Radar Armenia – Telegram
Radar Armenia
76.8K subscribers
15.1K photos
12.5K videos
64 files
19.2K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում արձանագրվել է վթար։

Ըստ սարքավորումներով արձանագրված տվյալների` վթարը գտնվում է Աղավնո-Բերձոր հատվածում։

ԱրցախԷներգո
👎102👍9
🟨 Պատերազմից առաջ գոյություն ունեին պայմաններ, երբ գիտեինք, որ ունենք ուժեղ բանակ, հուսալի դաշնակիցներ, երբ պաշտոնական զեկույցներ էին դրված սեղանին, որ ի վիճակի ենք գործել «ոչ մի քայլ ետ» տրամաբանությամբ։

Նիկոլ Փաշինյան
👍143👎31
🟨 Մենք պետք է հասկանանք, թե այս տարածաշրջանում մենք մեզ ինչպե՞ս ենք դիրքավորում` որպես հարևան ու գործընկե՞ր, թե՞ որպես ֆորպոստ, թե՞ պատմական արդարության մարտիկ, թե՞ որպես ուրիշներին դասեր տվող պետություն։

Նիկոլ Փաշինյան
👍143👎24
🟨 Մենք պետք է զբաղվենք Հայաստանի հարաբերությունների հարցերով, ԼՂ ժողովրդի ներկայացուցիչները պետք է զբաղվեն ԼՂ հարցով, մենք էլ պետք է նրանց աջակցենք:

Նիկոլ Փաշինյան
👍181👎54
🟨 Ոչ մեկ չի վիճարկում, որ ռուս խաղաղապահներն են ԼՂ ժողովրդի անվտանգությունն ապահովում:

▫️ Բայց ունենք Փառուխի դեպքերի նախադեպը: Ադրբեջանցիները մուտք են գործել ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտի և մենք, ըստ էության, ոչ մի արձագանք չենք տեսել:
▫️Խծաբերդում ՀՀ քաղաքացիներ են գերեվարվել:
▫️Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահների տեղակայումից հետո գերեվարվել են ՀՀ քաղաքացիներ, որոնք առնչություն չունեն ռազմական գործողությունների հետ:

Նիկոլ Փաշինյան
👍199👎13
🟨 Ես ՀԱՊԿ-ի վրա հույս դնում եմ, այլ բան է, որ ՀԱՊԿ-ը կարող է մեզ հուսախաբ անել:

▫️Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը հավատում եմ մի պատճառով, որովհետև, որևէ բան անելուց առաջ պետք է հավատալ դրան: Եթե չենք հավատում, ինչո՞ւ ենք բանակցում։ Փորձը ցույց է տալիս, որ ձևի համար բանակցությունը լավ տեղ չի տանում։

Նիկոլ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎104👍70
🟨 Ես երկու անգամ հրաժարական եմ տվել:
Ժողովրդից ստացած իշխանությունը, չեմ կարող ուղղակի փողոց դուրս գալ ու ասել՝ ով է ուզում, վերցրեք:

▫️Իշխանության ճակատագիրը որոշում է ժողովուրդը:

Նիկոլ Փաշինյան
👍248👎86
Radar Armenia
🟨 Այս տարի ՀՀ-ում ՀԱՊԿ զորավարժությունները չեն կայանա, քանի որ Հայաստանը այս պայմաններում նման միջոցառումների իրականացումը նպատակահարմար չի գտնում։ Նիկոլ Փաշինյան
🟨 ՀԱՊԿ-ը Երևանից տեղեկատվություն է ստացել Հայաստանում զորավարժությունների աննպատակահարմարության մասին և մշակում է դրանք այլ վայրում անցկացնելու հնարավորությունը:

Դմիտրի Պեսկով

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍253👎17
🟨 ՀՀ-ն պատրաստ է եղել ստորագրել ՌԴ փոխվարչապետի պատրաստած եռակողմ հայտարարության տեքստը:

▫️Ես այսօր էլ եմ պատրաստ այդ տեքստը ստորագրել՝ առանց Ադրբեջանի միջամտության, որովհետև Ադրբեջանը մի շատ կարևոր պարբերություն հանել էր։

Նիկոլ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍149👎6
🟨 Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի խոսակցության ձայնագրության գործով քրեական վարույթը վերսկսվել է:

Գլխավոր Դատախազություն


ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍108👎4
🟨 Չնայած պատերազմն ավարտվել է, պայքարը դեռ շարունակվում է, և ես վստահ եմ, որ մենք հաղթելու ենք: Պատերազմի արդյունքներն ընդունվել են աշխարհի կողմից։

Իլհամ Ալիև

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎454👍8
🟨 ԵԱՀԿ գործող նախագահի հետ զրույցում Արարատ Միրզոյանը կարևորել է տարածաշրջանային ու միջազգային համապատասխան կառույցների, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի կողմից հստակ քայլերի իրականացման անհրաժեշտությունը:

ՀՀ ԱԳՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍117👎7
🟨 Քերըն Դոնֆրիդի հետ զրույցում ՀՀ ԱԳ նախարարը ընդգծել է, որ Ադրբեջանը պարտավոր է առանց որևէ նախապայմանի վերականգնել Լաչինի միջանցքի՝ նոյեմբերի եռակողմ հայտարարությամբ ամրագրված ռեժիմը:

ՀՀ ԱԳՆ
👍159
🟨 Պրահայում ինչ-որ պահ մտածեցի, որ Հայաստանն ու Ֆրանսիան մի թիմ են, մենք՝ մեկ այլ թիմ, իսկ Շառլ Միշելը մրցավարն է։

Իլհամ Ալիև
👎238👍35
🟨 ՌԴ և ՀՀ միջև մշակութային-հումանիտար կապերի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար Գարեգին Բ-ն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից արժանացել է ՌԴ պատվո շքանշանի։

Մայր Աթոռ
👎536👍53
🟨 Առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Եղանակը Երևանում հունվարի 11-ին՝

🌖 Ցերեկ +1 +3
🌗 Երեկո -1 -3
🌘 Գիշեր -6 -8

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇺🇸 ENG
👍27👎3
🟨 Փոփոխություններ են տեղի ունեցել Արցախի կառավարության կազմում:

▫️Դավիթ Բաբայանն ազատվել է Արցախի ԱԳ նախարարի ժ/պ-ի պաշտոնից, իսկ Սերգեյ Ղազարյանը նշանակվել է ԱԳ նախարար:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍88👎8
🟨 Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցը ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ-ի:

▫️
Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե 2008 թ. մարտի 1-ին Հայաստանի այն ժամանակվա կառավարողները բանակը հանեցին ժողովրդի դեմ, Հայաստանի քաղաքացիներին գնդակահարելու որոշում կայացրին:

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS
👍205👎21
🟨 Տարոն Մարգարյանից և նրա հետ փոխկապակցված վեց անձից կբռնագանձվի Ավանում գտնվող 6 բնակելի տուն, 1 հասարակական նշանակության տարածք, Ջերմուկում գտնվող 1 ամառանոց, 2 տրանսպորտային միջոց:

Գլխավոր դատախազություն

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍398👎7
🟨 Լաչինի միջանցքով առևտրի և տարանցման արգելափակումը նպաստում է Ղարաբաղում հումանիտար աղետի առաջացմանը և այն պետք է անհապաղ վերացվի։ Ադրբեջանը բարոյական պատասխանատվություն է կրում Ղարաբաղի հայերի բարեկեցությունն ապահովելու համար:

ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողով
👍234👎2