PLATFORMA – Telegram
PLATFORMA
1.34K subscribers
3.56K photos
4.48K videos
6 files
5.32K links
Տեղեկատվական,վերլուծական,
Հայաստանի,Արցախի,տարածաշրջանի և աշխարհի կարևոր այլ թեմաների մասին։
Download Telegram
Ադրբեջանական ալիքները գրում են, որ ևս երկու ավտոբուս մարդիկ Բաքվից շարժվում են դեպի Լաչինի միջանցք:

t.me/PLATFORMA_A
ՀՀ իշխանությունները պարտավոր են ձեռնարկել առարկայական և գործուն քայլեր` Արցախի և ՀՀ միջև անխափան ցամաքային կապի վերականգման և Արցախի քաղաքացիների իրավունքների պաշտպանության նպատակով.

Արցախի ԱԺ

t.me/PLATFORMA_A
👍1
Ադրբեջանը հետապնդում է Լեռնային Ղարաբաղում ցեղասպանություն իրականացնելու նպատակ. Իրանագետ.

Ադրբեջանն առաջիկա օրերին կարող է սաստկացնել ռազմական սադրանքները Լեռնային Ղարաբաղում.  Այս կարծիքն է հայտնել իրանագետ Էհսան Մովահեդյանը ILNA-ին տված հարցազրույցում։

Փորձագետը կարծում է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակումը Լեռնային Ղարաբաղում ցեղասպանություն իրականացնելու նպատակ է հետապնդում։  Մյուս պատճառը, ըստ Մովահեդյանի, Լաչինի միջանցքում ոսկու հանքավայրերն են։  Նա համոզված է, որ Բաքուն մտադիր է գրավել միջանցքը և այնտեղից դուրս մղել ռուս խաղաղապահներին, որպեսզի բրիտանական ընկերությունները կարողանան շահագործել դրանք

«Իրավիճակը ճգնաժամային է.  Իրանը դիվանագիտական ​​մակարդակով պետք է ավելի ակտիվ լինի.  Նաև մեր զինվորականները պետք է զգուշացնեն Բաքվին տարածաշրջանում արկածախնդրությունից և զգուշացումներ ուղարկեն նրանց։  Մենք պետք է ակտիվացնենք մեր տեղեկատվական գործունեությունը և լուսաբանենք Ադրբեջանի գործողությունները»,- ասել է Մովախեդյանը։

t.me/PlATFORMA_A
ԱՀԱ ԽՆԴՐԵ'Մ

Շրջափակման հետևանքով Ստեփանակերտի բժշկական կենտրոնի` ծայրահեղ ծանր և ծանր վիճակում գտնվող մի շարք բուժառուների չեն կարողանում տեղափոխել ՀՀ-ի քաղաքային հիվանդանոցներ: Նրանց կյանքին վտանգ է սպառնում:

Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Մուսայելյան

t.me/PLATFORMA_A
Նման հոդված գրողը տեսնես հասկանում է ,որ ինքը նույնպես թշնամու բերանը լեզու դնողներից մեկն է դառնում և որ հիմա ժամանակը չէ ,սեփական խաղերը տալու։

Սրանք շարունակում և շարունակելու են անել այս և այլ նմանատիպ բաներ,քանի դեռ չի եկել ինչ-որ մեկը և չի կզցրել սրանց։
Անասուուունննն,սա գրելու բանա?ենթադրենք սրանց մեջ էլ թուրքից վատ չզգացողները լիքն են,բա սենց բան կասեն կամ կգրեն?էն էլ այս իրավիճակում։

Ես չգիտեմ,թե սա ով է գրել կամ ինչու են հրատարակել,
բայց այն,որ հիմա սրա ժամանակը չէ`
դա հաստատ է ,քանի որ ծայրահեղ ծանր իրավիճակ է ստեղծվել և միահամուռ պետք է լինել և ոչ թե...

t.me/PLATFORMA_A
👍1👏1😱1
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում իրականացվող հատուկ օպերացիայի պատճառով` Ստեփանակերտի հիվանդանոցում գտնվող 5 քաղաքացու կյանքին վտանգ է սպառնում. շրջափակման հետևանքով նրանց տեղափոխումը Հայաստան դարձել է անհնար:

t.me/PLATFORMA_A
Ասում են,որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ․ Քննարկվել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը   

Մյուս կողմից էլ ասում են,որ Ռուբեն Վարդանյանն էլ է նիստ հրավիրել և հարցեր են քննարկել,որոնք ուղղված են իրավիճակի դիմակայունությանը այսպես ասած։


Փաստորեն ստացվում է ինչ?

Այսինքն բլոկադայի մեջ է շարունակելու մնալ Արցախը?

t.me/PLATFORMA_A
👎1
Ավելի քան վստահ եմ,որ ադրբեջանական կողմի սադրանքներում երևացող այս երկուսընույնպես աշխատակիցներ են։

Եթե ինֆո լինի, արագ սլիվ արեք կամ ովքեր աղբյուրներ ունեն
բացահայտեք կամ ճշտեք,քանի որ արտաքնապես էլ երևում է ,որ սրանք այն մի քանի գյուղացիները չեն,որոնց ադրբեջանական հատուկ ծառայությունները քարշ են տվել Լաչինի միջանցք,իբր թե խաղաղ ակցիա իրականացնելու,
բայց փոխարենը այդ ամենի քողի տակ իրենք են հետևողական այլ օպերացիա իրականացնում։


t.me/PLATFORMA_A
Շուրջ 1100 մարդ մնացել է ճանապարհին ձմեռային ցուրտ պայմաններում՝ հնարավորություն չունենալով միանալ իրենց ընտանիքներին, այդ թվում 270 երեխա այս պահին կտրված է իր ընտանիքից։

Արցախի ՄԻՊ

t.me/PLATFORMA_A
Արցախում կստեղծվի օպերատիվ շտաբ, որը կաշխատի շուրջօրյա։

Հիմա մի բան ասեմ ժողովուրդ ջան?

Փաստացի այո,իրավիճակից ելնելով սա նորմալ է ,որ պետք է օպերատիվ շտաբ ստեղծվի,բայց միևնույն ժամանակ էլ արդեն պարզ է դառնում,որ եթե իրավիճակի հանգուցալուծման հեռանկարներ լինեին`նման շտաբ ստեղծելու կարիք չէր լինի,այսինքն սա նշանակում է ,որ դեռ շարունակում է Արցախը մնալ բլոկադայի մեջ Ադրբեջանի պատճառով,իսկ միջազգային ատյաններում աղմուկ չբարձրացնող ՀՀ իշխանությունները կարծես թե ամբողջովին լվացած լինեն ձեռքները։

Որպեսզի միջազգային ատյաններում աղաղակեն քո մասին,սկզբից դու պետք է աղաղակես և հարցերը բարձրացնես քո բոլոր հարթակներում ,որպեսզի արժանացնես ուշադրության կամ էլ անհրաժեշտ քայլեր ձեռնարկես,իսկ այս պարագայում դեռ ՄԻՊ կառույցների հայտարարությունից բացի ոչինչ չենք տեսել հստակ։

Կանչեք բոլոր դեսպաններին մեկ-մեկ ու դրեք դեմները իրավիճակը ու թող սաղ երկրներն էլ բարձրաձայնեն ու ասեն ։Բա ցեղասպանության հանցագործությունների դեմ ֆոռում եք անում ու չեք բարձրաձայնում,որ հերթական ցեղասպանությունն է սպասվում????????


t.me/PLATFORMA_A
👍7
ՀՐԱՏԱՊ
Ամեն ինչ արդեն պարզ է ։Ահա թե իրականում ովքեր են այս `իբր թե բնապահպանական ակցիայի առաջին շարքերում։Հիմա հասկանում եք ,թե ինչ է անումԱդրբեջանը և պատահական չէ ,որ այդքան ասում եմ,որ սրանք հատուկ օպերացիա են իրականացնում`նախորոք ծրագրված և մշակած։"Գորշ գայլեր" ծայրահեղական ազգայնական խմբավորումները փաստացի հստակ հանձնարարական ունեն,որպեսզի ստեղծեն այնպիսի իրավիճակ,որտեղ ՌԴ խաղաղապահ զորքերի դուրս գալու հարցը բարձրացնելը էլ ավելի հեշտ լինի,որից հետո էլ կանցնեն Արցախում էթնիկ զտումներին և Արցախի հայաթափմանը,որն էլ իր հերթին, սրանց պլաններով կարծում եմ`հենք է հանդիսանալու Արցախը ամբողջովին ադրբեջանական դարձնելու իրենց երազանքների ի կատար ածելուն(Չի' լինելու) Դիտեք տեսանյութը և կտեսնեք այս հոգեկանի վիճակը ու արդեն կհամոզվեք ,որ հենց այնպես չեմ ասում։Տեղեկացնեմ նաև ,որ Արցախում ստեղծվում է 24 ժամյա աշխատող օպերատիվ շտաբ,իսկ դա նշանակում է ,որ դեռ իրավիճակի հանգուցալուծման հեռանկարներ չկան և ցավոք կարելի է կարծել,որ Արցախը շարունակում է մնալ բլոկադայի մեջ։

t.me/PLATFORMA_A
👍2
Հիշում եք,որ ասում էինք ադրբեջանական ալիքները հայտնում են,թե Բաքվից երկու ավտոբուս մարդ են բերելու Լաչինի միջանցք իբր թե ակցիային?Դե հիմա պինդ բռնվե'ք,որ չխելագարվենք։
Ասում են,որ դրանք երկու ավտոբուս ոչ թե քաղաքացիական անձիք են բերել,այլ երկու ավտոբուս զինվորականներ

Դե արի վարդապետ ու մի խենթանա

t.me/PLATFORMA_A
👍1
‼️ Այս գործողության հետևանքով ԼՂ բնակիչները զրկվել են ազատ տեղաշարժի իրավունքից, Լեռնային Ղարաբաղը կանգնած է պարենային և հումանիտար ճգնաժամի վերահաս վտանգի առաջ:

ՀՀ ԱԳՆ

t.me/PLATFORMA_A
👍1
❗️ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ
ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱՂԵՏԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի Լեռնային Ղարաբաղում ռազմական բոլոր գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության դրույթները երեկ՝ դեկտեմբերի 12-ին, մի խումբ, այսպես կոչված, բնապահպաններ ու լրագրողներ կրկին փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, ինչը  շարունակվում է մինչ այժմ:

Պաշտոնական Բաքվի կողմից անմիջականորեն կազմակերպված այս սադրիչ գործողությունները միտված են Արցախը հայաթափելու, այն իր կազմի մեջ բռնի կերպով ընդգրկելու մշակված ծրագրերի իրականացմանը: 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանը, արհամարհելով իր իսկ կողմից ստորագրած Եռակողմ հայտարարությունը, ապօրինի կերպով զավթել է Արցախի Հանրապետության բազմաթիվ տարածքներ, պարբերաբար գնդակոծել հայկական բնակավայրերը, սպանել և ահաբեկել խաղաղ բնակչությանը ամեն կերպ խաթարելով նրա բնականոն կենսագործունեությունը:   Բնապահպաններ ներկայացողների պահանջները և գործողությունները զուրկ են փաստարկված հիմնավորումներից,  քանի որ Արցախի Հանրապետության կողմից նախորդ 30 տարիներին հարևան ադրբեջանական տարածքների ու այնտեղ ապրող բնակչության հանդեպ որևէ էկոլոգիական սպառնալիք չի արձանագրվել, ինչը խոսում է Արցախի Հանրապետության որպես պատասխանատու և միջազգային իրավունքի նորմերը հարգող սուբյեկտի մասին:

Արցախի Հանրապետության  Ազգային ժողովը փաստում է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունների այս գործելաոճը  ձեռք բերված պայմանավորվածությունների, միջազգային պարտավորությունների, միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի կոպտագույն  խախտում է, որը սպառնում է Արցախին հումանիտար ճգնաժամով՝ ցեղասպանության եզրին հասցնելով  մեր ողջ ժողովրդին: 

Հայաստանի Հանրապետության իշխանությունները պարտավոր են ձեռնարկել առարկայական և գործուն քայլեր Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև անխափան ցամաքային կապի վերականգման և Արցախի Հանրապետության քաղաքացիների իրավունքների  պաշտպանության նպատակով:  

Ակնկալում ենք Ռուսաստանի Դաշնությունից որպես 2020թ. նոյեմբերի 9-ի  եռակողմ հայտարարության կողմ և տարածաշրջանում խաղաղության ու  կայունության  երաշխավոր, անհապաղ միջոցներ ձեռնարկել սանձելու Ադրբեջանի առավելապաշտական նկրտումները, որոնք կասկածի տակ են դնում արցախահայության գոյության և իր հայրենի հողում ապրելու իրավունքը , ինչպես նաև ռուսական խաղաղապահ առաքելության հեղինակությունը:

Կոչ ենք անում միջազգային կառույցներին և ՄԱԿ-ի անդամ երկրներին դատապարտել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը, իսկ կանխարգելման նպատակով հրատապ հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ գործնական քայլեր կիրառելու համար:

Դիմում ենք   Հայաստանի և Սփյուռքի մեր հայրենակիցներին՝ օգտագործել բոլոր հնարավորությունները` տարբեր հարթակներում բարձրաձայնելու Ադրբեջանի կողմից Արցախում ստեղծված հումանիտար աղետի մասին, տեր կանգնելու արցախահայության իրավունքների պաշտպանությանն ու պատրաստ լինելու այդ ուղղությամբ անհրաժեշտ գործողություններ իրականացնելու:

Սիրելի´ հայրենակիցներ
Մեր պայքարը շարունակական է, հայրենի հողում ապրելու կամքը՝ անկոտրում:

13 դեկտեմբերի, 2022թ.
ք, Ստեփանակերտ

Արցախի Հանրապետության Ազգային Ժողով

t.me/PLATFORMA_A
PLATFORMA
Photo
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
ԱՀԱ ԽՆԴՐԵ'Մ

Ադրբեջանցիները երկու ավտոբուս զինվորականներով Բաքվից եկել են Լաչինի միջանցք


t.me/PLATFORMA_A
👍2
Դիտեք թե ինչպիսի բնապահպաններ են։
Արդյոք բնապահպանները կրում են տարատեսակ հագուստներ և կանգնում են այսպես խմբերով?
Ո Չ

Սրանք հատուկ խմբավորումներ են,որտեղ ամեն մի խումբ ունի իր հագուստը

t.me/PLATFORMA_A
👍1
PLATFORMA
❗️ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱՂԵՏԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ Խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի Լեռնային Ղարաբաղում ռազմական բոլոր գործողությունների…
Շատ կառուցողական վարքագիծ ենք դրսևորել, բայց մեր բոլոր առաջարկությունները մի կողմ են դրել: Եթե իրենց նպատակը էկոլոգիական դիտարկումը, մոնիթորինգն է, ապա մենք դա առաջարկել ենք, որը չի ընդունվել, քանի որ նրանց նպատակը ճանապարհը փակելն է եղել։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ Արցախի ԱԺ նիստի ժամանակ

t.me/PLATFORMA_A
Լաչինի միջանցքի արգելափակումը գործնական արտահայտումն է բազմաթիվ ահազանգերի, որ Ադրբեջանը ԼՂ հայության նկատմամբ ցեղասպանության քաղաքականություն է որդեգրել:

Ողջ միջազգային հանրության՝ այդ թվում ՄԱԿ Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող և անդամ երկրների հրատապ ուշադրությունն ենք հրավիրում, որ Ադրբեջանի գործողությունները կարող են հանգեցնել լայնածավալ հումանիտար աղետի:

Ընդգծում ենք ԼՂ հայության իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման կամ վերագործարկման անհրաժեշտությունը և այս նպատակով առաջիկայում խորհրդակցություններ կսկսենք միջազգային գործընկերների հետ:

ՀՀ ԱԳՆ

t.me/PLATFORMA_A
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Հիշում եք ,թե ինչպես էին ազատության հրապարապի բեմից ասում,որ սա երգի և պարի հեղափոխություն է ?Հիշում եք չէ ,թե հետո ինչ եղավ?Այո` մարտի մեկ եղավ

Տպավորություն է ,որ սցենարիստները նույնն են և երգի ու պարի հեղափոխություն են փորձում իրականացնել կամ էլ սկսել են իրականացնել։

Եթե ուշադիր էիք վերը նշածիս,ապա երգի ու պարի հեղափոխությունից հետո ինչ տեղի ունեցավ?այ նույնն էլ հիմա է սպասելի


Ահա թե ինչ քեֆ ուրախություն են կազմակերպել ադրբեջանական սադրիչները Լաչինի միջանցքում այն էլ այն դեպքում,երբ նրանց պատճառով արդեն հինգ մարդու կյանք վտանգված է 270 երեխա իրենց ընտանիքների կողքին չեն
և շրջափակման մեջ է հայտնվել 120.000 մարդ...

Ահա թե ովքեր են սրանք և պատահական չեն խոսքերը,որ ամենալավ թուրքը դա սատկած թուրքն է

t.me/PLATFORMA_A
👍3