականությունը չի փոխվում։

Հայաստանում առկա է ծրագրային մտքի,միմյանց լսելու ու այլընտրանք առաջարկելու լուրջ ճգնաժամ։

Միայն քննադատելով գործը գլուխ չի բերվելու։

Բոլորս դեմ ենք կրկնակի կապիտուլյացիայն,նիկոլիզմին ու պետականության գահավիժմանը,բայց մեկ-երկու բացառությամբ գրեթե այլընտրանքային լուծում չենք առաջարկում։

Միտինգներով ու հերթական անգամ քայլելով,«Նիկոլ ՝հեռացիր» գոռալով դժվար իրավիճակ փոխվի։

Պետք է ունենալ Հայաստանի ապագա տեսլականի անվտանգային ,արտաքին քաղաքական ու տնտեսական իրական հայեցակարգ։

Իսկ ունե՞նք …վստահ չեմ։

Խնդիրն այլեւս աշխարհաքաղաքական ու արժեքային է ,որը միայն Նիկոլով չի սահմանափակվում։

Ուկրաինայում պատերազմ է,Հարավային Կովկասը եռում է,ՆԱՏՌ-ն եւ ՌԴ-ն բացահայտ հակամարտության նոր թեժ փուլ են թեւակոխում։

Քաղաքական ուժերս ու գործիչներս պետք է գիտակցենք բարդ իրականությունն ու մեր առջեւ դրված ընտրությունը։

Ամեն բան պարզ է.կամ Արեւմուտք-ՆԱՏՕ կամ Հյուսիս-Արեւելք դաշինք։

Լինե՞լ,թե՞՝ չլինելու հարց է դրված։

Իսկ մենք ամեն ինչ քննարկում ենք,բացի այս կենսական նշանակություն ունեցող հարցից։

Հայաստանի պետականությունը պահպանելու ու նորանոր կործանարար կորուստներից խուսափելու համար ես մեկ անգամ չէ,որ ասել եմ՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների արմատական զարգացում ,ինչպես նաեւ նոր որակի հարաբերությունների հաստատում Իրանի ու Չինաստանի հետ։

Հակառակ դեպքում Հայաստանը դառնալու է թուրքական ֆուռերի համար «պրոխոդնոյ դվոր»։

Ակնհայտ է,որ այս նպատակներին նիկոլիզմով հասնելն անհնար է։

Հենց այս հարցերի շուրջ համախմբումն եղավ, նիկոլիզմը հեռանալու է։

Էդուարդ Շարմազանով
👍6
Կոնստանտին Զատուլինն այսօր՝ հոկտեմբերի 25-ին, էլեկտրոնային նամակ է ստացել Պետդումայի պատգամավորի պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ Հայաստանի Հանրապետություն ժամանելու «անցանկալիության» մասին։

Ստացված նամակում ասվում է.
«ՀՀ Ազգային ժողովի ղեկավարության անունից հայտնում ենք, որ, ցավոք, Հայաստանի Հանրապետության դեմ վերջին շրջանի Ձեր հրապարակային հայտարարությունները վնասում են մեր պետությունների միջև բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը։

Այս առումով ապագայում Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն համարվում է անցանկալի»։
👎4🤬3👍2
Կյանքից անժամանակ հեռացել է լրագրող Գայանե Փայտյանը
Կյանքից հեռացել է լրագրող, սցենարիստ, հաղորդավար Գայանե Փայտյանը։Նա 48 տարեկան էր։
Գայանե Փայտյանը ծնվել է 1974թ. հունիսի 30-ին։  1995-99թթ աշխատել է Հայաստանի ազգային հեռուստաընկերությունում, 1999 - 2015թթ՝ Հայկական Երկրորդ հեռուստաալիքի «Լրաբեր» լրատվական ծրագրում։ 2017թ.հիմնադրել էր «Զրույց Փայտյանի հետ» հաղորդաշարը։
2008թ. հիմնադրել և ղեկավարում էր հաղորդավարների և լրագրողների մասնագիտացված «TV Իդեալ» դպրոց-ստուդիան։
😢2
🤔Մոսկվան «դաբրո» է տվել․

«Փաստ» օրաթերթը գրում է

Մենք օրեր առաջ տեղեկացրել էինք, որ, հավաստի տեղեկություններով, առաջիկայում նախատեսվում է Արցախից պատվիրակություն ուղարկել Մոսկվա՝ Արցախի հետագա կարգավիճակի հետ կապված ՌԴ իշխանությունների հետ հանդիպելու և թեման քննարկելու նպատակով։ Եվ ահա, մոսկովյան մեր աղբյուրը երեկ փոխանցեց, որ ՌԴ քաղաքական շրջանակների հետ արդեն ձեռք է բերվել համապատասխան պայմանավորվածություն՝ Արցախի պատվիրակներին ընդունելու համար։

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս հարցում մեծ դերակատարում են ունեցել մոսկվայի ազդեցիկ մի քանի հայեր, ովքեր բավական մտերիմ են ՌԴ ղեկավար շրջանակների հետ և կարողացել են այս հանդիպման կայացման հարցում առանցքային ֆիգուրանտ լինել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, շատ նախնական պայմանավորվածություն կա, որ արցախցիներին Մոսկվայում կընդունեն ամենաբարձր մակարդակով։

Ի դեպ, երեկ տեղեկություն տարածվեց, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մեկնել է Մոսկվա: Թե որքանով են կապված այս այցերը, առայժմ ճշտել չհաջողվեց:

@arcaxinfo
👍3
Forwarded from Խուճուճ Club
❗️⚫️1999թ․ հոկտեմբերի 27։ Պետականորեն խրախուսված, թույլատրված, միգուցե կազմակերպված և կազմակերպիչների մասով չբացահայտված հանցագործություն, որն արմատապես բեկեց պետականության ընթացքը, Արցախյան քաղաքականությունը և անդառնալիորեն փոխեց մեր երկրի ապագան։ Հենց սա 2020թ․ պատերազմի "սահքի" մեկնարկն էր։ Հենց սա Հայաստանի երկարաժամկետ անկման մեկնարկն էր։ Հենց սա օրը ցերեկով "ինդեփենթալիզմի"/անկախականության հոսանքի գնդակահարումն էր հանուն "կողմնորոշումային քաղաքականության"․․․

Երանի թե Հայոց պետականության օրացույցում այս օրը չլիներ․․․

Հանգստություն բոլոր զոհերի հավերժացած հոգիներին․․․
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Վլադիմիր Պուտին․ Մենք կողմ ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը, սակայն եթե Երևանը կողմ է ԱՄՆ-ի տարբերակին, որով ամրագրվում է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի սուվերեն մաս, խնդրեմ։
👎4🤔4