Radar Armenia – Telegram
Radar Armenia
76.9K subscribers
15.1K photos
12.5K videos
64 files
19.2K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 Կոչ ենք անում Ադրբեջանին ու Ռուսաստանին անմիջապես վերականգնել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով` ըստ ստանձնած հանձնառությունների։

▫️ Ադրբեջանին ու Հայաստանին կոչ ենք անում վերականգնել իմաստալից բանակցությունները իրենց հակասությունները լուծելու համար։ Խաղաղության համապարփակ պայմանագիրն է երկարատև խաղաղության իրական ճանապարհը, հիմնված հարաբերությունների կարգավորման և փոխադարձ ճանաչման վրա։

ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթեր
👍169👎10
🟨 Այսօր նշանակվել եմ Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական - Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ։

Դավիթ Բաբայան
👎99👍19
🟨 Արցախահայությունը պետք է զգա, որ մենակ չէ, բոլոր քաղաքական գործողություններից զատ, պետք է զգա մի քանի կմ այն կողմ գտնվող իր հայրենակիցների անհանգստությունը, սերը և աջակցելու պատրաստակամությունը:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյան

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇺🇸ENG
👍120👎14
🟨 Կաշառք վերցնելու կասկածանքով ձերբակալվել են Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի բաժնի գլխավոր մասնագետն ու բաժնի պետը:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍120👎3
🟨 Կլինի դատաքննություն, ամեն ինչ կպարզվի:

Վովա Գասպարյանը՝ իր դեմ հարուցված քրեական գործի մասին:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍53👎4
🟥 Հունվարի 17-ին, ժամը 17:48-ին Կոտայքի մարզի Զովունի գյուղում՝ գազաբալոնի տեղադրման կետում, տեղի է ունեցել պայթյուն. կան տուժածներ:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն
👎82👍9
Radar Armenia
🟥 Արցախում դադարեցվել է գազամատակարարումը։ Ադրբեջանը շարունակում է Արցախի հայաթափմանն ուղղված գործողությունները։ Մեսրոպ Առաքելյան
🟩 Վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը, որը խափանվել էր Ադրբեջանի կողմից այսօր՝ ժամը 13.00-ին։

Արցախգազ ՓԲԸ

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇺🇸ENG 🇷🇺RUS
👍163
🟩 Երևանի և Թեհրանի միջև կստորագրվի քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագիր։

Երևանի քաղաքապետարան

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇺🇸ENG 🇷🇺RUS
👍267👎11
🟨 Մենք չենք կարող մի կողմ քաշվել և հետևել, թե ինչպես են մարդիկ դանդաղորեն սովամահ լինում՝ քաղաքական խաղերի և, գուցե, աշխարհաքաղաքական հաշվարկների պատճառով։ Գործելու ժամանակը հիմա է:

Արարատ Միրզոյան
👍244👎2
🟨 Բացառում ենք ցանկացած արտատարածքային միջանցք Հայաստանի տարածքում, որևէ միջանցք չենք տրամադրելու որևէ մեկին։ Սա սկզբունքային և անշրջելի դիրքորոշում է՝ լիովին համահունչ նոյեմբերի 9-ի հայտարարության համապատասխան դրույթին։

Արարատ Միրզոյան
👍303👎1
🟨 Երկաթուղային հաղորդակցությունների բացման հերթական փորձը չի հաջողվել, քանի որ ադրբեջանական կողմը նոր պայմաններ է առաջադրել, որոնք հակասում էին կանոնակարգումների վերաբերյալ կողմերի առաջնային ըմբռնմանը։

Արարատ Միրզոյան
👍156👎1
🟨 Չափազանց կարևոր են Պրահայում և Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները, մասնավորապես՝ Ալմա-Աթայի հռչակագրին և դրան հաջորդող արձանագրություններին հղում կատարելը։

▫️Սակայն Ադրբեջանի նախագահը պնդելով, որ Հայաստանն այդպիսով ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդպես էլ չհաստատեց Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչումը:

Արարատ Միրզոյան

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇺🇸ENG
👍134👎3
🟨 Սերգեյ Լավրովը Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ժամանակ ընդգծել է հնարավորինս արագ Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակման անհրաժեշտությունը։

ՌԴ ԱԳՆ

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS
👍159👎37
🟨 Աբդոլլահիանն Անկարայում հանդիպել է Էրդողանի և Չավուշօղլուի հետ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎121👍5
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟩 Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է կենդանասերներին, քննարկել թափառող շների հետ կապված խնդիրները։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍91👎44
🟩 16 երեխա, որոնք ժամանել էին «Մանկական Եվրատեսիլը» դիտելու նպատակով և շրջափակման պատճառով մնացել Երևանում, ավտոբուսով քիչ առաջ ժամանել են Ստեփանակերտ։
👍358👎1
Radar Armenia
🟩 16 երեխա, որոնք ժամանել էին «Մանկական Եվրատեսիլը» դիտելու նպատակով և շրջափակման պատճառով մնացել Երևանում, ավտոբուսով քիչ առաջ ժամանել են Ստեփանակերտ։
🟨 Շուշի-Քարին տակ հատվածում մեքենային են մոտեցել քաղաքացիական հագուստով դեմքերը փակած 10-15 ադրբեջանցիներ՝ տեսախցիկներով, նրանցից ոմանք ներխուժել են մեքենա և նկարահանել մեքենայում գտնվող երեխաներին։ Երեխաներից մեկը կորցրել է գիտակցությունը։

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎241👍26
🟨 Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով:

Եղանակը Երևանում հունվարի 18-ին՝

🌖 Ցերեկ +7 +9
🌗 Երեկո -1 +1
🌘 Գիշեր -2 -4

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇺🇸ENG
👍52👎3
🟥 Ադրբեջանը կրկին խափանել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը:

Հանրապետություն գազ չի մատակարարվում և ներկայումս օգտագործվում է խողովակներում առկա գազը:

Արցախգազ ՓԲԸ
👎120👍4
🟨 Վիեննայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ: 

▫️ԵԱՀԿ֊ն իր կառույցների միջոցով պետք է դեր խաղա խաղաղության հասնելու և այն պահպանելու կարևոր գործում:

Արարատ Միրզոյան

🇦🇲
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇺🇸ENG
👍95👎2
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟥 Կալանավորվել են Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրած և վարչապետի կեցավայրից հափշտակություն կատարած անձինք:

ԱԱԾ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍268👎16