Radar Armenia – Telegram
Radar Armenia
76.7K subscribers
15.2K photos
12.5K videos
64 files
19.3K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել Ադրբեջանին մինչև սեպտեմբերի 7-ը ժամանակ տրամադրել ս.թ. օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքից առևանգված 3 քաղաքացիական անձանց վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մասին:

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Մոսկվայում մեկնարկել են Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի ու Հաքան Ֆիդանի բանակցությունները:
🟨 Ներդրվող կրթական նոր չափորոշիչներով նվազեցվում է նոր սերնդի ազգային ինքնագիտակցության ու հոգեկերտվածքի կարևորությունը:

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Անհետ կորած զինծառայողների ծնողներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում ՊՆ-ի դիմաց:
🟨 Մեկ տարի է՝ երևանցիները բոլոր վարչական շրջաններում, այդ թվում` Քանաքեռ-Զեյթունում, մեզ տարբեր հանձնարարականներ են տվել, և այդ հանձնարարականների հիման վրա էլ մենք աշխատում ենք։

Տիգրան Ավինյան
🟨 Երևան քաղաքում չի լինելու երեխա, ով չի կարողանալու գնալ լավ պայմաններով բարեկարգված մանկապարտեզ:

▫️ Պլանավորում ենք գալիք երկու տարում ևս 68 մանկապարտեզ հիմնանորոգել։

Տիգրան Ավինյան
🟨 ԼՂ-ում իրավիճակն աղետալի է: Մեր հրատապ կոչն ուղղված է Ադրբեջանին և Ռուսաստանին, որ ԼՂ-ում ժողովուրդը վերջապես ստանա այն, ինչ անհրաժեշտ է գոյատևելու համար: Լաչինի միջանցքը պետք է բացվի մարդասիրական օգնության համար:

Գերմանիայի ԱԳ նախարար
🟨 Մենք հետաքրքրված ենք Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմամբ, ինչպես նաև ՌԴ, Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդների պայմանավորվածությունների իրագործմամբ, այդ թվում` տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ։

▫️ Համոզված ենք, որ Թուրքիան կառուցողական և օգտակար դեր կարող է ունենալ այս ջանքերում։

Սերգեյ Լավրով
🟩 Վարդանանց 5ա բակում.

▫️ նոր խաղահրապարակ՝ մանկական խաղերով և ռետինե գորգով,
▫️սալիկապատված ճեմուղի,
▫️նոր ոռոգման ցանց,
▫️նոր լուսավորության համակարգ,
▫️նոր նստարաններ և աղբամաններ։
🟨 Բաքվի պաշտոնատար անձինք և Ստեփանակերտի ներկայացուցիչները պետք է անհապաղ հանդիպեն՝ ԼՂ սննդամթերք հասցնելու եղանակների, մատակարարման լրացուցիչ երթուղիների և քննարկումները շարունակելու համար։

▫️Մարդասիրական օգնությունը երբեք չպետք է դառնա քաղաքական տարաձայնությունների պատանդ։

ԱՄՆ պետդեպի խոսնակ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե օգոստոսի 31-ին` 19։30-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ-ն կրակ է բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:

ՀՀ ՊՆ
🟨 Կոչ ենք անում ադրբեջանական իշխանություններին ապահովել անվտանգ և ազատ տեղաշարժ Լաչինի միջանցքով։

Ժոզեպ Բորել

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Կոչ ենք անում Ֆրանսիայի նախագահին սեղմ ժամկետներում հանդես գալ Անվտան­գու­թյան խորհրդում բանաձև ներկայացնելու նախաձեռնությամբ՝ պա­հանջելով Լաչի­նի միջանցքի անհապաղ և անվերապահ բացումը։

Ֆրանսիայի տարածքային իշխանությունների հայտարարությունը

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե օգոստոսի 31-ին` ժամը 20։15-ի սահմաններում ՀՀ ԶՈւ-ն կրակ է բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է:

ՀՀ ՊՆ
Radar Armenia
🟨 Բաքվի պաշտոնատար անձինք և Ստեփանակերտի ներկայացուցիչները պետք է անհապաղ հանդիպեն՝ ԼՂ սննդամթերք հասցնելու եղանակների, մատակարարման լրացուցիչ երթուղիների և քննարկումները շարունակելու համար։ ▫️Մարդասիրական օգնությունը երբեք չպետք է դառնա քաղաքական տարաձայնությունների…
🟨 Ադրբեջանն ի գիտություն է ընդունում ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Իրավիճակը բնավ մարդասիրական չէ, այլ ավելի շատ քաղաքական բնույթ է կրում։

Ադրբեջանի ԱԳՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե օգոստոսի 31-ին` ժամը 22։15-ի սահմաններու, ՀՀ ԶՈւ-ն կրակ է բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է:

ՀՀ ՊՆ
🟨 «Արդար Հայաստան» կուսակցությունը հանդիպել է Էրեբունու բնակիչներին։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչները հանդիպել են Նոր Նորքի բնակիչների հետ։
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Մեր կարգախոսն արհեստական կարգախոս չէ։ Լսում ենք ձեզ, ձեր խնդիրները, ձեր բարձրացրած հարցերը և անում ենք այն, ինչ դուք եք մեզ ասում։

Տիգրան Ավինյան
🟨 Առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ:

Եղանակը Երևանում սեպտեմբերի 1-ին՝

🌖 Ցերեկ +33 +35
🌗 Երեկո +26 +28
🌘 Գիշեր +17 +19

🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🇷🇺RUS 🇺🇸ENG
🟥 Ադրբեջանի ՊՆ-ն, օգոստոսի 31-ին պարբերաբար ապատեղեկատվություն տարածելով, սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ ՊՆ