Radar Armenia – Telegram
Radar Armenia
76.8K subscribers
15.1K photos
12.5K videos
64 files
19.2K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Փոփոխություններ են տեղի ունեցել Արցախի կառավարության կազմում:

▫️Դավիթ Բաբայանն ազատվել է Արցախի ԱԳ նախարարի ժ/պ-ի պաշտոնից, իսկ Սերգեյ Ղազարյանը նշանակվել է ԱԳ նախարար:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍88👎8
🟨 Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցը ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ-ի:

▫️
Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե 2008 թ. մարտի 1-ին Հայաստանի այն ժամանակվա կառավարողները բանակը հանեցին ժողովրդի դեմ, Հայաստանի քաղաքացիներին գնդակահարելու որոշում կայացրին:

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS
👍205👎21
🟨 Տարոն Մարգարյանից և նրա հետ փոխկապակցված վեց անձից կբռնագանձվի Ավանում գտնվող 6 բնակելի տուն, 1 հասարակական նշանակության տարածք, Ջերմուկում գտնվող 1 ամառանոց, 2 տրանսպորտային միջոց:

Գլխավոր դատախազություն

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍398👎7
🟨 Լաչինի միջանցքով առևտրի և տարանցման արգելափակումը նպաստում է Ղարաբաղում հումանիտար աղետի առաջացմանը և այն պետք է անհապաղ վերացվի։ Ադրբեջանը բարոյական պատասխանատվություն է կրում Ղարաբաղի հայերի բարեկեցությունն ապահովելու համար:

ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողով
👍234👎2
🟨 Հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ պետքարտուղարի օգնական Քերըն Դոնֆրիդն ու Ադրբեջանի ԱԳՆ Բայրամովը, որի ժամանակ վերջինս Լաչինի միջանցքի փակ լինելու համար մեղադրել է Արցախի իշխանություններին։

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇺🇸 ENG
👎127👍3
🟨 [Դատական նիստերի հետաձգումները] գնահատում եմ ինձ հնարավորինս երկար անազատության մեջ պահելու դիտավորություն և այս շինծու քրեական գործի վերջնական փլուզումը կանխելու անհաջող փորձ:

Դավիթ Տոնոյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎82👍13
🟨 ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի խաղաղապահ առաքելության տեղակայումը Ղարաբաղում հնարավոր է միայն հակամարտող երկու կողմերի համաձայնությամբ:

▫️ Իհարկե, այս թեման մեկ անգամ չէ, որ օրակարգում է եղել:

Դմիտրի Պեսկով

🇦🇲
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS 🇺🇸ENG
👎155👍15
🟨 Սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մենք ունենք 224 զոհված զինծառայող, որոնց աճյուններն ամփոփված են և ունենք գտնվելու տեղն անհայտ 3 զինծառայող, որոնց գտնվելու հստակ վայրը պարզելու և նրանց մարմինները դուրս բերելու ուղղությամբ իրականացվում են աշխատանքներ:

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյան
👍58👎20
🟨 ՀԱՊԿ քարտուղարությունը հայկական կողմից պաշտոնապես ծանուցումներ չի ստացել այդ զորավարժությունների չեղարկման մասին՝ կազմակերպությունում սահմանված կարգի համաձայն։

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS
👎124👍14
🟩 Համաձայն Numbeo առցանց պորտալի վերլուծության՝ 417 քաղաքների շարքում Երևանն ընդգրկվել է ամենաանվտանգ 20 քաղաքների ցանկում։

▫️Ուշագրավ է, որ ըստ վերլուծության՝ Հայաստանն ամենաանվտանգ երկիրն է տարածաշրջանում։
👍331👎18
🟨 ՀՀ վարչապետի՝ նախօրեին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հնչեցրած մի շարք պնդումներ և տեսակետներ առաջացրել են մտահոգություններ, քանի որ չեն համապատասխանում ինչպես համազգային պայքարի գաղափարներին, այնպես էլ Արցախի Հանրապետության բնակչության և իշխանությունների որդեգրած դիրքորոշմանը:

Արցախի անվտանգության խորհուրդ

🇦🇲
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇺🇸ENG
👎171👍73
🟨 Խաղաղությունն ուղղակի անհնար է առանց արցախահայության իրավունքների հարգման և ճանաչման: Այլ պայմաններով խաղաղության գինը արցախցիների կյանքն ու ցեղասպանությունն է:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան
 
👍122👎12
Radar Armenia
🟨 Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում արձանագրվել է վթար։ Ըստ սարքավորումներով արձանագրված տվյալների` վթարը գտնվում է Աղավնո-Բերձոր հատվածում։ ԱրցախԷներգո
🟨 Արդեն երկրորդ օրն է, ինչ Արցախի ժողովուրդը կանգնել է նոր մարտահրավերի առջև՝ հնարավորություն չունենալով էլեկտրաէներգիա ստանալ Հայաստանից:

▫️Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս իրականացնել վթարավերականգնողական աշխատանքներ:

Արցախի տեղեկատվական շտաբ
👎122👍6
🟨 Արցախում առկա բոլոր բանկոմատներից և POS տերմինալներից միևնույն վճարային  քարտով  կանխիկացումների համար կգործի սահմանչափ՝ օրական մինչև 50 000 դրամի չափով:

Արցախի տեղեկատվական շտաբ
👍63
🟨 Հունվարի 13-ին ԱԺ խորհրդի նիստում բացակաների քանակը գերազանցած 22 պատգամավորների մասով ՍԴ դիմել-չդիմելու վերաբերյալ որոշում կկայացվի:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍90👎5
🟨 ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը նշանակվել է ուկրաինական ճակատում ռուսական միացյալ զորախմբի հրամանատար։
👎101👍25
🟨 ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դոնֆրիդը Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին հորդորել է անմիջապես ձեռնամուխ լինել դիվանագիտական լուծում գտնելուն` ապահովելու բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Նա քաջալերել է նախարարներին կրկին ներգրավվել հաստատուն խաղաղության հասնելու գործընթացին։
👍124👎16
🟨 Համախմբվեցինք Ֆրանսիայի ԱԺ դիմաց՝ կոչ անելով վճռական գործողություններ ձեռնարկել Ադրբեջանի դեմ՝ դադարեցնելու հարձակումները Հայաստանի և Արցախի վրա։ Արտակարգ իրավիճակ է։ Մեր հայ դաշնակիցներին աջակցելու ժամանակն է։

Ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայե
👍296
🟨 Հանրապետության տարածքում հունվարի 12-ին Լոռիի, Տավուշի, Սյունիքի և Արցախի առանձին հատվածներում սպասվում է թույլ ձյուն։

Եղանակը Երևանում հունվարի 12-ին՝

🌖 Ցերեկ 0 +2
🌗 Երեկո -1 -3
🌘 Գիշեր -6 -8

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇺🇸 ENG 🇷🇺RUS
👍30👎5
🟩 Fly Arna-ն մեկնարկում է թռիչքները դեպի Սանկտ Պետերբուրգ:

▫️Հունվարի 29-ից շաբաթական երեք չվերթ կիրականացվի:

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇺🇸ENG
👍64👎16