Radar Armenia – Telegram
Radar Armenia
76.9K subscribers
15.1K photos
12.5K videos
64 files
19.2K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Երևան է ժամանել Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեն:

▫️Պատվիրակության կազմում են ԱԺ փոխնախագահ Վալերի Ռաբոն, ԱԳ հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժը, պատգամավորներ Անն Ժընըտեն և Անն-Լորանս Պետելը:

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS 🇺🇸ENG
👍286👎9
🟨 Հանրապետության տարածքում հունվարի 13-ին Լոռիի, Տավուշի, Սյունիքի և Արցախի առանձին հատվածներում սպասվում է թույլ ձյուն։

Եղանակը Երևանում հունվարի 13-ին՝

🌖 Ցերեկ +1 +3
🌗 Երեկո -1 -3
🌘 Գիշեր -3 -5

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇺🇸 ENG
👍35👎4
🟨 ԱՄՆ Պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը իր ճեպազրույցում ձեռնպահ է մնացել մեկնաբանել հայ-ռուսական հարաբերությունները` պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանը փորձում է ներառել Հայաստանը Ռուս-Բելառուս միութենական պետության մեջ. «Հայաստանի կառավարությունն է, որ կարող է պատասխանել այդ հարցին»:
👍124👎1
🟨 ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից պետական դավաճանության նոր դեպք է բացահայտվել

▫️ԱՀ քաղաքացի, ՊԲ N զորամասի զինծառայողը վարձատրության դիմաց հավաքել և օտարերկրյա հատուկ ծառայություններին հանձնել ռազմական բնագավառի պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ:

Արցախի ԱԱԾ
👍66👎27
🟨 Այս երևույթը, որը կոչվում է Հալո, այսօր առավոտյան ֆիքսել են Ճամբարակի երկնքում։ Այն առաջանում է, երբ արեգակի ճառագայթները անցնում են մթնոլորտի վերին շերտերում կուտակված սառցեբյուրեղների միջով։

Գագիկ Սուրենյան
👍336
🟨 Անհանգիստ ենք ԼՂ-ում իրավիճակի կապակցությամբ։ Շրջափակումը շարունակվում է և մարդասիրական վատթարացող իրավիճակ է ստեղծվում։

▫️Կարևոր է, որ վերականգնվի ազատ երթևեկությունը Հայաստանի և ԼՂ միջև, էլեկտրաէներգիան և ինտերնետը:

Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվե
👍141👎3
Radar Armenia
🟨 Անհանգիստ ենք ԼՂ-ում իրավիճակի կապակցությամբ։ Շրջափակումը շարունակվում է և մարդասիրական վատթարացող իրավիճակ է ստեղծվում։ ▫️Կարևոր է, որ վերականգնվի ազատ երթևեկությունը Հայաստանի և ԼՂ միջև, էլեկտրաէներգիան և ինտերնետը: Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն…
🟨 Հնարավոր խաղաղության և երկխոսության ճանապարհն ամբողջովին սպառված չէ և ամեն ինչ չենք փորձել այդ առումով: Մեր էներգիան հարյուր տոկոսով այդ կարգավորմանն է ուղղված:

Ֆրանսիայի ԱԺ նախագահը՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառելու մասին:
👍124👎8
🟨 Ֆրանսիան չի ճանաչում ԼՂ-ի անկախությունը, և սա համապատասխան է միջազգային իրավունքին, որին մենք ենթարկվում ենք:

Ֆրանսիայի ԱԺ նախագահ
👎125👍60
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟩 Team Telecom Armenia-ն ամփոփել է 2022 թվականը. ինտերնետի արտահանում, կայանների ավելացում, նոր աշխատատեղեր և այլն։

▫️ Ընթանում է նոր սերնդի օպտիկական NGN ցանցի կառուցումը, որն արդեն հասանելի է Դավիթաշենում ու Արաբկիրում, Քաջարանում, Ջերմուկում, Հրազդանում և այլուր։
👍84👎12
🟩 Համաշխարհային բանկը Հայաստանի համար գնահատում է, որ 2022թ. տնտեսական աճը կկազմի 10.8%, որն ամենաբարձրն է Եվրոպայի և կենտրոնական Ասիայի տարածաշրջանում։

Բաբկեն Թունյան

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇺🇸ENG 🇷🇺RUS
👍197👎10
🟨 Այսօր «Հանրապետություն 8ա» հասցեում իրականացվել են կատարողական գործողություններ՝ ապահովելու դատարանի կատարողական թերթի կատարումը։ Հարկադիր կատարողը օրենքի հիման վրա իրավունք ունի կատարողական գործողությունների կատարման նպատակով անարգել մուտք գործել պարտապանին սեփականությամբ պատկանող բնակարան կամ շինություն։

Հարկադիր կատարման ծառայություն

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎50👍32
🟨 ԱԺ խորհրդում հետաձգվել է «Հայաստան» խմբակցության 22 պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու հարցի քննարկումը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎95👍15
🟨 Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ:

▫️Գերմանիան պատրաստ է առավելագույն ջանքեր գործադրել ստեղված իրավիճակի կարգավորման և խաղաղության հաստատման ուղղությամբ:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍112👎4
Radar Armenia
🟥 Քիչ առաջ Արցախում ինտերնետ կապը խափանվել է։ ▫️ Մալուխի վնասման պատճառով ֆիքսված համացանցը ժամանակավորապես չի գործի։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟩 Ռուսական խաղաղապահների վարած բանակցությունների շնորհիվ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ-ի մասնագետներին հաջողվել է մեկնել վթարման վայր և տեղում աշխատանքներ իրականացնել մալուխը վերականգնելու ուղղությամբ։

▫️Այս պահի դրությամբ Արցախի Հանրապետության ողջ տարածքում ինտերնետ-կապը վերականգնված է։

Արցախի տեղեկատվական շտաբ
👍201👎10
🟨 Ֆրանսիայի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Զինվորի տուն:

▫️Յաել Բրաուն-Պիվեն խոստացել է Ֆրանսիա հասնելուն պես Փարիզի հաշմանդամների տանը փոխանցել Զինվորի տան հետ գործակցելու գաղափարը:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍208
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍193👎17
🟨 Լաչինում ստեղծված իրավիճակի հարցն ընդգրկվել է Եվրախորհրդարանի հունվարի 18-ի լիագումար նիստի օրակարգում. սպասվում է քվեարկություն։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍293👎2
🟨 Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա:

Եղանակը Երևանում հունվարի 14-ին՝

🌖 Ցերեկ +2 +4
🌗 Երեկո 0 -2
🌘 Գիշեր -6 -8

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇺🇸 ENG 🇷🇺RUS
👍33👎7
🟨 Հայաստանը և Ադրբեջանը միմյանց դեմ դատական հայց են ներկայացրել «Արդարադատության միջազգային դատարան» (ICJ)` ռասայական խտրականության հարցով։ Հանրային նիստերը տեղի կունենան Հաագայում.

▫️ Հունվարի 30. «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի»

▫️ Հունվարի 31. «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի»։
👍165👎8
🟨 Ավելի քան մեկ ամիս է, ինչ արգելափակված է Լաչինի միջանցքով փոխադրումները։
Ամեն օր առևտրային հոսքերը և մարդասիրական օգնությունը չեն կարողանում անարգել մուտք գործել Լեռնային Ղարաբաղ, մեծանում է հումանիտար ճգնաժամի պոտենցիալը: Միջանցքով ազատ տեղաշարժը պետք է վերականգնվի:

ԱՄՆ ՄԶԳ կառավարիչ Սամանթա Փաուեր
👍143