Radar Armenia – Telegram
Radar Armenia
76.8K subscribers
15.2K photos
12.5K videos
64 files
19.2K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟩 Նիկոլ Փաշինյանը ճրագալույցի երեկոյին շնորհավորել է համայն հայությանը Սուրբ Ծննդյան տոնի առիթով:
👍317👎92
🟨 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է հունվարի 6-ի ժամը 12:00-ից մինչև հունվարի 7-ի ժամը 24:00-ն սահմանել հրադադար ուկրաինական ճակատի ողջ երկայնքով` պայմանավորված Սուրբ Ծննդյան տոնով։

Կրեմլի մամուլի ծառայություն
👍247👎28
🟨 Հանրապետության տարածքում հունվարի 6-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

Եղանակը Երևանում հունվարի 6-ին՝

🌖 Ցերեկ +5 +7
🌗 Երեկո 0 +2
🌘 Գիշեր -6 -8

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇺🇸 ENG 🇷🇺 RUS
👍40👎5
🟨 Հումանիտար ճգնաժամը՝ Արցախում:

Արդեն 26 օր Ադրբեջանը փակ է պահում Լաչինի միջանցքը:
👎156👍4
🟨 Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 2-րդը պատգամ է հղել.

▫️Տևական ժամանակ արգելափակված է Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհը, ինչը հանգեցրել է հումանիտար աղետի: Այս ծանր իրավիճակում մեր դեմ ծառացած հիմնախնդիրները հաղթահարելու համար մենք կարիքն ունենք ճշմարիտ նորոգության, սրտով, հոգով, մտքով մաքրվելու, Քրիստոսով վերափոխվելու և միախորհուրդ ու միակամ դառնալու ազգի և հայրենիքի առջև մեր հանձնառությունների մեջ։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍121👎41
🟥 Ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը

«Կաղնուն տակ» կոչվող տեղամասում քաղաքացու կողմից շահագործվող «Բելառուս 82-1» տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զենքից կրակահերթ է արձակվել տրակտորի ուղղությանբ։

Գյուղատնտեսական աշխատանքը դադարեցվել է։

ԱՀ ՆԳՆ ոստիկանություն
👎171👍26
🟨 Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջև կայացած պայմանավորվածության համաձայն` երկու երկրների միջև ապրանքների ուղիղ օդային փոխադրումների հարցում խոչընդոտները վերացվել են 2023թ. հունվարի 1-ից, ինչի մասին տնտեսվարողներին տեղեկացրել է Թուրքիայի առևտրի նախարարությունը։

Habertürk
👍88👎43
Radar Armenia
🟨 Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջև կայացած պայմանավորվածության համաձայն` երկու երկրների միջև ապրանքների ուղիղ օդային փոխադրումների հարցում խոչընդոտները վերացվել են 2023թ. հունվարի 1-ից, ինչի մասին տնտեսվարողներին տեղեկացրել է Թուրքիայի առևտրի…
🟨 Թուրքական կողմն այսօր մեզ տեղեկացրել է, որ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացվել է:

▫️ Ակնկալում ենք, որ մյուս պայմանավորվածությունը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը հատելու հնարավորության ապահովումը, նույնպես շուտափույթ կյանքի կկոչվի։

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍122👎45
🟨 ՀՀ ԱԳ նախարարը Սամանթա Փաուերի հետ զրույցում կարևորել է Լաչինի միջանցքի բնականոն աշխատանքի վերականգնմանն ուղղված միջազգային հանրության հստակ քայլերը:

ՀՀ ԱԳՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍154👎7
🟨 Հայաստանը շարունակելու է բանակցությունները Թուրքիայի հետ՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման և հայ-թուրքական սահմանի բացման նպատակով։

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍116👎101
🟨 Տարածվող տեղեկությունները, թե Վերիշեն գյուղի մոտակա սարում բռնկված հրդեհն ադրբեջանական ԶՈւ կողմից է, չի համապատասխանում իրականությանը:

▫️Ժամը 22։33-ին հրդեհն ինքնամարվել է։

ՀՀ ՊՆ
👍82👎16
🟨 ԱՄՆ-ն շարունակում է մտահոգված լինել Լաչինի միջանցքի` ավելի քան 3 շաբաթ տևող արգելափակմամբ, որը լրջագույն հումանիտար իրադրություն է ստեղծում։

Մենք շնորհակալ ենք ԿԽՄԿ-ին այդ ընթացքում կրիտիկական աջակցության համար, սակայն հորդորում ենք Ադրբեջանին ու Ռուսաստանին անմիջապես վերականգնել [միջանցքի] հասանելիությունը։

ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթեր
👍273👎14
🟨 Առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի:

Եղանակը Երևանում հունվարի 7-ին՝

🌖 Ցերեկ +6 +8
🌗 Երեկո -1 +1
🌘 Գիշեր -2 -4

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇺🇸 ENG 🇷🇺RUS
👍39👎2
🟨 15-րդ ընտրական փորձից հետո ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ է ընտրվել հանրապետական Քեվին ՄաքՔարթին։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍84👎12
🟨 Վիտալի Բալասանյանն ազատվել է Արցախի ԱԽ քարտուղարի պաշտոնից, այդ պաշտոնում նշանակվել է Արարատ Մելքումյանը:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍237👎9
🟨 Արցախից երեք հիվանդներ՝ ովքեր օրեր շարունակ գտնվում էին բժիշկների հսկողության տակ, այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։

ԱՀ առողջապահության նախարարություն

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍119
🟨 Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական շրջափակման դաժան հետևանքները. դատարկ խանութներ ու հուսահատ մարդիկ։ Ինչո՞ւ է ԵՄ-ն այդքան լռում։ Ես չեմ հասկանում։ Ժոզեպ Բորել, պետք է գործել հիմա:

Եվրախորհրդարանի պատգամավոր Պետեր վան Դալեն
👍270👎5
🟨 Արցախում 13 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:

▫️13 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 6-ը ծայրահեղ ծանր վիճակում են։

ԱՀ առողջապահության նախարարություն
👎76👍8
🟨 Radar Armenia-ի տեղեկություններով ՀՀ ՊՆ-ն քննարկում է ՀՀ իգական սեռի քաղաքացիներին կամավոր ժամկետային զինվորական ծառայության անցնելու հնարավորություն ընձեռելու հարցը:
👍227👎119
🟨 Արցախի հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և երկարօրյա ռեժիմով աշխատող դպրոցների աշխատանքը սննդի ոչ բավարար մատակարարման պատճառով հունվարի 9-ից ժամանակավորապես կկասեցվի։

▫️Հանրակրթական դպրոցները կշարունակեն գործել բնականոն հունով:

Արցախի ԿԳՄՍՆ
👎92👍17
🟨 Հանրապետության տարածքում հունվարի 8-ի ցերեկն առանձին շրջաններում, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն:

Եղանակը Երևանում հունվարի 8-ին՝

🌖 Ցերեկ +4 +6
🌗 Երեկո -1 +1
🌘 Գիշեր -2 -4

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇺🇸 ENG
👍36👎3