Radar Armenia – Telegram
Radar Armenia
76.8K subscribers
15.2K photos
12.5K videos
64 files
19.2K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Արցախի Հանրապետության կառավարությունը որոշել է սահմանել հանրային  սննդի  ծառայությունների մատուցման սահմանափակումներ:

Որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի դեկտեմբերի 29-ին, ժամը 13.00-ին:

Արցախի տեղեկատվական շտաբ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍53👎4
🟨 Հանրապետության տարածքում դեկտեմբերի 29-31-ը, հունվարի 1-2-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

Եղանակը Երևանում դեկտեմբերի 29-ին՝

🌖 Ցերեկ +4 +6
🌗 Երեկո 0 -2
🌘 Գիշեր -3 -5

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇺🇸 ENG 🇷🇺 RUS
👎26👍20
Radar Armenia
🟨 Արցախի Հանրապետության կառավարությունը որոշել է սահմանել հանրային  սննդի  ծառայությունների մատուցման սահմանափակումներ: Որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի դեկտեմբերի 29-ին, ժամը 13.00-ին: Արցախի տեղեկատվական շտաբ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Նոր սահմանափակումներով՝ Արցախում արգելվում է տոնական միջոցառումները 15, իսկ սգո արարողությունները՝
35-ից ավելի անձանց մասնակցությամբ կազմակերպումը:

▫️Արգելվում է հանրային սննդի օբյեկտների գործունեությունը ժամը 23։00-ից հետո։
👍52
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟩 Մարզահամերգային համալիրում կայացել է «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը։

▫️ «Մեր կայուն զարգացումը, անկախությունը, ժողովրդավարությունը ամրապնդվում են ստեղծագործ մարդկանցով, ովքեր ապրում, արարում և իրենց հաջողությունները կապում են այս երկրի հետ»։

Նշել է Տիգրան Ավինյանը` մրցանակը հանձնելով հայկական «Ծիրանէ» ընկերության հիմնադիրներ Անահիտ Հարությունյանին և Էդմոնդ Ստեփանյանին։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍93👎9
🟨 ՄԻՊ-ը որոշ նկատառումներ ունի «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ և կոչ է անում լրամշակել նախագծի խնդրահարույց դրույթները:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍56👎3
🟨 Հայաստանն ու Ադրբեջանն են որոշում ապագա խաղաղության պայմանագրի բովանդակությունը:

▫️Հենց նրանք են սահմանում շփումների դինամիկան:

Սերգեյ Լավրով

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎186👍10
🟨 ԼՂ ժողովրդին աջակցելու նպատակով աշխատանքային խումբ ձևավորելու որոշում եմ կայացրել՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ:

Նիկոլ Փաշինյան
👍129👎7
🟨 Լեռնային Ղարաբաղին լրացուցիչ 4 միլիարդ դրամի աջակցություն կցուցաբերվի:

Նիկոլ Փաշինյան
👍154👎21
🟨 Գործընկեր պետությունները և միջազգային կազմակերպությունները պետք է մանրամասն տեղեկացված լինեն հաստատված հումանիտար ճգնաժամի և իրավիճակի վատթարացման մասին:

Նիկոլ Փաշինյան
👍138👎2
🟨 Լաչինի միջանցքը փակվել է Ադրբեջանի կողմից և սա նրա միջազգային պարտավորության կոպտագույն խախտում է:

Նիկոլ Փաշինյան
👍166👎4
🟨 Եթե նույնիսկ հիմնվենք Ադրբեջանի պրոպագանդիստական վարկածի վրա, թե Լաչինի միջանցքը փակել են էկոակտիվիստները՝ եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքով տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ երթևեկությունն ապահովելը Ադրբեջանի ուղիղ պարտավորությունն է:

▫️Այս պայմաններում իրավիճակի հստակ պարզաբանմամբ պետք է հանդես գա ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախումբը և ՌԴ-ն, որն անվտանգային կոնկրետ պարտավորություններ է ստանձնել:

Նիկոլ Փաշինյան

🇦🇲
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇺🇸ENG
👍198👎8
🟨 Որն է իրադրության ՌԴ գնահատականը, որն է Լաչինի միջանցքի բացման նրանց պլանը և ճանապարհային քարտեզը, սրանք հարցեր են, որոնց պատասխաններին ՀՀ և ԼՂ հանրությունը սպասում է ՌԴ-ից:

Նիկոլ Փաշինյան
👍204👎8
🟨 Հաշվի առնելով հարևան երկրի «էկոակտիվիստների» ստեղծած անառողջ միջավայրն ու միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձերը, որոշում է կայացվել դիմել միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար:


Արցախի Հանրապետության կառավարության որոշում
👍105
🟥 Բոլոր նախանշանները կան պնդելու, որ Ադրբեջանը հերթական ռազմական սադրանքն է պատրաստում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում:

Նիկոլ Փաշինյան

🇦🇲
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS 🇺🇸ENG
👍115👎36
🟩 Կառավարությունը 2.5 մլրդ դրամ հատկացրեց Երևանում, Արարատի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում Ֆուտբոլի 4 դպրոց կառուցելու նպատակով:
👍118👎11
🟨 Լաչինի միջանցքի վերջին իրադարձությունները Հայաստանի համար անկեղծության փորձություն կլինեն։

▫️ Անթույլատրելի է Ադրբեջանի հարստություններն իր տարածքում յուրացնելու փորձը:

Մևլութ Չավուշօղլուն

🇦🇲
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS 🇺🇸ENG
👎249👍9
🟨 Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ազատ արձակելու՝ փաստաբանների միջնորդությունը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍125
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Սիսիանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Ճանապարհահատվածը մաքրվում և մշակվում է աղով, ավազով։

Ճանապարհային դեպարտամենտ
👍101👎1
🟨 Եթե ՌԴ-ն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ապահովել կայունությունն ու անվտանգությունը ԼՂ-ում, կարծում եմ՝ ՌԴ-ն ինքը պետք է քննարկում նախաձեռնի ՄԱԿ ԱԽ-ում:

Նիկոլ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍216👎3
🟨 Արցախում կա դեղորայքի, բժշկական նշանակության պարագաների, սննդի և բոլոր անհրաժեշտ ապրանքների պակաս։

Անահիտ Ավանեսյան

🇦🇲
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇺🇸ENG
👎83👍10
🟨 Շարունակվող բլոկադան հիմք է տալիս պնդելու, որ գնահատականներն այլևս մեզ չեն բավարարում, որովհետև իրավիճակը դրանից չի փոխվում, անհրաժեշտ է անցնել գործողությունների:

ՄԻՊ
👍138